.
56-ամյա Դեմի Մուրը մերկացել է «Harper’s Bazaar»-ի համար. Լուսանկար Հակառակորդը նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց Երևանում 31-ամյա տղամարդը դանակահարել է կնոջն ու նրանց բաժանել փորձող հարևանին Ով է, ըստ ձեզ, այս տողերի հեղինակը՝ Յոզեֆ Գեբե՞լսը, թե՞ Նիկոլ Փաշինյանը Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներկրելիս Սկզբից մտածեցի, որ այս տողերի հեղինակը պատգամավոր Եկածերինն է Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս Գրիգորյան Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ սոցապ նախարար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևի ծնունդը Սնոուդենը գաղտնի ամուսնացել է Ռուսաստանում Իշխանությունը քարոզչական նոր թիմ է հավաքագրում Նոր Նորքի 2-րդ զանգվածում 33-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ խաղադաշտում ձողից կախված վիճակում Սրանց թավշյա թարախոտ սիրտը հովացրեց թուրքի սիրտը, իսկ իրենցը չհովացավ Կիսամերկ Սոբչակի պարը սեփական հարսանիքին. Տեսանյութ ՍԴ դատավորների վրա ուժայինների կողմից հրաժարական պարտադրելու ճնշումները վերսկսվել են
ԼՐԱՀՈՍ
 56-ամյա Դեմի Մուրը մերկացել է «Harper’s Bazaar»-ի համար. Լուսանկար 56-ամյա Դեմի Մուրը մերկացել է «Harper’s Bazaar»-ի համար. Լուսանկար  Հակառակորդը նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց Հակառակորդը նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց  Երևանում 31-ամյա տղամարդը դանակահարել է կնոջն ու նրանց բաժանել փորձող հարևանին Երևանում 31-ամյա տղամարդը դանակահարել է կնոջն ու նրանց բաժանել փորձող հարևանին  Ով է, ըստ ձեզ, այս տողերի հեղինակը՝ Յոզեֆ Գեբե՞լսը, թե՞ Նիկոլ Փաշինյանը Ով է, ըստ ձեզ, այս տողերի հեղինակը՝ Յոզեֆ Գեբե՞լսը, թե՞ Նիկոլ Փաշինյանը  Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներկրելիս Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներկրելիս  Սկզբից մտածեցի, որ այս տողերի հեղինակը պատգամավոր Եկածերինն է Սկզբից մտածեցի, որ այս տողերի հեղինակը պատգամավոր Եկածերինն է  Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս Գրիգորյան Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս Գրիգորյան  Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ սոցապ նախարար Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ սոցապ նախարար  Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևի ծնունդը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևի ծնունդը  Սնոուդենը գաղտնի ամուսնացել է Ռուսաստանում Սնոուդենը գաղտնի ամուսնացել է Ռուսաստանում  Իշխանությունը քարոզչական նոր թիմ է հավաքագրում Իշխանությունը քարոզչական նոր թիմ է հավաքագրում  Նոր Նորքի 2-րդ զանգվածում 33-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ խաղադաշտում ձողից կախված վիճակում Նոր Նորքի 2-րդ զանգվածում 33-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ խաղադաշտում ձողից կախված վիճակում  Սրանց թավշյա թարախոտ սիրտը հովացրեց թուրքի սիրտը, իսկ իրենցը չհովացավ Սրանց թավշյա թարախոտ սիրտը հովացրեց թուրքի սիրտը, իսկ իրենցը չհովացավ  Կիսամերկ Սոբչակի պարը սեփական հարսանիքին. Տեսանյութ Կիսամերկ Սոբչակի պարը սեփական հարսանիքին. Տեսանյութ  ՍԴ դատավորների վրա ուժայինների կողմից հրաժարական պարտադրելու ճնշումները վերսկսվել են ՍԴ դատավորների վրա ուժայինների կողմից հրաժարական պարտադրելու ճնշումները վերսկսվել են  3-ամյա երեխան 11-րդ հարկից ընկել է և ողջ մնացել 3-ամյա երեխան 11-րդ հարկից ընկել է և ողջ մնացել  Ի՞նչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին Ի՞նչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին  Ադրբեջանը Հայաստանին պատերազմով է սպառնու՞մ. Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը Ադրբեջանը Հայաստանին պատերազմով է սպառնու՞մ. Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը  Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը տանում է դեպի կործանման. Տեսանյութ Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը տանում է դեպի կործանման. Տեսանյութ  «Հպարտ եմ, որ հայ եմ». Քլոե Քարդաշյան «Հպարտ եմ, որ հայ եմ». Քլոե Քարդաշյան  Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ. Մեթյու Բրայզա Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ. Մեթյու Բրայզա  Բանկային գաղտնիքի մասին օրենքը կհանգեցնի կատաստրոֆիկ հետևանքների. Արթուր Խաչատրյան Բանկային գաղտնիքի մասին օրենքը կհանգեցնի կատաստրոֆիկ հետևանքների. Արթուր Խաչատրյան  Մեր արդյունաբերության արտադրանքը Մեր արդյունաբերության արտադրանքը  Նման կերպ հայ ազգը մի անգամ էլ է 1920 թ․ «պաշտպանել իր սուվերենությունը» Նման կերպ հայ ազգը մի անգամ էլ է 1920 թ․ «պաշտպանել իր սուվերենությունը»  Դատախազությունն ընկնում է ծուղակը Դատախազությունն ընկնում է ծուղակը  Ռոբերտ Քոչարյանի հարցով որոշումը կայացված է՝ նա ազատ կարձակվի Ռոբերտ Քոչարյանի հարցով որոշումը կայացված է՝ նա ազատ կարձակվի  Թե ինչ կլինի, երբ Հայաստանը ընդունի «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը Թե ինչ կլինի, երբ Հայաստանը ընդունի «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը  Սա խոպանի շահառու հանդիսացող բոլոր մարդկանց վերհասկելու ու եկամուտները հարկելու գործիք է Սա խոպանի շահառու հանդիսացող բոլոր մարդկանց վերհասկելու ու եկամուտները հարկելու գործիք է


Քոչարյանը վիրավորել է ոչ թե ժողովրդին, այլ Նիկոլին` ցույց տալով նրա սնանկությունը

Քոչարյանը վիրավորել է ոչ թե ժողովրդին, այլ Նիկոլին` ցույց տալով նրա սնանկությունը

Պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը  հանգիստ չի թողնում Փաշինյանին:  Նույնիսկ կալանավորված Քոչարյանը  վախի մեջ է պահում «ժողովրդական վարչապետին»: Վերջինիս կողմից հրահանգավորված հարձակումներին  «Քոչարյանը մեզ համար վտանգավոր գործիչ չէ»  թեմայով միացել է նաև  իշխանությունների գլխավոր լրատվամիջոցը: Սույն լրատվամիջոցը  հանդես եկել է խմբագրականով, որտեղ նշում է, թե Քոչարյանը իր հարցազրույցում փաստացի «... վիրավորել է հայ ժողովրդին»: Պարզվում է, երբ Քոչարյանը համեմատել է իր կառավարման ժամանակաշրջանի տնտեսական  ցուցանիշների արդյունքները իրենից առաջվա ցուցանիշների   հետ, խիստ վիրավորել է Փաշինյանին ու նրա թիմակիցներին: Ավելին, երբ Քոչարյանը  կանխատեսել է, որ ներկայիս իշխանությունները չեն կարողանա բարելավել մարդկանց կենսամակարդակը, պարզվում է, որ դրանով  իսկ  ծանր վիրավորանք է հասցրել հայ ժողովրդին:

Ինչպե՞ս  կհարցնի շարքային ընթերցողը: Պարզվում է, երբ Քոչարյանը այդ համեմատականները սիմվոլիկ ձևով է կատարել՝  մարդկանց կենսամակարդակը  չափելով  սառնարանի   պարունակության հետ, խիստ վիրավորել է Փաշինյանին ու իր թիմակիցներին: Քանզի, ըստ փաշինյանականների,   Հայաստանի «հպարտ քաղաքացիներին» քիչ է հետաքրքրում իրենց կենսամակարդակը, որովհետև նրանք կենդանիներ չեն, որ մտահոգվեն միայն իրենց ստամոքսի պարունակության մասին: Նրանց համար, ըստ Փաշինյանի  ընտանիքին պատկանող  պարբերականին, կարևորն այն է, որ ի տարբերություն նախորդ շրջանին այսօր «հպարտ քաղաքացին» իրենց զգում է, ոչ թե ստրուկ, այլ «երկրի տեր»:

Այս խմբագրականով Փաշինյանի թիմը նախապատրաստում է իր «հպարտ» կողմնակիցներին, որ նրանք մոտակա ժամանակահատվածում հույս չունենան, որ լավ են ապրելու: Որպես հիմնավորում նշելով, որ «...մարդն ի տարբերություն կենդանու պետք է մտածի ավելի շատ հոգևոր ազատության մասին»: Այս ամենը համոզիչ դարձնելու համար խմբագրականը հիշեցնում է, որ ժամանակին ադրբեջանցիներն ու Մոսկվան ղարաբաղցիներին առաջարկում էին նյութական օգնություն անկախությունից հրաժարվելու դիմաց, սակայն մարդիկ մերժեցին, որովհետև նյութականն  իրենց քիչ էր հետաքրքրում:

Փաստորեն Փաշինյանը իրեն համեմատում է «հպարտ ղարաբաղցիների» հետ, իսկ Քոչարյանին՝  հայտնի խորհրդային գործիչ Արկադի Ոլսկու հետ, ով ղարաբաղցիներին 400 մլն ռուբլի էր առաջարկում անկախության դիմաց:

Այս խմբագրականին  լուրջ անդրադառնալն  անլրջություն կլիներ, եթե չլիներ փոքրիկ հանգամանք: Այս խմբագրականը ցույց է տալիս Փաշինյանի ողջ հոգեվիճակը:

Աշխարհի բոլոր հետադիմական բռնատերերը, երբ ձախողվել են, հիշել են, որ «մարդկանց ավելի հետաքրքրում է արժանապատվությունը, քան նյութականը»: Իսկ դա պայմանավորված է նրանով, որ հետադիմական բռնատերը  չի կարող մարդկանց լուրջ ապագա խոստանալ:

Հիշենք, որ Իոսիֆ Ստալինը մարդկանց սովի էր մատնել,  որը  հիմնավորում էր նրանով, որ  «հանուն սոցիալիզմի կառուցման է  անում»:  Ստալինը նույնպես կարծում էր, որ  «մարդիկ գերադասում էին սոված, բայց հպարտ ապրել», քան կուշտ լինել  ու  մնալ կապիտալիստների լծի տակ: Նույնը խոստանում էր Մաոն Չինաստանում: Դրա համար էլ  այստեղ  ԽՍՀՄ-ի  օրինակով միլիոնավոր մարդիկ սովի  մատնվեցին: Կամբոջայում Պոլ Պոտի ռեժիմը նույնպես «հպարտ, բայց սոված քաղաքացիների»  երկիր էր կառուցում: Հիշեցնենք, որ դրա արդյունքում 9 մլնանոց բնակչությունից 3 մլն-ը ոչնչացվեց  «հանուն հպարտ երկիր կառուցման»:  Ֆիդել Կաստրոն  նույպես Կուբան անվանում էր «Ազատության կղզի»: Սակայն բացի կուբացիներից ողջ աշխարհը գիտեր, որ Կուբայում մարդիկ ոչ թե ազատ էին, բայց սոված, այլ «և անազատ, և սոված»:Մարդկության  զարգացման պատմությունը ցույց է տվել, որ «սոված քաղաքացիները չեն կարող լինել հպարտ»: Իրական հպարտությունը բնորոշ է  միջին խավին: Իսկ միջին խավ կարող է զարգանալ միայն իրական զարգացող երկրում: Մնացած բոլոր խոսակցությունները  դեմագոգիայի ժանրից են: Այդ  փարիսեական արժեքները, որը կոչվում է կոմունիզմ   վաղուց արդեն մերժվել են  ողջ մարդկության կողմից: Բացառություն են  կազմում  միայն ներկայիս Վենեսուելան, Կուբան, Հյուսիսային Կորեան և հավանաբար Փաշինյանն ու նրա թիմը Հայաստանում: Սակայն իրականում համոզված ենք,  որ ոչ Փաշինյանը, ոչ էլ իր թիմը «հավատարիմ  սոցիալիստներ կամ կոմունիստներ» չեն: Սրանք գավառական, հայերեն ասաց « իրենց  շուստրիի տեղ են դրել»՝  հասկանալով, որ ի վիճակի չեն լինելու երկրում լուրջ փոփոխություններ իրականացնել, սկսել են հիշել «վեհ արժեքները»:

Սակայն ինչքան էլ  հայ հասարակությունը թերզարգացած լինի, միևնույն է  մարդիկ ապրում են ինֆորմացիոն դարում և շատ արագ հասկանալու են, որ իրենց խաբում են: Ընդ որում խաբում են ամենակոպիտ ու ցինիկ ձևով: Ստալինի, Մաո-ի ու Ֆիդել Կաստրոյի ժամանակներն անցել են: Ֆեյսբուքի դարում ոչ ոք ,նույնիսկ Հայաստանում, չի կարող  «նոր  Ֆիդելի»  դեր ստանձնել: Օրիգինալի ժամանակներն վաղուց են անցել, իսկ կեղծ նմանակների խաբեության ժամկետըսիմվոլիկ ասաց 40 օրից ավել չի տևում:  Նորից շեշտենք, որ այդ 40 օրը սառնարանների պարունակության նման  նույնպես սիմվոլիկ նշանակություն ունի և այդ ժամկետը բառացի  պետք չէ ընկալել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company