.
18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողություն է կատարել Փայլանի շնորհիվ Թուրքիայի կանգառներից հավաքվել են քրիստոնյաների դեմ ատելության քարոզող պաստառները Սահմանին ու պատերազմում զոհվածների մայրերը դարձյալ ասուլիս են հրավիրել. LIVE Արմեն Գևորգյան. իրական բարեփոխման տարբերակ Ամուլսարի դեմ արշավը ֆինասավորված ու ուղղորդված է. Տիգրան Ավինյան. Տեսանյութ 4 անգամ՝ պարգևավճար, ամսական 240 լիտր բենզինի կտրոն, ծառայողական մեքենա՝ ընտրվելուց ի վեր ՍԴ որևէ նիստի չմասնակցած Վահե Գրիգորյանին Ադրբեջանում զինծառայող է մահացել Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն. Արա Բաբլոյան Զինվորականը ամոթանք է տվել Անդրանիկ Քոչարյանին և Արեն Մկրտչյանին Խայտառակություն ԱՄՆ օրենսդիրում` Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի մասնակցությամբ Օրենքները՝ գրված թե չգրված, մոռացեք, այսօր արդեն մեկ օրենք կա. Նիկոլն ու իր զոմբիները Անձրևները կդադարեն Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120 կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին. Տեսանյութ Փողը չի գալիս այն երկիր, որտեղ վարչապետը զարթնում է ու մտածում՝ ում ձերբակալի. կա՛նգ առեք. Արեն Ապիկյան. Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
 18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողություն է կատարել 18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողություն է կատարել  Փայլանի շնորհիվ Թուրքիայի կանգառներից հավաքվել են քրիստոնյաների դեմ ատելության քարոզող պաստառները Փայլանի շնորհիվ Թուրքիայի կանգառներից հավաքվել են քրիստոնյաների դեմ ատելության քարոզող պաստառները  Սահմանին ու պատերազմում զոհվածների մայրերը դարձյալ ասուլիս են հրավիրել. LIVE Սահմանին ու պատերազմում զոհվածների մայրերը դարձյալ ասուլիս են հրավիրել. LIVE  Արմեն Գևորգյան. իրական բարեփոխման տարբերակ Արմեն Գևորգյան. իրական բարեփոխման տարբերակ  Ամուլսարի դեմ արշավը ֆինասավորված  ու ուղղորդված է. Տիգրան Ավինյան. Տեսանյութ Ամուլսարի դեմ արշավը ֆինասավորված ու ուղղորդված է. Տիգրան Ավինյան. Տեսանյութ  4 անգամ՝ պարգևավճար, ամսական 240 լիտր բենզինի կտրոն, ծառայողական մեքենա՝ ընտրվելուց ի վեր ՍԴ որևէ նիստի չմասնակցած Վահե Գրիգորյանին 4 անգամ՝ պարգևավճար, ամսական 240 լիտր բենզինի կտրոն, ծառայողական մեքենա՝ ընտրվելուց ի վեր ՍԴ որևէ նիստի չմասնակցած Վահե Գրիգորյանին  Ադրբեջանում  զինծառայող է մահացել Ադրբեջանում զինծառայող է մահացել  Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն. Արա Բաբլոյան Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն. Արա Բաբլոյան  Զինվորականը ամոթանք է տվել Անդրանիկ Քոչարյանին և Արեն Մկրտչյանին Զինվորականը ամոթանք է տվել Անդրանիկ Քոչարյանին և Արեն Մկրտչյանին  Խայտառակություն ԱՄՆ օրենսդիրում` Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի մասնակցությամբ Խայտառակություն ԱՄՆ օրենսդիրում` Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի մասնակցությամբ  Օրենքները՝ գրված թե չգրված, մոռացեք, այսօր արդեն մեկ օրենք կա. Նիկոլն ու իր զոմբիները Օրենքները՝ գրված թե չգրված, մոռացեք, այսօր արդեն մեկ օրենք կա. Նիկոլն ու իր զոմբիները  Անձրևները կդադարեն Անձրևները կդադարեն


Օր առաջ պետք է սկսել «տեղեկատվական անվտանգության հայեցակարգի» մշակման աշխատանքները

Օր առաջ պետք է սկսել «տեղեկատվական անվտանգության հայեցակարգի» մշակման աշխատանքները

Հետևում եմ հայկական լրահոսին, ուղղակի տհաճ է...

Տեղեկատվական դաշտը երբեք այսքան լցված չի եղել աղբով, շեղող և կեղծ նորություններով, անիմաստ և դատարկ վերլուծություններով։

Լրահոս են թափանցում այնպիսի բացասական և սթրեսային լուրեր, ինչպիսիք են ավտովթարները, կենցաղային սպանությունները, ինքնասպանությունները, զոհերի մասին մանրամասն տեղեկություններ, դեպքերի հանգամանքների մանրակրկիտ նկարագրություններ, ընդհուպ մինչև վերելակում մարդ մնալու մասին անիմաստ նորությունը։

Լավ ինչի՞ համար, իմաստը ո՞րն է։ Մի քանի ավելի click ու դիտո՞ւմ։ Իսկ ինչ-որ մեկը վերլուծե՞լ է, թե դա ինչ ազդեցություն է ունենում մարդկանց հոգեվիճակի վրա, ի՞նչ անիմաստ նեգատիվ տրամադրություն է առաջացնում, ի՞նչ ագրեսիա է ծնում հասարակության մեջ։

Տպավորություն է, թե Հայաստանում և աշխարհում ոչ մի լավ բան տեղի չի ունենում, դրական և տրամադրություն բարձրացնող իրադարձություններ չկան։ Բայց դա այդպես չէ, շատ դրական և հետաքրքիր իրադարձություններ և դեպքեր են պատահում, որ կարելի է տարածել։

Հայաստանի տեղեկատվական դաշտը պաշտպանված չէ, յուրաքանչյուրը կարող է հորինել և տարածել իր ուզած լուրը։ Բայց մենք մոռանում ենք, որ Հայաստանն ու Արցախը գտնվում են պատերազմի, ընդ որում՝ ավելի շատ՝ տեղեկատվական պատերազմի մեջ։

Պետական ո՞ր մարմինն է իրավասու զբաղվելու այս հարցով, ո՞վ պետք է նախաձեռնի «տեղեկատվական անվտանգության հայեցակարգի» մշակումը, որով պետք է առաջնորդվեն պետական և մասնավոր լրատվամիջոցները, բլոգերները, լրագրողներն ու վերջապես անհատ քաղաքացիները։

Կարծիք ունենալու և այն պարտադիր հայտնելու իրավունքը դարձել է բացարձակ՝ առանց պարտավորության և պատասխանատվության գիտակցման։ Շուրջբոլորը տիրում է խոսքի և մտքի անպատասխանատվություն։

Իմ խորին համոզմամբ՝ սա շատ ավելի մեծ վտանգ է հայկական երիտասարդ պետականության համար, քան, ենթադրենք, Ադրբեջանի հավանական ագրեսիան։

Ներսում մենք պետք է ամուր լինենք, խոսելուց առաջ երկար մտածենք, գիտակցենք խոսքի մոգական ուժն ու ազդեցությունը, իսկ լրատվամիջոցները պետք է աշխատեն դրական աուրա ձևավորել, խուսափել սթրեսային և դաժան նորություններ տարածելուց։

Երկար ստացվեց, բայց կարծում եմ՝ համաձայն եք, որ այսպիսի լարված և սթրեսային հասարակությունում պրոգրեսիայի, ստեղծագործության, արարման մասին նույնիսկ մտածել չի ստացվում։

Օր առաջ պետք է սկսել «տեղեկատվական անվտանգության հայեցակարգի» մշակման աշխատանքները։

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company