.
Արմավիրում 11-րդ դասարանում սովորող անչափահաս տղան BMW-ով վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանի աշակերտուհուն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել այս ամսվա վերջին. Հիքմեթ Հաջիև Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ ԱԱԾ նախկին պետը ևս կարող է դառնալ մեղադրյալ Եթե ես փախնող լինեի, այսօր ադրբեջանցիները Ստեփանակերտում թեյ խմելիս կլինեին. Քոչարյան (տեսանյութ) Ձեր որոշման պատճառը բարձրագույն պաշտոնյաների սպառնալիքն է․ Ալումյանը՝ դատավորին. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ Մի՞թե չեք գիտակցում, որ որդեգրել եք քաղաքական ցնցումների ընթացք Պաշտպանը ներկայացրեց Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն Ազգային ժողովը տոտալ ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա. Լևոն Քոչարյան 100 փաստերի տակ անլուրջ կամ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին. Արմեն Աշոտյան. Տեսանյութ Դավիթ Տոնոյանի և պատգամավորների միջև փակ հանդիպում կլինի Մոսկվայում բացասաբար են ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի հետ․ Սկակով Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը. ուղիղ Փաշինյանի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
 Արմավիրում 11-րդ դասարանում սովորող անչափահաս տղան BMW-ով վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանի աշակերտուհուն Արմավիրում 11-րդ դասարանում սովորող անչափահաս տղան BMW-ով վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանի աշակերտուհուն  Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել այս ամսվա վերջին. Հիքմեթ Հաջիև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել այս ամսվա վերջին. Հիքմեթ Հաջիև  Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ ԱԱԾ նախկին պետը ևս կարող է դառնալ մեղադրյալ Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ ԱԱԾ նախկին պետը ևս կարող է դառնալ մեղադրյալ  Եթե ես փախնող լինեի, այսօր ադրբեջանցիները Ստեփանակերտում թեյ խմելիս կլինեին. Քոչարյան (տեսանյութ) Եթե ես փախնող լինեի, այսօր ադրբեջանցիները Ստեփանակերտում թեյ խմելիս կլինեին. Քոչարյան (տեսանյութ)  Ձեր որոշման պատճառը բարձրագույն պաշտոնյաների սպառնալիքն է․ Ալումյանը՝ դատավորին. Տեսանյութ Ձեր որոշման պատճառը բարձրագույն պաշտոնյաների սպառնալիքն է․ Ալումյանը՝ դատավորին. Տեսանյութ  Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ  Մի՞թե չեք գիտակցում, որ որդեգրել եք քաղաքական ցնցումների ընթացք Մի՞թե չեք գիտակցում, որ որդեգրել եք քաղաքական ցնցումների ընթացք  Պաշտպանը ներկայացրեց Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն Պաշտպանը ներկայացրեց Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն  Ազգային ժողովը տոտալ ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա. Լևոն Քոչարյան Ազգային ժողովը տոտալ ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա. Լևոն Քոչարյան  100 փաստերի տակ անլուրջ կամ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին. Արմեն Աշոտյան. Տեսանյութ 100 փաստերի տակ անլուրջ կամ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին. Արմեն Աշոտյան. Տեսանյութ  Դավիթ Տոնոյանի և պատգամավորների միջև փակ հանդիպում կլինի Դավիթ Տոնոյանի և պատգամավորների միջև փակ հանդիպում կլինի  Մոսկվայում բացասաբար են ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի հետ․ Սկակով Մոսկվայում բացասաբար են ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի հետ․ Սկակով  Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը. ուղիղ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը. ուղիղ  Փաշինյանի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները Փաշինյանի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները  «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ  ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ  ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան  Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը  Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ  Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում  Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան  Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ  Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ  Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան  Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները  Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին


Ինչու՞ է Փաշինյանը նպատակասլաց լարում Հայաստանի ու Ղարաբաղի միջև հարաբերությունները

Ինչու՞ է Փաշինյանը նպատակասլաց լարում Հայաստանի ու Ղարաբաղի միջև հարաբերությունները

Նիկոլ Փաշինյանի ուղղակի մեղադրանքներին ուղղված  ԱՀ ղեկավարությանը, այս անգամ անպատասխան չմնաց: Բակո Սաակյանը   բավական կոշտ պատասխանով   հանդես եկավ: Նախ՝ Արցախի նախագահը հերքեց Փաշինյանի այն պնդումը, ըստ որի՝ նախկին իշխանությունները անհրաժեշտ տեղեկատվությամբ չէին կիսվում Արցախի ղեկավարների հետ.«Առհասարակ, ե՛ւ հիմա, ե՛ւ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ եւ դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի եւ վերջին զարգացումների մասին»,-նշել  էր  Սահակյանը՝ ակնարկելով, որ միայն Փաշինյանը չէ, որ փաստաթղթ է տրամադրել.«Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին Հայաստանի Հանրապետության վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը»,- նշել էր Սաակյանը: Այս ձևակերպումով Արցախի նախագահն  ակնարկեց, որ բանակցային գործնթացին վերաբերվող փաստաթղթեր նա ոչ միայն ստացել է Փաշինյանից, այլև տրամադրել է իրեն:

Արցախի նախագահը առաջին անգամ իր խոսքում շոշափեց հայության միասնականության հարցը՝ ակնարկելով, այդ միասնությանը  վնասելու քայլերով հենց Փաշինյանն է գործում. «Մեր ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, եւ անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձեւն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երեւույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարեւոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների եւ ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, եւ բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար», - նշում է իր պատասխանում Սահակյանը :

Այն, որ Արցախի և Հայաստանի ներկայիս իշխանությունների հարաբերությունները  լարված են, պարզ էր բոլորի համար: Արցախի նախագահը իր այս պատասխանով հստակ գիծ քաշեց և շեշտեց, որ այլևս Փաշինյանի անհիմն մեղադրանքները անպատասխան չեն մնալու: Արձանագրենք նաև, որ  Բակո Սահակյանը քաղաքավարի ցույց տվեց, որ Փաշինյանը կեղծում է փաստերը, երբ խոսում է Արցախի խնդրի և դրանում՝ նախկին իշխանությունների դերի մասին:

Վերջին  մեկ տարվա ընթացքում Բակո Սահակյանի ամենակոշտ պատասխանն էր: Ինչը ցույց է տալիս, որ համբերության բաժակը ղարաբաղցիների մոտ Փաշինյանի հանդեպ արդեն լցված է:

Սակայն սա խնդրի միայն հուզական և մարդկային փոխհարաբերությունների կողմն է:

Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ Փաշինյանը հետևողականորեն ուզում է լարել հարաբերությունները Երևանի ու Ստեփանակերտի միչև: Այստեղ հիմնականում ներկայացվում է մի քանի վարկած:

Վարկած առաջին

Փաշինյանը վտանգ է տեսնում Արցախից իր իշխանության համար և դրա համար էլ փորձում է այնտեղ ձևավորել իր համար հլու- հնազանդ իշխանություն: Դրա համար էլ առաջ է բերում այն թեզը, թե իբր Արցախում ձևավորվում է «հակահեղափոխական» նոր կենտրոն:

Վարկած երկրորդ

Փաշինյանը իր հարձակումներով Բակո Սաակյանի վրա` փաստացի մասնակցում է Արցախում սկսված նախընտրական արշավին: Իր այս քայլերով նա փորձում է «ճանապարհ բացել» իր թեքնածու՝ Արայիկ Հարությունյանի համար: Բայց քանի որ դա հրապարակավ չի կարող անել, որոշել է քողարկված պայքար սկսել Արայիկի հակառակորդների դեմ:

Վարկած երրորդ

Վերը նշած վարկածներից բացի ավելի արմատական տեսակետ կա, որ Փաշինյանը միտումնավոր փորձում է փլուզել Հայաստանի ու Արցախի անվտանգության միասնական կապերը՝  հեշտացնելով ադրբեջանական բանակի կողմից «բլից-կրիգ» իրականացնելու համար:

Ըստ այս տեսակետի կողմնակիցների՝  Փաշինյանը  անցած տարվա ամռանը խոսք էր տվել ամերիկյան կողմին, որ հայկական զորքերը դուրս կբերվեն որոշ տարածքներից մեծ ֆինանսական օգնության դիմաց (մոտ 4-5 մլրդ դոլարի մասին էր խոսքը ): Բացի այդ  Փաշինյանը պիտի մաքսիմալ սահմանափակել Իրանի հետ հարաբերությունները: Ամերիկացիները իր հերթին խոսք էին տվել, այս ամենի դիմաց «բացել» Թուրքիայի ու Ադրբեջանի կոմունիկացիաները Հայաստանի համար:

Ըստ այս տեսակետի կողմնակիցների՝ Փաշինյանը  միայն այս տարվա սկզբում է հրաժարվել այս ծրագրերից, երբ ուժգնացել էր իր վրա ճնշումը Ղարաբաղից,  նախկին իշխանությունների կողմից և որ ավելի վտանգավոր է  Մոսկվայից: Ավելին՝ Փաշինյանը նույնիսկ ամերիկացիներին խոսք էր տվել հանրաքվե անցկացնել այս հարցի վերաբերյալ, բայց հետո հասկացել էր, որ Տեր-Պետրոսյանի օրը կհայտնվի: Ահա թե ինչու նա որոշեց գնալ դատական համակարգի արմատական փոփոխման  ճանապարհով, որպեսզի վստահ լինի, որ իր դեմ  երկրում այլևս քաղաքական ընդդիմություն չի լինի, իշխանության բոլոր ճյուղերը իր տակ կլինեն, Ղարաբաղի հարցում զիջումներին չխանգարելու համար:

Այս համատեքստում նշում են այս տեսակետի կողմնակիցները չի բացառվում, որ Փաշինյանը միտումնավոր է ուզում կազմաքանդել Հայաստան- Արցած  անվտանգության համակարգը, որպեսզի ադրբեջանցիները ինքնուրույն իրականացնեն «բլից-կրիգ»,  և Փաշինյանի համար հանրաքվե անցկացնելու խնդիրը կվերանա:

Իսկ որպեսզի այդ հրեշավոր ծրագրից հետո  խուսափի պատասխանատվությունից,  Փաշինյանը  նախապես է հայտարարում, որ եթե վաղը մենք պարտություն կրենք, ապա դրա մեղավորը կլինի ոչ թե ինքը, այլ «Ղարաբաղի դավադիր ուժերը»:

Այս տեսակետի կողմնակիցները այսօր շատանում են  սնկի պես, քանզի շատ հանգամանքներ հենց դրա մասին է հուշում:

Փաստորեն մենք հայտնվել ենք մի հրեշավոր ծրագրերի իրագործման ցանցի մեջ, որի վերջնաարդյունքը կարող է ուղակի կործանարար լինել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company