Ուժեղ և կայուն է այն երկիրը, որտեղ իշխանությունը ստեղծում է օրենքի գերակայության միջավայր․ Ստեփան Մարգարյան Պորոշենկո-Զելենսկի հեռուստաբանավեճը. Տեսանյութ «Պապ, բա Աշոտը ե՞րբ ա գալու». Փաշինյանի դուստրը «ներխուժեց» ուղիղ եթեր. Տեսանյութ Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ. Նիկոլ Փաշինյան Արմեն Գեւորգյանի պաշտպանները դիմել են մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը համագործակցության շատ արդյունավետ հարթակ է. Արարատ Միրզոյան ՀՀՇ-ից միակ տարբերությունն այն է, որ սրանք ավելի անգրագետ են Իմ տված խոստումների մեծ մասը կատարել եմ 100 տոկոսով. Նիկոլ Փաշինյան Արդարադատության ոլորտում պետք է բացառվի էմոցիոնալ մոտեցումը, պետք է նայել փաստերին, ոչ թե մեր զգացմունքներին «Նիկոլը լավն է, բայց թիմը՝ վատը». հին և չաշխատող կարգախոս Նիկոլ Փաշինյանը պատասխանեց քաղաքացիների հարցերին.Տեսանյութ Եզակի ստորջրյա լուսանկարներ Հեղափոխական սիմվոլներից մեկն ահազանգում է քաղաքական հետապնդումների մասին Դավիթ Սանասարյանն ամենևին էլ Արևմտամետ չի, ասեմ ավելին` նա ընդրանրապես միայն փողամետ ա Լիլիթ Հովհաննիսյանը Նիդերլանդներից լուսանկար է հրապարակել
ԼՐԱՀՈՍ
Ստեփան Մարգարյան Ուժեղ և կայուն է այն երկիրը, որտեղ իշխանությունը ստեղծում է օրենքի գերակայության միջավայր․ Ստեփան Մարգարյան 454 Պորոշենկո-Զելենսկի հեռուստաբանավեճը. Տեսանյութ sfa «Պապ, բա Աշոտը ե՞րբ ա գալու». Փաշինյանի դուստրը «ներխուժեց» ուղիղ եթեր. Տեսանյութ Սերժ Սարգսյան Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ. Նիկոլ Փաշինյան Արմեն Գեւորգյան Արմեն Գեւորգյանի պաշտպանները դիմել են մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Արարատ Միրզոյան ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը համագործակցության շատ արդյունավետ հարթակ է. Արարատ Միրզոյան Նարե Գրիգորյանի ՀՀՇ-ից միակ տարբերությունն այն է, որ սրանք ավելի անգրագետ են Նիկոլ Փաշինյան Իմ տված խոստումների մեծ մասը կատարել եմ 100 տոկոսով. Նիկոլ Փաշինյան 12 Արդարադատության ոլորտում պետք է բացառվի էմոցիոնալ մոտեցումը, պետք է նայել փաստերին, ոչ թե մեր զգացմունքներին cvn «Նիկոլը լավն է, բայց թիմը՝ վատը». հին և չաշխատող կարգախոս Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը պատասխանեց քաղաքացիների հարցերին.Տեսանյութ 12 Եզակի ստորջրյա լուսանկարներ Դավիթ Սանասարյան Հեղափոխական սիմվոլներից մեկն ահազանգում է քաղաքական հետապնդումների մասին 12 Դավիթ Սանասարյանն ամենևին էլ Արևմտամետ չի, ասեմ ավելին` նա ընդրանրապես միայն փողամետ ա Լիլիթ Հովհաննիսյան Լիլիթ Հովհաննիսյանը Նիդերլանդներից լուսանկար է հրապարակել հյկ ՔԿՀ հրավիրված ատամնաբույժի գոտու տակից հայտնաբերվել են բջջային հեռախոս, լիցքավորող սարք և ականջակալ Կրակոցներ Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վիրավորում է ստացել «Դռռիկ Ալիկը» ձյուն Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում գհյկ Ողբերգական դեպք Արցախում. 18–ամյա տղան սպանել է 10-ամյա եղբորը աաա Բայց հիմա դուք դեռ պետք է ապացուցեք, որ ձեր գրպանը գնացող գումար չկա սպանել Տղան սպանել է հորը. ՔԿ հյկ Մանրամասներ՝ «Արարատ-2»-ի դարպասապահի սպանությունից դանկ Երեք անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է աաա Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ Սանասարյան Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին Ամերիաբանկ Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար. Տեսանյութ ghj Ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետական պատվերի մեջ. Արսեն Թորոսյան Փաշինյան Փաշինյանը կասեցրել է Սանասարյանի պաշտոնավարումը, բայց պաշտոնանկ չի արել․ վարչապետի խոսնակ n Ես դեռ համբերում եմ. Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյան Այս օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին և փողերի լվացմամբ զբաղվողներին. վարչապետ. Տեսանյութ գհյ Վաղը Ազատության հրապարակում նշվելու է «Մարիխուանայի միջազգային օրը աաա Գնդակահարեք կամ կախեք՝ դատելը քիչ է. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլական» պատգամավորի հայտարարության մասին ԱԳՆ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել հայ գործընկերներին ավելի պրագմատիկ լինել աաա «Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել». Լենա Նազարյանը՝ Դավիթ Սանասարյանի մասին. Տեսանյութ Սիրուշո Հմայիչ Սիրուշոյի ոճային լուսանկարը ֆգհյ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը հյ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է զոհաբերե՞լ Սանասարյանին. Ինչու՞ աաա Հայկ Սարգսյանը Միքայել Մելքումյանին հորդորում է ժողովրդի կառավարության նախարարի վրա ձայն չբարձրացնել . Տեսանյութ ձյուն Որոշ մարզերում ձյուն կտեղա հյկ Մարդիկ տունը նստած նայում են՝ իրենց հացից կտրո՞ւմ ենք, թե՞ չէ. Արթուր Դալլաքյան. Տեսանյութ ձերբակալվել Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել գհյկ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հնարավոր է հանդիպեն մայիսի 29-ին. Մատվիենկո Էլինար Վարդանյան Պետք է կտրուկ ուժեղացնել հանրային վերահսկողությունը աաա Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ամալյա Ենգոյանն ազատվել է պաշտոնից Գագիկ Ծառուկյան Էսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլի» վրա ա. Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ գհյկ Ադրբեջանը ցնծում է, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալված է. Շարմազանով. Տեսանյութ Մարինա Խաչատրյան «Չեմ ասում՝ Ձեզ շրջապատեք աղվեսներով, բայց դե ոչխարները լրիվ խայտառակություն են»․ Մարինա Խաչատրյան հյկ Երկու դեպքում էլ Փաշինյանը ստել է. Շարմազանովը` Սանասարյանի մասին. Տեսանյութ քիմ Աննա Սեդոկովան մերկացրել է կուրծքը. լուսանկար աաա ԱԺ նիստում քննարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը. Տեսանյութ գհյ Սերժ Սարգսյանը կխոսի ոչ մեկ անգամ. Շարմազանով. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյան Երկրիս վարչապետն ինձ զրպարտում է․ ԵԽ-ին, ԵՄ-ին կոչ եմ անում կանգնել կողքիս. Ռոբերտ Քոչարյանի հոդվածը EurActiv-ում «Իմ քայլը» «Իմ քայլը» դաշինքի 5 անդամներ տարվել են ոստիկանություն աաա Խի խորհրդարանում ցեմենտի մասնագետ կա՞. Գագիկ Ծառուկյանը եկել է ԱԺ՝ ելույթ ունենալու. Տեսանյութ աաա Վարչապետը չպետք է գնահատի՝ ինքը քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ․Ազարյան 12 Հեղափոխությունից հետո ունենք 10.000 դրամով ավելի մատչելի ցեմենտ․ Հայկ Սարգսյան. Տեսանյութ աաա Տուժողները լինելու են ցեմենտ արտադրող 1000 աշխատակիցները. Տեսանյութ ասֆաս ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը․ Տեսանյութ


19 Ապրիլ 2019 թ․ 15:01

Էլիտաների կոնֆլիկտը Հայաստանում․ մաս III

Այս թեմայով

Նախորդ մասը՝ այստեղ

Ժողովրդավարական համակարգերի ամենաբնորոշ հատկությունն իշխանության ճյուղերի հավասարակշռվածությունն է, երբ գործադիր իշխանությունը չի գերակայում օրենսդիրի վրա, իսկ դատական իշխանությունն ինքնուրույն է։ Մյուս կարևոր բնութագրիչը տնտեսության և քաղաքականության տարանջատվածությունն է։ Ժողովրդավարական երկրներում այդ ամենը ամրագրված է Սահմանադրության և օրենսդրության մեջ։ Սակայն օրենսդրությունը դեռ բավավար չէ, որ համակարգն աշխատի, ու դրա վառ վկայությունն է Հայաստանի անցած 30 տարվա քաղաքական պատմությունը։ Այդ ամենի համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան ավանդույթներ, աշխարհայցք, և ամենակարևորը՝ դրա համար անհրաժեշտ է մեկ այլ բան, որը կոչվում է «էլիտաների բազմակարծություն»։

Հայաստանում, սկսած 1988-ից, էլիտաների բազմակարծությունը, որպես քաղաքական մրցակցության մեխանիզմ, պարբերաբար ոչնչացվել է։ Սկզբնական փուլում ՀՀՇ-ն ոչնչացրեց կոմունիստական էլիտան, որն ուներ կառավարման փորձ, սակայն բարոյապես պարտվել էր։ Հաջորդ փուլում պարտվեց ՀՀՇ-ի քաղաքական թևը, և Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ իշխանության եկավ պատերազմով անցած ուժային թևը։ Պատահական չէր, որ Վազգեն Սարգսյանն իր թիմ ներգրավեց նախկին կոմունիստական էլիտայի մնացուկներին, իսկ Քոչարյանը՝ ՀՀՇ-ից հալածված Դաշնակցությանը, ԱԺՄ-ին և մյուսներին։ Դրանով փորձ էր արվում կառավարման համակարգին ինտեգրել խաղից դուրս մնացած քաղաքական էլիտաներին։ Դա լավ հնարավորություն էր, որպեսզի ձևավորվեին երկու էլիտաների բուրգեր, որոնք միմյանց հետ կմրցակցեին, սակայն դա տեղի չունեցավ 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերի պատճառով։

Հայաստանում քաղաքական էլիտաները չէին կարող կայանալ առանց իշխանության աջակցության, որովհետև հետխորհրդային Հայաստանում մի քաղաքական դոկտրին էր որդեգրվել, որ ով տիրապետում է տնտեսության լծակներին՝ նա տիրում է իշխանությանը, և այդ պատճառով ընդդիմությանը պետք է զրկել ֆինանսական ինքնուրույնությունից։ Դա իշխանության և տնտեսության միահյուսման հիմնական պատճառն էր։ Մյուս կողմից, դա կարող է պայմանավորված լինել Հայաստանին բնորոշ արևելյան ամբողջատիրական մենթալիտետով, երբ այլոց կարծիքն անընդունելի է, և կան «սև» ու «սպիտակ», միակ ճիշտը, իսկ մնացյալը սխալ է։ Նույն գործընթացները և նույն մտածողությունն այսօր նույնպես արդիական են դառնում։

Ամերիկացի գիտնական Վլադիմիր Օրլանդո Քեյն իր «Հանրային կարծիքը և ամերիկյան ժողովրդավարությունը» աշխատությունում պնդում է, որ ԱՄՆ-ում իշխանությունը միշտ կենտրոնացած է էլիտար փոքրամասնության ձեռքին, սակայն պահպանվում են զանազան փոքրամասնությունների իրավունքները։

«Էլիտաների պլյուրալիզմի» տեսությունը համարում է, որ իշխանությունը միշտ փոքրամասնություններին է պատկանում, և որպեսզի լինի ժողովրդավարություն, անհրաժեշտ է, որ էլիտաների միջև լինեն բազմակարծություն կամ «էլիտաների ժողովրդավարություն»։Էլիտաները կարող են ունենալ տարբեր նպատակներ, սակայն նրանք «խաղի կանոնների» հարցում գալիս են ընդհանուր համաձայնության․ «հակամարտող էլիտաները ստեղծում են ուժերի հավասարակշռություն, որը թույլ է տալիս ժողովրդավարական եղանակներով լուծել հարցերը»։

Տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքագետ Ժոզեֆ Շումպետերը «էլիտար ժողովրդավարության» տեսաբաններից է, ըստ նրա՝ ժողովրդավարությունը բռնապետությունից տարբերվում է նրանով, որ ժողովրդավարական համակարգերում գոյություն ունեն մի քանի էլիտաներ և ժողովրդավարական համակարգերի շնորհիվ գոյություն ունեն արդար ընտրություններ, և դեպի իշխանություն ճանապարհն անցնում է քաղաքացիների ձայների համար մղվող պայքարով։

Հասկանալի է, որ կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ ունեն մասնագիտացած խավերը, իսկ գաղափարները տրվում են ինտելեկտուալ էլիտայի կողմից։ Հասարակ քաղաքացիները չունեն կառավարման փորձ ու գիտելիքներ և միշտ որոնելու են այն մարդկանց, որոնք կարող են իրենց առաջնորդել։ Մյուս կողմից, հասարակությունը պետք է ձեռք բերի համապատասխան արժեհամակարգ, և պետք է ձևավորվեն անհրաժեշտ ավանդույթներ, որոնք թույլ կտան «էլիտաների ժողովրդավարությունը» լայնացնել և ժամանակի ընթացքում տարածել ողջ հասարակության վրա։

Էլիտաների մասին տեսությունը թույլ է տալիս «սոցիալական սանդղակի» գոյությունը, ինչն անհրաժեշտ է արդյունավետ կառավարման համար, որպեսզի առավել ընդունակ և ամբիցիոզ անձինք ներգրավվեն կառավարման համակարգ։ Դա անհրաժեշտ է էլիտաներին թարմ արյուն ներարկելու համար, ինչպես նաև այդ անձանց թույլ չտալու համակարգից դուրս մնալ՝ հանրության շրջանում նրանց կողմից լարվածություն չստեղծելու համար։

Տեսաբան Ռոբերտ Դալի կարծիքով ժողովրդավարության աստիճանը պայմանավորված է նրանով, թե որքանով է ժողովուրդը «մոտենում» կառավարող էլիտային․ քաղաքացիների կատարելագործումը, հանրային կյանքին նրանց ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարության զարգացման կարևոր գրավականներն են։

Որքան քաղաքացիների ներգրավվածությունը մեծ է, այնքան մեծ են կառավարող էլիտայի հանդեպ պահանջները, այնքանով իրական է դառնում ժողովրդավարությունը։

Իսկ մինչ այդ արևմտյան տեսաբաններ Թ․ Դայի և Լ․ Զիգլերի «Ժողովրդավարություն էլիտաների համար» գրքում գրում են․

  • « ․․․ քաղաքացու անցումը դեպի կառավարող էլիտա պետք է լինի դանդաղ, որպեսզի պահպանվի կայունությունը, և համակարգը զերծ լինի ծայրահեղականությունից,
  • էլիտաները միասնական են այն կարծիքում, որ պետք է պահպանվեն գոյություն ունեցող սոցիալական համակարգի հիմնարար արժեքները,
  • պետական քաղաքականությունն արտացոլում է ոչ թե զանգվածների պահանջները, այլ էլիտաների շահերը ․․․»։

«Էլիտաների բազմակարծության» հիմնական գաղափարն այն է, որ հասարակության մեջ կան տարբեր էլիտաների խմբեր, և նրանց միջև առկա մրցակցությունը հասարակությանը թույլ է տալիս վերահսկել կառավարությանը և թույլ չտալ, որ ձևավորվի կառավարող միակ և միասնական շերտ, ինչը Հայաստանում տեղի է ունեցել մինչ այժմ և, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է։

Մենք չենք անդրադառնում էլիտաների ներսում առկա մեխանիզմներին, որոնք իրենց հերթին պետք է ապահովեն էլիտաների «խաղի կանոնները»։ Պատահական չէ, որ Հայաստանում ոչ մի իշխող ուժ չի ցանկանում ընդունել կուսակցությունների մասին նոր օրենքը, որը թույլ կտա ժողովրդավարական մեխանիզմներ ապահովել յուրաքանչյուր կուսակցության մեջ՝ ըստ էության, էլիտաների խմբերի մեջ։ Դա արդեն այլ թեմա է։

2018-ից հետո Հայաստանի կառավարող շերտն ամբողջովին փոխվեց, սակայն այդ շերտը դեռ երկար տարիների ընթացքում կարող է մասնագիտական հմտություններ ձեռք բերել և դառնալ կառավարման համար պիտանի մասնագիտական խավ, սակայն նույնիսկ այն դեպքում, եթե այդ շերտը կարողանա վերածվել ունակ կառավարող շերտի, Հայաստանում չի կարող ձևավորվել ժողովրդավարական համակարգ, եթե էլիտաների՝ միմյանց ոչնչացնելու ավանդույթը պահպանվի։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company