.
Մտնում ենք ցնցումների փուլ. Անդրանիկ Թևանյան. տեսանյութ Սա իշխանություն չէ, այլ մեր բոլորի հաշվին ֆռֆռացող շրջիկ կրկես. Արմեն Աշոտյան Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը երեկ տարածված տեսանյութին «Ծնունդդ շնորհավոր, մամ ջան»․ Աննա Դովլաթյան. լուսանկարը Շքեղ ու կանացի․ Սիրուշոյի նոր լուսանկարը Փաշինյանն արդեն չունի «առաջնային մանդատ», ուստի ԱԺ-ն նույնպես չունի Նա էլ չհասկացավ, որ պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություններ են վարում զենքի նոր մատակարարման վերաբերյալ Դու շուտով կհայտնվես այն միջնադարում, որը քո ժողովրդի պատմության մեջ երբեք չես ունեցել «Պատկերացնո՞ւմ եք դատավորի վիճակը, որը տեսել է, թե ինչպես են վարվում դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ»․ Վ․Սողոմոնյան Լոգարանում հայտնաբերվել է կնոջ դի Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան Մխիթարյանի տրանսֆերի միջոցով քենիացի կորած տղան գտնվել է Հետևում եմ Արթուր Վանեցյան/Նիկոլ Փաշինյան էպոպեային
ԼՐԱՀՈՍ
 Մտնում ենք ցնցումների փուլ. Անդրանիկ Թևանյան. տեսանյութ Մտնում ենք ցնցումների փուլ. Անդրանիկ Թևանյան. տեսանյութ  Սա իշխանություն չէ, այլ մեր բոլորի հաշվին ֆռֆռացող շրջիկ կրկես. Արմեն Աշոտյան Սա իշխանություն չէ, այլ մեր բոլորի հաշվին ֆռֆռացող շրջիկ կրկես. Արմեն Աշոտյան  Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել  Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը երեկ տարածված տեսանյութին Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը երեկ տարածված տեսանյութին  «Ծնունդդ շնորհավոր, մամ ջան»․ Աննա Դովլաթյան. լուսանկարը «Ծնունդդ շնորհավոր, մամ ջան»․ Աննա Դովլաթյան. լուսանկարը  Շքեղ ու կանացի․ Սիրուշոյի նոր լուսանկարը Շքեղ ու կանացի․ Սիրուշոյի նոր լուսանկարը  Փաշինյանն արդեն չունի «առաջնային մանդատ», ուստի ԱԺ-ն նույնպես չունի Փաշինյանն արդեն չունի «առաջնային մանդատ», ուստի ԱԺ-ն նույնպես չունի  Նա էլ չհասկացավ, որ պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի Նա էլ չհասկացավ, որ պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի  Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություններ են վարում զենքի նոր մատակարարման վերաբերյալ Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություններ են վարում զենքի նոր մատակարարման վերաբերյալ  Դու շուտով կհայտնվես այն միջնադարում, որը քո ժողովրդի պատմության մեջ երբեք չես ունեցել Դու շուտով կհայտնվես այն միջնադարում, որը քո ժողովրդի պատմության մեջ երբեք չես ունեցել  «Պատկերացնո՞ւմ եք դատավորի վիճակը, որը տեսել է, թե ինչպես են վարվում դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ»․ Վ․Սողոմոնյան «Պատկերացնո՞ւմ եք դատավորի վիճակը, որը տեսել է, թե ինչպես են վարվում դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ»․ Վ․Սողոմոնյան  Լոգարանում հայտնաբերվել է կնոջ դի Լոգարանում հայտնաբերվել է կնոջ դի  Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան  Մխիթարյանի տրանսֆերի միջոցով քենիացի կորած տղան գտնվել է Մխիթարյանի տրանսֆերի միջոցով քենիացի կորած տղան գտնվել է  Հետևում եմ Արթուր Վանեցյան/Նիկոլ Փաշինյան էպոպեային Հետևում եմ Արթուր Վանեցյան/Նիկոլ Փաշինյան էպոպեային  Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել իր պաշտոնանկությունից հետո. Տեսանյութ Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել իր պաշտոնանկությունից հետո. Տեսանյութ  Քոչարյանին գրավով ազատ արձակելու որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին Քոչարյանին գրավով ազատ արձակելու որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը  Ես չեմ ուզում ապրել մի պետությունում, որտեղ անձանցից կախված իրականացվում է արդարադատություն. Յուրի Խաչատուրովի պաշտպան Ես չեմ ուզում ապրել մի պետությունում, որտեղ անձանցից կախված իրականացվում է արդարադատություն. Յուրի Խաչատուրովի պաշտպան  «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին  Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը  Վանեցյանի հրաժարականի մասին հայտարարությունից հետո աննկարագրելի էքստազի մեջ են հայտնվել Փաշինյանի թիմի «սորոսական» թևի ներկայացուցիչները Վանեցյանի հրաժարականի մասին հայտարարությունից հետո աննկարագրելի էքստազի մեջ են հայտնվել Փաշինյանի թիմի «սորոսական» թևի ներկայացուցիչները  Արման Թաթոյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին Արման Թաթոյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին  Արդարադատությունը մեռա՛վ. կեցցե՛ զոռբայությունը Արդարադատությունը մեռա՛վ. կեցցե՛ զոռբայությունը  Արմավիրում 11-րդ դասարանում սովորող անչափահաս տղան BMW-ով վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանի աշակերտուհուն Արմավիրում 11-րդ դասարանում սովորող անչափահաս տղան BMW-ով վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանի աշակերտուհուն  Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել այս ամսվա վերջին. Հիքմեթ Հաջիև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել այս ամսվա վերջին. Հիքմեթ Հաջիև  Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ ԱԱԾ նախկին պետը ևս կարող է դառնալ մեղադրյալ Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ ԱԱԾ նախկին պետը ևս կարող է դառնալ մեղադրյալ  Եթե ես փախնող լինեի, այսօր ադրբեջանցիները Ստեփանակերտում թեյ խմելիս կլինեին. Քոչարյան (տեսանյութ) Եթե ես փախնող լինեի, այսօր ադրբեջանցիները Ստեփանակերտում թեյ խմելիս կլինեին. Քոչարյան (տեսանյութ)


Երեք ծովերից հավասարապես հեռու

Երեք ծովերից հավասարապես հեռու

Սևանի հետ կապված բնապահպանական խնդիրները հետաքրքրեցին բոլորին։ Խոսեցին համարյա բոլորը, և, ինչպես միշտ, մասնագիտական մեկ-երկու կարծիքը կորավ համընդհանուր աղմուկի մեջ։ Մինչդեռ շատ հարմար առիթ է սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցերին հրապարակային հնչեղություն տալու և քննարկելու համար։

Հայաստանում նոր տնտեսական ուղղություններից են ձկնաբուծությունն ու խեցգետնաբուծությունը։ Բայց այս ոլորտները երբեք թվերի տեսքով չեն քննարկվել։ Շարքային սպառողի համար անհասկանալի էր խեցգետնի գների թռիքաձև աճը։ Իսկապես էլ երկրում, ուր բնակչության մեկ երրորդը աղքատ է, խեցգետինն իրավամբ պիտի շքեղություն համարվի։Բայց եթե դիտարկենք ոլորտի վիճակագրությունը, ահագին փաստեր կբացահայտենք, որ հնարավոր է՝ օգնի հասկանալ այն, ինչ կատարվում է Սևանի հետ։

Եթե հիշողությունս չի դավաճանում, լճում խեցգետին հայտնվել է անկախության տարիներին։ Երկար տարիներ այն էկզոտիկա էր համարվում, մինչև դարձավ լրջագույն բիզնես։ Առաջին անգամ այս մասին կարելի էր հասկանալ 2002թ., երբ արտահանման ծավալը, նախորդ տարվա համեմատ, աճեց 1 մլն դոլարով (կազմելով մոտ 1․7 մլն դոլար)։ Հենց հաջորդ տարի արտահանումների ծավալը կրկնակի աճեց։ 2007թ. արտահանումների ծավալն առաջին անգամ գերազանցեց 4 մլն դոլարի ցուցանիշը։ 2009-2010թթ. ցուցանիշը նվազեց, ապա կրկին կտրուկ աճեց։

Խեցգետնի արտահանման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2013թ.։ Այդ տարի արտահանվել է մոտ 4 300 տոննա խեցգետին՝ մոտ 15 մլն 116 դոլար արժեքով։ Արտահանման ծավալը հաջորդ տարի կրճատվեց՝ դառնալով մոտ 13․2 մլն դոլար։ Դա վերջի սկիզբն էր։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Սևանում ու մյուս լճերում որսի վայրագ մեթոդները վերջնականապես «միզերացրին» ոլորտը։ Սևանում, ըստ փորձագետների, ջրի որակն արդեն նպաստավոր չէր խեցգետինների բազմացման համար։ 2017թ. արտահանվել է մոտ 677 հազար դոլարի խեցգետին, իսկ 2018-ին՝ ընդամենը 69 հազարի։

Հայտնի բան է՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Պաշտոնական վիճակագրությունը ձկնարդյունաբերության ոլորտը հաշվառում է երեք բաժնով։ Առանձին-առանձին հաշվառվում է, թե որքան ձուկ  է արտահանվում կենդանի վիճակում, որքան՝ թարմ, որքան՝ սառեցրած։ Թվերն անսպասելիորեն շշմեցնող են։ Անցած տարի Հայաստանից արտահանվել է 23 մլն 368 հազար դոլար արժեքի ձուկ։ Ընդ որում, Հայաստանում ձկնարդյունաբերությունը զարգանում է խեցգետնի արտահանմանը հակառակ։ Հիմա երբեմն կարելի է մասնագիտական դիտարկումներ հանդիպել այն մասին, որ ձկնարդյունաբերությունը զարգացավ՝ անկանխատեսելի հետևանք թողնելով մեր ջրային տնտեսության վրա։ Սովորաբար, առաջին հերթին խոսվում է Արարատյան դաշտի ու հարակից շրջանների արտեզյան ջրերի պաշարի մասին։ Սա հարկավ հմուտ երկրաբանների մասնագիտական վերլուծության թեմա է։ Բայց, ինչպես բոլոր հեղափոխական շրջաններում, մեր օրերում էլ մասնագիտական միտքը նահանջում է հասարակական կարծիքի առաջ։ Մենք այդպես էլ չենք իմանա, թե մասնագետների կարծիքով Արարատյան դաշտավայրի արտեզյան «ջրազրկումը» ինչ հետևանք է ունենալու Սևանի ու մյուս՝ բարձրադիր ջրային բնական ավազանների վրա։ Հիմա ամենաարժեքավորն ու ամենանորաձևը բյուջեն է։ Ավելի ճիշտ՝ այն, ինչ բյուջեի մուտք է ապահովում։ Իշխանությունների համար, իհարկե։ Կանաչների համար մոդայիկը հանքարդյունաբերության դեմ պայքարն է։ Բնականաբար, ընտրովի պայքարը։

Ամենատարօրինակն այն է, որ 2019թ. արտահանման բոլոր տվյալներով՝ ձկան (արտահանման բոլոր տեսակներով) «գրաֆիկը» գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։ Սևանի ծաղկումը ևս գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները։ Բայց եկեք ձևացնենք, որ դա մեզ հայտնի է 1964 թվականից։ Սա բոլորիս հնարավորություն կտա ձևացնել, որ մեղավորը մենք չենք։ Հատկապես որ 1964թ. բնապահպանների (եթե այդպիսիք եղել են) անունները չեն պահպանվել։ Եկեք երեք ծովերից հավասարապես հեռու մեր հայրենիքից շարունակենք ձուկ արտահանել։ Ամեն տարի ավելի շատ ու մտածենք։ Մտածենք հավերժի մասին ու մտածենք, որ որակի անկումը չենք նկատում։ Ոչ մի ոլորտում չենք նկատում։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Politeconomy.org

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company