.
Երևանում 4 հոգով, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է, ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին Տեսանյութ․ 6-ամյա տղան պատմում է, թե ինչպես է Դավիթ Սանասարյանը իրեն վթարի ենթարկել Խոշոր չափի գողություն՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ UEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար Փաստաբանի պահանջը՝ պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար Շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել․ Աննա Հակոբյան Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը․ Արփինե Հավհաննիսյան Հայտարարվել են տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները Նոր իրավիճակ Նորաշենում. Մարզպետը ստիպված է չեղարկել որոշումը Հարգելի ՍԴ դատավորներ, դիմացեք ռեժիմի ռեպրեսիաներին, մինչև վերջ պայքարեք Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին» «ՍԴ-ից կհեռանամ այն ժամանակ, երբ կլրանա իմ պաշտոնավարման ժամկետը»․ Հրայր Թովմասյան Կատալոնիայի քաղաքական գործիչները բանտարկության են դատապարտվել հանրաքվեի կապակցությամբ Վերջիվերջո պետության ղեկավար ես, ուշքի՛ արի Օձեր`Երևանում
ԼՐԱՀՈՍ
 Երևանում 4 հոգով, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է, ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին Երևանում 4 հոգով, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է, ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին  Տեսանյութ․ 6-ամյա տղան պատմում է, թե ինչպես է Դավիթ Սանասարյանը իրեն վթարի ենթարկել Տեսանյութ․ 6-ամյա տղան պատմում է, թե ինչպես է Դավիթ Սանասարյանը իրեն վթարի ենթարկել  Խոշոր չափի գողություն՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Խոշոր չափի գողություն՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ  UEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար UEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար  Փաստաբանի պահանջը՝ պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար Փաստաբանի պահանջը՝ պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար  Շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել․ Աննա Հակոբյան Շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել․ Աննա Հակոբյան  Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը․ Արփինե Հավհաննիսյան Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը․ Արփինե Հավհաննիսյան  Հայտարարվել են տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները Հայտարարվել են տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները  Նոր իրավիճակ Նորաշենում. Մարզպետը ստիպված է չեղարկել որոշումը Նոր իրավիճակ Նորաշենում. Մարզպետը ստիպված է չեղարկել որոշումը  Հարգելի ՍԴ դատավորներ, դիմացեք ռեժիմի ռեպրեսիաներին, մինչև վերջ պայքարեք Հարգելի ՍԴ դատավորներ, դիմացեք ռեժիմի ռեպրեսիաներին, մինչև վերջ պայքարեք  Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին» Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին»  «ՍԴ-ից կհեռանամ այն ժամանակ, երբ կլրանա իմ պաշտոնավարման ժամկետը»․ Հրայր Թովմասյան «ՍԴ-ից կհեռանամ այն ժամանակ, երբ կլրանա իմ պաշտոնավարման ժամկետը»․ Հրայր Թովմասյան  Կատալոնիայի քաղաքական գործիչները բանտարկության են դատապարտվել հանրաքվեի կապակցությամբ Կատալոնիայի քաղաքական գործիչները բանտարկության են դատապարտվել հանրաքվեի կապակցությամբ  Վերջիվերջո պետության ղեկավար ես, ուշքի՛ արի Վերջիվերջո պետության ղեկավար ես, ուշքի՛ արի  Օձեր`Երևանում Օձեր`Երևանում  Մետրոյի նոր կայարանի կառուցման մասին հայտարարությունից մոտ 10 ամիս անց քաղաքապետարանը չի նշում՝ երբ են մեկնարկելու շինարարական աշխատանքները Մետրոյի նոր կայարանի կառուցման մասին հայտարարությունից մոտ 10 ամիս անց քաղաքապետարանը չի նշում՝ երբ են մեկնարկելու շինարարական աշխատանքները  ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը  Քահանան պատահաբար ամուսնացրել է «ազաբ բաշուն» և հարսնաքրոջը Քահանան պատահաբար ամուսնացրել է «ազաբ բաշուն» և հարսնաքրոջը  ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը  Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի  «Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը «Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը  Նարեկ Մութաֆյանն ուղերձ է հղել կալանավայրից (լուսանկար) Նարեկ Մութաֆյանն ուղերձ է հղել կալանավայրից (լուսանկար)  Նիկոլի տուրիստական միֆը Նիկոլի տուրիստական միֆը  Սիրիայի բանակը մտել է Տաբկա քաղաք Սիրիայի բանակը մտել է Տաբկա քաղաք  ՀՀ ԱԳՆ պատասխանը Ալիևին. նա ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի ՀՀ ԱԳՆ պատասխանը Ալիևին. նա ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի  «Ներկա դրությամբ Սիրիայի հյուսիսում ապրող հայերի տեղափոխության հարց դրված չէ». Աննա Նաղդալյան «Ներկա դրությամբ Սիրիայի հյուսիսում ապրող հայերի տեղափոխության հարց դրված չէ». Աննա Նաղդալյան  Ներգաղթ են ապահովում՝ տրանսգեդերներ Հայաստան հրավիրելով Ներգաղթ են ապահովում՝ տրանսգեդերներ Հայաստան հրավիրելով  Հանրայինը դրսևորել է շտապողականություն․ Մեդիա պաշտպան Հանրայինը դրսևորել է շտապողականություն․ Մեդիա պաշտպան


Ինչու՞ են սորոսականներն ու «Սասնա Ծռերը» պայքարում Հայաստանում միակ խոշոր անգլո-ամերիկյան ներդրող «Լիդիանի»-ի դեմ. Տեսանյութ

Ինչու՞ են սորոսականներն ու «Սասնա Ծռերը» պայքարում Հայաստանում միակ խոշոր անգլո-ամերիկյան ներդրող «Լիդիանի»-ի դեմ. Տեսանյութ

Առաջին հայացքից թվում է,  թե նոնսենս է, որ «արևմտյան» հիմնադրամներից սնվող կառույցները Հայաստանում պայքարեն նույն արևմտյան խոշոր ներդրողների դեմ: Իսկ «Լիդիանն» այսօր միակ խոշոր անգլո-ամերիկյան ընկերությունն է, որ ներկայացված է Հայաստանում: Ավելին, բնապահպանական նորմերի պահպանման տեսանկյունից «Լիդիանին» այսօր հավասարը չկա մեր երկրում:

Ավելին, «Լիդիանի» ճակատագիրը կարող է ցուցիչ լինել մյուս ընկերությունների համար: Այն, որ այստեղ  հարցի բնապահպանական  մասը չնչին դեր է կատարում, արդեն պարզ է դառձել շատերի համար:

Սակայն վերադառնանք մեր հարցադրմանը, ինչպե՞ս է ստացվել, որ       
«արևմտյան» գրանտակերները պայքարում են նաև արևմտյան ներդրողի դեմ: Այս հարցի պատասխանը շատ հասկանալի է նրանց համար, ովքեր գիտեն, թե ովքեր են իրականում հանդես գալիս «սորոսականների» և «Սասնա Ծռերի» տակ:

Արտաքուստ «սորոսականները» պայքարում են երկրում մարդու իրավունքների պաշտպանության օգտին, կյանքի բոլոր ոլորտներում ազատականության համար և նաև բնապահպանման խնդիրների համար:

Իրականում այս կառույցի տակ թաքնված են բոլորովին այլ գործիչներ: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ իր վաղ գործունեության ընթացքում  օրինակ հայտնի սորոսական Արթուր Սաքունցը միջազգային ֆորումների ժամանակ դատապարտում էր հայկական զորքերի ներկայությունը Ադրբեջանի «գրավյալ տարածքներում»: Հետո նրան «հասկացրին», որ այդպես «վարվել» չարժե, քանի  որ նա «այլ  հարցեր ունի լուծելու»:

Ինչ վերաբերվում է «Սասնա Ծռերին», ապա այս իբր խիստ ազգայնական կառույցի տակ թաքնված է կասկածելի մի միավորում, որի շահերը ձևակերպվում են դրսից: Դրսի ու այս կառույցի կապող օղակը քաղաքացի Գարեգին Չուքագզյանն է, ով ժամանակին կոորդինացնում էր  նույն հայաստանյան «Սորոսի»  հիմնադրամի աշխատանքները:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչն է իրենց միավորում Ամուլսարի հարցում:

Նախապես ներկայացնենք, թե ինչ շրջաբերականներով է զինված թուրքական MIT գաղտնի ծառայությունը, որի  Հայաստանին  վերաբերվող մասում նշված է հետևյալը:

Եվ այսպես ներկայացնենք կետերով թուրքական հետախուզական կառույցի թեզերը նվիրված Հայաստանին:

Թեզ առաջին

Հայաստանը որպես պետություն արհեստածին պետություն է և գոյատևում է բացառապես Մոսկվայի շնորհիվ: Եվ այդ երկրի թուլացման համար պետք է թուլացնել Մոսկվայի և Երևանի կապը` անվստահություն մտցնելով իրենց հարաբերությունների մեջ:

Թեզ երկրորդ

Այդ երկրի տնտեսության քայքայման համար պետք է ոչ բարենպաստ մթնոլորտ ձևավորել  դրսի և ներսի ներդրողների մոտ: Գումարի բացակայության պայմաններում  երևանյան իշխանությունները ստիպված կլինեն հաշվի նստել Ադրբեջանի պահանջների հետ, քանի որ արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող  Մոսկվան ավելորդ գումարներ չունի, որ տրամադրի Երևանին:

Թեզ երրորդ

Հայաստանում ռուսական վերնախավին վարկաբեկման լավագույն տարբերակը կոռուպցիայի դեմ պայքարն է նախկին իշխանությունների դեմ: Իսկ որպես գործիք «անցումային արդարադատության» ինստիտուտի կիրառումը: Այդ մոդելը կիրառվեց  բալթյան երկրներում և իր ցանկալի պտուղները տվեց: Նույնը պիտի քարոզվի Հայաստանում:

Եթե այդ ինստիտուտը Հայաստանում ընդունվի, ապա ռուսամետ վերնախավի ազդեցությունն այդ երկրում կտրուկ կթուլանա: Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում կառաջանա խզում: Եվ արդյունքում, Մոսկվայի ու Անկարայի միջև Հայաստանի հարցում քաղաքական առևտուրը ավելի դյուրին կդառնա:

Թեզ չորրորդ

Պետք է ամեն կերպ վարկաբեկվի Հայաստանի ռազմական վերնախավը: Առանց այդ խնդրի լուծման`  Ղարաբաղի հարցում   Հայաստանի ցանկացած  ղեկավար կաշկանդված   կլինի գնալ ոչ պոպուլյար լուծումների: Մանավանդ, որ հայկական բանակը կառավարվում է խորհրդային մոդելով, որտեղ կոռուպցիոն ռիսկերը չափազանց մեծ են:

Հիշենք, որ խորհրդային բանակի վարկաբեկման գործընթացը վերջնարդյունքում նպաստեց ԽՍՀՄ-ի փլուզմանը:

Թեզ հինգերորդ

Հայաստանում ապրող բնակչությունը արտաքուստ  ունի մեկ իդենտիֆիկացիա: Իրականում, այստեղի բնակչության մեծ մասը երկվորներ են, որոնք չունեն մեկ միասնական հայրենիքի  գաղափար: Եվ պետք է մաքսիմալ քարոզչության միջոցով նպաստել այդ բնակչության տարբեր մասերի պառակտմանը: Առաջին ճակատում պետք է դրվի հայաստանցիների և ղարաբաղցիների տարբեր լինելու հարցը: «Ղարաբաղցիները  հայ չեն» թեզը պիտի քարոզվի ամենաինտենսիվ կերպով:

Երկրորդ պլանում պիտի դրվի «ախպարները վատ հայեր են» հայտնի թեզը: Դրանով կարելի կլինի վարկաբեկել հայկական սփյուռքին, ով տարիներ շարունակ ճանճի տզզոցի նման  փորձում է վնասել  Թուրքիայի  արտաքին իմիջին:

Թեզ վեցերորդ

Պետք է արշավ սկսվի երկրից  ռուսական ռազմաբազայի դուրսբերման համար երկրից: Դրա համար պետք է դրվեն այդ խնդրի լուծման բոլոր հիմքերը:

Քանի դեռ ռուսական բազան առկա է Հայաստանում, Թուրքիան չի կարող քաղաքական տեսանկյունից   խնդրի լուծման հնարավոր կիպրոսյան  տարբերակը կիրառել: Եվ դա ըմբռնումով են ընդունում Ադրբեջանում: Սակայն հենց դրա պատճառով էլ Ադրբեջանի վրա Անկարայի ազդեցությունն ավելի թույլ է լինում Մոսկվայի համեմատ:

Ուշադրությամբ վերլուծելով  թուրքական MIT-ի շրջաբերականները Հայաստանին վերաբերվող խնդրին` փորձենք այս ամենը համեմատել, թե ինչ հիմնական կարգախոսներով են հանդես գալիս այնպիսի կառույցներ ինչպիսիք են`

-«Սասնա Ծռեր» քաղաքական միավորումը

-« Սորոսական» կոչված մի շարք գործիչներ

- «Քաղաքացու որոշում»  կուսակցության անդամները,

-«Իմ քայլը» դաշինքի առանձին անդամներ

Եվ եթե փորձենք համեմատել վերը նշված քաղաքական կառույցների հիմնական թեզերը  MIT-ի թեզերի հետ, ապա կտեսնենք  նմանության խիստ վտանգավոր պատկեր:

Անկասկած, այդ կառույցները միայն արտաքին տեսքով են «արևմտամետ» բնույթի: Քանի որ, ինչպես հայտնի է,  Հայաստանում ծայրահեղ արևմտամետ դիրքորոշումն անխուսափելիորեն  և օբյեկտիվորեն սպասարկում է Թուրքիայի շահերը: Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն է այդպիսին:

Նույնը Վրաստանում է: Այդ երկրում Թուրքիայի ներդրումների ծավալները արդեն գերազանցում են մոտ 30 տոկոսը: Իսկ եթե դրան գումարենք Ադրբեջանի ներդրումների ծավալը, որը կազմում է ընդհանուր ներդրումների  մոտ 15 տոկոսը, ապա կստացվի, որ Վրաստանի մոտ 45 տոկոս ներդրումները գալիս են Թուրքիայից և Ադրբեջանից:

Սակայն մեր և վրացիների մեջ կա մի մեծ տարբերություն: Ըստ նույն թուրքական MIT-ի շրջաբերականների` Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի,  չի ընկալվում որպես «տարածաշրջանում ռուսական աշխարհաքաղաքական կույրաղիք»/ձևակերպումը թուրքերինն է/:

Անշուշտ, Հայաստանում բացի «թուրքամետներից» գործում են նաև «ռուսամետներ», «արևմտամետներ», «պարսկամետներ» և այլն: Ցավոք, սա հայաստանյան դառը իրողություն է:

Սակայն այս մետների մեջ կա մի էական տարբերություն: Ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը, և ոչ էլ Իրանը իրենց գաղտնի ծրագրերում, Հայաստանի ոչնչացման խնդիր չեն դնում` ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի:

Թուրքիայում դա դրված է գաղտնի ձևով, իսկ Ադրբեջանում արդեն ակադեմիական մակարդակով բոլոր կրթական և գիտական հաստատություններում իջեցված է այն շրջաբերականը, որ  «Հայաստանը արհեստածին պետություն է և զբաղեցնում է իրականում Արևմտյան Ադրբեջանի տարածքի մի մասը»:

Կարծում ենք, որ սրանից հետո ոչ մեկին չպետք է զարմացնի, թե ինչու են վերը նշված հայտնի կառույցները հանդես գալիս հայտնի և նույնանման կարգախոսներով:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company