.
Իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին. Փաշինյանը գրառում է կատարել Իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին. Փաշինյանը գրառում է կատարել Հոգեբաններինն է լինելու ամենամեծ աշխատանքը` ուսումնասիրել քայլածների ադրբեջանասիրության պատճառները ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կարծիք տալու համար Գառան դիմակով գայլը Պետական բյուջեն մսխում է աննախադեպ չտեսությամբ... Աննա Հակոբյանը Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի` Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին Սիրիայում օտարերկրյա լրագրողներ են զոհվել Իշխանությունները գնացին ոչ թե ցավոտ, բայց անհրաժեշտ ռեֆորմներ իրականացնելու, այլ անցյալի հետ իրենց անձնական հաշիվները մաքրելու ճանապարհով Жить стало лучше, жить стало веселее. «Նոր» Հայաստանում թուրքմենբաշիական արժեքնե՞րն են Օրվա կադր Հեղափոխություն կլիներ այն, որ իրական քայլեր իրականացվեն Գյումրիում Արագածոտնի մարզում 62-ամյա բնակիչը բուժքրոջ ներարկումից հետո մահացել է Սիրիայի բանակը շարժվում է հյուսիս` կանխելու Թուրքիայի առաջխաղացումը
ԼՐԱՀՈՍ
 Իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին. Փաշինյանը գրառում է կատարել Իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին. Փաշինյանը գրառում է կատարել  Իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին. Փաշինյանը գրառում է կատարել Իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին. Փաշինյանը գրառում է կատարել  Հոգեբաններինն է լինելու ամենամեծ աշխատանքը` ուսումնասիրել քայլածների ադրբեջանասիրության պատճառները Հոգեբաններինն է լինելու ամենամեծ աշխատանքը` ուսումնասիրել քայլածների ադրբեջանասիրության պատճառները  ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ  Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան  ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կարծիք տալու համար ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կարծիք տալու համար  Գառան դիմակով գայլը Պետական բյուջեն մսխում է աննախադեպ չտեսությամբ... Գառան դիմակով գայլը Պետական բյուջեն մսխում է աննախադեպ չտեսությամբ...  Աննա Հակոբյանը  Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի` Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին Աննա Հակոբյանը Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի` Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին  Սիրիայում օտարերկրյա լրագրողներ են զոհվել Սիրիայում օտարերկրյա լրագրողներ են զոհվել  Իշխանությունները գնացին ոչ թե ցավոտ, բայց անհրաժեշտ ռեֆորմներ իրականացնելու, այլ անցյալի հետ իրենց անձնական հաշիվները մաքրելու ճանապարհով Իշխանությունները գնացին ոչ թե ցավոտ, բայց անհրաժեշտ ռեֆորմներ իրականացնելու, այլ անցյալի հետ իրենց անձնական հաշիվները մաքրելու ճանապարհով  Жить стало лучше, жить стало веселее. «Նոր»  Հայաստանում  թուրքմենբաշիական արժեքնե՞րն են Жить стало лучше, жить стало веселее. «Նոր» Հայաստանում թուրքմենբաշիական արժեքնե՞րն են  Օրվա կադր Օրվա կադր  Հեղափոխություն կլիներ այն, որ իրական քայլեր իրականացվեն Գյումրիում Հեղափոխություն կլիներ այն, որ իրական քայլեր իրականացվեն Գյումրիում  Արագածոտնի մարզում 62-ամյա բնակիչը բուժքրոջ ներարկումից հետո մահացել է Արագածոտնի մարզում 62-ամյա բնակիչը բուժքրոջ ներարկումից հետո մահացել է  Սիրիայի բանակը շարժվում է հյուսիս` կանխելու Թուրքիայի առաջխաղացումը Սիրիայի բանակը շարժվում է հյուսիս` կանխելու Թուրքիայի առաջխաղացումը  Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում  Լիլի Մորտոյի նոր, սեքսուալ լուսանկարը Լիլի Մորտոյի նոր, սեքսուալ լուսանկարը  Հյուսիսային և արևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմը հայտարարել է Ասադի հետ համաձայնագրի ստորագման մասին Հյուսիսային և արևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմը հայտարարել է Ասադի հետ համաձայնագրի ստորագման մասին  Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի համար 2 միլիոն դոլարով կառավարական առանձնատան հիմնանորոգումը մնաց «հույժ գաղտնի» Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի համար 2 միլիոն դոլարով կառավարական առանձնատան հիմնանորոգումը մնաց «հույժ գաղտնի»  Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք. հրաշք շաբաթ Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք. հրաշք շաբաթ  Վենետիկյան հանձնաժողովից կարծիք արդեն կա, մեկնաբանել՝ չեն շտապում. Տեսանյութ Վենետիկյան հանձնաժողովից կարծիք արդեն կա, մեկնաբանել՝ չեն շտապում. Տեսանյութ  Արցախի բարեկամների մեջ քայլարածները կա՞ն, թե՞ չկան Արցախի բարեկամների մեջ քայլարածները կա՞ն, թե՞ չկան  Կիսամերկ բնապահպանները՝ Մելբուրնի փողոցներում. տարոսը մեր բնապահպաններին. Տեսանյութ Կիսամերկ բնապահպանները՝ Մելբուրնի փողոցներում. տարոսը մեր բնապահպաններին. Տեսանյութ  «Ամբողջ գիտակցական կյանքը պետական միջոցների «թալանին» նվիրած ու օլիգարխներից բողոքած մարդը բարոյական իրավունք չունի «թալանելու» պետական բյուջեն…» «Ամբողջ գիտակցական կյանքը պետական միջոցների «թալանին» նվիրած ու օլիգարխներից բողոքած մարդը բարոյական իրավունք չունի «թալանելու» պետական բյուջեն…»  Տարիներ առաջ Էրդողանին տվեցի Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ. պատմությունը կրկնվում է Տարիներ առաջ Էրդողանին տվեցի Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ. պատմությունը կրկնվում է  Երկրի հակառակ կողմում օգտագործվող քարոզչական թեզերն են Երկրի հակառակ կողմում օգտագործվող քարոզչական թեզերն են  Ծաղրել են Ադրբեջանի առաջին տիկնոջը. Լուսանկարներ Ծաղրել են Ադրբեջանի առաջին տիկնոջը. Լուսանկարներ  Ադրբեջանցիք հարցնում են` նաֆթո՞վ են նկարել էն 70 հատ պաստառը, որ 48 միլլիոն փող են տվել Ադրբեջանցիք հարցնում են` նաֆթո՞վ են նկարել էն 70 հատ պաստառը, որ 48 միլլիոն փող են տվել


Աշխարհաքաղաքական ու սեզոնային բուռն կրքեր

Աշխարհաքաղաքական ու սեզոնային բուռն կրքեր

Զբոսաշրջության բուռն սեզոնը տարածաշրջանում շատ բուռն էլ սկսվեց։ Պատճառը վրացական հայտնի դեպքերն են, որոնց արդյունքում հուլիսի 8-ից Ռուսաստանը դադարեցնում է օդային հաղորդակցությունը մեր հարևան երկրի հետ։ Այդ որոշման հրապարակումից հետո մեր տարածաշրջանի մամուլի ամենաքննարկվող միասնական թեման դարձավ զբոսաշրջությունը։ Որքան էլ տարօրինակ է, այն ավելի շատ տնտեսական տեսանկյունից է վերլուծվում, քան քաղաքական։ Հնարավոր է՝ այն պատճառով, որ քաղաքական տեսանկյունից ամեն ինչ ավելի պարզ էր, հետևաբար՝ կանխատեսելի։ Բայց «զբոսաշրջային» սկանդալի նախաձեռնողն այս ոլորտի հաջողակն էր տարածաշրջանում։

2018թ. Վրաստան այցելել է 4․7 մլն միջազգային զբոսաշրջիկ։ Մոտ ապագայում սա հասանելի ցուցանիշ չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի համար։ Տարբեր հաշվարկներով՝ զբոսաշրջությունն ապահովում է Վրաստանի ՀՆԱ-ի 7․5-9 տոկոսը։ Ընդ որում, այս ոլորտը տնտեսության ամենաարագ աճող ճյուղն է։

Տուրիզմի զարգացման ցուցանիշով Վրաստանն աշխարհում չորրորդ երկիրն էր 2018-ի տվյալներով (երկրորդը՝ Եվրոպայում)։ 2014-ից մինչև 2018 այն աճել է երեք անգամ։ Այս պատճառով էլ ոլորտը Վրաստանի տնտեսական իշխանությունների ու տնտեսագետների ուշադրության կենտրոնում էր։ Վերլուծվում էր զբոսաշրջության հետ կապված ամեն ինչ։ Օրինակ՝ հայտնի էր, որ ռուս զբոսաշրջիկներն ապահովում են Վրաստանի ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսը։ 2018թ. մեր հարևան երկիր այցելել է 1 մլն 704 հազար ռուսաստանցի։ Այստեղ կարելի է ավելացնել նաև, որ վրաց ՀՆԱ-ի 7․5–տոկոսանոց «տուրիստական» մասնաբաժնի մեկ երրորդն ապահովում են ադրբեջանական և հայաստանցի զբոսաշրջիկները։ 2018-ին Վրաստան այցելել է 1․807 մլն ադրբեջանցի և 1․725 մլն հայաստանցի։

Զբոսաշրջության պաշտոնական ցուցանիշներով՝ երկրորդը Ադրբեջանն է՝ 2018-ի 2․5-3 մլն զբոսաշրջիկի ցուցանիշով։ Ադրբեջանական պաշտոնական վիճակագրական տվյալները պակաս վստահելի են. հակասությունները շատ են։ Հայտարարվում է, որ ամենաշատ զբոսաշրջիկներ այցելում են ՌԴ-ից՝ 800 հազար մարդ, ու հարևանցիորեն նշվում է, որ նրանք ընդհանուրի 31 տոկոսն են կազմում (հետևաբար, կարելի է հաշվարկել, որ 3 մլն զբոսաշրջիկների քանակն ուռճացված է)։ Արտասահմանյան զբոսաշրջիկների երկրորդ մեծ խումբը վրաստանցիներն են (ընդհանուրի 20 տոկոսը), երրորդը՝ թուրքերը՝ 10 տոկոս, ապա իրանցիները՝ 9 տոկոս։

Ադրբեջանական տուրիստական գործակալությունը տարածաշրջանում միակն է, որ հրապարակում է երկիր ժամանածների սեռը՝ մոտ 66 տոկոս տղամարդ, 34 տոկոս կին։ Այն պատճառով, որ այս երկրում զբոսաշրջության մասին պաշտոնական վիճակագրությունը բազմազան է, կարելի է եզրակացնել, որ իշխանությունները ձգտում են զարգացնել ոլորտը։ Այս եզրակացության օգտին է նաև այն, որ ադրբեջանական մամուլում անցած տարվանից «սուգ ու շիվար է» արաբական աշխարհից ժամանող զբոսաշրջիկների թվի կրճատման պատճառով։

Հայաստանի զբոսաշրջության տվյալներն ամենահամեստն են տարածաշրջանում։ 2018-ին մեր երկիր է ժամանել 1 մլն 651 հազար զբոսաշրջիկ։ Աճը 2017-ի 1 մլն 494 հազարի դիմաց երկնիշ է։ Մեր պարագայում էլ նշվում է, որ զբոսաշրջիկների ամենամեծ քանակը ժամանում է Ռուսաստանից՝ մոտ 500 հազար մարդ։ Բայց հենց երկրորդ երկրի մասին տեղեկությունը «հուշում» է, որ այս ոլորտի վիճակագրության նկատմամբ որոշակի վերապահ մոտեցում է պետք։

Ժամանած զբոսաշրջիկների թվով երկրորդ երկիրը Վրաստանն է՝ 200 հազար մարդ։ Ակնհայտ է, որ Ջավախքից հարազատներին այցելող մեր բոլոր հայրենակիցները զբոսաշրջիկ են։ Նման ենթադրության օգտին է նաև այն փաստը, որ զբոսաշրջիկների քանակով տեսակարար խոշոր կշիռ ունեցող այլ երկրներ չկան։ Հիմա հետաքրքիր վիճակագրություն է սպասվում այս ոլորտում։ Ռուս-վրացական հարաբերությունների լարմանը զուգահեռ՝ երկու հակասական վերլուծություն հայտնվեց։ Մի մասում խոսվում էր այն մասին, որ Կովկասի «ճամփեն բռնած» ռուս զբոսաշրջիկների մի մասը կգա Հայաստան։ Մյուս մասը պնդում էր, որ չեն գա, և զբոսաշրջության ոլորտում վրացական (ցավոք, արդեն նախկին) հաջողությունները բացատրում են ծովի առկայությամբ։ Վրացական տուրիզմն ուսումնասիրած մասնագետները պնդում են, որ այդ երկիր այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների կեսը ծովափ չի հասնում։ Այնպես որ, աշխարհաքաղաքական-բնակլիմայական և այլաբանական գործոնների վրա մեղքը գցելը լուրջ զբաղմունք չէ։ Նույնիսկ այս պարագայում վրացական կողմը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար լուծում է գտել։ Նրանք ՌԴ զբոսաշրջիկներին խոստանում են Երևանից Թբիլիսի անվճար փոխադրում։ Եթե չեմ սխալվում, Երևանը և Թբիլիսին միմյաց մոտ գտնվող մայրաքաղաքների երկրորդ զույգն են աշխարհում։ Այսինքն, տարվա վերջում ակնհայտ կդառնա, թե այդ աշխարհաքաղաքական դիրքից զբոսաշրջության ոլորտում ով ավելի կհաջողի՝ մե՞նք, թե՞ մեր դրկիցները։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուր՝ Politeconomy.org

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company