.
Վստահ եմ՝ իշխանափոխությունից հետո այսօր գործող բազմաթիվ դատավորներ կանգնելու են արդարադատության առաջ Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա. Լուսանկար Ասում են՝ յուբկով պարող տղերքը ծիպա քրմեր էին Դանիել ջան, այս փողոցը կառուցող նախագահին բանտարկել եք. Լուսանկար Ես պատկերացնում եմ իսկական գյումրեցի դարբնի մետաֆիզիկական հայհոյանքները, երբ լսել է էս տրանսսեքսուալների իշխանության անհաջող կռուտիտը Նա գտնվել ու գտնվում է երկրի հակառակ կողմում Պառակտված, սևուսպիտակ, հայհոյող կանանցով և ֆեյք օրակարգով լցոնված երկիրը չէր էլ կարող ունենալ Անկախությանը արժանի տոնակատարություն Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր Փոխգնդապետը մնում է կոմայի մեջ. մարզպետը հերքում է դեպքի հետ կապը. Տեսանյութ Արդյոք տարբերություն չկա՞ պաշտոնանկության և պաշտոնից հրաժարական տալու միջև «Հասանք Լոս Անջելես». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Հարգելի Արսինե Խանջյա՛ն, Ձեր երկար տարիների պայքարը Հայաստանում իր պտուղներն է տալիս Զոոլոգիական բուրժուազիայի տոնը Աննա Հակոբյանը հայկական տարազով է ներկայացել. Լուսանկար Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է
ԼՐԱՀՈՍ
 Վստահ եմ՝ իշխանափոխությունից հետո այսօր գործող բազմաթիվ դատավորներ կանգնելու են արդարադատության առաջ Վստահ եմ՝ իշխանափոխությունից հետո այսօր գործող բազմաթիվ դատավորներ կանգնելու են արդարադատության առաջ  Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա. Լուսանկար Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա. Լուսանկար  Ասում են՝ յուբկով պարող տղերքը ծիպա քրմեր էին Ասում են՝ յուբկով պարող տղերքը ծիպա քրմեր էին  Դանիել ջան, այս փողոցը կառուցող նախագահին բանտարկել եք. Լուսանկար Դանիել ջան, այս փողոցը կառուցող նախագահին բանտարկել եք. Լուսանկար  Ես պատկերացնում եմ իսկական գյումրեցի դարբնի մետաֆիզիկական հայհոյանքները, երբ լսել է էս տրանսսեքսուալների իշխանության անհաջող կռուտիտը Ես պատկերացնում եմ իսկական գյումրեցի դարբնի մետաֆիզիկական հայհոյանքները, երբ լսել է էս տրանսսեքսուալների իշխանության անհաջող կռուտիտը  Նա գտնվել ու գտնվում է երկրի հակառակ կողմում Նա գտնվել ու գտնվում է երկրի հակառակ կողմում  Պառակտված, սևուսպիտակ, հայհոյող կանանցով և ֆեյք օրակարգով լցոնված երկիրը չէր էլ կարող ունենալ Անկախությանը արժանի տոնակատարություն Պառակտված, սևուսպիտակ, հայհոյող կանանցով և ֆեյք օրակարգով լցոնված երկիրը չէր էլ կարող ունենալ Անկախությանը արժանի տոնակատարություն  Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր  Փոխգնդապետը մնում է կոմայի մեջ. մարզպետը հերքում է դեպքի հետ կապը. Տեսանյութ Փոխգնդապետը մնում է կոմայի մեջ. մարզպետը հերքում է դեպքի հետ կապը. Տեսանյութ  Արդյոք տարբերություն չկա՞ պաշտոնանկության և պաշտոնից հրաժարական տալու միջև Արդյոք տարբերություն չկա՞ պաշտոնանկության և պաշտոնից հրաժարական տալու միջև  «Հասանք Լոս Անջելես». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել «Հասանք Լոս Անջելես». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել  Հարգելի Արսինե Խանջյա՛ն, Ձեր երկար տարիների պայքարը Հայաստանում իր պտուղներն է տալիս Հարգելի Արսինե Խանջյա՛ն, Ձեր երկար տարիների պայքարը Հայաստանում իր պտուղներն է տալիս  Զոոլոգիական բուրժուազիայի տոնը Զոոլոգիական բուրժուազիայի տոնը  Աննա Հակոբյանը հայկական տարազով է ներկայացել. Լուսանկար Աննա Հակոբյանը հայկական տարազով է ներկայացել. Լուսանկար  Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է  Բնական է, որ «ձեր ժամանակների հերոսը» յուբկով տրանսվեստիտ «տղամարդը» պտի լինի Բնական է, որ «ձեր ժամանակների հերոսը» յուբկով տրանսվեստիտ «տղամարդը» պտի լինի  Օրվա կադր․ սորոսական Դանիել Իոաննիսյանը հրահանգավորում է սորոսականների սիրելի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Օրվա կադր․ սորոսական Դանիել Իոաննիսյանը հրահանգավորում է սորոսականների սիրելի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին  Պոպուլիստի գործելաոճն է՝ խոստանալ ու չանել Պոպուլիստի գործելաոճն է՝ խոստանալ ու չանել  Հայաստանի Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնով. Տեսանյութ Հայաստանի Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնով. Տեսանյութ  Տիկնայք և պարոնա՛յք, ձեր գործողությունները հակասում են Սահմանադրությանը և օրենքներին Տիկնայք և պարոնա՛յք, ձեր գործողությունները հակասում են Սահմանադրությանը և օրենքներին  ՀՀ համար անգնահատելի դեր ունեցողն անկախության տոնին մեկուսարանում է ՀՀ համար անգնահատելի դեր ունեցողն անկախության տոնին մեկուսարանում է  Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  ԱՄՆ և ՌԴ նախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ և ՌԴ նախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբ  Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք. ԱԱԾ. Տեսանյութ Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք. ԱԱԾ. Տեսանյութ  «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ  Վայոց Ձորում գրանցված միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած ՊՆ փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս. Դավիթ Տոնոյան. Տեսանյութ Վայոց Ձորում գրանցված միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած ՊՆ փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս. Դավիթ Տոնոյան. Տեսանյութ  Տգեղ է՝ գովերգել մի բան, որում ոչ մի ներդրում չունես, դեռ մի բան էլ օրը մի քար հանում ես հիմքերից... Տգեղ է՝ գովերգել մի բան, որում ոչ մի ներդրում չունես, դեռ մի բան էլ օրը մի քար հանում ես հիմքերից...  Հույսով եմ, որ մի օր կգտնվի մեկը, ով վերջապես մեր պետության համար նորմալ սցենար կգրի Հույսով եմ, որ մի օր կգտնվի մեկը, ով վերջապես մեր պետության համար նորմալ սցենար կգրի


Որքանո՞վ ժամանակավոր կլինի Փաշինյանի իշխանությունը

Որքանո՞վ ժամանակավոր կլինի Փաշինյանի իշխանությունը

Այս հարցի վերաբերյալ հայաստանյան և միջազգային դիտորդների կարծիքները բաժանված են երկու մասի:

Դիտորդների մի մասի կարծիքով թե՛ Հայաստանում և թե՛ երկրից դուրս Նիկոլ Փաշինյանին համարում են «ժամանակավոր» կառավարիչ: Նույնիսկ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ անցած դեկտեմբերի 9-ի ընտրություններում Փաշինյանը հիմնավոր հաղթանակ արձանագրեց, և այն ընդունվեց հանրության մեծ մասի կողմից: Փաշինյանի «ժամանակավոր» լինելու թեզը հիմնավորում են նրանով, որ նա պետականկառավարման փորձ չունի և իր իշխանությունը ձևավորել է «մեծերի մանկապարտեզի»  մոդելով, ինչը երկարաժամկետ հեռանկար չի կարող ունենալ: Հայաստանի նման կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի մարտահրավերներին Փաշինյանն ու իր թիմը հաստատ չեն կարող արժանապատիվ լուծումներ տալ։

Դիտորդների մյուս մասի կարծիքով Փաշինյանին այլևս ոչինչ չի խանգարելու երկրում հաստատել անձիշխանություն: Գործադիրն իր ձեռքում է, օրենսդիրը՝ նույնպես, մնացել է լուծել միայն դատական իշխանության հարցը, որը Փաշինյանի համար ժամանակի հարց է լինելու միայն։

Նույնիսկ երբ հայտնի էյֆորիան երկրում շեշտակի նվազի, միևնույն է, նշում են նրանք, Փաշինյանի դիրքերը ոչ ոք չի կարողանա սասանել՝ օրինակ բերելով Սերժ Սարգսյանի փորձը: Եթե ցածր հանրային լեգիտիմություն ունեցող Սերժ Սարգսյանին հաջողվեց կառավարել երկիրը 10 տարի, ապա ի՞նչն է խանգարելու Փաշինյանին կառավարել նույն ժամկետով։

Իմ կարծիքով ճշմարտությունն, ինչպես միշտ, գտնվում է այս երկու տեսակետի արանքում, և Փաշինյանի՝ ժամանակավոր լինելու մասով ոչինչ նախօրոք կանխորոշված չէ: Փաշինյանի ճակատագիրը կախված է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից:

Ճիշտ է, Սերժ Սարգսյանին հաջողվեց երկիրը կառավարել տաս տարի, սակայն պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նրա ժամանակ հասարակությունը «քնած էր» և չէր հավատում, որ ինքնուրույն կարող է փոխել իր ճակատագիրը, մինչդեռ այսօր մենք ունենք «արթնացած» հասարակություն, ով մի անգամ տեսել է, որ կարող է փոխել իշխանությունը, և նույնը կանի, եթե տեսնի, որ Փաշինյանը շեղվում է իր խոստացած գլխավոր ուղենշից:

Գամսախուրդիան ժամանակին նույնպես շռնդալից հաջողություն արձանագրեց ընտրություններում, սակայն ընդամենը 7 ամիս անց կորցրեց իշխանությունը: Նույնը կատարվեց Էլչիբեյի հետ: Այնպես որ, էյֆորիկ մթնոլորտում ընտրություններում հաջողություն արձանագրելը երաշխիք չի տալիս հանգիստ կառավարելու համար:

Ավելին՝ բոլոր հեղափոխական կառավարիչների քաղաքական կյանքը երկար չի տևել:

Գամսախուրդիան կառավարել է 7 ամիս, Էլչիբեյը՝ մեկ տարի, Շուշկևիչը Բելառուսում կառավարել է 3 տարի: Կրավչուկը Ուկրաինայում կառավարել է նույնպես 3 տարի: Բակիևը Ղրղզստանում կառավարել է 5 տարի, Վալենսան Լեհաստանում՝ նույնքան:

Ամենաերկարակյաց հեղափոխական գործիչներն են եղել Ելցինը Ռուսաստանում (կառավարել է 8 տարի), Սաhակաշվիլին՝ Վրաստանում (8 տարի), և Տեր-Պետրոսյանը  (7 տարի):

Որ շարքին կպատկանի Փաշինյանը՝ «երկարակյացների՞», թե՞ «ժամանակավորների»՝ կախված է իր քայլերից և հանրության հակազդեցությունից: Պարզ է մեկ բան՝ վերը նշված հեղափոխական գործիչներից ոչ մեկն իր երկիրը կայուն և երկարատև զարգացման հիմքի վրա չի դրել: Նրանք ասպարեզ են բերել նոր մոտեցումներ, որոնց հիման վրա էլ նրանց փոխարինողներն իրենց երկրների երկարաժամկետ զարգացման հիմքերն են դրել:

Կվասնևսկին Վալենսայից հետո Լեհաստանը կառավարեց 10 տարի: Շևարնաձեն Գամսախուրդիայից հետո կառավարեց 10 տարի: Կուչման Կրավչուկից հետո կառավարեց 10 տարի Ուկրաինան, Ալիևները Էլչիբեյից հետո մինչ այսօր կառավարում են Ադրբեջանը՝ մոտ 26 տարի: Պուտինը Ելցինից հետո մինչ այսօր կառավարում է Ռուսաստանը՝ մոտ 20 տարի, Լուկաշենկոն Շուշկևիչից հետո մինչ այսօր կառավարում է Բելառուսը՝ մոտ 25 տարի, Քոչարյանը Տեր-Պետրոսյանից հետո 10 տարի կառավարեց Հայաստանը:

Այս օրինաչափությունը ցույց է տալիս, որ հեղափոխական գործիչների քաղաքական կյանքը սովորաբար երկար չի տևում՝ ի տարբերություն հետհեղափոխական գործիչների, որոնք ավելի երկար քաղաքական կյանք են ունենում:

Այս ամենի պատճառը նրանց տարբեր առաքելություններն են: Հեղափոխականներն ավելի շատ զբաղված են լինում հինը քանդելով՝ անկեղծ համոզված լինելով, որ հինը քանդելով ավտոմատ կսկսի կառուցվել նորը: Սակայն այդպես չի լինում, և կարճ ժամանակահատվածում հասարակությունները հոգնում են ցնցումներից ու պառակտումներից, և առաջ է գալիս նոր հիմքի վրա կայուն զարգացման պահանջը: Իսկ հեղափոխականները սովորաբար այդ խնդրի լուծմանը պատրաստ չեն լինում:

Պարզապես հեղափոխականների մի մասն արագ է քաղաքական արժեզրկման ենթարկվում, իսկ մյուս մասը՝ դանդաղ: Իսկ դա արդեն կախված է լինում այլ հանգամանքներից:

Մեր պարագայում նույնպես ոչինչ կանխորոշված չէ: Եվ որքանով ժամանակավոր կլինի Փաշինյանը՝ կախված է, միաժամանակ, և՛ իր քայլերիցև՛ հանրությունից:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Politeconomy.org

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company