«Դեմագոգը»՝ ժողովրդին առաջնորդող. մաս I Ուկրաինայում կատարվեց այն, ինչ որ Հայաստանում էր կատարվել Վրաստանում բախումներ են տեղի ունենում ոստիկանության և չեչենների միջև. Կա 50-ից ավելի վիրավոր. Տեսանյութ. Լուսանկար Զելենսկին կոչով դիմել է բոլոր հետխորհրդային ժողովուրդներին. Տեսանյութ Նորընտիր նախագահ Զելենսկին հասցրել է տուգանվել իր ընտրաթերթիկը հրապարակելու համար. Տեսանյութ. Լուսանկար Ուկրաինայի Նախագահական ընտրություններում Զելենսկին ջախջախիչ հաղթանակ է տարել. Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը Զելենսկին հավաքել է 72.7 տոկոս ձայներ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Միհրան Պողոսյանը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում. ՀՔՑ Թոխմախի Մհերի բիզնեսը կծաղկի, Փաշինյանի աներորդին ու Սամվել Ալեքսանյանը շաքար հարաբերությունների մեջ են.օրվա գլխավոր լուրերը. Տեսանյութ Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը «Մտածում եմ, թե հայերը ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել». Ջոն Էվանս Փորձագետը Հայաստանում ռադիոակտիվ թափոնների կուտակման մասին Տեր-Պետրոսյանի փողերը չեն տալիս, Աննա Հակոբյանի եղբայրը «ցկցկացել է» Սամվել Ալեքսանյանի զարմիկների հետ. Մամուլն այսօր. Տեսանյութ Հակառակորդը Արցախի դիրքերի ուղղությամբ արձակել է 2200 կրակոց Ում է պետք անընդհատ պտտել «Մեղրիի փոխանակման» մաշված մեղեդին
ԼՐԱՀՈՍ
121 «Դեմագոգը»՝ ժողովրդին առաջնորդող. մաս I 12 Ուկրաինայում կատարվեց այն, ինչ որ Հայաստանում էր կատարվել vrastan Վրաստանում բախումներ են տեղի ունենում ոստիկանության և չեչենների միջև. Կա 50-ից ավելի վիրավոր. Տեսանյութ. Լուսանկար zelenski Զելենսկին կոչով դիմել է բոլոր հետխորհրդային ժողովուրդներին. Տեսանյութ Զելենսկի Նորընտիր նախագահ Զելենսկին հասցրել է տուգանվել իր ընտրաթերթիկը հրապարակելու համար. Տեսանյութ. Լուսանկար zelenski Ուկրաինայի Նախագահական ընտրություններում Զելենսկին ջախջախիչ հաղթանակ է տարել. Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը Jfdj Զելենսկին հավաքել է 72.7 տոկոս ձայներ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Mihran Միհրան Պողոսյանը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում. ՀՔՑ ֆգվբդզֆ Թոխմախի Մհերի բիզնեսը կծաղկի, Փաշինյանի աներորդին ու Սամվել Ալեքսանյանը շաքար հարաբերությունների մեջ են.օրվա գլխավոր լուրերը. Տեսանյութ Վթարվել Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը h «Մտածում եմ, թե հայերը ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել». Ջոն Էվանս աաա Փորձագետը Հայաստանում ռադիոակտիվ թափոնների կուտակման մասին սսս Տեր-Պետրոսյանի փողերը չեն տալիս, Աննա Հակոբյանի եղբայրը «ցկցկացել է» Սամվել Ալեքսանյանի զարմիկների հետ. Մամուլն այսօր. Տեսանյութ Արցախ Հակառակորդը Արցախի դիրքերի ուղղությամբ արձակել է 2200 կրակոց աաա Ում է պետք անընդհատ պտտել «Մեղրիի փոխանակման» մաշված մեղեդին Ադել Երգչուհի Ադելն ամուսնալուծվել է աաա Սանասարյանը մնալու է Նիկոլի վրա աաա Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին լայվի մասին. Տեսանյութ Դավիթ Սանասարյան Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան Թավշյա «Թավշյա հեղափոխությունը» մտնում է նոր փուլ սդհ Կարո՞ղ է Ալեն Սիմոնյանը, Արթուր Վանեցյանը և վերջում Նիկոլ Փաշինյանը հռչակվեն ռուսամետ-հակահեղափոխականներ աաա Պոպ-արտ, թե դաժան նատուրալիզմ Նիկոլ Միայն Նիկոլի թվին աաա Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը Փաշինյան Փաշինյանի հակամենաշնորհային պայքարը և դրա արդյունքները աաա Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները Հայաստանցին Հայաստանցին տուգանվել է Մոսկվայից Տյումեն թռչող ինքնաթիռի զուգարանում ծխելու համար Ամերիկյան ԱՄՆ-ում կոտրել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ցուցանակը ձյուն Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում աաա «Երկու պետություն՝ մեկ նպատակ». հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն. Միքայել Մինասյանի հոդվածը «Նեզավիսիմայա գազետա»-ում զինծառայող Ժամկետային զինծառայողն արթնացրել է ծառայակցին և դանակահարել աաա Սպասվում են տեղումներ. եղանակն առաջիկա օրերին Լիլիթ Հովհաննիսյան Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ. Տեսանյութ Պորոշենկո Պորոշենկոն «խղճուկ» տեսք ուներ․ Սաակաշվիլի հսդգհ Մենք բեսպրեդելի չենք կարող տրվել, ժողովուրդ ջան. Նիկոլ Փաշինյան ֆհ Փաշինյանը՝ անորակ հեռուստաեթերի մասին աաա Սանասարյան Դավիթը եթե արած-չարածը մինչև 2018 թվի նոյեմբերի 1-ն արած լինի, համաներմամբ դուրս կգա Համազասպ Դանիելյան Որքանո՞վ է «զուսպ» Համազասպ Դանիելյանը Գագիկ Հարությունյան Լիազորությունները կդադարեցվե՞ն աաա Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ :ձ «Ո՞նց կարող էին հանձնել Մեղրին, ո՞նց եք պատկերացնում դա…». Սամվել Բաբայանը. Տեսանյութ Հայոց ցեղասպանության Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը աաա Տնտեսական անորոշություն գֆհ Նիկոլ Փաշինյանը՝ մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատելու մասին Տիգրան Ավինյան Տիգրան Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ աաա Երբ Սիլվա Համբարձումյանի մի ցուցմունքով մարդ էին ձերբակալում, ասում էին՝ տո լավ են անում Էդուարդ Շարմազանով Գանդիի ներողամտության և Փաշինյանի մեծամտության միջև Արտակ Զեյնալյան Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ աաա Աղմկահարույց նախագծից կօգտվի միայն Դավիթ Սեդրակյանը աաա Ստեր՝ կապված իմ անձի հետ. Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել Դավիթ Սանասարյան Վարչապետը շահագրգռված չէ Դավիթ Սանասարյանի հարցի քննարկմամբ աաա ՔՊ-ից ոչ ոք չի մասնակցել Եվրասիական համաժողովին աաա Սահմանադրական դատարանն ընդդե՞մ Նիկոլ Փաշինյանի կաթողիկոս Ճաշ՝ Սբ. Հովանի օծման արարողությունից հետո. Պարզվեց՝ կաթողիկոսը պաս չի պահում Սամվել Ալեքսանյան Աննա Հակոբյանի եղբայրը Սամվել Ալեքսանյանի քրոջ որդիների հետ «ցկցկացե՞լ է» Տեր-Պետրոսյան Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը աաա Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին 12 Ստե՜լ, ստե՜լ, այնպե՛ս ստել, որ բութ նախիրը երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը


18 Ապրիլ 2019 թ․ 11:49

Սրիկա լինելն անձնական որոշում է...

Այս թեմայով

Իրավունք ունե՞ր 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո ՀՀ քաղաքացի Մուշեղ Սաղաթելյանը դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ոստիկանության՝ իր հանդեպ դաժան վերաբերմունքի և ազատության իրավունքի ոտնահարման համար:  Իհարկե: Նրա դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել՝ պարտավորեցնել  Հայաստանի Հանրապետությանը՝ Սաղաթելյանի խախտված իրավունքների համար՝ որպես արդարացի հատուցում, վճարել 20 600 եվրո գումար։ Օրեր առաջ՝ մարտի 7-ին, Կառավարությունը 20 600 եվրո հատկացրեց մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանին վճարելու համար։

Իսկ ինչպե՞ս կվարվեր կալանավորվածների հետ Մուշեղ Սաղաթելյանը, եթե 2008 թ.-ի մարտի 1-ին ի՜նքը լիներ կալանավայրերի վարչության պետը:

Սաղաթելյանը կալանավայրերի վարչության պետ էր  1996-ին: Նույն թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները, ինչպես և 2008-ին, ընդդիմությունը համարում էր կեղծված: 1996-ի սեպտեմբերի 25-ին, ինչպես 2008-ին մարտի 1-ից հետո, ձերբակալվեցին ընդդիմության ներկայացուցիչները: Նրանց ծեծն ու խոշտանգումները ՆԳ նախարարության 6-րդ վարչությունում անձամբ կատարում ու համակարգում էր Մուշեղ Սաղաթելյանը:

Այսօր  պետությունը պետք է  Մուշեղ Սաղաթելյանին բյուջեից, որը ձևավորվում է նաև 1996-ին խոշտանգված մարդկանց հարկերից, 20 600 եվրո վճարի:

Գուցե հանգամանքնե՞րն են ստիպում մարդուն դահիճ լինել՝ մի համակարգում, զոհ՝ մեկ այլ համակարգում: Թե՞ դա մարդու անձնական ընտրությունն է:

Համակա՞րգն էր 2015 թ.-ին ստիպել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ցուցադրաբար հարվածել նախագահ Սերժ Սարգսյանի բարեհաճությունը ժամանակավորապես կորցրած ԲՀԿ առաջնորդին: Եվ համակա՞րգն է ստիպում նրան այսօր հանդես գալ՝ որպես սրտացավ քննադատ:

Ինչպե՞ս կարող է համակարգը պարտադրել մարդուն կամավոր, առանց աքսորի, մահվան սպառնալիքի, ցուցադրաբար ստորություն անել: Պատմության մեջ կմնա Աշոտյանի՝ 2015 թ.-ի փետրվարի 13-ի ելույթը՝ նվիրված մականունավոր Ծառուկյանին «պարոն Ծառուկյան» դարձնելուն:

Աշոտյանը և՞ս համակարգի զոհ էր, թե՞ այդպիսին լինելն իր նախընտրությունն էր:

Համակարգի զո՞հ էին Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Գագիկ Բեգլարյանը, Սուրիկ Խաչատրյանը, մյուս օլիգարխներն ու պաշտոնյաները, որոնց անունները հիշատակված են Մարտի 1-ի փաստահավաք խմբի հրապարակած փաստաթղթում: Ըստ այդմ՝ մարտի 1-ի նախօրեին Պաշտպանության նախարարության իրային պահեստից նրանք զինվորական համազգեստներ էին ստացել, որոնք բաժանվել են իրենց թիկնապահներին:

Հրապարակված տեղեկության համաձայն՝ այդ զորամասից մոտ 350 միավոր զինվորական համազգեստ ստացել է Գագիկ Ծառուկյանը:

Արդեն 2019-ի մարտի 1-ին լրագրողը Գագիկ Ծառուկյանին հիշեցրեց, որ իր գլխավորած ուժը ՀՅԴ-ի և «Օրինաց երկրի» հետ, մարտի 1-ի ոճրագործությունից հետո կոալիցիա էր կազմել Սերժ Սարգսյանի իշխանության հետ և հետաքրքրվեց՝ արդյո՞ք Մարտի 1-ի համար պատասխանատվություն զգում է: «Բայց ի՞նչ պատասխանատվություն․․․ Մեր ձեռն ի՞նչ կար, որ մենք զգանք»:  
«Մեր ձեռքն ի՞նչ կար». սա բանալի միտքն է, որ նշանակում է՝  ի՞նչ կարող է անել մարդը, երբ համակարգը ստիպում է լինել հանցագործ՝ մարդասպան, ընտրակեղծարար, կաշառակեր, սադիստ, սրիկա… 
Այսօր, արդեն նոր Հայաստանում, նախորդ համակարգերի ժամանակ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով անցնող պաշտոնյաներ դարձյալ պահանջարկ ունեն: Դիցուք՝ ընտրակեղծարարության հիմնադիրներից մեկը՝ Գագիկ Ջհանգիրյանը, «հանցագործ և կրիմինալ» ( վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականն է) Հունան Պողոսյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի սպանությունը կոծկած նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանը, էլի շատերը…
Այս մարդիկ նախորդ համակարգում եղել են հանցագործության գործիքներ: Հնարավո՞ր է , որ նոր համակարգում նրանք լինեն ազնիվ պաշտոնյաներ: 
Երբ ասվում է, թե համակարգն էր մեղավոր, այս մարդիկ անզոր էին համակարգի առաջ, անհիմն փաստարկ է: Դա անզորություն չէր, այլ սթափ հաշվարկ: Եթե նրանք ընդդիմանային հանցագործության մասը դառնալուն, նրանց ոչ ոք, ինչպես 37 թվին, հոգեբուժարան, աքսոր կամ գնդակահարության չէր ուղարկելու:

Կա կարևոր մի հանգամանք:

Այդ հանգամանքն ունի անուն՝ ՄԱՐԴ՝ առանց որի չեն ձևավորվում համակարգերը: Սրիկա լինել թե չլինելը յուրաքանչյուրի ընտրությունն է: Այս դեպքում չենք դիտարկում կտտանքների ենթարկվող մարդուն, որը ցավից, նվաստացումից պատրաստ է ամեն քայլի: Կան իրավիճակներ, երբ որևէ արտաքին հանգամանք մարդուն չի ստիպում սրիկա կամ դահիճ լինել, բայց այդպիսին լինելը նրա ներքին պահանջն է: Եվ մարդն ուղղակի շնորհակալ է Ժամանակին և համակարգին՝ իրեն նման հնարավորություն տալու համար:  

Լիլիթ Ավագյան

Աղբյուր՝ Hetq.am


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company