Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի միջազգային մրցաշարում Եվրամիությունում Եվրախորհրդարանի ընտրության վերջին օրն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի պատգամը Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ. Տեսանյութ 14 մատով ծնված աղջկան վիրահատել են. Տեսանյութ 17–ամյա դպրոցականը դպրոցի տնօրեն հոր մեքենայով վթարի է ենթարկվել. 3 դպրոցական հոսպիտալացվել են Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ որևէ կերպ չեն հակադրվում «թավշա» խելացնորության այս հաղթարշավին Ձեր տաքացրած, փայփայած կադրերն են, հիմա հրաժարվում եք, որ ինչ Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը ԼՂՀ գլխավոր դատախազից պահանջում եմ ուսումնասիրել Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված սպառնալիքները` ուղղված Բակո Սահակյանին. Արշավիր Ղարամյան. Տեսանյութ PARA TV-ին պաշտոնապես հաստատեց, որ իր աշխատակցին դանակահարել են Իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել և հրամցնել հանրությանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Բարեփոխումն անցումային արդարադատությունը չի Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին,այլ մեզ բոլորիս. Շարմազանով Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Փաշինյանը բացի մարդկանց հետապնդելուց այլ բանի ունակ չէ
ԼՐԱՀՈՍ
Արթուր Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի միջազգային մրցաշարում ԵՄ Եվրամիությունում Եվրախորհրդարանի ընտրության վերջին օրն է Արամ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի պատգամը Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ. Տեսանյութ Նյուզ 14 մատով ծնված աղջկան վիրահատել են. Տեսանյութ Շամշյան 17–ամյա դպրոցականը դպրոցի տնօրեն հոր մեքենայով վթարի է ենթարկվել. 3 դպրոցական հոսպիտալացվել են Լիլիթ Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ որևէ կերպ չեն հակադրվում «թավշա» խելացնորության այս հաղթարշավին Արգիշտի Ձեր տաքացրած, փայփայած կադրերն են, հիմա հրաժարվում եք, որ ինչ Նաիրա Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը Ջիվան ԼՂՀ գլխավոր դատախազից պահանջում եմ ուսումնասիրել Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված սպառնալիքները` ուղղված Բակո Սահակյանին. Արշավիր Ղարամյան. Տեսանյութ Fnffj PARA TV-ին պաշտոնապես հաստատեց, որ իր աշխատակցին դանակահարել են Անդրանիկ Թևանյան Իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել և հրամցնել հանրությանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Թորոս Ալեքսանյան Բարեփոխումն անցումային արդարադատությունը չի Շարմազանով Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին,այլ մեզ բոլորիս. Շարմազանով Սերժ Սարգսյան Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Փաշինյան Փաշինյանը բացի մարդկանց հետապնդելուց այլ բանի ունակ չէ աաա Եթե «Արսենալ»-ն ու Մխիթարյանը որոշել են, որ վերջինս չի մեկնի Բաքու, ուրեմն հիմնավոր պատճառներ են ունեցել gg Տեսախցիկը դարձյալ ֆիքսել է հայաստանյան լեռներում զբոսնող կովկասյան հովազին. Տեսանյութ Լիլի Մորտո Լիլի Մորտոն գերազանցությամբ է ավարտել դպրոցը․ լուսանկար աաա Սկսում եմ քաղաքական ուժերի հետ իմ հանդիպումները. Տեսանյութ Արցախ Թրամփը շնորհավորել է Ալիևին, անդրադարձել Արցախյան հակամարտությանը Եղանակը՝ հանգստյան օրերին Եղանակը՝ հանգստյան օրերին աաա Պետք է «կիսահղի» լինելու քաղաքականությունից հրաժարվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեսանյութ Երթևեկության Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում սահման Մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ աաա Ներքաղաքային տրանսպորտի նոր ցանցում երթուղային տաքսիներ չեն սպասարկի. Լուսանկար Մակրոն Մակրոնը հաստատել է, որ 5 տարում Նոտր Դամի վերականգնման հույս ունի աաա Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով աաա Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան 1213456 Հայկ Մարտիրոսյանը Հանրային հեռուստաալիքի եթերում համարձակվել է անել հետևյալ արտահայտությունը․․․ Աննա Նաղդալյան, Հենրիկ Մխիթարյան, ԱԳՆ Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Հրդեհ, ԱԻՆ, Տաշիր պիցցա Խոշոր հրդեհ «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում. մեկնել է չորս մարտական հաշվարկ asfasf «Հայկական ժամանակի» խմբագրության վերածված երկիր Հայաստան Օրբելյանին Ինչու՞ Փաշինյանը այդպես էլ չհանդուրժեց Օրբելյանին աաա Միշա Գրիգորյանը, Ռոբերտ Բագրատյանը և մնացած մասնակիցները՝ «Մանկական ձայնը» նախագծի հաղթողներ. Տեսանյութ Մարգարիտա Գրիգորյան «Պրիզնատ չի գալիս» Արա Շիրինյանին. Մարգարիտա Գրիգորյանը խնդիր չունի՞ վարչապետի և նրա տիկնոջ հետ Իմ քայլը Խորհրդարանական ընդդիմությունը նոր սցենար է մտածում հեղափոխության «Փոփոխություն չեմ տեսնում հիմա և անկեղծ հիասթափված եմ». անկեղծ զրույց՝ հեղափոխության սիմվոլ դարձած աղջկա հետ աաա Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին աաա Երևանի ավագանիում էլ «Իմ քայլի» «թևերն ու ոտքերը» շատ են Արծրուն Հովհաննիսյան Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը Ռուբեն Մելիքյան Всё позволено-ի բացիլն է, որ ինձ ամենից շատն է անհանգստացնում աաա Անսպասելի հրաժարական. Արզուման Հարությունյանին ոչ ոք չի ստիպել դուրս գալ համակարգից աաա Միակ նախարարությունն է, որտեղ Սերժ Սարգսյանի կադրերին ձեռք չեն տվել աաա Դատավորները ցանկանում են անվստահություն հայտնել ԲԴԽ բոլոր անդամներին Վահան Իշխանյան Ի պաշտպանություն դատավոր Ալեքսանդր Ազարյանի Նիկոլ Փաշինյան Ռաֆիկ Մաշադյանը կփոխարինի Դավիթ Անանյանին. Վարչապետի որոշում աաա «Նյու Շմայս»՝ ԱԺ-ում. Հայկ Սարգսյանը զբաղված է նաև բիզնես հարցերի լոբբինգով ծեծ Վճռաբեկ դատարանի բակում ծեծի է ենթարկվել դատական դեպարտամենտի աշխատակազմի կառավարման վարչության պետը աաա Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն մտահոգվելու առիթ չունե՞ն Դավիթ Շահնազարյան МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում աաա Հրաժարական. Հունիսին իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև Արտակ Զեյնալյանը աաա Այդքան վատ չէ, ինչքան թվում է. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը պատրաստվում է « Իշխանությունն անցումային արդարադատություն կկիրառի 1998 թ. այսկողմ ընկած ժամանակի համար՝ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները չհանելով «ջրի երես» Անդրանիկ Թևանյան Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն Փաշինյան «Պատային» իրավիճակ. Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով Ֆյֆյ Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ afaf Ֆաշիստական կարգերի վտանգը Հայաստանում և իշխանությունների նոր մեծ հանրահավաքը. օրվա լուրեր asfasf Բան ա փոխվել՝ անունը

PARA TV-ին պաշտոնապես հաստատեց, որ իր աշխատակցին դանակահարել են
1

ԼՂՀ գլխավոր դատախազից պահանջում եմ ուսումնասիրել Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված սպառնալիքները` ուղղված Բակո Սահակյանին. Արշավիր Ղարամյան. Տեսանյութ
2

Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ որևէ կերպ չեն հակադրվում «թավշա» խելացնորության այս հաղթարշավին
3

Ձեր տաքացրած, փայփայած կադրերն են, հիմա հրաժարվում եք, որ ինչ
4

17–ամյա դպրոցականը դպրոցի տնօրեն հոր մեքենայով վթարի է ենթարկվել. 3 դպրոցական հոսպիտալացվել են
5

Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը
6

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի պատգամը Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ. Տեսանյութ
7

14 մատով ծնված աղջկան վիրահատել են. Տեսանյութ
8

Եվրամիությունում Եվրախորհրդարանի ընտրության վերջին օրն է
9

Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի միջազգային մրցաշարում
10


11 Մայիս 2019 թ․ 11:19

էլիտաների կոնֆլիկտը Հայաստանում

Այս թեմայով

 

«Հասարակության մեջ կոնֆլիկտների մեծ մասը տեղի է ունենում էլիտաների միջև՝  իշխանությունը պահող և իշխանության ձգտող փոքրամասնությունների»։

Նիկոլո Մաքիավելլի

Վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնցից յուրաքանչյուրը ցանկացած երկրի համար խորքային ցնցումների պատճառ կհանդիսանար, եթե դա նույնիսկ հարյուր տարին մեկ պատահեր։ Մեզ մոտ դրանք տեղի են ունենում ընդամենը մեկ սերնդի կյանքի ընթացքում, երբ առնվազն երկու անգամ հիմնավորապես փոփոխվել է կառավարող էլիտայի կազմը։

Ի՞նչ ազդեցություն են ունենում հասարակության վրա էլիտաների կտրուկ փոփոխությունները, և առհասարակ ի՞նչ սկզբունքներով են գործում էլիտաները։ Ընդունված է համարել, որ ինչպիսի էլիտա կամ ընտրախավ ունի հասարակությունը, այնպիսին էլ նրա ներկան է ու, համապատասխանաբար, ապագան, կամ էլ ապագայի ոչ մի հեռանկար էլ չկա։

Նախ պետք է հստակեցնել, որ պարտադիր չէ, որ  ընտրախավը կազմված լինի հանրության սերուցքից։ Էլիտան կարող է լինել կառավարող մարդկանց խումբը, որը միավորված է ընդհանուր շահերով և կառավարման համապատասխան ունակություններով։ Կարող է լինել նաև ինտելեկտուալ էլիտա, որը հենված է հանրությանը միավորող գաղափարի ու մշակույթի վրա, որն ուղղակիորեն չի մասնակցում կառավարման գործընթացին, բայց ունի մեծ ազդեցություն։  էլիտան կարող է լինել «բաց»՝ ժողովրդավարական, նաև՝ «փակ»՝ ավտորիտար։ Կարող են միաժամանակ գոյություն ունենալ մի քանի էլիտաներ, որոնք ընդհանուր խաղի կանոնների շրջանակում միմյանց հետ համագործակցում են կամ էլ գտնվում են հակամարտության մեջ, իսկ եթե միմյանց հետ պատերազմի մեջ են գտնվում, ապա դա կործանարար է տվյալ հանրույթի համար։   

1988-1991-ին Խորհրդային Հայաստանի իշխող էլիտան, ըստ էության, ամբողջովին փոխարինվեց նորով, և Արցախի համար պայքարի գաղափարի հիման վրա սկսեցին ձևավորել նոր էլիտա։ Դա ազգայնական էլիտա էր, սակայն հետխորհրդային երկրներին բնորոշ լիբերալ հռետորաբանությամբ։

Երկրորդ նման դեպքը տեղի ունեցավ 2018-ին, երբ նույնպես, ըստ էության, ամբողջ իշխող էլիտան փոխարինվեց նորով։ Նորերի գաղափարական հիմքը, հանրային կարծիքի համաձայն, եղած անօրինականությունների դեմ պայքարն էր ու տնտեսական փոփոխությունների սպասումը։ Այսինքն, հին էլիտան հանրության կողմից համարվում էր անարդյունավետ։ Հռետորաբանությունը նույնպես լիբերալ էր, սակայն հաշվի առնելով Արցախի խնդիրը և ռուսական ազդեցությունը, նույնպես սկսեց զգուշորեն թեքվել դեպի ազգայնականություն։

1988-ի էլիտայի տոտալ փոփոխությունից հետո՝ հաջորդ 30 տարիների ընթացքում, այն ենթարկվեց մի շարք ցնցումների։ Դրա օրինաչությունների հիման վրա կարելի է ենթադրել, որ նոր էլիտան նույնպես ենթակա կլինի նմանատիկ ցնցումների, եթե գործի հին եղանակով։ Փորձենք դրանց պատճառներն ու օրինաչափությունները հասկանալ էլիտաների մասին եղած արևմտյան տեսությունների օգնությամբ և այդ տեսությունների հիման վրա փորձենք հասկանալ «հայկական էլիտայի» փոխակերպումները։ 

Էլիտաների շրջապտույտի և պարբերական թարմացման մասին տեսությունները

Վիլֆրեդո Պարետտոն էլիտաների մասին տեսությունների հիմնադիրներից մեկն էր, ում Մուսսոլինին իր ուսուցիչն էր համարում։ Այս թեմայի վերաբերյալ աշխատություններում նա ամենաշատ ցիտվող հեղինակներից է։

Ըստ նրա՝ հասարակությունն ունի բրգաձև տեսք, որի գագաթում գտնվում է ղեկավար շերտը, որն ուղղորդում է ողջ հասարակությանը։ Նա համարում էր, որ քաղաքական համակարգն ունի մի օրինաչափություն՝ իշխող էլիտան միշտ խաբում է հասարակությանը, իսկ ժողովրդավարական կառավարումն անվանում էր դեմագոգների պլուտոկրատիա։ Պարետտոն համարում էր, որ հասարակության մեջ եղած «համաձայնության ռեսուրսը» պայմանավորված է իշխող էլիտայի կողմից հանրության զգացմունքներն ու էմոցիաները արդյունավետ կերպով մանիպուլյացիաների ենթարկելու հմտությամբ։ Ըստ նրա՝ «կառավարության քաղաքականությունն այնքանով է արդյունավետ, որքանով կարողանում է օգտագործել մարդկանց էմոցիաները, սակայն դա միշտ չէ բավարար. երբեմն պետք է նաև ուժ կիրառել»։

Միևնույն ժամանակ, նա համարում էր, որ էլիտաները կրում են հանրային օգտակար գաղափարները ու մշակույթը, և նրանք այն առանցքն են, որի վրա հիմնվում է քաղաքակրթությունը։

Պարետտոյի խոսքերում կարելի է գտնել նաև հայկական «իշխանափոխության-հեղափոխության» բացատրությունը։ Նա ասում էր, որ էլիտան պետք է ունենա իր կազմի թարմացման համար շրջանառություն, այսինքն՝ իշխող էլիտան ոչ էլիտայից ու կոնտրէլիտայից պետք է պարբերաբար համալրվի առավել ակտիվ ու բանիմաց կադրերով, հակառակ դեպքում հանրությանը սպասվում է ճահճացում, որի արդյունքում տեղի են ունենում հեղափոխություններ, և հին էլիտային գալիս է փոխարինելու նոր էլիտան։

Հետևելով Պարետտոյի մտքին՝ կարելի է այն շարունակել․ ըտրությունների կեղծումը նշանակում է ակտիվ և բանիմաց մարդկանց կրիտիկական մի զանգված դուրս թողնել կառավարման համակարգից և ստեղծել հանրային լարում, որը հանգեցնում է հեղափոխական իրավիճակի, ինչը մենք պարբերաբար տեսել ենք Հայաստանի հետընտրական զարգացումների ժամանակ։

2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԱԺ է անցել 6 խմբակցություն, որոնց մեծ բասը բաղկացած էր տարբեր կուսակցությունների անդամներից։ Կազմվել է իշխող կոալիցիա, ինչի արդյունքում Սերժ Սարգսյանը, ըստ էության, քիչ թե շատ ազդեցիկ ուժերին ներգրավվել է կառավարման գործընթաց։ «Հաճախորդների» ինստիտուտը քաղաքական տեխնոլոգիաների առումով ճիշտ քայլ էր, սակայն 2017-ին ընդամենը երեք խմբակցություն էր ներկայացված խորհրդարանում, մնացածը դուրս էին մնացել, դուրս էին մնացել արդեն քաղաքական օրակարգ թելադրող քաղաքացիական ակտիվիստները։ Նախագահական համապետական ընտրությունների վերացումը նույնպես լրացուցիչ լարվածություն էր ստեղծել։ Ձևավորվող կոնտրէլիտան  դուրս էր մնացել քաղաքական պրոցեսներից, իսկ իշխող ուժի հանրային վարկն իր ցածրագույն նշաձողին էր հասել։ 

Մյուս խոշոր տեսաբան, ձախ հայացքների տեր իսպանացի Օրտեգա Ի-Գասեթն  ավելի ռոմանտիկ պատկերացումներ ուներ. նա համարում էր, որ էլիտա են նրանք, ովքեր որոնում և գտնում են բարձրագույն իմաստությունը և դա տալիս են մյուսներին։ «Մյուսները» զանգվածն են, դրա համար իշխանությունը պետք է գտնվի մտածող, «ժամանակի բարձրության վրա» գտնվող մարդկանց ձեռքին, մարդկանց, որոնք լսում են ապառաժների տակից լսվող պատմության դղրդոցը, տեսնում են իրական կյանքի ողջ ներկապնակը և մերժում են հետադիմությունն ու անարխիան։ Սա, իհարկե, ռոմանտիկ տեսակետ է, որը բնորոշ է ձախ հայացքներ ունեցող տեսաբաններին, որոնց դատողությունների հիմքում արդարության և պրոգրեսի գաղափարն է։

2018-ի խորհրդարանը քաղաքական և ֆինանսական էլիտայի մի զգալի հատվածը դուրս է թողել կառավարման գործընթացից և ձևավորել է ռոմանտիկ օրակարգ։ Հանրությանը սնուցել են, ըստ էության, ձախական խոստումներով՝ պատժել օլիգարխներին, հետ բերել թալանը, իսպառ վերացնել կոռուպցիան, ուղիղ ժողովրդավարություն հաստատել, սակայն իրականում վարում են լիբերալ–տնտեսական քաղաքականություն՝ եկամտահարկի տոկոսի համահարթեցում,  կրճատում են պետական հաստատությունների աշխատողների քանակը և այլն։ Իսկ «ապառաժների տակից լսվող պատմության դղրդոցն» ընկալող նոր էլիտայի կարողոությունների մասին խոսելը, բնականաբար, տեղին չէ։

Խոստումների և իրականության հակասությունն անորոշության մեջ է դրել իշխանափոխությունը պաշտպանած զանգվածին։ Նշված երկու հանգամանքներն ապագայում իրենց ազդեցությունը կունենան։

Իտալական ծագմամբ ամերիկացի ժամանակակից տեսաբան Ջիովաննի Սարտորին իր «Վերանայելով դեմոկրատական տեսությունները» աշխատությունում զարգացնում է Պարետտոյի էլիտաների շրջապտույտի մասին տեսությունը։ Ըստ նրա՝ իշխող էլիտան չպետք է վերևից նայի մարդկանց զանգվածին, որովհետև ինչ-ինչ հանգամանքներում հայտնվել են բուրգի գագաթին, այլ պետք է ունենա համապատասխան ունակությունները՝ հանրությանը տանելու դեպի զարգացում։ Երբ դա տեղի չի ունենում, ապա հանրության մեջ առաջանում է լարում, և արդյունքում  իշխող էլիտան այս կամ այն կերպ դուրս է մղվում առավել ընդունակների կողմից։ Իշխող էլիտան պետք է ունենա ինչ-որ բարձր կոչում ու նպատակ, և այդ դեպքում  զանգվածը կգնա նման էլիտայի հետևից, սակայն երբ դա տեղի չի ունենում, ապա զանգվածը դուրս է գալիս վերահսկողությունից, և սկսվում են խժդժությունները։

 (շարունակելի)

 Ստեփան Դանիելյան 

Աղբյուր՝  politeconomy.org


Հետևե՛ք մեզ Telegram-ում


The site was prepared by the Eargir IT Company