Ռոբերտ Քոչարյանի գործը Հայաստանի ներքին գործն է. Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի մասին Ռուսաստանի դեսպանը Ռուսաստանի նախագահի և վարչապետի՝ Հայաստան այցի մասին. Տեսանյութ Ընթանում է Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը. ՈՒղիղ Ուկրաինայում դատի են տվել Պորոշենկոյին Ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը, եթե դառնամ Ղազախստանի նախագահ. Բախիտժան Կոպբաև Դատարանը պարտավորեցրել է Ոստիկանությանը քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ Ադրբեջանը Պակիստանից արդեն պատվիրել է 4+ սերնդի 24 միավոր JF-17 Block 2 կործանիչ-ռմբակոծիչներ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Արարատ Միրզոյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի որոշ մանրամասներ է ներկայացրել. Լուսանկարներ Ինչու՞ մեկ տարի առաջ Սերժը հրաժարական տվեց, ինչու՞ Նիկոլին հաջողվեց հաղթել, և ի՞նչ էր դա՝ հեղափոխությու՞ն, թե՞ հեղաշրջում Քաղաքական դեժավյու․ Սերժը չկա, և դա է միակ փոփոխությունը Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 320-ի
ԼՐԱՀՈՍ
ա Ռոբերտ Քոչարյանի գործը Հայաստանի ներքին գործն է. Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի մասին աաա Ռուսաստանի դեսպանը Ռուսաստանի նախագահի և վարչապետի՝ Հայաստան այցի մասին. Տեսանյութ Սեդրակ Քոչարյան Ընթանում է Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը. ՈՒղիղ Պորոշենկո Ուկրաինայում դատի են տվել Պորոշենկոյին Հայոց ցեղասպանություն Ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը, եթե դառնամ Ղազախստանի նախագահ. Բախիտժան Կոպբաև աաա Դատարանը պարտավորեցրել է Ոստիկանությանը քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ Ադրբեջան Ադրբեջանը Պակիստանից արդեն պատվիրել է 4+ սերնդի 24 միավոր JF-17 Block 2 կործանիչ-ռմբակոծիչներ եղանակ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 12 Արարատ Միրզոյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի որոշ մանրամասներ է ներկայացրել. Լուսանկարներ դասդ Ինչու՞ մեկ տարի առաջ Սերժը հրաժարական տվեց, ինչու՞ Նիկոլին հաջողվեց հաղթել, և ի՞նչ էր դա՝ հեղափոխությու՞ն, թե՞ հեղաշրջում Նարե Գրիգորյան Քաղաքական դեժավյու․ Սերժը չկա, և դա է միակ փոփոխությունը Շրի Լանկա Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 320-ի Տոնոյան Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա աաա «Ապե՛, հլը դուրս արի». երկար նայելու համար ավագանու ԲՀԿ-ականը դուրս հրավիրեց «Իմ քայլի» անդամին. Տեսանյութ քաղաքապետարան Երևանի քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը կստանա եռամսյակային պարգևավճարներ Նաիրա Զոհրաբյան «Ամբողջ Երևանում` հյուսիսից հարավ, արևելքեց արևմուտք, վերևից ներքև, աջից ձախ, աղբ է». Նաիրա Զոհրաբյան ֆռե Նյարդերի պայքար Փաշինյանի և Վանեցյանի միջև, Վովա Գասպարյանի ուշագրավ ցուցմունքը. մամուլն այսօր. Տեսանյութ մահացել Մոսկվա-Երևան չվերթի ՀՀ քաղաքացի ուղևորուհին մահացել է Արթուր Ղազինյան «Ինչ-որ մեկն ինձ կբացատրի՞, թե «Հայ ժողովուրդը» Արցախի հարցը ո՞նց է լուծելու…» աաա Մոսկվա-Երևան չվերթի ՀՀ քաղաքացի ուղևորուհին մահացել է Արմեն Սարգսյան Արմեն Սարգսյանը ստորագրել է աղմկահարույց օրենքը Արարատ Միրզոյան ՄԻՊ-ի աշխատակիցներից 100 դրամ խնդրեցի. Արարատ Միրզոյանի կնոջ հուզիչ գրառումը ԲՀԿ Ապե՛ր, հլը դուրս արի. միջադեպ «Իմ քայլի» և «ԲՀԿ»-ի ավագանու անդամների միջև. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյան Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը Մանվել Գրիգորյան Հայտնի է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստի օրը աաա Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» զոհվել Ավիավթար ԱՄՆ-ում, զոհվել են բոլոր ուղևորները աաա Սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան պայթուցիկ նյութի տեղափոխման փորձը Պամելա Անդերսոն, ֆոտոշարք Պամելա Անդերսոնն ու նրա փեսացուն՝ զգացմունքային ֆոտոշարքում Գևորգ Պետրոսյան Ուզում եմ հասկանալ վարչապետին. ի՞նչ է նշանակում՝ ատեք աղքատությունը աաա Դուք ձախողել եք, հարգելի՛ ընկերներ․ Դավիթ Խաժակյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը. Տեսանյութ աաա Երբ պահանջում են ատել աղքատությունը և պարտադիր իմանալ երեք օտար լեզու Եվա Ռիվաս Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել. լուսանկար Արփինե Հովհաննիսյան Դասական ու վառ. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը Նարինե Թուխիկյան Դա իմ կարծիքը չէր՝ ընտրողների հարցն էր. Նարինե Թուխիկյանը՝ ռուսական ալիքների հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելու մասին գֆհ Սերժ Սարգսյանն այսօր էլ չի խոսի. Դրա կարիքը դեռ չկա՞ ԱԱԾ ԱԱԾ, թե ՀՔԾ Աղվան Պողոսյան Ղարաբաղի հարցն ինչի՞ ես ուզում փաթաթել ժողովրդիդ վզին աաա Երևանի ավագանին նիստ է հրավիրել. օրակարգում 16 հարց է. ՈՒղիղ ՀԴՄ Գնացեք ու լուծեք, եթե չեք կարողանում՝ խոստովանեք ու հեռացեք aaa Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել լ ««Ինձ համար գնված» նոր «Տոյոտա Քեմրի»-ի մասին»․ Լիլիթ Մակունց աաա Ձեռքից ձեռք. Ավիակերոսինի ներմուծման ոլորտը հիմա էլ հանձնվել է Խաչատուր Սուքիասյանին աաա Մակունցի համար նոր «Տոյոտա Քեմրի» են գնել Սանիտեքի Երևանի քաղաքապետարանը մտադիր է խզել «Սանիտեքի» հետ կնքած պայմանագիրը 12 Ով էր ճիշտ և ով սխալվեց Էդուարդ Աղաջանյան Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդուարդ Աղաջանյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել աաա Ինչի են դիմում Արարատ Միրզոյանի օգնականի մորն աշխատանքով ապահովելու համար Փաշինյան Փաշինյանին ԵՊՀ ռեկտորը չի դիմավորել. Արամ Սիմոնյանին բաց տեքստով ասել են՝ չերևաս «սև շենքում» Ադրբեջան Նոր իդեա-ֆիքս. «Եվրատեսիլում» Հայաստանը որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին աաա Ֆեյքերը այլ ուժերի ֆեյքերին մեղադրում են... «ֆեյք» լինելու մեջ. որո՞նք են ավելի ագրեսիվ Դավիթ Սանասարյան Դավիթ Սանասարյանի գործը՝ նյարդերի պայքար և փորձաքար Վանեցյանի համար աաա ԱԺ-ն քննարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը. Տեսանյութ ԵՊՀ- ԵՊՀ-ում դասեր են քաղել. Ոչ միայն դրոշն էին փոխել, այլև հավուր պատշաճի հագնվել աաա Պարգևատրումները վայելեցին տղերքը, հիմա հերթը տատիկ-պապիկների հաշվին 124 միլիոնանոց խրախճանքներինն է

Ավիավթար ԱՄՆ-ում, զոհվել են բոլոր ուղևորները
1

Արմեն Սարգսյանը ստորագրել է աղմկահարույց օրենքը
2

««Ինձ համար գնված» նոր «Տոյոտա Քեմրի»-ի մասին»․ Լիլիթ Մակունց
3

Ինչու՞ մեկ տարի առաջ Սերժը հրաժարական տվեց, ինչու՞ Նիկոլին հաջողվեց հաղթել, և ի՞նչ էր դա՝ հեղափոխությու՞ն, թե՞ հեղաշրջում
4

Ուզում եմ հասկանալ վարչապետին. ի՞նչ է նշանակում՝ ատեք աղքատությունը
5

Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով սենսացիոն ցուցմունք է տվել
6

ՄԻՊ-ի աշխատակիցներից 100 դրամ խնդրեցի. Արարատ Միրզոյանի կնոջ հուզիչ գրառումը
7

Ապե՛ր, հլը դուրս արի. միջադեպ «Իմ քայլի» և «ԲՀԿ»-ի ավագանու անդամների միջև. Տեսանյութ
8

Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել. լուսանկար
9

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
10

Նիկո՛լ, դու մերժվելու ես և ընկնես Պորոշենկոյի օրը
11

ԱԱԾ, թե ՀՔԾ
12

Երբ պահանջում են ատել աղքատությունը և պարտադիր իմանալ երեք օտար լեզու
13

Արարատ Միրզոյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի որոշ մանրամասներ է ներկայացրել. Լուսանկարներ
14

Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդուարդ Աղաջանյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել
15

Ով էր ճիշտ և ով սխալվեց
16

Ղարաբաղի հարցն ինչի՞ ես ուզում փաթաթել ժողովրդիդ վզին
17

«Յուղոտ» պաշտոն. Փաշինյանն իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է Նորագավիթի մաքսակետի տնօրեն
18

Դասական ու վառ. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը
19

Գնացեք ու լուծեք, եթե չեք կարողանում՝ խոստովանեք ու հեռացեք
20

«Ինչ-որ մեկն ինձ կբացատրի՞, թե «Հայ ժողովուրդը» Արցախի հարցը ո՞նց է լուծելու…»
21

Դավիթ Սանասարյանի գործը՝ նյարդերի պայքար և փորձաքար Վանեցյանի համար
22

Պամելա Անդերսոնն ու նրա փեսացուն՝ զգացմունքային ֆոտոշարքում
23

Նյարդերի պայքար Փաշինյանի և Վանեցյանի միջև, Վովա Գասպարյանի ուշագրավ ցուցմունքը. մամուլն այսօր. Տեսանյութ
24

Մոսկվա-Երևան չվերթի ՀՀ քաղաքացի ուղևորուհին մահացել է
25

Ձեռքից ձեռք. Ավիակերոսինի ներմուծման ոլորտը հիմա էլ հանձնվել է Խաչատուր Սուքիասյանին
26

Սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան պայթուցիկ նյութի տեղափոխման փորձը
27

Ինչի են դիմում Արարատ Միրզոյանի օգնականի մորն աշխատանքով ապահովելու համար
28

Երևանի քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը կստանա եռամսյակային պարգևավճարներ
29

Երևանի ավագանին նիստ է հրավիրել. օրակարգում 16 հարց է. ՈՒղիղ
30

Քաղաքական դեժավյու․ Սերժը չկա, և դա է միակ փոփոխությունը
31

Փաշինյանին ԵՊՀ ռեկտորը չի դիմավորել. Արամ Սիմոնյանին բաց տեքստով ասել են՝ չերևաս «սև շենքում»
32

Մակունցի համար նոր «Տոյոտա Քեմրի» են գնել
33

Դա իմ կարծիքը չէր՝ ընտրողների հարցն էր. Նարինե Թուխիկյանը՝ ռուսական ալիքների հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելու մասին
34

Սերժ Սարգսյանն այսօր էլ չի խոսի. Դրա կարիքը դեռ չկա՞
35

Պարգևատրումները վայելեցին տղերքը, հիմա հերթը տատիկ-պապիկների հաշվին 124 միլիոնանոց խրախճանքներինն է
36

Դուք ձախողել եք, հարգելի՛ ընկերներ․ Դավիթ Խաժակյանը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը. Տեսանյութ
37

Հայտնի է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստի օրը
38

Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը
39

Մոսկվա-Երևան չվերթի ՀՀ քաղաքացի ուղևորուհին մահացել է
40

Երևանի քաղաքապետարանը մտադիր է խզել «Սանիտեքի» հետ կնքած պայմանագիրը
41

Նոր իդեա-ֆիքս. «Եվրատեսիլում» Հայաստանը որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին
42

Ֆեյքերը այլ ուժերի ֆեյքերին մեղադրում են... «ֆեյք» լինելու մեջ. որո՞նք են ավելի ագրեսիվ
43

ԵՊՀ-ում դասեր են քաղել. Ոչ միայն դրոշն էին փոխել, այլև հավուր պատշաճի հագնվել
44

Ուկրաինայում դատի են տվել Պորոշենկոյին
45

Ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը, եթե դառնամ Ղազախստանի նախագահ. Բախիտժան Կոպբաև
46

«Ապե՛, հլը դուրս արի». երկար նայելու համար ավագանու ԲՀԿ-ականը դուրս հրավիրեց «Իմ քայլի» անդամին. Տեսանյութ
47

«Ամբողջ Երևանում` հյուսիսից հարավ, արևելքեց արևմուտք, վերևից ներքև, աջից ձախ, աղբ է». Նաիրա Զոհրաբյան
48

Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է»
49

Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա
50

ԱԺ-ն քննարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը. Տեսանյութ
51

Ադրբեջանը Պակիստանից արդեն պատվիրել է 4+ սերնդի 24 միավոր JF-17 Block 2 կործանիչ-ռմբակոծիչներ
52

Ընթանում է Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը. ՈՒղիղ
53

Դատարանը պարտավորեցրել է Ոստիկանությանը քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ
54

Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 320-ի
55

Ռուսաստանի դեսպանը Ռուսաստանի նախագահի և վարչապետի՝ Հայաստան այցի մասին. Տեսանյութ
56

ԻՊ-ը ստանձնել է Շրի Լանկայում 321 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչությունների պատասխանատվությունը
57


19 Ապրիլ 2019 թ․ 14:52

Հասարակությանն անընդհատ ինչ-որ թեմայով զբաղեցնելու մթնոլորտ են ստեղծում. Էլինար Վարդանյան

Այս թեմայով

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, իրավական տեսանկյունից դիտարկելով օպերայի տարածքում սրճարանների քանդման գործընթացը, «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ ծանոթ չէ այդ սրճարանների հետ կնքված պայմանագրերին, բայց ենթադրում է, որ գործընթացը շարունակվելու է իրավական ճանապարհով. «Բայց այն, ինչ տեղի ունեցավ` ոստիկանները բռնություն կիրառեցին, խիստ դատապարտելի է և անթույլատրելի։ Եվ լավ է, որ ոստիկանությունում այդ առնչությամբ քննություն սկսվեց»։

-Այսօր դատաիրավական համակարգում իսկական քաոս է։ Բոլորի ուշադրության կիզակետում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրավական գործողություններն են, նրա կալանքը երկու ամսով երկարաձգվելու դատարանի որոշումը։ Ձեր դիտարկումներն այս առնչությամբ։ 


-Ինձ համար կալանքը երկարաձգելու որոշումը զարմանալի էր։ Այն հիմնավորումը, որ ի սկզբանե ներկայացրել էին, թե Քոչարյանը խուսափելու է դատարան ներկայանալուց, անմիջապես հօդս ցնդեց, քանի որ նա ինքնակամ էր արտերկրից ներկայացել քննության։ Մյուս հիմնավորումն այն էր, թե նա գործի քննությանը խոչընդոտելու է։ Նախաքննությունն ավարտվել է, և այդ ընթացքում պետք է ձեռք բերված լինեն ապացույցներ, հետևաբար խոչընդոտելու հանգամանքներ չպետք է լինեն։ Այս փուլում կալանքի որոշումը պետք է վերացվեր, բայց դատարանն այլ կերպ վարվեց։ Քոչարյանի փաստաբանը հավաստիացրեց, որ նիստերը լինելու են բաց, հակառակ պարագայում կարելի է կասկածել ՀՔԾ-ի ազնվությանը։ Սա ամենակարևոր հանգամանքներից մեկն է, որովհետև հասարակությունը ևս իրավունք ունի ստանալու իրեն հուզող հարցերի պատասխանները։ Հարցերից մի քանիսն էլ ինձ են անհանգստացնում. դրանք վերաբերում են այդ ժամանակահատվածում պաշտպանության փոխնախարարների, առանձին ստորաբաժանումների ղեկավարների հետ բանակցելուն, ինչի մասին խոսել է նաև Սեյրան Օհանյանը։ Սա նշանակում է, որ բանակը փորձում էին ներքաշել ներքաղաքական գործընթացների մեջ։ Այսպիսի հարցերին պետք է ճիշտ գնահատականներ տրվեն, անդրադարձ կատարվի, այլապես գործը միակողմանի քննված կլինի։ Այս ամենում ինձ համար կարևոր է այն, որ տասը զոհերի մեղավորները բացահայտվեն։

-Մենք այդ մասին գրեթե ոչինչ չենք լսում, գործը «վերնագրված» է՝ սահմանադրական կարգի տապալում, ոչ մի խոսք տասը զոհերի մեղավորների մասին։ Ի՞նչ եք կարծում, դատական նիստերի ժամանակ այդ հարցերին պատասխաններ կհնչե՞ն։

-Մինչ այս պահը չեմ տեսել իրական քայլեր, որոնք կհանգեցնեին տասը զոհերի մեղավորների բացահայտմանը, իսկ Մարտի 1-ի գործի շրջանակում սա առաջնային է։ Չունեմ տեղեկություն այս պահին, որ այդ առնչությամբ որևէ քայլ է արվել։

-Ռոբերտ Քոչարյանի գործում որքա՞ն է քաղաքական բաղադրիչը, թե՞ դա զուտ իրավական հարթությունում քննվող գործ է։

-Եթե հետևենք այն տեղեկատվական հոսքին, որը ոչ միայն Քոչարյանի, այլև նրա ընտանիքի դեմ է իրականացվում, քաղաքական հետապնդման մասին կարող ենք հետևություններ անել։ Իսկ եթե գործը զուտ իրավական հարթությունում ենք դիտարկում, դատելով փաստաբանների հայտարարություններից, կարծում եմ, հարցը մեր դատարանով պետք է լուծվի, այլապես եվրոպական դատարանի կողմից կունենանք Հայաստանի դեմ հերթական վճիռը։ Ընդ որում, այս գործով ՄԻԵԴ-ում արդեն կան բողոքներ, շատ ցավալի կլինի, որ Հայաստանի դեմ որոշում կայացվի։

-Ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հակափաստարկներն այնքան թույլ են, որ ՄԻԵԴ-ի որոշումը հօգուտ Քոչարյանի՞ կլինի։

-Ելնելով փաստաբանների հիմնավորումներից, կարծում եմ՝ այո։ 

-Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում նոր իշխանությունների իրավական քայլերը. խոսվում է անցումային արդարադատության մասին։

-Առայժմ, բացի հայտարարություններից, գործնական ոչինչ չեմ տեսել։ Սրա վկայությունը կալանքի վերաբերյալ որոշումներն են. ըստ դատախազության, նախորդ տարի կալանքի միջնորդությունները նվազել են, բայց միաժամանակ ավելացել է բավարարված միջնորդությունների քանակը։ Այսպես թե այնպես, կալանքն օգտագործվում է որպես միջոց, գործիք։ Ցավոք, կալանավայրում հացադուլ հայտարարած, հետո մահացած Մհեր Եղիազարյանի դեպքը վկայում է, որ կալանքի կիրառումը ոչ միշտ է հիմնավորված, առավել ևս, նրա դեպքում գործ ունեինք տնտեսական հանցագործության հետ։ Մենք խնդիրներ ունենք իրավական ակտերի հարցում, ժամանակի հետ դրանք պետք է փոխվեին, համապատասխանացվեին այսօրվա պահանջներին։ Պետք է քրեական դատավարության նոր օրենսգիրք, որն այսօվա պահանջներին համապատասխան խափանման միջոցներ կներդնի, ինչպիսին տնային կալանքն է, երբ մարդուն հատուկ «չիպով» հետևում են։ Իրավական պետություն դառնալու համար այսպիսի քայլեր պետք է անել, ինչն այսօր չեմ տեսնում։ Դատարանների անկախություն ևս չկա, այս խնդիրն առկա էր և՛ նախորդ, և՛ այսօրվա իշխանությունների ժամանակ։ Եթե մենք կառուցում ենք իրավական պետություն, անկախ դատական համակարգն իրավական պետության առաջին նախադրյալը պետք է լինի, դա ուժեղ իշխանության բնութագրիչներից մեկն է։ Ժամանակն է, որ իշխանությունները դադարեն միջամտելուց, խառնվելու իրավական գործընթացներին։

-Բայց իշխանությունը հայտարարում է, թե իր համար սկզբունքային հարց է դատարանի որոշումներին չխառնվելը։ 

-Երբ պետական պաշտոնյաները հայտարարում են, թե ակնկալում են, որ դատարանը կկայացնի այսպիսի կամ այնպիսի որոշում, դա նշանակում է անուղղակիորեն ազդել դատարանի որոշման վրա։ Հայտնի գաղտնալսումն էլ դա էր փաստում։ Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը, շատ խոսվեց այս մասին, բայց չհստակեցվեց` ինչ մոդելի մասին ենք խոսում։ Անցումային արդարադատության նպատակը հասարակության մեջ համերաշխության մթնոլորտ ստեղծելն է, մինչդեռ մեզ մոտ հասարակության յուրաքանչյուր խավ ակնկալելու է, որ այն բավարարի իր պահանջները, հակառակ դեպքում լրացուցիչ լարվածություն կառաջանա։ Գնալ այդ քայլին, առանց ուժեղացնելու իրավական համակարգը, պարզապես միջոց է հասարակությանը շեղելու իրավական ուղղությամբ առկա անգործությունից։ Այս պահին իշխանության հիմնական խնդիրն իրավական բարեփոխումները պետք է լինեն, ոչ թե այլընտրանքային արդարադատությամբ այդ գործընթացը ծանրաբեռնելը։

-Եթե խնդիրն ավելի լայն շրջագծով դիտարկենք` փոխվե՞լ է իշխանության որակը, բարելավվե՞լ է մարդկանց կյանքը, չկա՞ն նախկին արատավոր երևույթները։ Մեկ տարի առաջ հրապարակից շատ մեծ խոստումներ հնչեցին, մեկ տարի հետո ի՞նչ է փոխվել։

-Համամիտ չեմ, երբ ասում են` թողեք իշխանություններն աշխատեն։ Մենք հապաղելու իրավունք չունենք։ Փոփոխություններ մեզ անհրաժեշտ էին, երկիրը վերջին տարիներին լճացման փուլում էր, բայց իշխանափոխությունից հետո ոչ մի գործնական քայլ չեմ տեսնում։ Խոսում են տնտեսական հեղափոխության մասին, մինչդեռ դրան զուգահեռ հայտարարվում է, թե խոշոր սեփականատերերի եկամուտների 70 տոկոսը պետք է ուղղել պետբյուջե։ Սա, բնականաբար, իր բացասական ազդեցությունն է ունենալու։ Փողը «վախկոտ» է. երբ փորձում ես «բռնել», այն արագ հեռանում է։ Կստեղծվի մի այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ իրենց դրամական միջոցները պարզապես Հայաստանից դուրս կհանեն։ ԿԲ-ի հաղորդումն էլ փաստում է, որ Հայաստանից նախորդ տարի փողի արտահոսքը մեծացել է։ Հայտարարել մի բան, զուգահեռաբար ստեղծել մթնոլորտ, որը բացասաբար է ազդելու իրավիճակի վրա, նշանակում է տնտեսական հեղափոխությունը դեռ երկար դոփելու է տեղում։ Ներդրողների համար չեն ստեղծվում հարմար միջավայր, պայմաններ, ինչը ենթադրում է, որ տնտեսությունում շատ դանդաղ կլինեն տեղաշարժեր։ Երբ ներդրողը լսում է հակասական հայտարարություններ, բնականաբար, մտավախություններ են առաջանում, նա խուսափում է երկիր փող բերելուց։ Բացի այդ, ներդրողը վստահ չի կարող լինել, որ դատաիրավական այսպիսի համակարգով կարողանալու է իր իրավունքները պաշտպանել։ Ժամանակն է, որ խոսքից գործի անցնեն, հայտարարությունների փուլն անցել է արդեն։

-Կառավարությունը հենց սկզբից հայտարարեց, թե ոչ մեկի հետ «փայ չի մտնում», փայ մտնողներին էլ բռնել են, ու նրանք ինքնահոժար գումարներ են «նվիրել» պետությանը։

-Երբ խոսում են «փայ մտնելու» մասին, կցանկանայի տեսնել այդ հայտարարությունների ապացույցը։ Շատ ուրախ կլինեի, որ բացահայտվեին այդ դեպքերը, և հասարակությունը տեսներ, որ դրա դեմ պայքար է ընթանում։ Օրեցօր նոր խմբեր են կառավարության դեմ բողոքի ցույցեր անում, սա վկայում է, որ այդ սոցիալական խմբերի ուղղությամբ քաղաքականությունը չի փոխվել կամ ավելի է վատթարացել։ Աշխատատեղեր են փակվում կամ փակվելու մասին հայտարարություններ են արվում, և ամենավատն այն է, որ շեշտը դրվում է մարդկանց անհատական որակների վրա։ Ոչ թե օպտիմալացման գաղափարն է կարևորվում, այլ մարդկանց անձնական, անհատական հատկանիշները։ Եթե աշխատանքային այլընտրանք չստեղծվի, գործազրկությունը կավելանա, ինչը ենթադրում է նաև սոցիալական խնդիրների մեծացում։

-Օրերս Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց նպաստառուների թիվը՝ 11 հազար 281, որոնք ամեն ամիս 100 հազար և ավելի դրամի չափով վարկ են փակում: Հետո հարց հնչեցրեց` նրանք պե՞տք է զրկվեն նպաստից, թե՞ ոչ: Այս հայտարարությունը միանշանակ չընդունվեց հանրության շրջանում։ 

-Այստեղ ինձ համար երկու անհասկանալի բան կա. նախ` բանկային գաղտնիքը հանրայնացվել է, հետո` չի կարելի ընդհանրացնել երևույթը, պետք է յուրաքանչյուր դեպք առանձին դիտարկվի։ Մենք գիտենք, որ այս համակարգում խախտումներ միշտ եղել են, նորություն չեն դրանք, նպաստի համար տվյալներ են թաքցվել, կեղծվել, որոնց մասին բազմիցս ենք խոսել։ Հարկավոր է եղած խնդիրները շտկել, վերացնել, ոչ թե մի ողջ ինստիտուտ վերացնել, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ սոցիալական խնդիրների առաջ են կանգնելու։ Հասկանալի է, որ, ի վերջո, նպաստների համակարգից պետք է հրաժարվենք և անցում կատարենք աշխատանքի համակարգի, բայց քանի դեռ աշխատանքի համար բարենպաստ քաղաքականություն, պայմաններ չեն ստեղծվել, կտրել մի բան` առանց այլընտրանք առաջարկելու, նշանակում է լարվածությունը խորացնել, ինչն ամենաքիչն է մեզ հարկավոր։ 

-Չհաշվարկված քայլերն ինչի՞ արդյունք են` անփորձությա՞ն։

-Այն տպավորությունն է, որ հասարակությանն անընդհատ ինչ-որ թեմայով զբաղեցնելու մթնոլորտ են ստեղծում, երբ հասարակությունը պառակտվում է, երկու բևեռի բաժանվում։ Սոցիալական ցանցերում տեսնում ենք, թե ինչպիսի անհանդուրժողականություն կա հասարակության տարբեր շերտերի միջև, իսկ պետությունը դրանից միայն տուժում է։ 

-Ստեղծված խնդիրները, լարվածությունը, անհանդուրժողական մթնոլորտը ինչ-որ պահի կարող են հանգեցնել նոր ըմբոստության։

-Ամեն օր կառավարության առջև բողոքողների նոր խումբ է հավաքվում, մարդիկ արագ փոփոխություններ են ուզում։ Եթե այսպես շարունակվի, հասարակությունն արդեն փորձ ունի մերժելու, չի բացառվում, որ նույն փորձը կրկին գործի դրվի։ Հետևաբար, օր առաջ պետք է խոսքից գործին անցնել։ Մի բան ակնհայտ է` գնալով ավելանում են սոցիալական տարբեր խմբերի բողոքները, իսկ «թողեք աշխատեն» հորդորը վտանգավոր է։ Դա նշանակում է` իշխանությանը չես ներկայացնում պահանջներ, որոնցով նա պարտավոր է առաջնորդվել։ Իսկ երբ հասրակությունն իր ակնկալիքներն է ներկայացնում, իշխանությունն ավելի զգոն է լինում և ավելի արդյունավետ է աշխատում։


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company