.
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 9 մարզերում ԱԺ օրակարգում է նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը. ուղիղ «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»․ ինչն է վրդովեցրել Արսեն Թորոսյանին Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների եւ Սերժ Թանկյանի միջեւ Ոչ շահեկան զարգացումներ. Ղարաբաղի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Մի շատ կարևոր հարց է մնում անպատասխան. օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում. «ֆեյքի» ամեն մի «ընկերոջ» համար 1000 դրամ է տրվում Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է Մենք այդ մասին չենք խնդրել, դա հայկական կողմի հարցն է․ Կալաշնիկովը՝ Իգիթյանի հնարավոր հեռացման մասին Նախկին մարզպետը հարցաքննվե՞լ է գնդապետի ծեծի դեպքով Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի. Ով է ցուցմունք տվել նրա դեմ, և ով է եղել նրա իրավական խորհրդատուն
ԼՐԱՀՈՍ
 Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և  9 մարզերում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 9 մարզերում  ԱԺ օրակարգում է նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը. ուղիղ ԱԺ օրակարգում է նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը. ուղիղ  «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»․ ինչն է վրդովեցրել Արսեն Թորոսյանին «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»․ ինչն է վրդովեցրել Արսեն Թորոսյանին  Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է  Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների եւ Սերժ Թանկյանի միջեւ Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների եւ Սերժ Թանկյանի միջեւ  Ոչ շահեկան զարգացումներ. Ղարաբաղի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Ոչ շահեկան զարգացումներ. Ղարաբաղի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում  Մի շատ կարևոր հարց է մնում անպատասխան. օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից Մի շատ կարևոր հարց է մնում անպատասխան. օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից  «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ  Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում  Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ  Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում. «ֆեյքի» ամեն մի «ընկերոջ» համար 1000 դրամ է տրվում Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում. «ֆեյքի» ամեն մի «ընկերոջ» համար 1000 դրամ է տրվում  Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է


Իշխող քաղաքական ուժը վերահսկելի է դարձնում ողջ պետական համակարգը․ «Իրավական ուղի» ՀԿ

Իշխող քաղաքական ուժը վերահսկելի է դարձնում ողջ պետական համակարգը․ «Իրավական ուղի» ՀԿ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման նոր կարգի վերաբերյալ «Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել:Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Օրենքի նախագիծ), որը չի համապատասխանում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին և չափանիշներին։ Այսպես`

1․ Օրենքի նախագիծը չի ներկայացվել հանրային քննարկման և անգամ չի հրապարակվել www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, ինչը բացահայտորեն հակադիր է հաշվետվողականության, թափանցիկության և մասնակցայնության սկզբունքներին։ Օրենքի նախագծի շուտափույթ և առանց հանրային լայն քննարկման ընդունումը ըստ ամենայնի պայմանավորված է նախագծի որակով․ հանրային քննարկում կազմակերպելու դեպքում այն ոչ միայն չէր դիմանա մասնագիտական քննադատությանը, այլև ի հայտ կգար հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում իշխող քաղաքական ուժի ակնառու նահանջը։

2․ Առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը վերացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) թեկնածուների ընտրության մրցութային կարգը։ Նախկինում ընդունված կարգավորումները մրցույթի անցկացումը և դրա հիման վրա ամենաարժանավոր թեկնածուների առաջադրումը վերապահում էին իշխող քաղաքական ուժից անկախ մրցութային խորհրդին։ Մինչդեռ, առաջարկվող կարգավորմամբ Հանձնաժողովի մեծամասնությունն, այդ թվում՝ նախագահը, առանց մրցութային ընթացակարգի ուղիղ առաջադրվելու են իշխող քաղաքական ուժի կողմից (ի դեմս կառավարության և ազգային ժողովի կառավարող խմբակցության)՝ Հանձնաժողովի «անկախությունը» վերածելով պատրանքի:

3․ Առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը էապես մեղմացրել է Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու, տարիքային ցենզին բավարարելու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։ Այսպիսով, հիմքեր կան ենթադրելու, որ իշխող քաղաքական ուժը ցանկանում է կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև դատավորների վեթինգի լրջագույն գործառույթը վերապահել անփորձ և հետագիծ չունեցող անձանց։

4․ Առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը Հանձնաժողովից վերցրել և ինքն իրեն է փոխանցել «անկախ» Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու իրավասությունը։ Այսպիսով, իշխող քաղաքական ուժն իր իսկ համար երաշխիքներ է սահմանել, որ Հանձնաժողովը կառավարելի լինի ոչ միայն կազմավորման փուլում, այլև գործունեության ողջ ընթացքում։

5․ Առաջարկվող փոփոխություններով ամբողջովին վերահսկելի, ոչ պրոֆեսիոնալ «անկախ» Հանձնաժողովին վերապահվել են նոր՝ քաղաքական բնույթի գործառույթներ։ Մասնավորապես՝ (ա) մասնակցություն պետական պաշտոններում (այդ թվում՝ դատավորի պաշտոնում) նշանակման գործընթացում, (բ) մասնակցություն պետական պաշտոններից (այդ թվում՝ դատավորի պաշտոնից) հեռացնելու գործընթացում։ Ընդ որում, այդ մասնակցության ձևաչափը բացարձակ հայեցողական է և ոչ ստուգելի։ Այսպիսով, իշխող քաղաքական ուժը մի կողմից հնարավորություն է ստանում ամբողջովին վերահսկելի մարմնի միջոցով վերահսկելի դարձնել ողջ պետական համակարգը, այդ թվում՝ անկախ մարմինները, մյուս կողմից, իշխող քաղաքական ուժն իրեն հավատարիմ պաշտոնյաններին «ապահովագրում» է կոռուպցիոն բացահայտումներից։

Կոչ ենք անում բոլոր պատասխանատու մարմիններին և պաշտոնատար անձանց զերծ մնալ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերը ներկայացված ակնհայտ հետքայլից»։

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company