PARA TV-ին պաշտոնապես հաստատեց, որ իր աշխատակցին դանակահարել են Իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել և հրամցնել հանրությանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Բարեփոխումն անցումային արդարադատությունը չի Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին,այլ մեզ բոլորիս. Շարմազանով Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Փաշինյանը բացի մարդկանց հետապնդելուց այլ բանի ունակ չէ Եթե «Արսենալ»-ն ու Մխիթարյանը որոշել են, որ վերջինս չի մեկնի Բաքու, ուրեմն հիմնավոր պատճառներ են ունեցել Տեսախցիկը դարձյալ ֆիքսել է հայաստանյան լեռներում զբոսնող կովկասյան հովազին. Տեսանյութ Լիլի Մորտոն գերազանցությամբ է ավարտել դպրոցը․ լուսանկար Սկսում եմ քաղաքական ուժերի հետ իմ հանդիպումները. Տեսանյութ Թրամփը շնորհավորել է Ալիևին, անդրադարձել Արցախյան հակամարտությանը Եղանակը՝ հանգստյան օրերին Պետք է «կիսահղի» լինելու քաղաքականությունից հրաժարվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեսանյութ Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում Մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ
ԼՐԱՀՈՍ
Fnffj PARA TV-ին պաշտոնապես հաստատեց, որ իր աշխատակցին դանակահարել են Անդրանիկ Թևանյան Իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել և հրամցնել հանրությանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Թորոս Ալեքսանյան Բարեփոխումն անցումային արդարադատությունը չի Շարմազանով Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին,այլ մեզ բոլորիս. Շարմազանով Սերժ Սարգսյան Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Փաշինյան Փաշինյանը բացի մարդկանց հետապնդելուց այլ բանի ունակ չէ աաա Եթե «Արսենալ»-ն ու Մխիթարյանը որոշել են, որ վերջինս չի մեկնի Բաքու, ուրեմն հիմնավոր պատճառներ են ունեցել gg Տեսախցիկը դարձյալ ֆիքսել է հայաստանյան լեռներում զբոսնող կովկասյան հովազին. Տեսանյութ Լիլի Մորտո Լիլի Մորտոն գերազանցությամբ է ավարտել դպրոցը․ լուսանկար աաա Սկսում եմ քաղաքական ուժերի հետ իմ հանդիպումները. Տեսանյութ Արցախ Թրամփը շնորհավորել է Ալիևին, անդրադարձել Արցախյան հակամարտությանը Եղանակը՝ հանգստյան օրերին Եղանակը՝ հանգստյան օրերին աաա Պետք է «կիսահղի» լինելու քաղաքականությունից հրաժարվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեսանյութ Երթևեկության Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում սահման Մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ աաա Ներքաղաքային տրանսպորտի նոր ցանցում երթուղային տաքսիներ չեն սպասարկի. Լուսանկար Մակրոն Մակրոնը հաստատել է, որ 5 տարում Նոտր Դամի վերականգնման հույս ունի աաա Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով աաա Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան 1213456 Հայկ Մարտիրոսյանը Հանրային հեռուստաալիքի եթերում համարձակվել է անել հետևյալ արտահայտությունը․․․ Աննա Նաղդալյան, Հենրիկ Մխիթարյան, ԱԳՆ Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Հրդեհ, ԱԻՆ, Տաշիր պիցցա Խոշոր հրդեհ «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում. մեկնել է չորս մարտական հաշվարկ asfasf «Հայկական ժամանակի» խմբագրության վերածված երկիր Հայաստան Օրբելյանին Ինչու՞ Փաշինյանը այդպես էլ չհանդուրժեց Օրբելյանին աաա Միշա Գրիգորյանը, Ռոբերտ Բագրատյանը և մնացած մասնակիցները՝ «Մանկական ձայնը» նախագծի հաղթողներ. Տեսանյութ Մարգարիտա Գրիգորյան «Պրիզնատ չի գալիս» Արա Շիրինյանին. Մարգարիտա Գրիգորյանը խնդիր չունի՞ վարչապետի և նրա տիկնոջ հետ Իմ քայլը Խորհրդարանական ընդդիմությունը նոր սցենար է մտածում հեղափոխության «Փոփոխություն չեմ տեսնում հիմա և անկեղծ հիասթափված եմ». անկեղծ զրույց՝ հեղափոխության սիմվոլ դարձած աղջկա հետ աաա Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին աաա Երևանի ավագանիում էլ «Իմ քայլի» «թևերն ու ոտքերը» շատ են Արծրուն Հովհաննիսյան Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը Ռուբեն Մելիքյան Всё позволено-ի բացիլն է, որ ինձ ամենից շատն է անհանգստացնում աաա Անսպասելի հրաժարական. Արզուման Հարությունյանին ոչ ոք չի ստիպել դուրս գալ համակարգից աաա Միակ նախարարությունն է, որտեղ Սերժ Սարգսյանի կադրերին ձեռք չեն տվել աաա Դատավորները ցանկանում են անվստահություն հայտնել ԲԴԽ բոլոր անդամներին Վահան Իշխանյան Ի պաշտպանություն դատավոր Ալեքսանդր Ազարյանի Նիկոլ Փաշինյան Ռաֆիկ Մաշադյանը կփոխարինի Դավիթ Անանյանին. Վարչապետի որոշում աաա «Նյու Շմայս»՝ ԱԺ-ում. Հայկ Սարգսյանը զբաղված է նաև բիզնես հարցերի լոբբինգով ծեծ Վճռաբեկ դատարանի բակում ծեծի է ենթարկվել դատական դեպարտամենտի աշխատակազմի կառավարման վարչության պետը աաա Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն մտահոգվելու առիթ չունե՞ն Դավիթ Շահնազարյան МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում աաա Հրաժարական. Հունիսին իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև Արտակ Զեյնալյանը աաա Այդքան վատ չէ, ինչքան թվում է. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը պատրաստվում է « Իշխանությունն անցումային արդարադատություն կկիրառի 1998 թ. այսկողմ ընկած ժամանակի համար՝ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները չհանելով «ջրի երես» Անդրանիկ Թևանյան Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն Փաշինյան «Պատային» իրավիճակ. Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով Ֆյֆյ Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ afaf Ֆաշիստական կարգերի վտանգը Հայաստանում և իշխանությունների նոր մեծ հանրահավաքը. օրվա լուրեր asfasf Բան ա փոխվել՝ անունը Զաքիր Հասանովը հրահանգել է հարկ եղած դեպքում ՀՀ ԶՈՒ դեմ կիրառել բոլոր տեսակի ու տրամաչափերի հրազեն. Տեսանյութ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին սադրանքների է ուղարկում իր զինվորներին ասֆասֆ «ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Հենրիկ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին»․ Լուսավոր Հայաստան ասֆասֆ Պատերազմը դեռ ավարտված չէ, ահա թե ինչու է մեր որդին ծառայում ԼՂ-ի բանակում. Աննա Հակոբյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին. Տեսանյոթ Արթուր Վանեցյանի ավագ որդին նշում է «Վերջին զանգը». լուսանկարներ Արթուր Վանեցյանի ավագ որդին նշում է «Վերջին զանգը». լուսանկարներ asfas Փողոցից եկած իշխանությունը այլևս իր տեղը չի գտնելու այնտեղ քսդք Սամվել Կարապետյանի դստեր նոր լուսանկարները եւ նոր մասնագիտությունը Իրենք վախկոտ են, սա վախկոտության գագաթնակետն է. Նարեկ Մալյան Այդ ո՞վ է իրավունք տվել Սորոսի հիմնադրամին փայ մտնելու Հայաստանի ժողովրդի իշխանության մեջ sdg Փաշինյանը սկզբում հրեշացնում է թիրախային ոլորտը, հետո ամբոխին քսի տալիս նրա վրա Քիմ Քարդաշյան Փսալմ Ուեսթ. Քիմ Քարդաշյանը նորածին որդու անունը որպես ապրանքանիշ արտոնագրելու հայտ է ներկայացրել


16 Մայիս 2019 թ․ 11:12

Կուլակաթափության պատմությունը. դասեր քաղելու ժամանակը

Երբ երեքշաբթի երեկոյան քաղաքապետարանում արտահերթ քննարկում տեղի ունեցավ Օպերայի հարակից տարածքի սրճարաններն ապամոնտաժելու վերաբերյալ, դրանից հետո «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ քննարկման ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը սրճարանի տերերից մեկին ասել է՝ «Համի սրճարանն ապամոնտաժում ենքբայց դու մեկն էլ ունես»:

Քաղաքապետարանի աշխատակցի ասածը շատ է նմանվում այս խոսակցություններին, որոնք առկա էին Խորհրդային Միությունում 1920–30-ական թվականներին, երբ համատարած կուլակաթափություն էր տեղի ունենում:

1928—1932թթ. ԽՍՀՄ գյուղական տնտեսությունների կոլեկտիվացման ընթացքում պետական քաղաքականությունն ուղղված էր կոլեկտիվացմանը դեմ հանդես եկող գյուղական բնակչության ճնշմանը: Կոլեկտիվացման դեմ յուրաքանչյուր գործողություն, ելույթ, զրույց մեկնաբանվում էր որպես հակասովետական: Ձևավորվեց «կուլակությունը որպես դասակարգ վերացնելու» թեզը, որն ստացավ «կուլակաթափություն» («раскулачивание») անունը:

Կուլակաթափությունը գործողությունների ծրագիր էր, ըստ որի՝ ունևոր, վարձու աշխատանք օգտագործող գյուղացիները հարկադրաբար և առանց դատի զրկվում էին հողից, արտադրական այլ միջոցներից և քաղաքացիական իրավունքներից, և վերաբնակեցվում երկրի ծայրամասային շրջաններում:

1930թ. հունվարի 30-ին քաղբյուրոն որոշում ընդունեց «Համատարած կոլեկտիվացման շրջաններում կուլակային տնտեսությունները վերացնելու միջոցառումների մասին» («О мероприятиях по ликвидации кулацких хозяйств в районах сплошной коллективизации»): Գործողություններն իրականացնում էին գործադիր կառավարման տեղական մարմինները: Սակայն քանի որ հստակ և որոշակի չէին «կուլակին» ճանաչելու չափանիշները, նույնիսկ «ունևոր», «միջակ» և «չքավոր» գյուղացի հասկացությունների չափանիշները, տեղական իշխանության մարմինները «կուլակներին» ընտրում էին «աչքաչափով», հաճախ՝ նաև իրենց ձեռնտու տարբերակներով:

Այս ընթացքում լայն տարածում ստացավ նաև «կուլակներին հարողներ» գաղափարական տերմինը, որի շրջանակներում բռնության էր ենթարկվում ցանկացած գյուղացի, նույնիսկ՝ բատրակները:

Հայաստանում որևէ հետազոտություն չի արվել «կուլակաթափության» գործընթացի շուրջ, և այսօր դժվար է ասել, թե«կուլակների», «կուլակության» և «կուլակաթափության» անվան տակ քանի մարդ և իրականում ինչ պատճառներով է ենթարկվել քաղաքական հետապնդումների: Մեր համեստ նյութերի վկայությամբ՝ այսօրվա սերնդի հիշողություններում նույն բռնադատված մարդուն առաջադրված մեղադրանքում հիշվում են «կուլակ», «անհարազատ», «նացիոնալիստ» և այլ բառերը` առանց տարանջատելու դրանց գաղափարական ուղղվածությունները:

Կուլակաթափության արդյունքում, երբ փաստացի բիզնես, հավելյալ արժեք ստեղծող մարդը թշնամի հայտարարվեց, ամեն ինչ ավարտվեց համատարած սովով, որի արդյունքում մի քանի միլիոն մարդ մահացավ: Էլ չասեմ այն մասին, որ կուլակաթափության տարիներին միլիոնավոր մարդիկ արտաքսվեցին իրենց բնակավայրերից և ուղարկվեցին Սիբիր:

***

Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների դեմ իշխանությունների կատաղի պայքարն իր բնույթով նույնքան անիմաստ ու անխնա է, ինչպես ժամանակին Խորհրդային Միության իշխանությունների պայքարը սեփական՝ քիչ թե շատ աշխատասեր, հաջողակ և ունևոր քաղաքացիների դեմ: Խորհրդային Միության իշխանություններն առաջին հնգամյակի շրջանակներում, այսպես ասած, «հեղափոխություն» իրականացնելու համար որոշեցին պարզապես պատերազմ հայտարարել սեփական ժողովրդին: Մոտավորապես նույն պատկերն է այսօր, երբ իշխանությունները, օրակարգային խնդիրները թողած, գնում են սեփականության կոպիտ վերաբաշխման, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ բառացիորեն կտրում է այն «սոցիալական ճյուղը», որի վրա նստելով է եկել իշխանության:

Խնդիրն ուներ լուծման քաղաքակիրթ տարբերակ. տնտեսվարողներին պետք է առաջարկվեր ողջամիտ ժամկետներում (առնվազն մոտ 1,5 տարի) պատրաստվել բիզնեսի տեղափոխմանը, իսկ քաղաքապետարանն էլ պետք է տրամաբանական առաջարկ ներկայացներ նրանց՝ որտեղ կարելի է տեղափոխել բիզնեսը:

Իհարկե, այն ժամանակ էլ բողոքողներ կլինեին, բայց նրանց թիվը կլիներ շատ ավելի նվազ:

Հարկ է նկատել, որ վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ Օպերայի հարակից տարածքը վարձակալող սրճարանները ծիծաղելի գումարներ են վճարում պետությանը նմանատիպ եկամտաբեր տարածք վարձակալելու դիմաց՝ 80-90 հազար դրամ: Իսկ սրճարաններում գրանցված է ընդամենը 1-2 աշխատող:

Նախ և առաջ նշեմ, որ կեղծ օրակարգ է քննարկումն այս ուղով տանելը. չէ՞ որ այդ սրճարանները քանդում են ոչ թե այն պատճառով, որ այդ մարդիկ իրենց հարկային պարտավորությունները չեն կատարել, այլ քանի որ ինչ-որ մեկը որոշել է, որ այնտեղ պետք է կանաչապատ տարածք լինի (իմիջիայլոց, իշխանափոխությունից ի վեր՝ շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում գործում է ուղիղ ժողովրդավարություն, բա այդ դեպքում ինչո՞ւ այս հարցի շուրջ, օրինակ, տեղական հանրաքվե չանցկացվեց, ինչպես, օրինակ, արվում է Շվեյցարիայում, որտեղ ամեն՝ քիչ թե շատ հանրային նշանակություն ունեցող խնդիր դրվում է հանրաքվեի):

Երկրորդ՝ երբ իշխանական լրատվամիջոցը գրում է այն մասին, որ թաքցնելով աշխատողների իրական քանակը՝ տնտեսվարող սուբյեկտները թաքցնում էին հարկերը, ապա տպավորություն է ստեղծվում, որ ոմանք ակտիվիստից, ստատուսչիից այդպես էլ չեն վերածվել քաղաքական գործչի:

Պարոնա՛յք, ՊԵԿ-ը, Ֆիննախը, ՀՔԾ-ն, ՔԿ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունն արդեն վաղուց սուպերվարչապետական համակարգի շրջանակներում ենթարկվում են իշխանությանը, իսկ ավելի հստակ՝ վարչապետին: Քննություն նախաձեռնեիք, օրենքի շրջանակներում պարզեիք՝ ով ինչքան հարկ է թաքցրել, մարդկանց բերեիք օրինական դաշտ, հանրությանը ներկայացնեիք քննության արդյունքները: Սրանից հետո կրկին նշեմ, որ բողոքի ալիքն այսքան մեծ չէր լինի, հանրային կարծիքն էլ կրկին ու կրկին չէր կիսվի երկու մասի:

Եվ վերջում: Հասկանում է սա Փաշինայնը, թե ոչ, բայց Հայաստանում տարիներ ի վեր հիմնական ներդրումները եղել են ներսից: Այսինքն, տեղի գործարարներն իրենց գումարները ոչ թե տարել են արտերկիր կամ պահել բարձի տակ, այլ վստահ լինելով երկրի կայունության մեջ՝  գումարներ են ներդրել հայրենի տնտեսության զարգացման մեջ:

Բիզնեսը՝ մանրը, միջինը, թե խոշորը, չպետք է հանրության կողմից դիտարկվի որպես թշնամի: Երբ Խորհրդային Միությունում սա չէին հասկանում և կուլակաթափությամբ էին զբաղվում, դա ավարտվեց սովով, իսկ մեր պարագայում բիզնեսին թշնամանալը և աղքատությունը սրբացնելը հղի են լուրջ վտանգներով՝ ընդհուպ մինչևսպառնալով մեր երկու հայկական պետությունների տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը:Վիժող տնտեսություն ունեցող երկիրը չի կարող մարտունակ բանակ ունենալ:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Politeconomy.org


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company