.
Լևոն Քոչարյան. Սա միայն հորս հարց չէ, սա ավելի գլոբալ հարց է մեր երկրի համար. Տեսանյութ Ի՜նչ հրաշալի հնարավորություն կորցրեց այսօր Նիկոլը Նախքան խոսելը թող իրենց անցած ուղուն նայեն. Աղվան Հովսեփյանը՝ Անդրանիկ Քոչարյանին Քաղաքական թատրոնի Ներոնները կյանքները պետք է ավարտեն բեմի վրա Վերջին տարիների ամենախայտառակ երևույթը սրանց «Դուխով» գլխարկներն էին Իսկ Վայոց Ձորի մարզպետը, որի մերձավորները 3 սպա են ծեծել, չպիտի՞ հրաժարական տա 90-ականները հիշեցի, այն ժամանակվա ՀՀՇ-ից ոստիկանություն բուծված կադրերին (տեսանյութ) «Եթե իմ գույքի վրա արգելք են դնում, ապա թող գան, ես իմ զգեստները մեծ սիրով կտամ Հայկ Մարությանին». Սոնա Աղեկյան Նիկոլը դավաճանեց ժողովրդին, պետությանը, իսկ հիմա արդեն իր թիմակիցներին է դավաճանում Ծաղկաձորում մեկնարկել է Դպրոցականների շախմատի աշխարհի թիմային 1-ին առաջնությունը Դերասանուհի Սաթեն Ղազարյանը լողազգեստով ցուցադրել է իդեալական մարմինը. Լուսանկար Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը հեռացվել է ԱԱԾ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից Դուք վնգստացող դատավորների ցուցակի մեջ կա՞ք․ Հայկ Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին (տեսանյութ) Մարդ պետք է ճղճիմ լինի մտածելու համար, որ հայրս կարող է խուսափել կամ թաքնվել. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Հայաստանում օրենք չի գործում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ. Վիկտոր Սողոմոնյան
ԼՐԱՀՈՍ
 Լևոն Քոչարյան. Սա միայն հորս հարց չէ, սա ավելի գլոբալ հարց է մեր երկրի համար. Տեսանյութ Լևոն Քոչարյան. Սա միայն հորս հարց չէ, սա ավելի գլոբալ հարց է մեր երկրի համար. Տեսանյութ  Ի՜նչ հրաշալի հնարավորություն կորցրեց այսօր Նիկոլը Ի՜նչ հրաշալի հնարավորություն կորցրեց այսօր Նիկոլը  Նախքան խոսելը թող իրենց անցած ուղուն նայեն. Աղվան Հովսեփյանը՝ Անդրանիկ Քոչարյանին Նախքան խոսելը թող իրենց անցած ուղուն նայեն. Աղվան Հովսեփյանը՝ Անդրանիկ Քոչարյանին  Քաղաքական թատրոնի Ներոնները կյանքները պետք է ավարտեն բեմի վրա Քաղաքական թատրոնի Ներոնները կյանքները պետք է ավարտեն բեմի վրա  Վերջին տարիների ամենախայտառակ երևույթը սրանց «Դուխով» գլխարկներն էին Վերջին տարիների ամենախայտառակ երևույթը սրանց «Դուխով» գլխարկներն էին  Իսկ Վայոց Ձորի մարզպետը, որի մերձավորները 3 սպա են ծեծել, չպիտի՞ հրաժարական տա Իսկ Վայոց Ձորի մարզպետը, որի մերձավորները 3 սպա են ծեծել, չպիտի՞ հրաժարական տա  90-ականները հիշեցի, այն ժամանակվա ՀՀՇ-ից ոստիկանություն բուծված կադրերին (տեսանյութ) 90-ականները հիշեցի, այն ժամանակվա ՀՀՇ-ից ոստիկանություն բուծված կադրերին (տեսանյութ)  «Եթե իմ գույքի վրա արգելք են դնում, ապա թող գան, ես իմ զգեստները մեծ սիրով կտամ Հայկ Մարությանին». Սոնա Աղեկյան «Եթե իմ գույքի վրա արգելք են դնում, ապա թող գան, ես իմ զգեստները մեծ սիրով կտամ Հայկ Մարությանին». Սոնա Աղեկյան  Նիկոլը դավաճանեց ժողովրդին, պետությանը, իսկ հիմա արդեն իր թիմակիցներին է դավաճանում Նիկոլը դավաճանեց ժողովրդին, պետությանը, իսկ հիմա արդեն իր թիմակիցներին է դավաճանում  Ծաղկաձորում մեկնարկել է Դպրոցականների շախմատի աշխարհի թիմային 1-ին առաջնությունը Ծաղկաձորում մեկնարկել է Դպրոցականների շախմատի աշխարհի թիմային 1-ին առաջնությունը  Դերասանուհի Սաթեն Ղազարյանը լողազգեստով ցուցադրել է իդեալական մարմինը. Լուսանկար Դերասանուհի Սաթեն Ղազարյանը լողազգեստով ցուցադրել է իդեալական մարմինը. Լուսանկար  Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը հեռացվել է ԱԱԾ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը հեռացվել է ԱԱԾ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից  Դուք վնգստացող դատավորների ցուցակի մեջ կա՞ք․ Հայկ Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին (տեսանյութ) Դուք վնգստացող դատավորների ցուցակի մեջ կա՞ք․ Հայկ Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին (տեսանյութ)  Մարդ պետք է ճղճիմ լինի մտածելու համար, որ հայրս կարող է խուսափել կամ թաքնվել. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Մարդ պետք է ճղճիմ լինի մտածելու համար, որ հայրս կարող է խուսափել կամ թաքնվել. Լևոն Քոչարյան (տեսանյութ)  Հայաստանում օրենք չի գործում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ. Վիկտոր Սողոմոնյան Հայաստանում օրենք չի գործում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ. Վիկտոր Սողոմոնյան  Մեր ժողովուրդը քաղաքականապես այս որքա՜ն է հիմար, որ տարրական մանիպուլյացիան չէր նկատում ու չի նկատում Մեր ժողովուրդը քաղաքականապես այս որքա՜ն է հիմար, որ տարրական մանիպուլյացիան չէր նկատում ու չի նկատում  Սամվել Կարապետյանի դստեր նոր ոճային լուսանկարները Սամվել Կարապետյանի դստեր նոր ոճային լուսանկարները  Միհրան Պողոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը լրացվել է. նա մեղադրվում է նաեւ փողերի լվացման մեջ Միհրան Պողոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը լրացվել է. նա մեղադրվում է նաեւ փողերի լվացման մեջ  Քոչարյանն ապացուցել է իր խիզախությունը, Փաշինյանն ապացուցում է իր վախերը. Աղվան Վարդանյան. Տեսանյութ Քոչարյանն ապացուցել է իր խիզախությունը, Փաշինյանն ապացուցում է իր վախերը. Աղվան Վարդանյան. Տեսանյութ  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել  Օսիպյանի կոմպրոմատը Փաշինյանի մասին. վարչապետը փորձում է լռեցնել նրան. Տեսանյութ Օսիպյանի կոմպրոմատը Փաշինյանի մասին. վարչապետը փորձում է լռեցնել նրան. Տեսանյութ  Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. Տեսանյութ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. Տեսանյութ  Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին, ձերբակալվել է մարզպետի օգնականը Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին, ձերբակալվել է մարզպետի օգնականը  «Մեր երկրում պարտադիր պետք է լինի Ջորջ Սորոսի արձան». Նարեկ Մալյան «Մեր երկրում պարտադիր պետք է լինի Ջորջ Սորոսի արձան». Նարեկ Մալյան  Ռուսաստանը պատրաստ է խզել երկաթգծի շահագործման Հայաստանի հետ պայմանագիրը Ռուսաստանը պատրաստ է խզել երկաթգծի շահագործման Հայաստանի հետ պայմանագիրը  Հայկական ռազմագերիներիի ադրբեջանցի հանցագործների փոխանակման հարցում հակասական զգացմունքներ կան Հայկական ռազմագերիներիի ադրբեջանցի հանցագործների փոխանակման հարցում հակասական զգացմունքներ կան  Քոչարյանի աջակիցների ակցիան Շենգավիթի դատարանի դիմաց. ՈՒղիղ Քոչարյանի աջակիցների ակցիան Շենգավիթի դատարանի դիմաց. ՈՒղիղ  Երբ դու չես զբաղվում քո օրինախախտներով, օրինախախտներն են զբաղվում քեզնով Երբ դու չես զբաղվում քո օրինախախտներով, օրինախախտներն են զբաղվում քեզնով


Վե­րա­դառ­նում ենք 90-ական­ներ՝ կորց­նե­լով զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը

Վե­րա­դառ­նում ենք 90-ական­ներ՝ կորց­նե­լով զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը

Տարածաշրջանում և դրանից դուրս տեղի ունեցող մի շարք գործընթացներ իրենց ազդեցությունը կարող են ունենալ Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բաղադրիչի վրա: Այս կարծիքին է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: Past.am-ի փոխանցմամբ դիտարկելով առարկայական խնդիրները, խոսելով այն արձագանքի ու անհրաժեշտ քայլերի մասին, որ պետք է աներ ՀՀ իշխանությունը՝ քաղաքագետը նշեց երկու մարտահրավերի մասին:

«Հայաստանի սահմանների մոտ տեղի են ունենում լուրջ իրադարձություններ, որոնց մեր իշխանություններն այդքան էլ ադեկվատ չեն արձագանքում: Վրաստանում տեղի են ունենում հակառուսական բողոքի մեծ ալիքներ: Շատ փորձագետների դիտարկմամբ դրանց մեջ կա աշխարհաքաղաքական ենթատեքստ, ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, այսպես կոչված «Բոլթոնի ծրագրի» իրականացման շրջանակներում:


Ճիշտ է, բողոքի ակցիաները ներքին որոշակի խնդիրներով են նաեէ պայմանավորված, Սահակաշվիլին ամեն կերպ փորձում է ռևանշի հասնել Իվանիշվիլու ուժի նկատմամբ, բայց, ամեն դեպքում, սա իրավիճակ է, որը կարող է ազդել Հայաստանի թե՛ տնտեսական համակարգի, թե՛ քաղաքականության վրա: Առհասարակ Իրանի շուրջ ևս շատ լուրջ զարգացումներ կան: Իրանն ու ԱՄՆ-ն առճակատման նոր փուլ են դուրս գալիս, բայց թե ինչպիսին է մեր իշխանությունների արձագանքն այդ հարցում, հայտնի չէ: Ցավոք, հանրությունը ևս հետաքրքրված չէ այս խնդիրներով:

Ավելի շատ հետաքրքրվում են, թե ով է Հայկ Սարգսյանի (պատգամավոր-խմբ.) ընկերուհին, քան այն լուրջ խնդիրներով ու մարտահրավերներով, որոնք առկա են»,-նկատում է քաղաքագետը:

Բենիամին Մաթևոսյանը, հղում անելով նաև մի շարք փորձագետների, ընդգծեց. «Այս փուլում շատ փորձագետներ նշում են, որ հիմա մի շրջան է, երբ ԱՄՆ-ն տարածաշրջանում փորձում է իրականացնել «բոլթոնյան ծրագիրը»: Այն վերաբերում է Իրանի գործոնի առհասարակ չեզոքացմանը մեր տարածաշրջանում:

Ըստ որոշ հրապարակումների, այդ ծրագրի շրջանակներում Իրանի տեղն ու դերը մեր տարածաշրջանում պետք է զբաղեցնի Թուրքիան, և ԱՄՆ-ի բոլոր գործողությունները վերջին շրջանում հենց դրան են ուղղված. ապակայունացվում են հարաբերություններն Իրանի հետ, լարված իրավիճակ է ստեղծվում Վրաստանում: Նշեմ նաև, որ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ծրագիրն իրականացնելու գործում ԱՄՆ-ի հիմնական գործընկերները Թուրքիան և Ադրբեջանն են:

Իրենց շատ մեծ դեր է տրված Իրանին չեզոքացնելու գործում, իսկ Ադրբեջանին, որպես բոնուս, ըստ որոշ տեղեկությունների, խոստացվել է Ղարաբաղը»:

Քաղաքագետը թվարկեց մի շարք իրադարձություններ, որոնց թվում էին Բոլթոնի այցը նաև Հայաստան, նրա հեռախոսազանգերը, թվիթերյան գրառումները, Մնացականյան-Մամեդյարով հանդիպումներին ամերիկացիների ցուցաբերած ակտիվությունը: «Մեծ հաշվով, մարդիկ շատ կոնկրետ գործողություններ են իրականացնում Իրանի չեզոքացման ուղղությամբ, իսկ Հայաստանն այս ամենի մասն է կազմում»,-ասաց նա՝ շեշտելով նաև մի շարք վերլուծաբանների այն կանխատեսումների մասին, որոնց կարծիքով այս շրջանում Արցախի հարցում ստիպված ենք լինելու գնալ որոշակի տարածքային զիջումների՝ դրա դիմաց ստանալով որոշակի կոմունիկացիաներ:

«Եվ, հաշվի առնելով այդ ամենը, փոխարենը հայկական կողմը ճիշտ կողմնորոշվի և վարի կոմպլեմենտար քաղաքականություն, վերադառնում է Արցախյան հարցի կարգավոր ման մի տարբերակի , որը կար 1997-98թթ.-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք»,ընդգծեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության օրակարգի ձևավորմանը, այցերին ու նպատակային ուղղություններին, Բ. Մաթևոսյանն շեշտեց իշխանության կողմից «իզմերը» չընդունելու խնդիրը:

««Իզմերը» գաղափարախոսություններ են, որոնց դու հարում ես և ըստ այդ թեզերի ես կառուցում երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունները: Եթե ունես որոշ գաղափարներ, մատնանշում ես տնտեսական, արտաքին հարաբերությունների զարգացման առաջնահերթություններն ու իրականացնում ես դրանք:

Քանի որ գործող իշխանությունը «իզմեր» չունի, այդ բացակայությունը, ինչպես նախկինում էի ասել, լցվում է «դատարկիզմով»: Օտարերկրյա այցերը գոնե երկրի ճանաչողության առումով դրական են: Բայց դրանք արդյունավետ են միայն այն պարագայում, երբ կան առաջնահերթություններ: Այսօր, այնուամենայնիվ, հայտնի չէ, թե իշխանության համար որոնք են այդ առաջնահերթությունները:

Փորձել եմ մանրամասն հետևել պաշտոնական հաղորդագրություններին՝ դիտարկելով նաև վերջին այցերը, բայց անգամ այդ մակարդակով չտեսա, թե ի՞նչ է ներկայացվել, ի՞նչ ներդրումներ են փորձում ներգրավել, ո՞ր շրջանակների հետ են հանդիպել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բոլորս էլ ուզում ենք, որ երկիրը զարգանա և ամեն այց իր նյութական ու առարկայական ազդեցությունն ունենա:

«Նախորդ իշխանություններին մերժում էին հենց այն պատճառով, որ առարկայական զարգացում չէր ապահովվում, որ հանրության կենսամակարդակը չէր բարձրանում: Ըստ իս, իշխանությունը հետևություններ չի արել նախորդների ճակատագրից և կրկնում է նույն սխալները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ոլորտում:

Հայաստանի ռազմավարական, տնտեսական ու քաղաքական գլխավոր գործընկերը եղել է, կա ու շարունակելու է մնալ Ռուսաստանը: Բայց երբ անգամ ռազմավարական գործընկերոջ հետ հայկական կողմը չի կարողանում ադեկվատ փոխհարաբերություններ հաստատել, ինչպես կարող է խոսք լինել, օրինակ՝ Վիետնամից կամ Սինգապուրից ներդրումներ բերելու մասին»,-նշեց քաղաքագետը՝ թվարկելով նշված քաղաքականության հիմքում առկա պատճառները:

«Մի քանի խնդիր կա, որոնք խանգարում են իշխանությանն ադեկվատ արձագանք տալմարտահարավերներին: Առաջինը փորձի պակասն է: Բացի այդ, իշխանությունների գործողություններում դիլետանտիզմի որոշակի էլեմենտներ կան: Մյուս պատճառն այն է, որ իրենք ճիշտ չեն ընկալում քննադատությունները, մինչդեռ իրականում պետք է լսել հակառակ տեսակետը:

Մյուս խնդիրն այն է, որ թիմը պատկերացում չունի, թե ինչպես պետք է երկիրը զարգացնել: Թերթում հոդված գրելը մի բան է, երկիր ղեկավարելը՝ մեկ այլ բան: Ճիշտ կլինի լսել կարծիքները կամ թիմում ներառել մարդկանց, որոնք ունակ են ճիշտ որոշումներ կայացնել:

Կա ներառական իշխանական համակարգի գաղափար, ինչին այս իշխանությունը չի ձգտում: Վտանգավոր երևույթ է այն, երբ կառուցվում է եսակենտրոն իշխանություն, երբ ամեն ինչ կախված է լինում մեկ մարդու ցանկությունից ու նրա տրամադրության փոփոխությունից կարող է շատ բան փոխվել:

Այս ամենի համադրումը՝ եսակենտրոնությունը, թիմի բացակայությունը, քննադատությանը ոչ ադեկվատ վերաբերվելը բերում են նրան, որ երկրի զարգացման տեսանկյունից առաջընթաց չենք տեսնում»,-ասաց Բ. Մաթևոսյանը:

Քաղաքագետն ընդգծեց՝ այնպիսի տարածաշրջանում ենք, երբ թե՛ ներքին, թե՛ արտաքին վտանգները գրեթե հավասարաչափ խնդիր են երկրի զարգացման համար. «Մենք խոսեցինք արտաքին մարտահրավերների մասին, բայց արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է:

Քանի որ ներսում չեն գիտակցում երկրի զարգացման ուղին, այդ պատճառով մենք դրսում խնդիրներ ունենք: Իսկ ներսում ամենակարևոր խնդիրը հետևյալն է. երբ նախորդ տարի իշխանափոխություն եղավ, խոսվում էր նոր Հայաստանի կառուցման մասին:

Բայց մենք այսօր ոչ թե նոր Հայաստանի, այլ հին Հայաստանի հետ գործ ունենք. թե՛ կադրային քաղաքականության, թե՛ որոշակի քայլերի առումով մենք տեսնում ենք, որ Հայաստանում վերադարձ է կատարվում դեպի ՀՀՇ-ական, լևոնտերպետրոսյանական իշխանական ժամանակահատված: Նիկոլ Փաշինյանի վրա եւ նրա շուրջ եղած մարդկանց վրա առկա է «ՀՀՇ-ական», «լևոնական» պիտակը: Բացի այդ, իրենց քաղաքականությունը տանում են ոչ թե երկիրը զարգացնելու ուղղությամբ, այլ, ժողովրդական լեզվով ասած, փորձում են մուռ հանել նախկին իշխանություններից և կոնկրետ անձանցից: Ամենակարևոր խնդիրն այն է, որ այս ամենի հետևանքով երկիրն է հետ գնում: 

Մենք կորցնում ենք զարգացման հնարավորությունները: Անգամ կադրային քաղաքականության առումով ենք վերադառնում 90-ականներ, ինչը բացասական երևույթ է: Սա պետք է գիտակցի նաև հանրությունը: Մարդիկ, որոնք իրենց քվեն տվել են Ն. Փաշինյանին, պետք է հասկանան, որ քվեն տալով նրան՝ իշխանության են բերել Լևոն ՏերՊետրոսյանի թիմին: Սա ներքին լուրջ վտանգ է, որը հղի է նաև արտաքին լուրջ խնդիրներով»:

Past.am

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company