.
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 9 մարզերում ԱԺ օրակարգում է նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը. ուղիղ «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»․ ինչն է վրդովեցրել Արսեն Թորոսյանին Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների եւ Սերժ Թանկյանի միջեւ Ոչ շահեկան զարգացումներ. Ղարաբաղի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Մի շատ կարևոր հարց է մնում անպատասխան. օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում. «ֆեյքի» ամեն մի «ընկերոջ» համար 1000 դրամ է տրվում Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է Մենք այդ մասին չենք խնդրել, դա հայկական կողմի հարցն է․ Կալաշնիկովը՝ Իգիթյանի հնարավոր հեռացման մասին Նախկին մարզպետը հարցաքննվե՞լ է գնդապետի ծեծի դեպքով Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի. Ով է ցուցմունք տվել նրա դեմ, և ով է եղել նրա իրավական խորհրդատուն
ԼՐԱՀՈՍ
 Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և  9 մարզերում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 9 մարզերում  ԱԺ օրակարգում է նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը. ուղիղ ԱԺ օրակարգում է նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը. ուղիղ  «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»․ ինչն է վրդովեցրել Արսեն Թորոսյանին «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»․ ինչն է վրդովեցրել Արսեն Թորոսյանին  Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է  Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների եւ Սերժ Թանկյանի միջեւ Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների եւ Սերժ Թանկյանի միջեւ  Ոչ շահեկան զարգացումներ. Ղարաբաղի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Ոչ շահեկան զարգացումներ. Ղարաբաղի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում  Մի շատ կարևոր հարց է մնում անպատասխան. օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից Մի շատ կարևոր հարց է մնում անպատասխան. օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից  «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ  Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում  Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ  Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում. «ֆեյքի» ամեն մի «ընկերոջ» համար 1000 դրամ է տրվում Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում. «ֆեյքի» ամեն մի «ընկերոջ» համար 1000 դրամ է տրվում  Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է


Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չլողալ Սևանի այն լողափերում, որտեղ կան ջրիմուռներ

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չլողալ Սևանի այն լողափերում, որտեղ կան ջրիմուռներ

Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին խուսափել լողալ Սևանա լճի այն ափամերձ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում:

Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։

«Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ,  մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։

Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`

- չլողալ այն վայրերում, որտեղ նկատվում է ջրիմուռներ,

- արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,

- վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Չնայած նրան, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերը, սակայն ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:
Ուստի, ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս խուսափել այն տեղերում լողալուց, որտեղ ջրում առկա են ջրիմուռներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company