.
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 9 մարզերում ԱԺ օրակարգում է նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը. ուղիղ «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»․ ինչն է վրդովեցրել Արսեն Թորոսյանին Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների եւ Սերժ Թանկյանի միջեւ Ոչ շահեկան զարգացումներ. Ղարաբաղի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Մի շատ կարևոր հարց է մնում անպատասխան. օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում. «ֆեյքի» ամեն մի «ընկերոջ» համար 1000 դրամ է տրվում Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է Մենք այդ մասին չենք խնդրել, դա հայկական կողմի հարցն է․ Կալաշնիկովը՝ Իգիթյանի հնարավոր հեռացման մասին Նախկին մարզպետը հարցաքննվե՞լ է գնդապետի ծեծի դեպքով Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի. Ով է ցուցմունք տվել նրա դեմ, և ով է եղել նրա իրավական խորհրդատուն
ԼՐԱՀՈՍ
 Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և  9 մարզերում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 9 մարզերում  ԱԺ օրակարգում է նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը. ուղիղ ԱԺ օրակարգում է նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը. ուղիղ  «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»․ ինչն է վրդովեցրել Արսեն Թորոսյանին «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»․ ինչն է վրդովեցրել Արսեն Թորոսյանին  Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է  Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների եւ Սերժ Թանկյանի միջեւ Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների եւ Սերժ Թանկյանի միջեւ  Ոչ շահեկան զարգացումներ. Ղարաբաղի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Ոչ շահեկան զարգացումներ. Ղարաբաղի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում  Մի շատ կարևոր հարց է մնում անպատասխան. օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից Մի շատ կարևոր հարց է մնում անպատասխան. օրվա իշխանություններն ու իրավապահ մարմինները կարողանալո՞ւ են դուրս գալ իրենց ներկայիս գործողությունների տակից  «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ  Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում  Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ  Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում. «ֆեյքի» ամեն մի «ընկերոջ» համար 1000 դրամ է տրվում Իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում. «ֆեյքի» ամեն մի «ընկերոջ» համար 1000 դրամ է տրվում  Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». Նա նեղացած է


Ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը  ուժեղացնում է Հայաստանում Բոլթոնյան գծի բաց և թաքնված  կողմնակիցների դիրքերը

Ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը  ուժեղացնում է Հայաստանում Բոլթոնյան գծի բաց և թաքնված  կողմնակիցների դիրքերը

Ինչպես նշեցինք մեր նախորդ վերլուծություններից մեկում ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը  պլանավորված բնույթ էր կրում:

Սակայն այդ երկու երկրների հարաբերությունների վատթարացման արդյունքում, կարող են ուժեղանալ  Հայաստանում Բոլթոնի գծի բաց և  թաքնված կողմնակիցների դիրքերը: Դատեք ինքներդ՝ Բոլթոնը առաջարկում էր հայերին փոխել պատմական «կարծրատիպերը» և լավացնել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Հասկանալի է, որ Հայաստանում չկա մարդ որը չուզենա լավացնել հարաբերությունները այդ երկու երկրների հետ, բայց ոչ Ղարաբաղի կորստի հաշվին:  Իսկ Անկարայի և Բաքվի նախապայմանները հայտնի են բոլորիս, և ուրեմն Բոլթոնի առաջարկը ուղղված հայերին  նման է 1997 թ.-ի Տեր-Պետրոսյանի «պատերազմ և խաղաղություն» հոդվածում ներկայացված  թեզերին:

Այս իմաստով   Բոլթոնի ու Տեր-Պետրոսյանի միջև  գաղափարական տարբերություն չկա  կամ գրեթե չկա:

Սակայն բացի Տեր-Պետրոսյանից  Հայաստանում կան նաև Բոլթոնի գծի թաքնված կողմնակիցներ, որոնք հրապարակային չեն հայտարարում դրա մասին  կամ  փորձում են  քողարկել,  թե ովքեր են այդ շրջանակները, բոլորին է հայտնի:

Հասկանալի է նաև, որ այդ շրջանակների դիրքերը կամրապնդվեն, եթե  օրինակ՝ փակվի ռուս-վրացական սահմանը: Հենց դրան էլ ձգտում են ամերիկյան այն շրջանակները, որոնք փորձելով մաքսիմալ վատթարացնել ռուս-վրացական հարաբերությունները՝  զուգահեռաբար ուժեղացնել  բոլթոնյան ծրագրի կողմնակիցների դիրքերը Հայաստանում:

Ինչ վերաբերվում է Փաշինյանին, ապա նրանից ամերիկացիները դեռ  իրենց հույսերը չեն կորցրել:  Փաշինյանը  Սիրիա ուղարկեց զորախումբ, փաստացի ավելի քան մեկ տարի արգելափակել է  միակ գործող  խոշորագույն ամերիկյան «Լիդիան Արմենիա» -ի գործունեությունը Հայաստանում: Մոսկվային հայտարարում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել:

Ֆորմալ տեսանկյունից   Նիկոլ Փաշինյանը  Սերժ Սարգսյանի համեմատ  խիստ ռուսամետ կամ հակաամերիկյան գործիչ կարելի էր համարել,սակայն արի ու տես, որ երբեք Փաշինյանի  պես Հայաստանում որևէ այլ գործչին  ուղիղ կամ   քողարկված Վաշինգտոնը  այս աստիճանի չի աջակցել:

Սա նշանակում է, որ Վաշինգտոնին Փաշինյանի հրապարակային քայլերը քիչ են հետաքրքրում,   նրանից  ամերիկացիները   ցանկանում են  Ղարաբաղի հարցում տեսնել «լուրջ քայլ» : Հենց դրա համար էլ  «Ազատություն» ռադիոկայանը, և նրա դուստր ձեռնարկությունները Հայաստանում ատամներով աջակցում են Փաշինայնին  իր քաղաքական հակառակորդներից:

Հասկանալի է, որ ամերիկացիների համար կոնի վրա դրված է  մեծ խնդիր այս տարածաշրջանում թուլացնել Մոսկվայի և Թեհրանի ազդեցությունը: Սակայն պետք է նշել, որ մեզ՝ հայերիս համար էլ է կոնի վրա դրված  մեծ խնդիր, բայց ի տարբերություն մյուսների՝  մեզ համար կա   գոյության խնդիր: Այդ իմաստով   Հայաստանի լինել չլինելու խնդիրը իրոք որ կախված է մեզանից, նաև առանձին - առանձին վերցրած:

Եվ այս հարցում պատմության տեսանկյունից դիտորդի, կամ կրավորական կեցվածք  ընդունելը հավասարազոր է լինելու  պետության հանդեպ հանցանքի հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company