ԼՂՀ գլխավոր դատախազից պահանջում եմ ուսումնասիրել Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված սպառնալիքները` ուղղված Բակո Սահակյանին. Արշավիր Ղարամյան. Տեսանյութ PARA TV-ին պաշտոնապես հաստատեց, որ իր աշխատակցին դանակահարել են Իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել և հրամցնել հանրությանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Բարեփոխումն անցումային արդարադատությունը չի Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին,այլ մեզ բոլորիս. Շարմազանով Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Փաշինյանը բացի մարդկանց հետապնդելուց այլ բանի ունակ չէ Եթե «Արսենալ»-ն ու Մխիթարյանը որոշել են, որ վերջինս չի մեկնի Բաքու, ուրեմն հիմնավոր պատճառներ են ունեցել Տեսախցիկը դարձյալ ֆիքսել է հայաստանյան լեռներում զբոսնող կովկասյան հովազին. Տեսանյութ Լիլի Մորտոն գերազանցությամբ է ավարտել դպրոցը․ լուսանկար Սկսում եմ քաղաքական ուժերի հետ իմ հանդիպումները. Տեսանյութ Թրամփը շնորհավորել է Ալիևին, անդրադարձել Արցախյան հակամարտությանը Եղանակը՝ հանգստյան օրերին Պետք է «կիսահղի» լինելու քաղաքականությունից հրաժարվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեսանյութ Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
ԼՐԱՀՈՍ
Ջիվան ԼՂՀ գլխավոր դատախազից պահանջում եմ ուսումնասիրել Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված սպառնալիքները` ուղղված Բակո Սահակյանին. Արշավիր Ղարամյան. Տեսանյութ Fnffj PARA TV-ին պաշտոնապես հաստատեց, որ իր աշխատակցին դանակահարել են Անդրանիկ Թևանյան Իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել և հրամցնել հանրությանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Թորոս Ալեքսանյան Բարեփոխումն անցումային արդարադատությունը չի Շարմազանով Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին,այլ մեզ բոլորիս. Շարմազանով Սերժ Սարգսյան Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Փաշինյան Փաշինյանը բացի մարդկանց հետապնդելուց այլ բանի ունակ չէ աաա Եթե «Արսենալ»-ն ու Մխիթարյանը որոշել են, որ վերջինս չի մեկնի Բաքու, ուրեմն հիմնավոր պատճառներ են ունեցել gg Տեսախցիկը դարձյալ ֆիքսել է հայաստանյան լեռներում զբոսնող կովկասյան հովազին. Տեսանյութ Լիլի Մորտո Լիլի Մորտոն գերազանցությամբ է ավարտել դպրոցը․ լուսանկար աաա Սկսում եմ քաղաքական ուժերի հետ իմ հանդիպումները. Տեսանյութ Արցախ Թրամփը շնորհավորել է Ալիևին, անդրադարձել Արցախյան հակամարտությանը Եղանակը՝ հանգստյան օրերին Եղանակը՝ հանգստյան օրերին աաա Պետք է «կիսահղի» լինելու քաղաքականությունից հրաժարվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեսանյութ Երթևեկության Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում սահման Մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ աաա Ներքաղաքային տրանսպորտի նոր ցանցում երթուղային տաքսիներ չեն սպասարկի. Լուսանկար Մակրոն Մակրոնը հաստատել է, որ 5 տարում Նոտր Դամի վերականգնման հույս ունի աաա Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով աաա Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան 1213456 Հայկ Մարտիրոսյանը Հանրային հեռուստաալիքի եթերում համարձակվել է անել հետևյալ արտահայտությունը․․․ Աննա Նաղդալյան, Հենրիկ Մխիթարյան, ԱԳՆ Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Հրդեհ, ԱԻՆ, Տաշիր պիցցա Խոշոր հրդեհ «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում. մեկնել է չորս մարտական հաշվարկ asfasf «Հայկական ժամանակի» խմբագրության վերածված երկիր Հայաստան Օրբելյանին Ինչու՞ Փաշինյանը այդպես էլ չհանդուրժեց Օրբելյանին աաա Միշա Գրիգորյանը, Ռոբերտ Բագրատյանը և մնացած մասնակիցները՝ «Մանկական ձայնը» նախագծի հաղթողներ. Տեսանյութ Մարգարիտա Գրիգորյան «Պրիզնատ չի գալիս» Արա Շիրինյանին. Մարգարիտա Գրիգորյանը խնդիր չունի՞ վարչապետի և նրա տիկնոջ հետ Իմ քայլը Խորհրդարանական ընդդիմությունը նոր սցենար է մտածում հեղափոխության «Փոփոխություն չեմ տեսնում հիմա և անկեղծ հիասթափված եմ». անկեղծ զրույց՝ հեղափոխության սիմվոլ դարձած աղջկա հետ աաա Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին աաա Երևանի ավագանիում էլ «Իմ քայլի» «թևերն ու ոտքերը» շատ են Արծրուն Հովհաննիսյան Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը Ռուբեն Մելիքյան Всё позволено-ի բացիլն է, որ ինձ ամենից շատն է անհանգստացնում աաա Անսպասելի հրաժարական. Արզուման Հարությունյանին ոչ ոք չի ստիպել դուրս գալ համակարգից աաա Միակ նախարարությունն է, որտեղ Սերժ Սարգսյանի կադրերին ձեռք չեն տվել աաա Դատավորները ցանկանում են անվստահություն հայտնել ԲԴԽ բոլոր անդամներին Վահան Իշխանյան Ի պաշտպանություն դատավոր Ալեքսանդր Ազարյանի Նիկոլ Փաշինյան Ռաֆիկ Մաշադյանը կփոխարինի Դավիթ Անանյանին. Վարչապետի որոշում աաա «Նյու Շմայս»՝ ԱԺ-ում. Հայկ Սարգսյանը զբաղված է նաև բիզնես հարցերի լոբբինգով ծեծ Վճռաբեկ դատարանի բակում ծեծի է ենթարկվել դատական դեպարտամենտի աշխատակազմի կառավարման վարչության պետը աաա Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն մտահոգվելու առիթ չունե՞ն Դավիթ Շահնազարյան МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում աաա Հրաժարական. Հունիսին իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև Արտակ Զեյնալյանը աաա Այդքան վատ չէ, ինչքան թվում է. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը պատրաստվում է « Իշխանությունն անցումային արդարադատություն կկիրառի 1998 թ. այսկողմ ընկած ժամանակի համար՝ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները չհանելով «ջրի երես» Անդրանիկ Թևանյան Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն Փաշինյան «Պատային» իրավիճակ. Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով Ֆյֆյ Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ afaf Ֆաշիստական կարգերի վտանգը Հայաստանում և իշխանությունների նոր մեծ հանրահավաքը. օրվա լուրեր asfasf Բան ա փոխվել՝ անունը Զաքիր Հասանովը հրահանգել է հարկ եղած դեպքում ՀՀ ԶՈՒ դեմ կիրառել բոլոր տեսակի ու տրամաչափերի հրազեն. Տեսանյութ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին սադրանքների է ուղարկում իր զինվորներին ասֆասֆ «ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Հենրիկ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին»․ Լուսավոր Հայաստան ասֆասֆ Պատերազմը դեռ ավարտված չէ, ահա թե ինչու է մեր որդին ծառայում ԼՂ-ի բանակում. Աննա Հակոբյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին. Տեսանյոթ Արթուր Վանեցյանի ավագ որդին նշում է «Վերջին զանգը». լուսանկարներ Արթուր Վանեցյանի ավագ որդին նշում է «Վերջին զանգը». լուսանկարներ asfas Փողոցից եկած իշխանությունը այլևս իր տեղը չի գտնելու այնտեղ քսդք Սամվել Կարապետյանի դստեր նոր լուսանկարները եւ նոր մասնագիտությունը Իրենք վախկոտ են, սա վախկոտության գագաթնակետն է. Նարեկ Մալյան Այդ ո՞վ է իրավունք տվել Սորոսի հիմնադրամին փայ մտնելու Հայաստանի ժողովրդի իշխանության մեջ sdg Փաշինյանը սկզբում հրեշացնում է թիրախային ոլորտը, հետո ամբոխին քսի տալիս նրա վրա


13 Մայիս 2019 թ․ 14:31

Գոնե հիմա հասկանում են՝ ի՞նչ են արել, ինչքան վնաս են տվել Արցախի հարցին. Դավիթ Շահնազարյան

Այս թեմայով

«Հայելի»-ի  հարցազրույցը քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը բավականին աժիոտաժ է առաջացրել, մի շարք ուշագրավ հարցեր կան: Մի փոքր հետ գնանք, նոր գանք այս հայատարաությանը: Սկսենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից,որ արեց իշխանության գալուց անմիջապես հետո, այն մասին,թե  իր մոտեցումները Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված էականորեն տարբերվելու են նախորդ իշխանությունների  մոտեցումներից, և հստակ պնդում էր, որ պետք է բանակցային կողմ դառնա նաև Ստեփանակերտը՝բերելով մի շարք հիմնավորումներ: Տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, այս ամենը դեպի ու՞ր է տանում: Այս հարցից սկսեցի,քանի որ ոչ համանախագահող երկրները,ոչ էլԲաքուն, դժվար թե այս հարցում համակարծիք լինեին: Ինչի՞  վրա էր հույսը դրել Փաշինյանը, և պնդելով՝ ի՞նչ շահեցինք  և ինչ կորցրեցինք:

-Ինձ համար անսպասելի որևէ բան չկար, ավելին,ես նախօրոք ասել էի, որ փաստաթղթի վրա եռանախագահներն աշխատում են: Ինձ համար այս օրերին շատ անսպասելի էր իշխանությունների նման արձագանքը այս հայատարությանը,որ ինչ է եղել, սովորական հայտարարություն է: Բանակցային կողմ դառնալու հետ կապված, ասեմ, որ այս 11 ամսվա Փաշինյանի  քաղաքականությունը,վառ օրինակ է ինչպես կարելի է շատ պահանջվող,մեզ համար կարևորագույն գաղափարը վարկաբեկել և այն ամբողջությամբ փչացնել: Պետք է հասկանանք, թե ինչպես է դա արվում: Եթե իրենց թվում էր, թե   բանակցությունների սեղանին ինչ-որ անհիմն փաստարկներ անելով պիտի հասնեն այն բանին, որ եռանագահահողները և Ալիևը ասեն, որ այս անգամ չէ, հաջորդ անգամ այնպես կանես, որ Բակո Սահակյանն էլ հետդ գա,դա առնվազն   միամտություն է: Հիշո՞ւմ եք, երբ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի Դավոսյան հանդիպումից հետո Փաշինյանն ասաց,որ իրենք քննարկում են բանակցային գործընթացը՝պատմությունը: Զարմանալի է, որ ինքը Ալիևից էր ուզում իմանալ բանակցային գործընթացի պատմությանը, ինքը պետք է ուսումնասիրած լիներ, թե ինչպես եղավ,որ հայկական կողմին հաջողվեց Արցախը դարձնել բանակցային լիարժեք կողմ: Դա կատարվեց 1994 թվականին, բայց ինչ ճանապարհ է անցել,ինչպես է արվել, այդ հարցով Ալիևը իրեն որևէ բան չէր կարող պատմել,քանի որ այդ տարիներին Ալիևը Ստամբուլի կազինոներում պլեյբոյ էր, դրանով էր զբաղված: Այս իշխանությունը, ոչ միայն Արցախի ,այլ նաև այլ հարցերում,դեռ ոչ մի բան չի արել, ասում է՝կանեմ: Նույնիսկ Բրյուսել  այցելությունը իր համար դաս չեղավ, նա  նույնիսկ  դրանից հետո չհասկացավ,որ չէր կարելի այդպիսի հարց այլ տեղ բարձրացնել: Դիվանագիտության մեջ ընդհանրապես ոչ չեն ասում, բայց իրեն այնտեղ ուղղակի ասացին՝ ոչ: Եթե  որ դիվանագիտության մեջ ասում են այո, նշանակում է կարող է լինել,երբ ասում են այդ մասին կմտածենք, կարող ենք ասել դա ոչ է: Բայց, երբ ոչ է, երբ ասում են ոչ, պետք է ձևաչափը պահպանվի,այստեղ արդեն պետք է հասկանալ, թե ինչ է դա  նշանակում: Ընդհանրապես Բրյուսել ինչու էր գնացել. երկու օրակարգային հարց կար, մեկը՝գումարներ ձեռք բերելու, երկրորդը ձևաչափի համար,որպեսզի Արցախը դառնա բանակցային կողմ: Երկրորդը բացարձակապես սխալ հարցադրում էր, առաջինը դա այլ լսարան է և այն ունկնդիրները չէին,որ այդ հարցը պետք է լուծեին կամ կարծիք հայտնեին,երկրորդ՝ կարևորագույն հարցեր կային,որոնք պետք է Բրյուսելում փորձեր լուծել: Հայաստանի հետ Եվրամիության համապարփակ պայմանագիրը ,որ ստորագրվել է,այնտեղ հենց նախաբանում ամրագրված են երեք սկզբունքներ՝տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք, ինչպես նաև ուժ և ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքները: Այդ երեք սկզբունքները եղել է հայկական դիվանագիտության լրջագույն ձեռբերումը՝ սկսած 2007 թվականից: Նման փաստաթուղթ հիմա Բրյուսելը պատրաստում է Ադրբեջանի հետ, բայց այդ երեք սկզբունքները  փաստաթղթում արդեն չկան: Ես այս մասին ամիսներ առաջ մամուլով բարձրաձայնել եմ և իրենց հրապարակային ուղերձ եմ հղել, որ զբաղվեք սրանով: Նրանք էլ պետք է խոսեն,որ սա Եվրամիության կողմից կրկնակի ստանդարտների կիառում է, չի կարելի Հայաստանի հետ ստորագրել փաստաթուղթ, որտեղ այս սկզբունքներն են, Ադրբեջանի հետ այս սկզբունքները չնշել կամ ուրիշ բան անել: Սա պետք է լիներ կարևորագույն հարցը,որ ինքը Բրյուսելում պետք է լուծեր, մանրավանդ, որհանդես է եկել Եվրապառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում,որտեղ խորհրդարանականներն են, ավելի ազատ են,նա այստեղ պետք է այդ ամենը աներ: Իմ աղբյուրները այդ հանձնաժողովի ելույթից հետո ասացին,որ ձեր ղեկավարությունը չի հասկանո՞ւմ, որ նման մոտեցումներով ավելի է մեծացնում պատերազմի վտանգը:Արցախը բերելու համար  բազմակողմանի գործընթացեր պետք  արվեն,համապատասխան կառույցներ պետք  է լինեն, որ կողքից կարողանանա այդ ամենն անել և հարցը հասունացնել: Ոչ թե հայտարարություններ անել և ստանալ՝ոչ: Եթե գիտես մի բան պետք է ասես, և ոչ պատասխանը ստանաս, այդ հարցը չպետք  է բարձրացնես:

Ի տարբերություն նախորդ իշխանությունների,Նիկոլ Փաշինյանըդեմոկրատական դեմք ունիլեգիտիմ ընտրված իշխանություն է:

-Դեմոկրատական դեմքը և դեմոկրատական էությունը խիստ տարբեր բաներ են:

Առաջին փուլում կարծես թե փոխըմբռնում կար,ՀայաստանԱդրբեջանհամանախագահներ,դրան անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում:

-Եթե ամեն ինչ Ադրբեջանին ձեռնտու է,իհարկե փոխըմբռնում կլինի: Դրան ավելացավ երկու մեզ ձեռնտու սկզբունք՝ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները և դրանից հետո ստեղծվեց մի իրավիճակ ,հատկապես Կազանից հետո,որ Ադրբեջանը շատ վատ վիճակում էր գնում բանակցությունների:Երբևէ կհիշեք նման բան,որ Ադրբեջանը ողջունած լինի Մինսկի խմբի որևէ հայտարարություն կամ քայլ: Չի եղել: Առաջին անգամ վերջին 10-12 տարիների ընթացքում,Ադրբեջանը ողջունեց:Տեսեք՝ ինչ էր կատարվում: Առաջինը ասաց ՝այս երկու սկզբուքնները ողջունեցին,որը  լուրջ ձեռբերում է եղել,դրանից հետ բանակցությունները գնում էին ստեղծելու այնպիսի պայմաններ,որոնք հնարավորությոններ կտան անցնել արդյունավետ կամ բավանդակային պայմանների:Սա ամենավատ օրակարգն էր Ադրբեջանի համար,որովհետև Ադրբեջանն ասում էր՝ մենք կուզենք կխախտենք,կուզենք չենք խախտի հրադադարի ռեժիմը: Հիշո՞ւմ եք դիպուկահարներին հրաժարվում էր ետ տանել և արդյուքնում միջազգային հանրության հետ Հայաստանը մի դիրքորոշում ուներ,Ադրբեջանը այլ: Հիշու՞մ եք արտգործանախարար Նալբանյանը բազմիցս հայտարարել է,որ Ադրբեջանը ոչ թե մեզ է մերժում,այլ միջազգային հանրությանն է մերժում: Եվ այդպես էլ կար: Սրա արձանագրումը դարձավ 2015 թ դեկտեմբերին Վիեննայում բարձր մակարդակով հանդիպումը,որտեղ արդեն արձանագրվեցին,որ օրակարգը պայմաններ ստեղծելն է, դրա համար անհրաժեշտ է չփման գծի երկայնքով անցկացնել երեք միջոցառում՝սարքավորումների տեղադրում՝Ադրբեջան –Լեռնային Ղարաբաղ շփման գծի երկայնքով,երկրորդը՝հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծում և երրորդը՝ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնում: Սա էր գուցե,որ Ադրբեջանը լրիվ այլ դաշտում էր խաղում,սա էլ պատճառներից մեկը ,որ նա փորձեց սեղանը շուռ տալ և ապրիլին հրահրեց այդ քառօրյա պատերազմը: Դրանից հետո բանակցություններում նրա վիճակը ավելի վատացավ,որովհետև ընդհանրապես որևէ այլ հարց չէր քննարկվում,այսինքն բավանդակային բանակցություններ չեղան: Սա տևեց այնքան ժամանակ,մինչև Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության,հայտարարեց,որ ես հեծանիվ եմ հայտնագործել, և հայտնի վերելակային այսպես կոչված պայմանավորավածությունները: Վերելակում Փաշինյանը մեծ փրկօղակ նետեց Ալիևին: Որպեսզի այս ամեն ինչից դուրս գա,վերելակում Ալիևն ասաց՝ զինադադար պահպանենք,Փաշինյանն էլ ասաց՝հենց հիմա ես էլ կզանգեմ պաշտպանության նախարարին:Դրա պատասխանը պետք է պարզ լիներ.արի ոչ այստեղ,մի քանի օր հետո  ԵԱՀԿ համանախագհների հետ հանդիպենք և շփման  գծի վերաբերյալ ինչ-որ պայմանավորվել եք դուք պարոն Ալիև,Վիեննայում,Սանկտ-Պետերբուրգում,Ժնևում,թղթին հանձնենք:Ի՞նչ ստացվեց:Ստացվեց այն,որ հիմա դրանց կարիքը արդեն չկա ,որովհետև այս երկուսի պայմանավորվածությամբ արդեն ստեղծվել են այդ պայմանները և այդ մասին համանախագոհողները նշել են ամսի 9 –ի իրենց հայտարարության մեջ:

 Գրված է հետևյալը.այն սկզբունքները,որոնք պետք է  ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո:

-Բացատրեմ այդ 2009-2012-ը ինչ է նշանակում.այդ մադրիդյան փաստաթուղթը շատ լրագրողներ,քաղաքական գործիչներ շփոթում են .կա մադրիդյան փաստաթուղթ ,որն ունի երեք սկզբունքներ .դա 2007-ից սկսած մեծագույն ձեռքբերում էր,այն Փաշինյանը նույնպես մերժում էր:Այդ հարցը և տվել են իրեն,և արտգործնախարար Մնացականյանին, իրենք անընդհատ փախչում էին այդ հարցից,դա նույնպես մերժում են: Միակ դրական բանը ,որ այս փաստաթղթում կա,այն է,որ երեք հելսինկյան սկզբունքները նորից այստեղ նշված են:

-Ինչի՞ հետ կապված դժգոհություն ունի ադրբեջանական կողմը:Բայց մինչև դրան անդրադառնալը,այդ տարընթերցման հետ կապված վերջակետ չդրեց արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը՝Գերմանիայում   տարածքների հետ կապված շատ կտրուկ արտահայտվելով:

-Ի՞նչ է նշանակում վերջակետ դրեց:Իշխանությունը ասում է,որ Վիեննայի,Սանկտ-Պետրերբուգի պայմանավորվածությունները մեր օրակարգում կա:Ինձ չի հետաքրքրում ՝ինչ կա ձեր օրակարգում:Չնայած հետաքրքրում է,որովհետև դուք չէք էլ ասում ձեր օրակարգը,բայց կարևորը ,թե ինչ է  բանակցային սեղանին,ինչին տարիների ընթացքում հասել էինք ,այժմ գոյություն չունի:

-Բարձր ամբիոնից հայտարարեցին:

-Այնտեղ ուրիշ բաներ էլ ասացին,տիկին Մերկելն իրեն ասաց ՝ժամանակն է խոսքից անցնեք գործին:

-Մենք այնքան ժամանակ չենք պատասխանի հարցին փոխզիջումներին պատրաստ եք ,թե ոչ,քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել այդ հարցին:

-Հետո ինչ:Հիմա իրեն ասել են ՝տղա ջան,սա ենք քննարկում,և տեքստում էլ կա գրված,որ իրար հակասող հայտարարություններ չպետք է լինեն,ուղղակիորեն դա վերաբերում է Նիկոլ Փաշինյանին:Ի՞նչ է նշանակում օրակարգում կա:Մինչև   հիմա,այն ինչ եղել է օրակարգում,ձեռնտու է եղել մեզ՝միջագային հանրության հետ միասին:Հիմա դերերը փոխվել են:

-Նաև ադրբեջանական կողմը չի գոհացել,ճիշտ է արձագանքեցին,բայց նրանք հույս ունեին ,որ կարգավորման երեք հիմնարար սկզբունքները մոռացության կմատնվեն և կառաջադրեն խնդրի կարգավորման մի նոր՝փուլային տարբերակ:

-Անկեղծ ասած  միակ դրական պահը,որ երեք սկզբունքները պահպանվել են:Եթե դա էլ լիներ,Ադրբեջանը պետք է համարեր ամեն ինչ վերջացած, բայց այստեղ փառք Աստծո,որ եռանախագահողները այդ պահը հայտարարության մեջ նշել են,թեև ասում են,որ Հայաստանը դրա կողմնակիցը չէր: Այն, որ ասացիք ինչու  է միջազգային հանրությունը ոգևորված, այդ ոգևորությունը գալիս էր Հայաստանի արտգոծնախարարից,հիշենք նրա հայտարարությունը Միլանի հանդիպումից հետո:Նրա ելույթը.<<Մենք որգևորված ենք,որ Ադրբեջանի արտգործանախարարի հետ կարողացանք համաձայնել եռանախագահողների և երկու արտգործնախարարների հայտարարության տեքստի վրա>>: Այդ տեքստը ադրբեջանական տեքստ էր:Եթե արտգործնախարարն ասում է՝ ոգևորված եմ, միջազգային հանրությունը չոգևորվի՞:ԻնչիԽ վրա էր ոգևորված,որ ադրբեջանական սցանարով անընդհատ հայատարարություններ են գնում:

-Զուգահեռ նաև ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց,որ ոչ մի թիզ հող,դա շարունակությունը եղավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների:

-Դրանից հետո ԱԱԾ ղեկավարը կարծեմ հայտարարեց,որ ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ վարչապետն ու արտգործնախարարը իրավունք ունեն խոսել: Թողենք, դա այդպես չէ: Խորհրդարանական երկրում խորհրդարանը մի մարմին է ,և պատասխանատու է ամեն ինչի համար: Այդ բանակցային գործընթացի համար նույնիսկ առողջապահության և աշխատանքի նախարարներն են պատասխանատու: Այլ հարց է մտահոգիչ: Ազատամարտիկները,նույնիսկ հանրային գործիչները կարող են հող բառակապակցությունն օգտագործել,բայց պետական պաշտոնյային հարիր չէ: Առաջինը ՝դա մտնում է ադրբեջանական քաղաքական լեքսիկայի տարածք: Խորը մտահոգություն ունեմ,որ ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը,որին համարում եմ լավ դիվանագետ, շատ արդյունավետ բանակցում էր Եվրամիության հետ, պատրաստ չէ մասնագիտական առումով այս հարցով բանակեցելու: Գոնե հիմա հասկանում են՝ ի՞նչ են արել, ինչքան վնաս են տվել Արցախի հարցին: Այսքանից հետո գոնե պատկերացնո՞ւմ են՝ ինչ պետք է անեն:

-Ինչի՞ է պատրաստ Ադրբեջանը,ինչպես ասում է  Նիկոլ Փաշինյանը :

-Օդի տատանումները քաղաքականություն չեն: Սերժ Սարգսյանը հստակ ասում էր՝իմ բանաձևը հետևյալն է.տարածքներ կարգավիճակի դիմաց:

-Ով է ասել ,որ այդ հարցի առաջարկող սուբյեկտը առաջինը մենք ենք,ինչու որևէ մեկը Ադրբեջանին չի հարցնում,նրանք փոխզիջումների պատրաստ են,թե ոչ:Դրա համար ես մի քանի անգամ հրապարակային ասել եմ,Նիկոլ Փաշինյանի խոսքերն են:

-Իսկ ով է այս խոսքերը լուրջ ընդունում:Սա ծայրահեղ պոպուլիզմ է:

Բարձր ամբիոնից է ասել:

-Մեկ այլ բարձր ամբիոնից էլ,ՄԱԿ-ի ամբիոնից,իր ելույթի կեսը խոսում էր իր հեղափոխությունից: Ով է դա լուրջ ընդունում:Իշխանությունները ամեն տեղ լուրջ ընկալվելու կարիք ունեն: Մարտի 9-ի եռանախագահողների հայտարարության տողատակերում դա գրված է:

-Այսինքն ողջունում են Եվրոպան,Ամերիկան,բայց դեռ լուրջ ընկալելու խնդիր կա՞:

-Իհարկե լուրջ ընկալում չկա,ոնց կարող է լուրջ լինել:Սրանք պոպուլիզմ են ՝ուղղված ներքին լսարանին,արդյունքը այդ նույն պոպուլիզմի,ինչ խոսել են Բրյուսելում,այլ տեղ ,չնայած արտգործնախարարը լրիվ ուրիշ բաներ է քննարկել, դրա պատասխանը սա էր՝ տղաներ,իջեք գետնին,սրա շուրջ ենք բանակցելու:Այն, ինչ  կար,ձեր բանակցային օրակարգը նախորդ իշխանության ժամանակ,որը տարիներով ստեղծել եք,չկա,դուք դա դուրս եք մղել,կարող եք փորձել վերականգնել:Պետք է հստակ հասկանալ,ունենալ տակտիկա,ռազմավարություն,մարտավարություն,ամեն հանդիպումից ,բանակցություններից առաջ խնդիրներ դնել և լուծել:Ոնց կարելի է հասկանալ նման հայտարարությունը.մենք պայմանավորվել ենք Ալիևի հետ հանդիպել,բայց օրակարգ չկա:Ի՞նչ է սա նշանակում,ինչո՞ւ ես գնում հանդիպման:

-Հիմա իրենք հանդիպումից առաջ ձևավորեցին օրակարգ:

-Դրանից հետո ինքը գնաց ,ասաց՝գնում եմ այնտեղ ասեմ, ձևաչափի փոփոխություն,պատասխանը ստացավ:Ոնց կարող  է պետական գործիչը իրեն թույլ տալ ասել ՝գնում եմ,բայց օրակարգը չկա:Երբ տղան աղջկա հետ հանդիպման է գնում,օրակարգ կա:Լավ կլինի նման օրակարգով գնան:Ասա՝ ես ունեմ իմ օրակարգը:Անընդհատ թաքցրել են՝ինչ են խոսել,բանակցել: Ինքը հայտարարում է,թե դավադրություն չկա,ես հայտարարում եմ,որ սա դավադրություն է:

-Ո՞ւմ կողմից:

-Նիկոլ Փաշինյանի կողմից: Մինչև հիմա մեր հանրությունը չգիտի՝ինչ են խոսել և ինչ են խոսելու:Անընդհատ չի կարելի այդպես անհեթեթ հայտարարություններ անել:

Գուցե՞ Նիկոլ Փաշինյանը ի շահ մեզ հիասթափեցրել է իրենց:

-Ու՞մ:

-Համանախագահող երկրներին և Ադրբեջանին,իրենք ակնկալել են,որ ինչ-որ պիտի ստանան,չեն ստանա:

-Էլի կրկնեմ,որ Հայստանի արտգործնախարարը ոգևորված է,Մերկելը չոգևորվի՞, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ,Թրամփը չոգևորվե՞ն:Մերկելն ասաց՝խոսքից գործի պետք է անցնել: Մնացականյանը ի վիճակի չէ բանակցելու,նա չի տիրապետում խնդրին ընդհանրապես:Ասում են խաղաղ բանակցություններ չենք վարել,Մնացականյանն ինքն է ասել խաղաղ բանակություններ ենք վարում, խաղաղություն,կարգավիճակ ,անվտանգություն,այդ ամենը շփոթում էր իրար հետ:Սա չափազանց նուրբ խաղ է :Նախորդ իշխանություններին տարիներ պետք եղան,որ փոքր քայլերով հասնեն այն բանին,որ Հայաստանն ու միջազգային հանրությունը մի կողմում են,Ադրբեջանը մի կողմում:Հիմա մենք ենք մենակ մնացել:Այս նվերն է,որը մատուցվել է Ալիևին:Ալիևը հրադադարը կպահպանի,  կամրացնի ամեն ինչ,բայց վճռական պահի կանի այն, ինչ որ պատրաստվում է անել և ինչից խուսափել չենք կարող,բայց այս անգամ միջազգային հանրությունը մեր կողքին չի լինի,ինչպես 2016 թվականի ապրիլին էր:Նոր արտահայտություն կա,որ երբեք չի եղել:Գրած է,որ եռանախագահողները նաև կշփվեն,հաշվի կառնեն շահագրգիռ ,հակամարտությունից տուժած կողմերի կարծիքները և կհանդիպեն նրանց:Նկատի ունեն,Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքներին:Եթե առաջ շահագրգիռ,հիմա ասում են տուժած: Տեսեք ինչ է ստացվում:Հակամարտությունը ՝Հայաստանն  ու Ադրբեջանը,նրանք էլ հակամարտությունից տուժած  ,այն էլ ուղղակիորեն տուժած կողմերը:Այս արտահայտությունը առաջին անգամ է հայտնվել:Այդ գործելաճի պատասխանը սա է:Տիտանական ջանքեր են անհրաժեշտ և բազմակողմանի աշխատանք,որպեսզի հնարավոր լինի մի փոքր նույնիսկ այս ամենը մեղմել՝միջազգային հանրությունն ու Ադրբեջանը մի կողմում են,մյուս կողմում՝մենք:Սկսում են այնտեղից,որ Փաշինյանն ու Ալիևը վերելակում ստեղծել են այնպիսի մթնոլորտ,դա էլ է նշված,որտեղ կարելի է անցնել արդյունավետ բանակցությունների:Սերժ Սարգսյանն ինչ էչ ասում:Ասում էր՝մինչև այս միջոցառումները չարվեն ,բովանդակային բանակցություններ չեն լինի:

-Դուք   նկատի ունե՞ք Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

-2016 թվականից հետո բոլոր հանդիպումներում:Մթնոլորտը պետք է ստեղծի:Միջազգային հանրությունը ասում էր ՝այո դա այդպես է: Ընդ որում,Միացյալ նախանգները պաշտպանել էր տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևը: Հիմա այդ երկուսը ասում են՝մենք վերելակում ստեղծել ենք այդ մթնոլորտը,եկենք խոսենք տարածքներ հանձնելուց,մյուս բաներից:ԱԳ նախարաության արձագանքը տեսա՞ք այս հայտարարության մասին,կարող եք ասե՞լ ինչ էր գրված ,ոչինչ չեք հիշի,որովհետև ոչինչ չկար գրված;

Վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանում է,և ասում է,որ որևէ արտառոց բան չկա:

-Եթե դա  իրենք են սովորական են համարում, ես ավելի շատ դրանից եմ մտահոգված,որ նույնիսկ սրանից հետո իրենք իրավիճակը չեն հասկացել: Այս հայտարարությունը իհարկե ուղղված է Փաշինյան –Ալիև  առաջիկա հանդիպմանը ,բայց սա առաջին հերթին ուղղված է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի այցին:Մարտի 5-ին նա Ադրբեջանում էր ,հիմա էլ Հայաստան է այցելում:Դա լրջագույն այց է լինելու:Եթե այդ այցին նույնպես շարունակելու են իրենց հանրահավաքային մոտեցումները,ապա իրավիճակը ավելի կսրվի:Պետք է հասկանալ,որ ԵԱՀԿ Մինսկի խումբը իրենց  հրապարակի հեղափոխական ամբոխը չէ,դադարեցրեք  հեղափոխականությունը տանել արտաքին քաղաքականություն:Ինչ է ՝ ամբողջ աշխարհը պետք է փոխի վերաբերմունքը,ադապտացվի՞:

-Լեգիտիմ ընտրված իշխանություն է,դեմոկրատական,սա առավելոևւթյուն չի տալիս՞:

-Դե թող կարողանան օգտագործել: Ամբողջ աշխարհը,նաև Բրյուսելը,առաջին անգամ,որ ինքը Բրյուսելում նման բան ասել է,որ ես լեգիտիմ իշխանություն եմ,իրեն պատասխանել են,որ մենք միշտ աշխատել ենք Հայաստանի լեգիտիմ իշխանության հետ:Նախորդ իշխանության ոչ լեգիտիմությունը ինչո՞ւմ էր կայանում:

-Ընտրության արդյունքները կասկածի տակ են դրվել,այս ընտրությունները ընդդիմությունը կասկածի տակ չի դրել:

-Նախորդ ընտրությունները ,անկախ դրանից ,որ մենք շատ լավ գիտենք ինչ է կատարվել,  արդյուքները ընդունվել են  բոլորի կողմից,թե Նիկոլ Փաշինյանի դաշինքնի,թե այն ուժերի ,որոնք խորհրդարանում են եղել,թե այն ուժերի,որոնք խորհրդարան չեն անցել:

-2008 –ին էլ Փաշինյանը ինչ-որ մի ուժի կողմն էր,որոնք  բացարձակ չէին ընդունվել:

-Ես խոսում եմ 2017 թվականի ընտրությունների մասին: Այս վերջին՝2018-ի ընտրություններին,հիշում եք,ինչ գնահատական եմ տվել,ասել եմ՝ ես չեմ ընդունում:

-Դուք չեք ընդունում,բայց այն ուժը,որի հետ մասնակցեցիք,չվիճարկեց արդյունքները:

-Վիճարկել՝ դա չի նշանակում ,որ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմ չի,բայց արդյուքները կեղծվել են:

-Ամփոելով ասենք,որ շատ քիչ մարդիկ կան,որ տիրապետում են Արցախի խնդրին,նոր իշխանությունների մեջ կային մարդիկ,որ ասացին՝ մենք պատրաստ ենք այս հարցը քննարկել Սերժ Սարգսյանի հետ,դրա անհրաժեշտությունը կա՞:Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում երկու կարևոր բան էր առանձնացրել,որ հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի սպասումներ է  առաջացրել,ինչպես Ադրբեջանում,այնպես էլ համանախագահողների մոտ, և այդ առումով կարծում եմ,որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկը դուրեկան չի լինի:Ինչ եք կարծում,այս հարցում պետք է կլոր սեղանի շուրջ նստե՞ն,աջակցե՛ն:

-Արտգործնախարարը չի տիրապետում այս հարցին:Իրենք ամեն ինչ գիտեն,իրենց ոչ մի խորհուրդ պետք է չէ,հնարավորին չափ ինֆորմացիաներ մամուլի միջոցով են   հարցնում:Այս իշխանությունը ունի զրո պատասխանատվություն:

-Զինանդադարը հաստատվել է ,սահմանին կրակոցներ չկան,մի դեպք կար,որ թաքցրեցին…

-Ինչի է Ալիևին ձեռնտու սա,որ շինություններ սարքի,որ Նախիջևանում հազարավոր հեկտարներ վերցնի կոմունիկացիաներ սարքի ,օրակարգից հանի շփման գծի միջոցառումների ձեր ասած Սանկտ Պետերբուրգի ,Ժնևի և Վիեննայի պայմանվորվածությունները, սրա համար է իրեն դա պետք :Մեծագույն արդյունքների է հասել,ասում ենք ինչի են սպասումների  հասել,Քոչարյանն  էլ իր հարցազրույցում ասաց,բա ,եթե Մնացականյանը ոգևորված է, միջազգային հանրությունը չոգևորվի՞,եթե Փարիզից հետո բոլորը սկսեցին շնորհավորել ու ողջունել :

-Դուք ուրախ չեք,որ հիմա Փաշինյանը հետ է քաշվել…

-Չի քաշվել…

-Դե  այս հայտարարությունը նաև դրա արգասիքն է,որ տեսեք հետ է քաշվել,դրա համար ենք մենք հայտարարում:

-Հենց դա եմ  ասում,այդ քայլերի արդյունքում մենք հայտնվել ենք մեկուսացման մեջ ,իսկ միջազգային հանրությունը Ադրբեջանի հետ է:Սրա վտանգը չեք տեսնու՞մ:Մի օրինակ բերեմ.Փաշինյանը ինչ է ասում,ասում է ՝մենք Ղարաբաղի անունից չենք բանակցում,ասում է՝ մենք միայն Հայաստանի կառավարության անունից ենք խոսում:Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասում է,որ պետք լինի կհարձակվենք:Ոնց՞ հասկանանք սա,ոնց կարելի Ադրբեջանին նման նվեր մատուցել:

-Այսինքն Հայաստանը Արցախի երաշխավո՞րն է ..

-Հիշատակվում է,որ մենք Ղարաբաղի անունից չենք խոսում,Պնախարարն ասում է ՝պետք լինի կհարձակվենք:Հայաստա՞նն է հարձակվելու տղա ջան,էս ինչ տղայական վերաբերմունք  է ,տղայական պարծենկոտություն է,սա պետական այրի կեցվա՞ծք է :

-Այդ  անշնորհք կեցվածքը Ադրբեջանի կողմից էլ կա,Ալիևն էլ օրը մեջ Երևան է ասում կգրավեմ:

-Մենք էլ իրեն օգնում ենք ,որ դա լինի,նման կեցվածքով հավասարվում ենք իրեն,այդ մասին էլ կա նշված, ուղղակիորեն ակնարկ է արվում Տոնոյանի այդ հայտարարությանը:

-Հանդիպումից առաջ ի՞նչ քայլեր են պետք :

-Վաղը Լայչակն  է գալու,այս ձեր ասած հանդիպումից առաջ ավելի կարևոր է նրա հետ հանդիպումը:Պետք է հասկանան,որ հեղափոխականությունը չի կարելի տանել բանակցային սեղան,պետք է հասկանան ,որ մեծագույն կորուստեր են ունեցել,իրենք բազմաթիվ փրկօղակներ են նետել Ալիևին,արդեն նա շատ կանգուն կանգնած է,Մինսկի խումբը ,որ միշտ քննադատել է ,այսօր նա կողքին է, եթե իրեն թվում է,որ այս բոլոր կորուստները շատ ավելի քիչ են ,քան ռազմական լուրջ անհաջողոջթյունները,ինքը չարաչար սխալվում է:Նման անպատասխանատու իշխանություն Հայսատանի պատմության մեջ չի եղել,  մենք ենք պատասխան տալու,ՀՀ-ն ու Արցախն են պատասխան տալու նման թեթևամիտ քաղաքականության համար:

-Մարտի 1-ի հետ կապված ձեր տպավորությունը,ասում եմ մի մարդու, քանի որ շատ է մեջբերվում, կարծեմ դուք և Խաչատուր Սուքիասյանը,ժողովրդին ասել եք գնացեք այս ուղղությամբ:

-Խաչատուր Սուքիասյանը այնտեղ չի եղել,ես համենայնդեսպս նրան չեմ տեսել:Կրկնեմ այն ,ինչ բազմիցս ասել եմ.Մարտի 1-ի քննությունը դարձել է լրիվ քաղաքական քննություն,իրավական բաղադրիչ գոյություն չունի ,Մարտի 1-ի քննությունը լրիվ ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը,ինչը պարզ է դառնում գաղտնալսումից, և եթե իրենք համարում են,որ Մարտի 1-ի քննությունը սրանով ավարտել են,իրենք խորապես սխալվում են:Սա խայտառակ քննություն է:

-Սա նշանակո՞ւմ է,որ մի ծանր բեռ Սերժ Սարգսյանը թողել է այս 10 տարկիների ընթացքում և այդ ձեր ասած անպատասխանատու քայլերն են,որ փոխանցվել են Նիկոլ Փաշինյանին:

-Ես միշտ մեղադրել եմ նախորդ իշխանություններին,որ այն ժամանակ նորմալ քննություն չի անցկացվել,այնպիսի քննություն ,որ հասարակությունը հավատար դրան,հիմա նույնն  է կատարվում ամբողջովին քաղաքական նպատակներով:Եթե նախկինում պարզապես փորձում էր քննություն անել,բայց հասարակությունը վստահություն չունեցավ, այս քննությունը շատ ավելի քաղաքականացված է:

-Պատասխանատվությունը կիսու՞մ են Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը:

-Որ պատասխանատվությունը՞:

-Այն ,որ դուք ասացիք չհասավ նրան,որ հանրային վստահություն  ունենա քննությունը:

-Իհարկե կիսում եմ,բայց Նիկոլ Փաշինյանն էլի ավելի վատ բան է արել, նա օգտագործել է քաղաքական նպատակներով  ,հայտարարել է,որ Մարտի 1-ը բացահայտված է,բայց ոչ մի բան էլ բացահայտված չի,Նիկոլ Փաշինյանը ինքը նշանակել է մեղավորներ և եթե կարծում է,թե սա Հայաստանի վարկը ավելացնելու է,սա Հայսատանի վարկը ավելի նվազեցնելու է,որովհետև այդ գաղtնալսումները փակված թեմա է,մամուլում արդեն այդ մասին չեն խոսու՞մ չէ:Այդ գաղտնալսումներն ապացուցում են,որ Հայաստանում ընդհանրապես որևէ արդարադատություն գոյություն չունի:Ինչ արդարադատություն,հիշում եք,որ ասում էր՝Հայաստանում այնպիսի մի դատավոր կա՞,որ ինձ ասի ՝ոչ:Ասում է՝ Հայստանում մենք դատավորներին չենք զանգում,չես զանգում միկրոֆոնով ես հրահանգներ տալիս տղա ջան,ինչ տարբերություն:

Հայելի

 


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company