.
Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ Մի՞թե չեք գիտակցում, որ որդեգրել եք քաղաքական ցնցումների ընթացք Պաշտպանը ներկայացրեց Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն Ազգային ժողովը տոտալ ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա. Լևոն Քոչարյան 100 փաստերի տակ անլուրջ կամ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին. Արմեն Աշոտյան. Տեսանյութ Դավիթ Տոնոյանի և պատգամավորների միջև փակ հանդիպում կլինի Մոսկվայում բացասաբար են ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի հետ․ Սկակով Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը. ուղիղ Փաշինյանի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
ԼՐԱՀՈՍ
 Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ  Մի՞թե չեք գիտակցում, որ որդեգրել եք քաղաքական ցնցումների ընթացք Մի՞թե չեք գիտակցում, որ որդեգրել եք քաղաքական ցնցումների ընթացք  Պաշտպանը ներկայացրեց Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն Պաշտպանը ներկայացրեց Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն  Ազգային ժողովը տոտալ ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա. Լևոն Քոչարյան Ազգային ժողովը տոտալ ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա. Լևոն Քոչարյան  100 փաստերի տակ անլուրջ կամ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին. Արմեն Աշոտյան. Տեսանյութ 100 փաստերի տակ անլուրջ կամ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին. Արմեն Աշոտյան. Տեսանյութ  Դավիթ Տոնոյանի և պատգամավորների միջև փակ հանդիպում կլինի Դավիթ Տոնոյանի և պատգամավորների միջև փակ հանդիպում կլինի  Մոսկվայում բացասաբար են ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի հետ․ Սկակով Մոսկվայում բացասաբար են ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի հետ․ Սկակով  Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը. ուղիղ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը. ուղիղ  Փաշինյանի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները Փաշինյանի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները  «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ  ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ  ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան  Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը  Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ  Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում  Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան  Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ  Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ  Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան  Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները  Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին  Բարդ իրավիճակ Բարդ իրավիճակ  Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից  Արքան մերկ է Արքան մերկ է  «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում  Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու


Վլադիմիր Կարապետյանը չէ, որ պետք է գնահատական տա. Վիտալի Բալասանյան. Տեսանյութ

Վլադիմիր Կարապետյանը չէ, որ պետք է գնահատական տա. Վիտալի Բալասանյան. Տեսանյութ

«168 Ժամ»-ը գրում է․ «Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանին մայիսյան եռատոնի կապակցությամբ ազատ արձայկելու վերաբերյալ Արցախի  ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակին՝ուղղված ՀՀ գլխավոր դատախազին։

«Եթե Արցախի երկու նախագահները՝ գործող և նախկին, դիմել են, որ Ռոբերտ Քոչարյանին թույլ տային մասնակցել Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումներին, պետք է հարգեին այդ դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին: Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական գործի հետապնդումը կասեցնեին, նրանց հայտարարությունն այն էր, որ գոնե այս օրերին, Հաղթանակի օրը բոլոր նախագահները ներկա գտնվեին, մասնակցեին մեր հաղթանակներին»,- ասել էր Վիտալի Բալասանյանը։

Վիտալի Բալասանյանի այս  մեկնաբանությանն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք պահպաներ անհրաժեշտ զսպվածություն։

«Եթե չեմ սխալվում՝ վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։ Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ լինելով, իր իսկ պնդմամբ՝ Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ դոլարային միլիարդատեր, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Փոխանակ այս քանի տարվա մեջ հորդորեր ներդրումներ անելու, անտեղի հայտարարություններ է անում»,- ասել էր Վլադիմիր Կարապետյանը:

168.am-ն այս ամենի վերաբերյալ զրուցեց Վիտալի Բալասանյանի հետ։

– Պարոն Բալասանյան, վերջին տարիներին, երբ Արցախում տեղի է ունեցել Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառում, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրանց մասնակցե՞լ է, թե՞ ոչ։

– Չեմ կարող ասել, որ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 9-ի բոլոր միջոցառումներին մասնակցել է, հատկապես, երբ զբաղեցնում էր պետական պաշտոն։ Սակայն Հայաստանից միշտ պետական պատվիրակություն եղել է՝ թե՛ ի դեմս վարչապետի ու նախագահի, թե՛ ԱԺ- նախագահի։ Նրանք մասնակցել են բոլոր միջոցառումներին, մայիսի 9-ին, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության տոնին։ Այսինքն՝ տարբեր միջոցառումների Հայաստանը՝ ի դեմս առաջին դեմքերի, մասնակցել է։

– Արցախի տնտեսության և ընդհանրապես Արցախի համար Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է արել։

– Արցախի ազատագրական շարժման ակունքներում Ռոբերտ Քոչարյանը կարևոր դերակատարում է ունեցել։ Եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ և Արցախի Հանրապետության դե ֆակտո և դե յուրե ղեկավարը։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի անձնական միջոցներին, ինչպես նշվում է Վ. Կարապետյանի մեկնաբանության մեջ, չեմ էլ ուզում մեկնաբանել այդ մարդու ասածները, եթե նա տեղյակ է, որ Ռոբերտ Քոչարյանը միլիարդներ ունի, ապա ճիշտ կլինի՝ դիմի համապատասխան մարմիններին և տա հաղորդագրություն։ Ես ընդհանրապես տեղյակ չեմ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին, ուր մնաց՝ Ռ. Քոչարյանին էլ հորդորեի, որ Արցախում ներդրումներ աներ, ես սա անկեղծ եմ ասում։

– Ըստ ՀՀ վարչապետի խոսնակի, Ձեր պաշտոնը զբաղեցնող պաշտոնյան իր մեկնաբանություններում պետք է մի քիչ զուսպ լիներ։ Ձեր մեկնաբանության մեջ ի՞նչն է անզուսպ՝ըստ Ձեզ։

– Նախ՝ այդ հարցն ուղղեք պարոն Վլադիմիր Կարապետյանին, երկրորդ՝ նա չէ, որ պետք է իմ հայտարարություններին գնահատական տա ու ասի, որն է լուրջ կամ անլուրջ։ Իմ  խոսքում որևէ անզուսպ հայտարարություն չկա։ Լրագրողների հետ զրույցում ասել եմ, որ Արցախի երկու նախագահները դիմել են, և ՀՀ իշխանություններն ու իրավապահ մարմինները պետք է հարգեին։

Չենք ասել, որ իրավապահներն այդ գործը պետք է կասեցնեին, եթե նա որևէ բան է կատարել, ապա պետք է պատասխան տա օրենքի տառին համապատասխան։ Ասածն այն է եղել, որ,  եթե չեն հարգել Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահների դիմումը կամ խնդրանքը, ապա սխալ են արել, քանի որ մենք փորձում ենք միասնաբար նշել այդ օրը։

Սա է եղել կարևորը, որ Հայաստանի իշխանություններին Արցախի իշխանություները համախմբվածության կոչ են անում, և անհրաժեշտ էր, որ այդ կոչին ընդառաջ քայլ անեին։ Սա է եղել իմ անձնական կարծիքը, բայց եթե մարդիկ կան, որ իմ անձնական կարծիքը վերածում են պաշտոնական հայտարարության, խնդիր չկա՝ դա նրանց գնահատականն է։

– Մայիսի 9-ին Արցախում տեսա՞ք Հայաստան-Արցախ միասնականությունը։

–  Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում եթե լինում են նման միջոցառումներ, ապա որևէ մեկը չպետք է սպասի պաշտոնական հրավերի, խոսքը բոլորին է վերաբերում՝ թե՛ պաշտոնաթող նախագահներին ու այլ պաշտոնյաների, թե՛ սփյուռքահայությանը։ Նման միջոցառումների մասնակցելը բոլորիս սրբազան պարտքն է։ Մեծ   պատասխանատվությամբ մենք պետք է հարգենք ու պաշտենք այն հաղթանակները, որոնք եղել են Արցախի ու Հայաստանի միաբանության ու համատեղ թափած արյան արդյունքում։

– Արցախից վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ. «Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ»: Ի՞նչ կասեք այս ամենի վերաբերյալ։

– Ես չեմ տեսել, թե ինչ է գրել վարչապետը, բայց եթե նա որևէ մեկից լսել է նման բան, ցանկալի կլինի, որ նա բարձրաձայնի, թե ով է նման բան ասել։ Եթե վարչապետը նման բան է ասում, ապա դա իր գնահատականն է, ես չեմ կարող մեկնաբանել։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը նամակ էին ուղղել ՀՀ դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքով։

Նամակին ի պատասխան՝ գլխավոր դատախազը հայտնել էր, որ Ռ. Քոչարյանի գործն արդեն դատարանում է, ուստի իրավասու չէ նրա խնդրի հետ կապված որևէ որոշում կայացնել»։

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company