.
Երևանում 4 հոգով, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է, ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին Տեսանյութ․ 6-ամյա տղան պատմում է, թե ինչպես է Դավիթ Սանասարյանը իրեն վթարի ենթարկել Խոշոր չափի գողություն՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ UEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար Փաստաբանի պահանջը՝ պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար Շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել․ Աննա Հակոբյան Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը․ Արփինե Հավհաննիսյան Հայտարարվել են տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները Նոր իրավիճակ Նորաշենում. Մարզպետը ստիպված է չեղարկել որոշումը Հարգելի ՍԴ դատավորներ, դիմացեք ռեժիմի ռեպրեսիաներին, մինչև վերջ պայքարեք Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին» «ՍԴ-ից կհեռանամ այն ժամանակ, երբ կլրանա իմ պաշտոնավարման ժամկետը»․ Հրայր Թովմասյան Կատալոնիայի քաղաքական գործիչները բանտարկության են դատապարտվել հանրաքվեի կապակցությամբ Վերջիվերջո պետության ղեկավար ես, ուշքի՛ արի Օձեր`Երևանում
ԼՐԱՀՈՍ
 Երևանում 4 հոգով, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է, ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին Երևանում 4 հոգով, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է, ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին  Տեսանյութ․ 6-ամյա տղան պատմում է, թե ինչպես է Դավիթ Սանասարյանը իրեն վթարի ենթարկել Տեսանյութ․ 6-ամյա տղան պատմում է, թե ինչպես է Դավիթ Սանասարյանը իրեն վթարի ենթարկել  Խոշոր չափի գողություն՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Խոշոր չափի գողություն՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ  UEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար UEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար  Փաստաբանի պահանջը՝ պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար Փաստաբանի պահանջը՝ պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար  Շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել․ Աննա Հակոբյան Շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել․ Աննա Հակոբյան  Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը․ Արփինե Հավհաննիսյան Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը․ Արփինե Հավհաննիսյան  Հայտարարվել են տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները Հայտարարվել են տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները  Նոր իրավիճակ Նորաշենում. Մարզպետը ստիպված է չեղարկել որոշումը Նոր իրավիճակ Նորաշենում. Մարզպետը ստիպված է չեղարկել որոշումը  Հարգելի ՍԴ դատավորներ, դիմացեք ռեժիմի ռեպրեսիաներին, մինչև վերջ պայքարեք Հարգելի ՍԴ դատավորներ, դիմացեք ռեժիմի ռեպրեսիաներին, մինչև վերջ պայքարեք  Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին» Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին»  «ՍԴ-ից կհեռանամ այն ժամանակ, երբ կլրանա իմ պաշտոնավարման ժամկետը»․ Հրայր Թովմասյան «ՍԴ-ից կհեռանամ այն ժամանակ, երբ կլրանա իմ պաշտոնավարման ժամկետը»․ Հրայր Թովմասյան  Կատալոնիայի քաղաքական գործիչները բանտարկության են դատապարտվել հանրաքվեի կապակցությամբ Կատալոնիայի քաղաքական գործիչները բանտարկության են դատապարտվել հանրաքվեի կապակցությամբ  Վերջիվերջո պետության ղեկավար ես, ուշքի՛ արի Վերջիվերջո պետության ղեկավար ես, ուշքի՛ արի  Օձեր`Երևանում Օձեր`Երևանում  Մետրոյի նոր կայարանի կառուցման մասին հայտարարությունից մոտ 10 ամիս անց քաղաքապետարանը չի նշում՝ երբ են մեկնարկելու շինարարական աշխատանքները Մետրոյի նոր կայարանի կառուցման մասին հայտարարությունից մոտ 10 ամիս անց քաղաքապետարանը չի նշում՝ երբ են մեկնարկելու շինարարական աշխատանքները  ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը  Քահանան պատահաբար ամուսնացրել է «ազաբ բաշուն» և հարսնաքրոջը Քահանան պատահաբար ամուսնացրել է «ազաբ բաշուն» և հարսնաքրոջը  ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը  Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի  «Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը «Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը  Նարեկ Մութաֆյանն ուղերձ է հղել կալանավայրից (լուսանկար) Նարեկ Մութաֆյանն ուղերձ է հղել կալանավայրից (լուսանկար)  Նիկոլի տուրիստական միֆը Նիկոլի տուրիստական միֆը  Սիրիայի բանակը մտել է Տաբկա քաղաք Սիրիայի բանակը մտել է Տաբկա քաղաք  ՀՀ ԱԳՆ պատասխանը Ալիևին. նա ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի ՀՀ ԱԳՆ պատասխանը Ալիևին. նա ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի  «Ներկա դրությամբ Սիրիայի հյուսիսում ապրող հայերի տեղափոխության հարց դրված չէ». Աննա Նաղդալյան «Ներկա դրությամբ Սիրիայի հյուսիսում ապրող հայերի տեղափոխության հարց դրված չէ». Աննա Նաղդալյան  Ներգաղթ են ապահովում՝ տրանսգեդերներ Հայաստան հրավիրելով Ներգաղթ են ապահովում՝ տրանսգեդերներ Հայաստան հրավիրելով  Հանրայինը դրսևորել է շտապողականություն․ Մեդիա պաշտպան Հանրայինը դրսևորել է շտապողականություն․ Մեդիա պաշտպան


Բոլթոնի ծրագիրը, Մեղրիի խնդիրը, կամ ինչու՞ է ակտիվացել Արամ Զավենիչը

Բոլթոնի ծրագիրը, Մեղրիի խնդիրը, կամ ինչու՞ է ակտիվացել Արամ Զավենիչը

Շատերի համար զարմանալի կթվա այս երեք խնդիրների համադրումը: Ի՞նչ կապ ունեն իրար հետ Բոլթոնի ծրագիրը, Մեղրիի հարցը և Արամ Զավենիչի ակտիվացումը:

Փորձենք առանձին- առանձին քննարկել այս երեք խնդիրները:

 

                                   Բոլթոնի ծրագրի մասին

Ինչպես հայտնի է Ջոն Բոլթոնը ԱՄՆ-ի ամենաթուրքամետ գործիչներից մեկն է: Նա պաշտանապես համարվում է «Ամերիկայի Իսրայելի ընկերների»  լոբիստական կազմակերպության ամենաակտիվ գործիչներից մեկը, ով փորձում է համոզել նախագահ Թրամփին, որ Իսրայելի անվտանգության ապահովման միակ լուծումը Իրանին ռազմական ճանապարհով ոչնչացնելն է:

Ավելին`  Բոլթոնը այս հարցում ունի մշակված  ծրագիր, որը փորձում է հետևողականորեն իրականացնել:

Հասկանալի պատճառով՝ որպես Իրանի ոչնչացման ծրագիր, նա պետք ունենա նաև Միջին Արևելյան աշխարհաքաղաքական նոր վերափոխման ծրագիր:

Հավանաբար քչերը գիտեն Հայաստանում, որ Բոլթոնի այս ծրագրում Իրանի բացը պիտի լրացնի Թուրքիան: Հենց այդ  տրամաբանության մեջ է, որ  Բոլթոնը դարձել է  խիստ թուրքամետ գործիչ: Այստեղ Բոլթոնի միակ հակասությունը Թուրքիայի հանդեպ այն է, որ մերժում է Էրդողանի քաղաքական ուղին, և այստեղ նա ուզում է տեսնել քեմալական-ազգայնական գործչի, ով իր ծավալապաշտական ուղին կդիտարկի դեպի Արևելք՝  թուրքական Աշխարհ, այլ ոչ թե  Էրդողանի նման՝ Միջին Արևելք:

Քեմալական Թուրքիան, ըստ Բոլթոնի,  այս տարածաշրջանում կլինի ԱՄՆ-ի և Իսրայելի ամենահավատարիմ դաշնակիցը: Պետք է նշել, որ այսօրվա Թուրքիայի ուժային կառույցների և պետական ապարատի մոտ  70 տոկոսը կիսում է այդ գաղափարը:

Հարևան Վրաստանում Բոլթոնի դաշնակիցներն են այդ երկրի վերնախավի գրեթե 90 տոկոսը: Քանզի հույս ունեն, որ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացման արդյունքում նրանք կվերադարձնեն իրենց տարածքները:

Ադրբեջանը գրեթե 90 տոկոսով պատրաստ է միանալ Բոլթոնի ծրագրերին, սակայն  այստեղ սպասում են և զգուշանում են, որ ավելորդ շտապողականություն չցուցաբերեն: Նշենք, որ Ադրբեջանը Բոլթոնի ծրագրերում շատ կարևոր տեղ է զբաղեցնում, քանզի Իրանի ապագա փլուզման ծրագրերում պետք է իր ազդեցությունը թողնի Իրանի ադրբեջանական համայնքի վրա:

Միակ երկիրը, որի շահերին ուղղակիորեն հակասում են Բոլթոնի ծրագրերը Հայաստանն է: Նույնիսկ Ռուսաստանը այս հարցումկրավորական դիրք ունի և պատրաստ է սակարկել ամերիկացիների հետ Իրանի հարցում, եթե դրա դիմաց օրինակ՝ Մոսկվային Արևմուտքը լուրջ զիջումներ անի  Ուկրայինայի  և Սիրիայի հարցերում:

 

                   Իսկ ի՞նչ է պահանջում Բոլթոնը  Հայաստանից

Բոլթոնը Հայաստանից պահանջում է փաստացի մեկ բան՝  չխանգարել, իր հարևաններին Իրանի հարցում կտրուկ դիրքորոշում ունենալու համար: Ավելին՝Բոլթոնը փորձում է «հուշել» Փաշինյանի իշխանությանը, որ նրանք «փոխեն հայ հանրության կարծրատիպերըկապված Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի»:

Որն է դրա նպատակը, նույնպես հայտնի է: Պարզ է՝  այդ ծրագրի շրջանակներում Հայաստանը պիտի էական զիջումների գնա Ադրբեջանին Ղարաբաղի հարցում՝ փոխարենը ստանալով տնտեսական մեծ աջակցություն: Խոսում են նույնիսկ 4-5 մլրդ դոլարի օժանդակության մասին, որպեսզի Փաշինյանի «տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչվի»: Եթե ավելի պարզ խոսենք, ապա  Բոլթոնը  առաջարկում է, որ  « հայաստանցի Սերգոյին լավ ապրելու համար զիջումների գնա Ղարաբաղի հարցում»:

Բոլթոնը հույս ունի, որ Փաշինյանը՝ որպես Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակ, կկարողանա իրականացնել իր ուսուցչի ծրագիրը: Բոլթոնը հասկանում է, որ միայն Փաշինյանի ցանկությունից չի կախված:  Պետք է աշխատել նաև Հայաստանի հանրային կարծիքի վրա,  և այստեղ Բոլթոնին օգնության է գալիս մեկ այլ ամերիկացի՝ Ջորջ Սորոսը, ով Հայաստանի հանրային կարծիքի փոփոխման վրա մեծ ռեսուրսներ  է ծախսում:

Այսօր ամբողջ թափով այդ աշխատանքն ընթանում է:

 

                                  Մեղրիի խնդրի մասին

Հայտնի է՝ Մեղրիի հարցը առաջինը խաղի մեջ է մտցրել Ամերիկացի Պոլ Գոբլը: Նրա նպատակը հայտնի էր: Հայաստանը հանձնում է  Մեղրիի շրջանը՝ դրա դիմաց  ստանալով  Ղարաբաղը: Ըստ նրա՝ դրանից կարող են շահել բոլորը: Հայերը կարող են ավելի մեծ տարածքով  փոխանակել  Մեղրին: Ադրբեջանցիները կստանան ցամաքային կապ Նախիջևանի հետ: Ամերիկացիներին դա նույպես շահավետ կլինի, քանզի կվերանա Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում: Հասկանալի է, որ հայկական կողմը միշտ մերժել է այդ ծրագիրը, քանի որ  մենք կորցնում ենք Իրանի հետ ցամաքային սահմանը:

Այդ առաջարկը եղել է և Տեր-Պետրոսյանին, և Քոչարյանին: Երկուսն էլ, բնականաբար, մերժել են, քանի որ Հայաստանում ոչ մի հայ չէր կարող դրա հետ համաձայնվել: Ավելին՝ 2001 թ.-ին  հայկական կողմը ներկայացրել էր այս հարցում հակընդեմ առաջարկ, որի նպատակն էր Ղարաբաղի դիմաց փոխանակել ոչ թե տարածք, այլ վերգետնյա էստակադա: Ադրբեջանը մերժել էր  Հայաստանի այդ առաջարկը: Բայց այս հարցը ներքաղաքական սպեկուլյացիայի առումով Հայաստանի ներսում ժամանակին ակտիվորեն օգտագործվեց:

Ինչու՞ է այսօր կրկին առաջ բերվում Մեղրիի խնդիրը: Շատերի կարծիքով դա կատարվում է ներքաղաքական պայքարի շրջանակներում, հարվածելու ՀՀ  2-րդ նախագահին: Սակայն մեր կարծիքով միայն այդ նպատակը  չի հետապնդվում:

Մեղրիի հարցը դրված է նաև Բոլթոնի կողմից Փաշինյանի առջև: Նրանք ժամանակին առաջարկել էին Տեր-Պետրոսյանին, հետո Քոչարյանին, իսկ այսօր Փաշինյանին: Եվ այս խնդրի արծածումը պատահական բնույթ չունի, որի մասին ավելի մանրամասն կներկայացնենք մեկ ուրիշ անգամ:

 

                      Ինչո՞ւ ակտիվացավ  Արամ Զավենիչը

Պետք է նշել, որ այս գործիչը անցյալ տարվա ապրիլյան իրադարձություններից հետո զգալիորեն կորցրել էր ակտիվությունը, որը կապված էր այն հանգամանքի հետ, որ Փաշինյանը նրան համարում էր, «հակահեղափոխական» ով անցյալ տարվա ապրիլին վճռական պահին չկանգնեց  հեղափոխության կողքին: Պատճառն նույնպես հայտնի էր: Լինելով արտաքուստ «ընդդիմադիր»՝ Արամ Զավենիչը միշտ գործել է Գագիկ Հարությունյանի հովանու տակ՝ Սերժ Սարգսյանի հորդորով: Փաշինյանին դա միշտ հայտնի է եղել: Սակայն կոնյուկտուրայի տեսակետից, այդ փաստը այն ժամանակ իրեն չի անհանգստացրել: Այլ բան է հեղափոխությունից հետո, երբ արդեն Սերժ Սարգսյանը երկրի ղեկավար չէ, իսկ Գագիկ Հարությունյանը ազդեցիկ գործիչ  չէ: Այս պարագայում Արամ Զավենիչը Փաշինյանի համար դարձել էր բառից բուն իմաստով «անպետք գործիչ»: Այդ պատճառով նա երկար ժամանակ է ինչ դուրս էր մնացել քաղաքական ասպարեզից: Երբ ԵԿՄ-ն իրեն չվստահեցին պարզվեց,  որ Արամ Զավենիչը հայտնվել է Փաշինյանի «սևերի ցուցակում»: Ավելին, երբ Արցախի երկու նախագահները  իրենց երաշխավորությամբ հանդես եկան Ռոբերտ Քոչարյանի մասով, Արամ Զավենիչը իրեն ոչ բնորոշ հայտարարությամբ հանդես եկավ ու  փաստացի արդարացրեց Արցախի նախագահների քայլը: Հաշվի առնելով, թե ինչ աստիճանի ատելություն կար Արամ  Զավենիչի մոտ Քոչարյանի հանդեպ, դիտորդները գնահատում էին, թե ինչ աստիճանի է վիրավորված  այս գործիչը Փաշինյանից, որ նման հայտարարությամբ է հանդես գալիս:

Սակայն ընդամենը մեկ ամիս չանցած, Արամ Զավենիչը նոր հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ ոչ միայն վերհիշեց իր խիստ գնահատականները Քոչարյանի վերաբերյալ, այլև նույնիսկ դատապարտեց   Հայաստանում ՌԴ-ի դեսպան Կոպրիկինի քայլերը, կապված  Քոչարյանի և ՍԴ նախագահ Թովմասյանի  հանդիպումների հետ:

Ավելին՝  Արամ Զավենիչը «Ազատությանը» տված հարցազրույցում շատ կարևոր միտք հայտնեց: Նա նշեց, որ «...եկել է ժամանակը ճշտելու, թե ովքեր են Հայաստանի իրական գործնկերներն ու հակառակորդները»: Ավելին, նա ակնարկեց, որ հոկտեմբերի 27-ի հետևում կանգնած է եղել Մոսկվան, նաև  հիշեց  Փաշինյանի թերթում  այն ակնարկը, որ նույն Մոսկվան իր ազդեցությունն է ունեցել նաև մարտի 1-ի դեպքերում:

Պետք է նշել, որ Արամ Զավենիչի այս ակտիվացումը ընթանում է Բոլթոնյան ծրագրի շրջանակներում: Բոլթոնի ներկայացուցիչներն այսօր Հայաստանում զբաղված են փաստացի թուրքական 5-րդ շարասյան ձևավորմանբ: Քանզի Հայաստանում հակառուսական տիրույթ ձևավորման ընթացքում, անխուսափելի է թուրքական ազդեցության գոտում հայտնվելը:

Հայաստանը և Վրաստանը հեռու են գտնվում Եվրոպայից և ամերիկյան մայրցամաքից: Մեր տարածաշրջանում Մոսկվայի միակ այլընտրանքը կարող է լինել Անկարան:  Դա լավ հասկանում է Բոլթոնը և դրա համար էլ առաջարկում էր Փաշինյանին «փոխել կարծրատիպերը»: Դա հասկանում է նաև Արամ Զավենիչը և կամավոր համաձայնվում է ակտիվանալ այս փաստացի դավաճանական  ծրագրերը կյանքի կոչելու համար: Հավելենք, որ այս ուղին  կամ կավարտվի Հայաստանի ու Ղարաբաղի համար համազգային աղետով, կամ այն կկանխվի մինչ այդ աղետին հասնելը:

Սակայն պարզ է, որ այլևս «ախպերական, գավառական արժեքների» մոտեցմամբ չի կարելի մոտենալ «արամ զավենիչներին»  և նրա նմանների գործնեությանը: Միայն պետականազուրկ գործիչները չեն հասկանում  թուրքական 5 –րդ շարասյան ներկայացուցիչների վնասակարության աստիճանի չափը   Հայաստանի վրա:

Հենց այդ պահվածքի պատճառով է , որ մենք կորցրեցինք մեր տարածքները՝  չգիտակցելով, որ ներքին թշնամին Գարեգին Նժդեհի դիպուկ բնորոշմամբ՝ թրքաբոլշևիկներն ավելի վտանգավոր են քան մեր արտաքին հակառակորդները՝ Թուրքիան և Ադրբեջանը:

 Այսինքն՝ Թուրքիայի  և Ադրբեջանի հետ՝ որպես երկիր,  վաղ թե ուշ փոխզիջման կարելի է գալ, սակայն ներքին թրքաբոլշևիկների հետ՝  երբեք: Քանզի նրանք ներսից քայքայում են մեր ազգային հոգին և արժանապատվությունը: Դրանով իսկխալխլելով մեր ներքին ազգային ամրությունը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company