.
«Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ Մի շատ կարևոր հարց է մնում անպատասխան. օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում. «ֆեյքի» ամեն մի «ընկերոջ» համար 1000 դրամ է տրվում Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է Մենք այդ մասին չենք խնդրել, դա հայկական կողմի հարցն է․ Կալաշնիկովը՝ Իգիթյանի հնարավոր հեռացման մասին Նախկին մարզպետը հարցաքննվե՞լ է գնդապետի ծեծի դեպքով Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի. Ով է ցուցմունք տվել նրա դեմ, և ով է եղել նրա իրավական խորհրդատուն ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են. ինչ է մանրամասնում ԱԱԾ տնօրենի տեղակալը Ժամ առաջ ազատվել է պետք պետականակործան էս կլանից Իշխանություններին անհրաժեշտ են պավլիկմորոզովներ, սովետական միլիցիայի պատանի բարեկամներ և այլ կարգի ստուկաչներ 6 ժամ բանակցելով՝ Պուտինն ու Էրդողանը Սիրիայի հարցում որոշումներ են կայացրել Հրադադարի ռեժիմի պլանային դիտարկումներ Արցախի և Ադրբեջանի շփման գծում Սխալմունքի պատճառով հուղարկավորել են նորածին երեխային
ԼՐԱՀՈՍ
 «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ  Մի շատ կարևոր հարց է մնում անպատասխան. օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից Մի շատ կարևոր հարց է մնում անպատասխան. օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից  Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում  Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ  Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում. «ֆեյքի» ամեն մի «ընկերոջ» համար 1000 դրամ է տրվում Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում. «ֆեյքի» ամեն մի «ընկերոջ» համար 1000 դրամ է տրվում  Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է  Մենք այդ մասին չենք խնդրել, դա հայկական կողմի հարցն է․ Կալաշնիկովը՝ Իգիթյանի հնարավոր հեռացման մասին Մենք այդ մասին չենք խնդրել, դա հայկական կողմի հարցն է․ Կալաշնիկովը՝ Իգիթյանի հնարավոր հեռացման մասին  Նախկին մարզպետը հարցաքննվե՞լ է գնդապետի ծեծի դեպքով Նախկին մարզպետը հարցաքննվե՞լ է գնդապետի ծեծի դեպքով  Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի. Ով է ցուցմունք տվել նրա դեմ, և ով է եղել նրա իրավական խորհրդատուն Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի. Ով է ցուցմունք տվել նրա դեմ, և ով է եղել նրա իրավական խորհրդատուն  ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են. ինչ է մանրամասնում ԱԱԾ տնօրենի տեղակալը ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են. ինչ է մանրամասնում ԱԱԾ տնօրենի տեղակալը  Ժամ առաջ ազատվել է պետք պետականակործան էս կլանից Ժամ առաջ ազատվել է պետք պետականակործան էս կլանից  Իշխանություններին անհրաժեշտ են պավլիկմորոզովներ, սովետական միլիցիայի պատանի բարեկամներ և այլ կարգի ստուկաչներ Իշխանություններին անհրաժեշտ են պավլիկմորոզովներ, սովետական միլիցիայի պատանի բարեկամներ և այլ կարգի ստուկաչներ


Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը

Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը

«Ողջունում ենք ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի ներդրում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում։

Համոզված ենք, որ հրադադարի ռեժիմի հետևողական ամրապնդումը, այդ թվում՝ միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրման միջոցով, կնպաստի խաղաղ կարգավորմանն ուղղված արդյունավետ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։

Արցախյան կողմը բազմիցս ընդգծել է խաղաղ գործընթացը շարունակելու համար պայմանների ստեղծման կարևորությունը և հանդես եկել շփման գծում լարվածության թուլացման և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման վերաբերյալ տարբեր կառուցողական նախաձեռնություններով։ Որպես վերջին օրինակներից մեկը կարելի է նշել պաշտոնական Ստեփանակերտի պատրաստակամությունը՝ միջազգային միջնորդներին տրամադրել արցախյան կողմի տեղադրած սահմանային իրավիճակի տեսահսկման համակարգի տվյալները։ Ավելին, շփման գծի մշտական տեսադիտարկման տվյալ համակարգը կարող է դառնալ հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի բաղկացուցիչ մաս։

Դժբախտաբար, ադրբեջանական կողմը հետևողականորեն մերժում է ինչպես արցախյան կողմի, այնպես էլ միջնորդների կողմից արված առաջարկությունները՝ միտված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոտ Էնգելի նախաձեռնությունը, որն ԱՄՆ Կոնգրեսում երկու կուսակցությունների կողմից մեծ աջակցություն ստացավ։

Հուսով ենք, որ կոնգրեսական Ջուդի Չուի կողմից ներկայացված փոփոխությունը նոր խթան կհանդիսանա «Ռոյս-Էնգել առաջարկությունների» իրականացման համար»։

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company