.
100 փաստերի տակ անլուրջ կամ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին. Արմեն Աշոտյան. Տեսանյութ Դավիթ Տոնոյանի և պատգամավորների միջև փակ հանդիպում կլինի Մոսկվայում բացասաբար են ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի հետ․ Սկակով Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը. ուղիղ Փաշինյանի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ
ԼՐԱՀՈՍ
 100 փաստերի տակ անլուրջ կամ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին. Արմեն Աշոտյան. Տեսանյութ 100 փաստերի տակ անլուրջ կամ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին. Արմեն Աշոտյան. Տեսանյութ  Դավիթ Տոնոյանի և պատգամավորների միջև փակ հանդիպում կլինի Դավիթ Տոնոյանի և պատգամավորների միջև փակ հանդիպում կլինի  Մոսկվայում բացասաբար են ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի հետ․ Սկակով Մոսկվայում բացասաբար են ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի հետ․ Սկակով  Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը. ուղիղ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը. ուղիղ  Փաշինյանի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները Փաշինյանի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները  «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ  ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ  ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան  Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը  Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ  Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում  Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան  Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ  Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ  Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան  Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները  Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին  Բարդ իրավիճակ Բարդ իրավիճակ  Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից  Արքան մերկ է Արքան մերկ է  «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում  Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու  Դատական հայց` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ Դատական հայց` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ  ՌԴ-ն ակնարկում է գազի գնի 30 տոկոս թանկացման մասին ՌԴ-ն ակնարկում է գազի գնի 30 տոկոս թանկացման մասին  Գնա հրաժարական տուր, արի սիրեմ Գնա հրաժարական տուր, արի սիրեմ  Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա. Տեսանյութ Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա. Տեսանյութ


Գույքը՝ որպես շքեղություն. Արա Գալոյան

Գույքը՝ որպես շքեղություն. Արա Գալոյան

Անշարժ գույքի կոմիտեն օրենքի նախագիծ է ներկայացրել կառավարություն: Խոսքը գույքահարկի մասին օրենքի, պաշտոնական բառապաշարով ասած, լրամշակման մասին է:

Սովորաբար, երբ խոսվում է հարկային որևէ օրենքի լրամշակման մասին, ենթադրվում է, որ այդ հարկատեսակի դրույքներն ավելանալու են: Այս դեպքն էլ բացառություն չէր: Գույքահարկն ուղղակի հարկ է, որ մուծում են բոլորը՝ թե՛ ֆիզիկական անձինք, թե՛ իրավաբանական: Ընդ որում, իրավաբանական անձինք գույքահարկ մուծում են ոչ միայն սեփական, այլև վարձակալված գույքի համար (համաձայն վարձակալության պայմանագրի): Հիմա Հայաստանում գույքահարկը գանձվում է ըստ կադաստրային արժեքի:

Լայն իմաստով՝ քաղաքներում գույքահարկը (այն տեղական հարկ է) այսօր բավական փոքր ծավալներ ունի: Ասենք, որ գույքահարկի կարգավորման նոր էտապով ինչ–որ իմաստով մենք տարածաշրջանում հետնապահ ենք: Վրաստանում գույքահարկի  «լրամշակված տարբերակը» գործում է 2015-ից: Վրացական օրենսդրությունը հատ-հատ թվարկելով երկրի բնակավայրերն ու տարածքները՝ յուրաքանչյուրի համար որոշակի դրույքաչափ է սահմանել: Բնականաբար, ամենաբարձրը Թբիլիսիում ու Մառնեուլիում է` արժեքի 1 տոկոսի չափով: Իսկ մյուս տարածաշրջաններում 100 հազար լարիից էժան գույքի դրույքաչափը 0.05-0.2 տոկոս է, իսկ ավելի թանկ գույքի հարկաչափը` 0.8-1 տոկոս: Վրացական օրենսդրությամբ հստակ կարգավորված են վարելահողերի, արոտավայրերի, ոչ գյուղատնտեսական հողերի դիմաց գանձվող դրույքաչափերը: Օրինակ՝ ոչ գյուղատնտեսական հողի մեկ հեկտարի դիմաց սեփականատերը տարեկան վճարում է 0.24 լարի: Բնականաբար, նման դասակարգում կա նաև Ադրբեջանում: Այս երկրում ևս ամենաթանկ գույքը մայրաքաղաքում է (դրույքաչափն առնվազն հինգ անգամ բարձր է մյուս բնակավայրերից):

Ադրբեջանում տուն-բնակարանների գույքահարկը հաշվարկելիս մեկ չափանիշ ևս կա: Ամեն բնակչի համար հաշվարկվում է 30 քառակուսի մետր, իսկ գերազանցող տարածքի դեպքում հավելյալ գանձվում է գույքի արժեքի 0.1 տոկոսի չափով: Ակնհայտ է, որ շատ երկրներում գույքահարկն օգտագործվում է որպես սոցիալական արդարության ինքնատիպ չափանիշ: Հարուստ մարդն ապրում է թանկ թաղամասում և մեծ տանը: Հետևաբար, ենթադրվում է, որ հարուստ մարդը շատ ավելի մեծ հարկ պիտի մուծի: Այսինքն, գույքահարկի մեջ որոշակի իմաստով շքեղության հարկի տարրեր են ներմուծվում: Սակայն ոչ բոլոր երկրներում է այս մեթոդաբանությունը կիրառվում:

Գերմանիայում ընդհանրապես ֆիզիկական անձից գույքահարկ չի գանձվում 1997թ: Այս երկրում կարծում են, որ գույքի գնահատման կարգն իր էությամբ հակասահմանադրական է և դեմ է մասնավոր սեփականության ու հարստանալու մարդկային ձգտման տրամաբանությանը: Ռուսաստանը, հավանաբար, որոշակի տուրք տալով սոցիալիստական ոչ վաղ անցյալին՝ գույքահարկի բավական բարձր` 2–տոկոսանոց սանդղակ ունի: Մեր պարագայում գույքահարկի նոր փոփոխությունների նկատմամբ որոշակի կասկածներ կան: Հիմա գործող դրույքաչափերը սրանք են՝ երկաթբետոնե շենքի մեկ քառակուսի մետրի հաշվարկային գինը 230 հազար դրամ է, իսկ քարե շենքինը համապատասխանաբար` 250 հազար: Օրենքի նախագիծն առաջարկում է դրանք «համահարթեցնելով»՝ սահմանել 700 դրամ: Ակնհայտ է, որ նման մոտեցման դեպքում գույքահարկը կտրուկ կաճի: Նախագծի հեղինակները չեն թաքցնում, որ գույքահարկը դիտում են որպես տնտեսական աշխուժացման լծակ: Այսինքն, ենթադրում են, որ թանկ (և ոչ միայն թանկ) թաղամասերում բարձր գույքահարկը սեփականատիրոջը կստիպի ունեցվածքը «չքնեցնել»` վաճառել կամ օգտագործել բիզնես նպատակների համար:

Փորձագետների շրջանում այս մոտեցումը միանշանակ չի ընդունվում: Նախ համապատասխան բիզնես գաղափար ունենալու պարագայում ոչ մի մեծահարուստ ու գործարար գույքը չի «պահածոյացնում»: Բայց միայն մեծահարուստներն ու գործարարները չէ, որ թանկարժեք գույք ունեն: Երևան քաղաքի կենտրոնում դեռ ապրում են մարդիկ, ովքեր բնակարանները ստացել են 60-70-ական թվականներին: Գույքահարկի կտրուկ բարձրացումը նրանց ավելի կաղքատացնի: Այս երևույթը բավական լավ նկարագրված է անցումային շրջանի տնտեսագիտության մեջ: Քաղաքների կենտրոնում թանկարժեք բնակարաններ ունեցող թոշակառուների համար նույնիսկ հորինվել էր «աղքատ միլիոնատերեր» տերմինը: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր հոգեբանորեն պատրաստ չեն վաճառել իրենց թանկ բնակարանը (տունը) և տեղափոխվել այլ՝ ավելի համեստ թաղամաս ու բնակավայր: Նույն իրավիճակը կլինի նաև մարզերի բնակչության համար: Հողի ու անշարժ գույքի թանկացումը նույն չափով կաղքատացնի նրանց: Առնվազն` նույն չափով: Բոլոր դեպքերում գործադիր իշխանությունում ձևավորված այս նախագծի հետագա քննարկումը կհստակեցնի նոր իշխանությունների տնտեսական քաղաքականության սկզբունքները:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company