Ուկրաինայում փորձարկումները շարունակվում են Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒղիղ «Դեմագոգը»՝ ժողովրդին առաջնորդող. մաս I Ուկրաինայում կատարվեց այն, ինչ որ Հայաստանում էր կատարվել Վրաստանում բախումներ են տեղի ունենում ոստիկանության և չեչենների միջև. Կա 50-ից ավելի վիրավոր. Տեսանյութ. Լուսանկար Զելենսկին կոչով դիմել է բոլոր հետխորհրդային ժողովուրդներին. Տեսանյութ Նորընտիր նախագահ Զելենսկին հասցրել է տուգանվել իր ընտրաթերթիկը հրապարակելու համար. Տեսանյութ. Լուսանկար Ուկրաինայի Նախագահական ընտրություններում Զելենսկին ջախջախիչ հաղթանակ է տարել. Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը Զելենսկին հավաքել է 72.7 տոկոս ձայներ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Միհրան Պողոսյանը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում. ՀՔՑ Թոխմախի Մհերի բիզնեսը կծաղկի, Փաշինյանի աներորդին ու Սամվել Ալեքսանյանը շաքար հարաբերությունների մեջ են.օրվա գլխավոր լուրերը. Տեսանյութ Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը «Մտածում եմ, թե հայերը ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել». Ջոն Էվանս Փորձագետը Հայաստանում ռադիոակտիվ թափոնների կուտակման մասին Տեր-Պետրոսյանի փողերը չեն տալիս, Աննա Հակոբյանի եղբայրը «ցկցկացել է» Սամվել Ալեքսանյանի զարմիկների հետ. Մամուլն այսօր. Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
սդքսդք Ուկրաինայում փորձարկումները շարունակվում են աաա Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒղիղ 121 «Դեմագոգը»՝ ժողովրդին առաջնորդող. մաս I 12 Ուկրաինայում կատարվեց այն, ինչ որ Հայաստանում էր կատարվել vrastan Վրաստանում բախումներ են տեղի ունենում ոստիկանության և չեչենների միջև. Կա 50-ից ավելի վիրավոր. Տեսանյութ. Լուսանկար zelenski Զելենսկին կոչով դիմել է բոլոր հետխորհրդային ժողովուրդներին. Տեսանյութ Զելենսկի Նորընտիր նախագահ Զելենսկին հասցրել է տուգանվել իր ընտրաթերթիկը հրապարակելու համար. Տեսանյութ. Լուսանկար zelenski Ուկրաինայի Նախագահական ընտրություններում Զելենսկին ջախջախիչ հաղթանակ է տարել. Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը Jfdj Զելենսկին հավաքել է 72.7 տոկոս ձայներ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Mihran Միհրան Պողոսյանը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում. ՀՔՑ ֆգվբդզֆ Թոխմախի Մհերի բիզնեսը կծաղկի, Փաշինյանի աներորդին ու Սամվել Ալեքսանյանը շաքար հարաբերությունների մեջ են.օրվա գլխավոր լուրերը. Տեսանյութ Վթարվել Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը h «Մտածում եմ, թե հայերը ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել». Ջոն Էվանս աաա Փորձագետը Հայաստանում ռադիոակտիվ թափոնների կուտակման մասին սսս Տեր-Պետրոսյանի փողերը չեն տալիս, Աննա Հակոբյանի եղբայրը «ցկցկացել է» Սամվել Ալեքսանյանի զարմիկների հետ. Մամուլն այսօր. Տեսանյութ Արցախ Հակառակորդը Արցախի դիրքերի ուղղությամբ արձակել է 2200 կրակոց աաա Ում է պետք անընդհատ պտտել «Մեղրիի փոխանակման» մաշված մեղեդին Ադել Երգչուհի Ադելն ամուսնալուծվել է աաա Սանասարյանը մնալու է Նիկոլի վրա աաա Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին լայվի մասին. Տեսանյութ Դավիթ Սանասարյան Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան Թավշյա «Թավշյա հեղափոխությունը» մտնում է նոր փուլ սդհ Կարո՞ղ է Ալեն Սիմոնյանը, Արթուր Վանեցյանը և վերջում Նիկոլ Փաշինյանը հռչակվեն ռուսամետ-հակահեղափոխականներ աաա Պոպ-արտ, թե դաժան նատուրալիզմ Նիկոլ Միայն Նիկոլի թվին աաա Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը Փաշինյան Փաշինյանի հակամենաշնորհային պայքարը և դրա արդյունքները աաա Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները Հայաստանցին Հայաստանցին տուգանվել է Մոսկվայից Տյումեն թռչող ինքնաթիռի զուգարանում ծխելու համար Ամերիկյան ԱՄՆ-ում կոտրել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ցուցանակը ձյուն Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում աաա «Երկու պետություն՝ մեկ նպատակ». հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն. Միքայել Մինասյանի հոդվածը «Նեզավիսիմայա գազետա»-ում զինծառայող Ժամկետային զինծառայողն արթնացրել է ծառայակցին և դանակահարել աաա Սպասվում են տեղումներ. եղանակն առաջիկա օրերին Լիլիթ Հովհաննիսյան Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ. Տեսանյութ Պորոշենկո Պորոշենկոն «խղճուկ» տեսք ուներ․ Սաակաշվիլի հսդգհ Մենք բեսպրեդելի չենք կարող տրվել, ժողովուրդ ջան. Նիկոլ Փաշինյան ֆհ Փաշինյանը՝ անորակ հեռուստաեթերի մասին աաա Սանասարյան Դավիթը եթե արած-չարածը մինչև 2018 թվի նոյեմբերի 1-ն արած լինի, համաներմամբ դուրս կգա Համազասպ Դանիելյան Որքանո՞վ է «զուսպ» Համազասպ Դանիելյանը Գագիկ Հարությունյան Լիազորությունները կդադարեցվե՞ն աաա Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ :ձ «Ո՞նց կարող էին հանձնել Մեղրին, ո՞նց եք պատկերացնում դա…». Սամվել Բաբայանը. Տեսանյութ Հայոց ցեղասպանության Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը աաա Տնտեսական անորոշություն գֆհ Նիկոլ Փաշինյանը՝ մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատելու մասին Տիգրան Ավինյան Տիգրան Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ աաա Երբ Սիլվա Համբարձումյանի մի ցուցմունքով մարդ էին ձերբակալում, ասում էին՝ տո լավ են անում Էդուարդ Շարմազանով Գանդիի ներողամտության և Փաշինյանի մեծամտության միջև Արտակ Զեյնալյան Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ աաա Աղմկահարույց նախագծից կօգտվի միայն Դավիթ Սեդրակյանը աաա Ստեր՝ կապված իմ անձի հետ. Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել Դավիթ Սանասարյան Վարչապետը շահագրգռված չէ Դավիթ Սանասարյանի հարցի քննարկմամբ աաա ՔՊ-ից ոչ ոք չի մասնակցել Եվրասիական համաժողովին աաա Սահմանադրական դատարանն ընդդե՞մ Նիկոլ Փաշինյանի կաթողիկոս Ճաշ՝ Սբ. Հովանի օծման արարողությունից հետո. Պարզվեց՝ կաթողիկոսը պաս չի պահում Սամվել Ալեքսանյան Աննա Հակոբյանի եղբայրը Սամվել Ալեքսանյանի քրոջ որդիների հետ «ցկցկացե՞լ է» Տեր-Պետրոսյան Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը


18 Ապրիլ 2019 թ․ 11:42

Գորիկ Հակոբյանն ինձ ասաց, որ ոստիկանության զորքերի զինվոր են խփել. Սերժ Սարգսյանի հարցաքննությունը. մաս 2

 

Armlur.am գրում է. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության շարունակությունը: Ավելի վաղը zham.am ներկայացրել էր Սերժ Սարգսյանի հարցաքննման առաջին մասը:

Հարց. Դուք նշեցիք, որ 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ նախագահական նստավայրում հանդիպման ժամանակ որեւէ քննարկում չի եղել, քանի որ կարեւորել եք ուժային կառույցներում կարգապահական ամրապնդումը, այսինքն` զերծ մնան քաղաքական իրադարձություններից, հակառակը դրան, նույն օրը` 2008 թվականի փետրվարի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրվել է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը: Հրամանը վերնագրվել է «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», ապա տրվել հետեւյալ նախաբանը. «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց ու թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում եւ հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը…» 
…Ի՞նչ կասեք այս կապակցությամբ, որը, հրամանի նախաբանի բնորոշմամբ, ՀՀ զինված ուժերը ՀՀ նախագահի հանձնարարությամբ ուղղակիորեն օգտագործել են քաղաքական նկատառումներից ելնելով այն դեպքում, երբ դեռ ընտրությունների արդյունքներից դժգոհ բազմահազար քաղաքացիներ իրականացնում էին խաղաղ, առանց զենքի հավաքներ: 

Պատասխան. Հրամանի իրավական մեկնաբանության մասին կարող եմ ասել, որ ես չէ, որ պետք է մեկնաբանություններ տամ, հարցն ինձ վերաբերելի չէ: Զինված ուժերը քաղաքական նկատառումներից ելնելով օգտագործելը դա Ձեր գնահատականն է: Ինչպես արդեն նշել եմ, ինքս էլ լինեի, նման հրաման կարձակեի զորանոցային դրության բերելու մասին: Այդ հրամանի տրամաբանությունն է Զինված ուժերը զերծ պահել քաղաքական պրոցեսներից: Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ կարող է այդ ժամանակ եղած լինեն նաեւ տեղեկություններ, որ ցույցերը խաղաղ չեն, թեկուզ եւ եղած լինեն դրանք բանավոր, հատկապես որ հետագայում հաստատվեց ցուցարարների զինված լինելու հանգամանքը: 

Հարց. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության նախագահն ու ՀՀ կառավարությունը իրենց լիազորությունների շրջանակներում: Զինված ուժերի անմիջական ղեկավարումը իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը:…. Իրադարձությունների վերլուծությունից պարզ է դառնում, որ ՀՀ Զինված ուժերի օգտագործումը վերապահված է եղել բացառապես ՀՀ նախագահին` այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ի՞նչ կասեք այն կապակցությամբ, որ ՀՀ պաշտպանության նախարարը Զինված ուժերը օգտագործելու, հետեւապես թիվ 0038 հրամանը ստորագրելու իրավասություն չի ունեցել եւ այդ հրամանը ստորագրել է ՀՀ նախագահ հանձնարարությամբ: 

Պատասխան. Զորանոցային վիճակ հայտարարելը մենք արդյոք համարո՞ւմ ենք զորքի օգտագործում. նման դեպքում պետք է բացատրեք, թե ինչ է նշանակում Զինված ուժերի օգտագործումը: 

Հարց. Նախորդ հարցադրմամբ պարզ նեկայացվեց 2008 թվականի դրությամբ գործող օրենսդրական կարգավորումներով պաշտպանության նախարարին տրված լիազորությունները, որոնց համաձայն` վերջինիս լիազորություն, տվյալ դեպքում իրավունք, վերապահված չէ կոնկետ դեպքում օգտագործել Զինված ուժերը: Խոսքը չի գնում զորավարժության կամ Զինված ուժերի ամենամյա պատրաստվածության միջոցառումներին, եւ նման իրավասություն վերապահված է եղել միմիայն ՀՀ նախագահին, որպիսի պայմաններում հարցադրում է կատարվում Ձեզ: Ձեր տված պատասխանում ունե՞ք ավելացնելու որեւէ բան, թե՞ ոչ :

Պատասխան. Ինչ կատարել են այդ ժամանակվա ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարը, ես համարում եմ, որ կատարել են օրենքի եւ իրենց իրավասության շրջանակներում, եւ ես չեմ պատրաստվում իրավական գնահատականներ հնչեցնել: 

Հարց. Արտակարգ դրության հայտարարումը, այն էլ` բանակի օգտագործմամբ, 2008 թվականի դրությամբ գործող սահմանադրությամբ նախատեսում է մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակում: Խնդրի կարեւորությունը հաշվի առնելով` նախատեսված է եղել, որ մինչ արտակարգ դրություն հայտարարելը ՀՀ նախագահը պետք է խորհրդակցի ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ: Առաջարկում եմ հայտնել` Ձեր եւ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ քննարկում եղել է, թե ոչ. եթե այո, ապա ի՞նչ ձեւաչափով է եղել քննարկումը: Դուք ի՞նչ դիրքորոշում եք հայտնել:

Պատասխան. Այո, Ռոբերտ Քոչարյանն ինձ հետ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը քննարկել է եւ այդ քննարկման ժամանակ հայտնել է, որ արտակարգ դրության պայմաններում օգտագործվելու են Զինված ուժերը: Քննարկման արդյունքում ես դրական դիրքորոշում եմ հայտնել: Ի դեպ, նշեմ, որ Զինված ուժերը օգտագործվել են պետական կարեւորագույն կառույցների պահպանման համար, եթե չեմ սխալվում, քննարկումը եղել է օրվա երկրորդ կեսին, կոնկրետ ժամանակահատված չեմ կարող ասել:

Հարց. Դուք նշեցիք մինչեւ ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր ստորագրելը այդ մասին քննարկում ունենալու մասին: Առաջարկում եմ հայտնել, թե որոնք են եղել այն հիմքերը, տեղեկությունները, տվյալները, զեկույցները, որոնց գնահատմամբ 2008 թվականի մարտի 1-ին որոշում է կայացրել արտակարգ դրություն հայտարարելու մասին: Ովքե՞ր են այդ տեղեկությունները տրամադրել, ի՞նչ են զեկուցել իրավիճակի մասին:

Պատասխան. Նախ` ԱԱԾ ղեկավարն է իմ նախաձեռնությամբ ինձ զեկուցել, ինչպես արդեն նշել եմ, ապակիներ ջարդելու եւ այլ անկարգությունների մասին (ոստիկանների զինաթափում, պատգամավորի ծեծ եւ այլն): Զեկուցվել էր նաեւ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, ցուցարարների կողմից ագրեսիան չափազանց մեծ էր: Բացի այդ, նաեւ ՀՀ նախագահն է ինձ այդ ամենի մասին ասել, գրեթե նույն բաները, ինչ ԱԱԾ ղեկավարն էր ինձ զեկուցել: 

Հարց. 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել են 8 քաղաքացիներ եւ ոստիկանության զորքերի երկու ծառայող, ինչպես նաեւ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել ՈԶ ծառայողներ եւ քաղաքացիներ: Ձեզ ե՞րբ է հայտնի դարձել նշված քաղաքացիների մահվան հանգամանքների մասին: Նրանցից յուրաքանչյուրի մահվան վերաբերյալ Ձեզ ե՞րբ, ո՞վ եւ ի՞նչ տվյալներ է զեկուցել:

Պատասխան. Չեմ կարող մանրամասներ հաղորդել, բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Գորիկ Հակոբյանն ինձ ասեց, որ ոստիկանության զորքերի զինվոր են խփել, եւ հետագայում արդեն աստիճանաբար տարբեր հիվանդանոցներից էին տվյալներ ստանում զոհերի եւ վիրավորների մասին:

Հարց. Քննությամբ տվյաներ են ստացվել այն մասին` ՀՀ նախագահական նստավայրում փետրվարի 23-ին տեղի ունեցած հիշյալ խորհրդակցության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի` ժամը 00-ից արտակարգ դրություն հայտարարելուց հետո Դուք եք արաջարկել Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ ստեղծել վարչակազմ:

Պատասխան. Նախ` նորից եմ կրկնում` Ռոբերտ Քոչարյանը նման բան չի ասել արտակարգ դրություն հայտարարելու մասին, երկրորդ` ես չեմ բացառում` ես կարող էի զուտ հարցրած լինեի կամ ասել, թե կայազորի պետը ունի տեղակալներ, թե ոչ:

Հարց. Առաջարկում եմ հայտնել, թե 2008 թվականի փետրվարի 23-ից մինչեւ մարտի 1-ը ներառյալ աշխատանքի վայր` կառավարության շենք այցելե՞լ եք, թե՞ ոչ…

Պատասխան. Իհարկե այցելել եմ պարբերաբար անգամ շաբաթ եւ կիրակի օրերին. եթե չեմ սխալվում, իմ աշխատասենյակը գտնվել է երկրորդ հարկում:

Հարց. Այդ ժամանակ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ Ձեր` որպես ՀՀ վարչապետի անվատանգությունն ապահովվո՞ւմ էր, թե՞ ոչ. եթե այո, ապա ովքե՞ր էին հանդիսանում Ձեր անվտանգությունն ապահովող անձինք: Այլ կերպ ասած` թիկնապահները, անվանական նրանցից ո՞ւմ կարող եք հիշատակել:

Պատասխան. Իմ անվտանգությունն ապահովել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը, անվտանգության ղեկավարն էր Վաչիկ Ղազարյանը, իսկ թիկնազորի մյուս անդամներին այս պահին չեմ մտաբերում: Այդ ամենը փաստաթղթավորված է նշածս պետական կառույցում, կարող եք այնտեղից պազել:

Հարց. Քննության ընթացքում, ինչպես արդեն նշվեց, փաստական տվյաներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի հույժ գաղտնի թիվ 0038 հրամանի վրա բոլոր բանակային կորպուսներից, այդ թվում նաեւ` Արցախի Հանրապետության պաշտպանական բանակից, համահավաք գումարտակներ են տեղափոխվել Երեւան, տեղակայվել մայրաքաղաքում եւ հարակից բնակավայրերում գտնվող զորամասերում, որտեղ վերջիններիս հետ ոստիկանության սպաները զորավարժություններ են անցկացրել ցուցարարների դեմ պայքարելու, ցույցը ցրելու, նրանց միջից ակտիվիստներին չեզոքացնելու շուրջ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան. Ես տեղյակ չեմ նման բաների մասին, լսում եմ առաջին անգամ:

Շարունակելի… 
 

 


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company