«Այստեղ պետք է զգույշ գործել». Գագիկ Հարությունյանը՝ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքների մասին Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի պետը գրառում է արել 1915-ի վերաբերյալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը հայրենատիրությունն է. «Ժառանգություն» Քոչարյանի պաշտպանների երեք դիմումներից երկուսը ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել. Հրայր Թովմասյան. Տեսանյութ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին. Տեսանյութ Երկրաշարժ՝ Արցախում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը որդու հետ ՀՀ գլխավոր դատախազը՝ Միհրան Պողոսյանի մասին Հայաստանը միջազգային օրակարգում հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանությունների կանխարգելման հարցը. Զոհրաբ Մնացականյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում Ռոբերտ Քոչարյանը ծաղկեսպասկ է ուղարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. Լուսանկար
ԼՐԱՀՈՍ
աաա «Այստեղ պետք է զգույշ գործել». Գագիկ Հարությունյանը՝ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքների մասին h Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի պետը գրառում է արել 1915-ի վերաբերյալ աաա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը հայրենատիրությունն է. «Ժառանգություն» աաա Քոչարյանի պաշտպանների երեք դիմումներից երկուսը ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել. Հրայր Թովմասյան. Տեսանյութ Դավիթ Սանասարյան Դավիթ Սանասարյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին. Տեսանյութ Երկրաշարժ Երկրաշարժ՝ Արցախում աաա Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Քրիստինե Պեպելյան Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը որդու հետ Միհրան Պողոսյան ՀՀ գլխավոր դատախազը՝ Միհրան Պողոսյանի մասին աաա Հայաստանը միջազգային օրակարգում հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանությունների կանխարգելման հարցը. Զոհրաբ Մնացականյան լույս չի լինելու Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում աաա Ռոբերտ Քոչարյանը ծաղկեսպասկ է ուղարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. Լուսանկար ԵՊՀ Չեմ ապրում նրան տեսնելու փափագով. ԵՊՀ ռեկտորն ուզում է ցույց տալ, որ իր համար Փաշինյանը եղած-չեղած մի հաշիվ է աաա Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ. Տեսանյութ աաա ԱՄՆ-ը պատմական իրողությունը չի ժխտում, 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի վայրագություններից մեկն է․ ԱՄՆ դեսպան. Տեսանյութ աաա Հայոց պատմությունը մեզ մի հատիկ բան է սովորեցնում՝ այն, որ հայն իր պատմությունից բնավ չի սովորում. Սեյրան Օհանյան աաա Ստամբուլում ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 2 միջոցառում կանցկացվի Միհրան Պողոսյան Ինչու՞ հիմա ձերբակալվեց Միհրան Պողոսյանը աաա Հայաստանի մեկամյա իշխանությունը փաստացիորեն մոռացել, արհամարհել է թե՛ այսօրվա խորհուրդը, թե՛ հայ ժողովրդի մեծագույն խնդիրն ու ցավը Թագուհի Ղազարյան Մանվել Գրիգորյանի եղբորորդին վճարել է «իմքայլական» Թագուհի Ղազարյանի ուսման վարձը գործազուրկ Ի վերջո, քանի՞ մարդ կմնա գործազուրկ նոր Հայաստանում աաա Լարվել են Փաշինյանի եւ Ծառուկյանի հարաբերությունները. ԲՀԿ առաջնորդը լուրջ մտավախություն ունի աաա Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՈՒղիղ Ադրբեջան Ադրբեջանը վախենո՞ւմ է տարածք կորցնելուց. աննախադեպ հայտարարություններ՝ Բաքվից աաա ՀՀ տարածքում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները կհանվե՞ն պ Ի՞նչ են թաքցնում պետական կառավարման մարմինները աաա Դաստիարակել սեփական զավակներին ոչ միայն որպես հայ, այլև ՀՀ պատասխանատու և պահանջատեր քաղաքացիներ. Լուսանկարներ Սանասարյան Սանասարյանի սկանդալի համար վրեժ կլուծեն աաա Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ. Բակո Սահակյանի ուղերձը բ Մի քանի դիտարկում Հայոց ցեղասպանության պատճառների մասին աաա Գլուխ խոնարհելով նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ վկայում ենք վերապրելու և մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը Զելենսկի Փաշինյանը Զելենսկիին խորհուրդներ է տվել Պուտինի հետ շփվելու վերաբերյալ Մխիթարյան Կրկին խոշոր հրդեհ Փարիզում. կարող է այրվել Վերսալի պալատը. Տեսանյութ Շրի Լանկա ԻՊ-ը ստանձնել է Շրի Լանկայում 321 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչությունների պատասխանատվությունը Լիլի Մորտո Կարճ զգեստ, վառ դիմահարդարում. Լիլի Մորտոյի սեքսուալ հոլովակը. Տեսանյութ Հայոց ցեղասպանության Իսպանիայի երեք քաղաքում կանցկացվեն Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱԳՆ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Անկարայի հայտարարություններին Հայոց ցեղասպանության Ուկրաինայի հայկական եկեղեցիներում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի աղոթք կհնչի հֆգհ Ի՞նչ կասի Սերժ Սարգսյանը, սև կատու Փաշինյանի և Վանեցյանի միջև. օրվա ուշագրավ լուրերը. Տեսանյութ ԱԱԾ Սամվել Ադյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվել է Միհրան Պողոսյան ՌԴ դատախազությունը 40 օրով կկալանավորի Միհրան Պողոսյանին Գոհար Գոհար Ավետիսյանը Երևանում է կ Մեկնարկում է ավանդական ջահերով երթը. Տեսանյութ Արմեն Աշոտյան Արմեն Աշոտյանն անհանգստացած է Ադրբեջան Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կոչ է արել ադրբեջանցի խորհրդարանականներին ձեռնպահ մնալ պատերազմի կոչերից քաղաքացու օր «Ինչու՞ չի հրապարակվում քաղաքացու օրվա միջոցառումների ծրագիրը» Գագիկ Սուրենյան «Տաք օդային հոսանքների ներթափանցումը սկսվել է». Գագիկ Սուրենյան ԱԱԾ Բացահայտվել է կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպք. Տեսանյութ Սուրեն Սուրենյանց «Եթե՝ այո, ինչո՞ւ են թերացել մեր ԱԳՆ, ԱԺ համապատասխան կառույցները»․ Սուրեն Սուրենյանց աաա Ունենք բոլոր փաստաթղթերը և կարող ենք ապացուցել, որ ոչ մի դրամ չի յուրացվել. Մհեր Դերձյան աղաքացու օր «Առանց քաղաքացի ունենալու՝ քաղաքացու օր ենք նշում». Տեսանյութ աաա ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը բլոգ կվարի. կպատմի իր և ԱՄՆ–ի մասին գհ 10 փաստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին Նազարբաև Նազարբաևը չի կարողացել զսպել արցունքները Nur Otan-ի համագումարի ավարտին. Տեսանյութ Միհրան Պողոսյան ՌԴ է ներկայացվել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

Սանասարյանի սկանդալի համար վրեժ կլուծեն
1

Ադրբեջանը վախենո՞ւմ է տարածք կորցնելուց. աննախադեպ հայտարարություններ՝ Բաքվից
2

Ինչու՞ հիմա ձերբակալվեց Միհրան Պողոսյանը
3

ՀՀ գլխավոր դատախազը՝ Միհրան Պողոսյանի մասին
4

Չեմ ապրում նրան տեսնելու փափագով. ԵՊՀ ռեկտորն ուզում է ցույց տալ, որ իր համար Փաշինյանը եղած-չեղած մի հաշիվ է
5

Լարվել են Փաշինյանի եւ Ծառուկյանի հարաբերությունները. ԲՀԿ առաջնորդը լուրջ մտավախություն ունի
6

Ռոբերտ Քոչարյանը ծաղկեսպասկ է ուղարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. Լուսանկար
7

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՈՒղիղ
8

Հայաստանի մեկամյա իշխանությունը փաստացիորեն մոռացել, արհամարհել է թե՛ այսօրվա խորհուրդը, թե՛ հայ ժողովրդի մեծագույն խնդիրն ու ցավը
9

Ի՞նչ են թաքցնում պետական կառավարման մարմինները
10

Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը որդու հետ
11

ԱՄՆ-ը պատմական իրողությունը չի ժխտում, 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի վայրագություններից մեկն է․ ԱՄՆ դեսպան. Տեսանյութ
12

Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ. Բակո Սահակյանի ուղերձը
13

Գլուխ խոնարհելով նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ վկայում ենք վերապրելու և մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը
14

Հայոց պատմությունը մեզ մի հատիկ բան է սովորեցնում՝ այն, որ հայն իր պատմությունից բնավ չի սովորում. Սեյրան Օհանյան
15

Մանվել Գրիգորյանի եղբորորդին վճարել է «իմքայլական» Թագուհի Ղազարյանի ուսման վարձը
16

Մի քանի դիտարկում Հայոց ցեղասպանության պատճառների մասին
17

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում
18

Դավիթ Սանասարյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին. Տեսանյութ
19

Դաստիարակել սեփական զավակներին ոչ միայն որպես հայ, այլև ՀՀ պատասխանատու և պահանջատեր քաղաքացիներ. Լուսանկարներ
20

Ի վերջո, քանի՞ մարդ կմնա գործազուրկ նոր Հայաստանում
21

Երկրաշարժ՝ Արցախում
22

Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ. Տեսանյութ
23

ՀՀ տարածքում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները կհանվե՞ն
24

Ստամբուլում ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 2 միջոցառում կանցկացվի
25

Հայաստանը միջազգային օրակարգում հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանությունների կանխարգելման հարցը. Զոհրաբ Մնացականյան
26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
27

Քոչարյանի պաշտպանների երեք դիմումներից երկուսը ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել. Հրայր Թովմասյան. Տեսանյութ
28

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի պետը գրառում է արել 1915-ի վերաբերյալ
29

«Այստեղ պետք է զգույշ գործել». Գագիկ Հարությունյանը՝ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքների մասին
30

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը հայրենատիրությունն է. «Ժառանգություն»
31


19 Ապրիլ 2019 թ․ 15:29

Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Հայկ Ալումյան

Այս թեմայով

«Իրավունք» թերթը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիպաշտպանական խումբը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանի հետ: Անդրադարձ է կատարվել Ռոբերտ Քոչարյանի գործի մանրամասներին, վերջին զարգացումներին և մի շարք այլ հարցերի:

-Նախ, ինչպե՞ս կգնահատեք նախաքննության ընթացքը: Հասցրե՞լ եք ինչ-որ չափով ծանոթանալ գործի նյութերին:

-Այո, որոշ չափով ծանոթ ենք գործի նյութերին, բայց հիսուն օրը, որը մեզ տրամադրվել է, շատ քիչ ժամկետ էր: Մեզ առնվազն մի այդքան ժամանակ էլ պետք է, որպեսզի քրեական գործի ողջ նյութերին կարողանանք լիարժեք ծանոթանալ: Ինչևիցե, այնքանով, որքանով որ մինչ այժմ փորձել ենք ծանոթանալ, փաստաբաններիցս ոչ մեկը չի հայտնաբերել այնպիսի մի ապացույց, որով մեղադրանքը ինչ-որ չափով կհիմնավորվեր: Հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանը ի սկզբանե մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկ հետագայում, հավանաբար տեսնելով, համոզվելով, որ այդ մեղադրանքի նկատմամբ պարոն Քոչարյանը բոլոր դեպքերում անձեռնմխելիություն ունի, նախաքննական մարմինը առաջադրեց երկրորդ մեղադրանքը: Որպեսզի, հավանաբար, հաղթահարեն անձեռնմխելիության հարցը, իրենց անհրաժեշտ էր այնպիսի մեղադրանք, որը կապ չունենար պարոն Քոչարյանի պաշտոնական գործունեության հետ, և մեղսագրեցին հայտնի գործարար կնոջից կաշառք ստանալու մեղադրանքը: Սակայն, ո´չ սահմանադրական կարգի տապալման հետ կախված և ո´չ էլ Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու դրվագի հետ կապված առայժմ որևիցե մեկս որևէ ապացույց չենք հայտնաբերել: Կշարունակենք նյութերը ուսումնասիրել` հասկանալու համար, թե նախաքննական մարմինն ինչի՞ վրա է հույսը դրել` միայն այն բանի վրա, որ գործադիրի ճնշումների ներքո պարոն Քոչարյանը դատապարտվի՞, թե՞ գոնե անուղղակի ինչ-որ ապացույցներ ունեն: Այս պահի դրությամբ փաստում ենք, որ թեկուզ անուղղակի, նման ապացույցներ չկան, և մեծ վստահությամբ կարող ենք նշել, որ չեն էլ կարող լինել: Ունենք չափազանց շատ հիմնավորումներ, որից ելնելով` կարող ենք հաստատապես ասել, որ պարոն Քոչարյանին մեղսագրվող արարքները պարզապես չեն կարող գոյություն ունենալ:

-Դուք նշեցիք, որ կաշառքի գործով մեղադրանքի հիմքում ընկած է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքը: Իսկ ահա նա հրապարակավ զարմանում է, թե ինչո՞ւ է իր անունը կապվում Քոչարյանի նոր մեղադրանքի հետ: Տիկին Համբարձումյանը պնդում է, որ ինքն անձամբ Քոչարյանին կաշառք և նրա դեմ ցուցմունք չի տվել, նրա հետ չի առերեսվել: Ուրեմն, ի՞նչն է ընկած մեղադրանքի հիմքում:

-Պատկերացրեք, որ քրեական գործի նյութերում էլ դրանից ավել բան չկա: Այն աստիճանի հիմնազուրկ մեղադրանք է, որ անգամ դատարանն այս աստիճանի ճնշումների պարագայում մարտի 15-ին արձանագրեց, որ կաշառքի դրվագով բացակայում է անգամ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարող որևէ ապացույց: Թեև որոշումը, այնուամենայնիվ, կայացրեց պարոն Քոչարյանի դեմ:

ւրեմն նախաքննական մարմինը կոնկրետ ի՞նչ գործողություններ է վերագրում Ռոբերտ Քոչարյանին, որով, ենթադրաբար, պետք է հիմնավորվի, որ նա կաշառք է վերցրել:

-Գիտեք, մեղադրանքն ինքնին շատ լղոզված արտահայտություններով է ձևակերպված, շատ հատվածներ` վերացական են: Օրինակնման արտահայտություն կա, որ իբր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մտերիմները արել են այս-այս գործողությունները, բայց ոչ նշված է, թե ովքեր են այդ մտերիմները, ոչ էլ հասկանալի է, թե այդ մտերիմների ենթադրյալ գործողություններն ի՞նչ կերպ է նախաքննական մարմինը կապում նշվածս անձանցից յուրաքանչյուրի հետ և ի՞նչ չափով: Նմանատիպ արտահայտություններով լեփլեցուն է մեղադրանքը, ինչը մեզ ստիպեց դեռևս նախորդ մեղադրանքի պայմաններում դիմելու մեղադրանքը պարզելու միջնորդությամբ նախ քննիչին, ապա դատախազին: Երկուսից էլ մերժում ստանալով, հիմա ստիպված բողոքարկել ենք դատարան: Որովհետև հնարավոր չէ պաշտպանվել մի բանից, որը գրված է աբստրակտ արտահայտություններով: Պարոն Քոչարյանը զրկված է իր ամենագլխավոր իրավունքից` պաշտպանվելու իրավունքից:

-Պարոն Ալումյան, շատերն են պարոն Քոչարյանին համարում քաղբանտարկյալ: Իրավական առումով կա՞ն նման հիմնավորումներ:

-Այո, քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ հայտնի բանաձևի մեջ կա բացվածք, թե ինչ է պետք հասկանալ` քաղբանտարկյալ ասելով: Եվ դրանցից երկու դրույթը ուղղակիորեն կիրառելի է պարոն Քոչարյանի դեպքում: Առաջին դրույթն այն է, որ անձի նկատմամբ ակնհայտորեն խտրական վերաբերմունք է դրսևորվում: Երկրորդը, որ անձի նկատմամբ հետապնդումն իրականացվում է ակնհայտորեն անօրինական ճանապարհներով` եթե դա պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով: Իսկ այն, որ պարոն Քոչարյանի հետապնդումն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով, ակնհայտ է հայտնի գաղտնալսումներից և վարչապետի ելույթներից: Ավելին, դա ապացուցվեց նաև, երբ օրերս իշխող ուժը ներկայացնող պատգամավորներից մեկը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժն է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն` փաստեց այն, ինչ մենք վաղուց ասում էինք: Այս ամենն իրար հետ գումարած, և դրանցից յուրաքանչյուրն առանձին գալիս է փաստելու, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա պահին հանդիսանում է քաղբանտարկյալ և հետապնդվում է քաղաքական նպատակներով:

-Թեև փաստում եք, որ երկու դրվագներով էլ մեղադրանքներն անհիմն են, սակայն դատարանները շարունակում են մերժել խափանման միջոցը փոխելու միջնորդությունները: Արդյոք դատավորներին շարունակում է կաշկանդել հայտնի գաղտնալսումներում դատավոր Հրաչին իջեցված հայտնի հրահա՞նգը` «Ուզես-չուզես, կալանքը պետք է տաս»:

-Այո, բայց ոչ միայն դա, կա շատ ավելի ուժեղ ճնշման միջոց, որին դիմեց մեր հարգելի վարչապետը: Նա մարդկանց մոտ թշնամանք առաջացրեց այն դատավորների նկատմամբ, ովքեր կհամարձակվեն այս գործով պարոն Քոչարյանի օգտին որևէ դատական ակտ կայացնել:

-Նկատի ունեք դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատավճռի հետևանքնե՞րը:

-Այո, օգոստոսի 13-ին պարոն Քոչարյանը ազատ արձակվեց, իսկ արդեն օգոստոսի 17-ին վարչապետը այնպիսի ճառ արտասանեց Ազատության հրապարակում, որի արդյունքում ուղղակի թշնամանք և ատելություն առաջացրեց այդ դատավորի նկատմամբ: Եվ դա մեսիջ էր նաև Վճռաբեկ դատարանի դատավորին, ով դրանից հետո պիտի այդ հարցը քններ:

-Ի՞նչ է մտածում այս ամենի մասին պարոն Քոչարյանը:

-Պարոն Քոչարյանի հետ հաճախ ենք երկար զրուցում, քննարկում ստեղծված իրավիճակը: Նա հասկանում է, որ, ցավոք, ոչ մի նախանշան չկա, որ գործը կարող է մտնել օրինական հունի մեջ: Այդ իսկ պատճառով արդեն չորրորդ գանգատն ենք ուղարկել ՄԻԵԴ, այժմ էլ պատրաստվում ենք արդեն հինգերորդ գանգատը ուղարկել: Մենք հասկանում ենք, որ առայժմ նախանշաններ չկան, որ դատարանները կարող են իրենց ազատ զգալ` գործադիր և իշխող քաղաքական ուժի ճնշումներից:


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company