.
Սերժ Սարգսյանը մերժել է Մխիթար Հայրապետյանի հրավերը «Փաշինյանը վախենում է փողոցից և այն մարդկանցից, որոնց չի կարող ռևանշիստի պիտակ կպցնել»․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Հայկ Մարությանին Կարմիր բլուրում անակնկալի բերեցին. նրան նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի գիրքը. Տեսանյութ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը Հիմա ես ուղիղ անալոգիա եմ տեսնում անցյալ դարի 30-ականների բոլշևիկյան վակխանալիայի ու այսօրվա մեր թավշյա հեղափոխականների արարքների միջև Ավտովթար մահվան ելքով. վարորդն ու ուղևորը մահացել են Շենգավիթում շուկայի աշխատողները գործադուլ են անում. Տեսանյութ «Վթարի ենթարկված ժամկետային զինծառայողն օրինական արձակուրդում է». Արծրուն Հովհաննիսյան Անձրևաշատ օրեր են սպասվում Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Մտնում ենք ավտորիտարիզմի և անհանդուրժողականության, կարծիքի սահմանափակման և այլախոհության դատապարտման փուլ Նիկոլի ռեժիմը եւ նրա քաղաքական հետեւանքները Կարող ա՞ կողքից մի քիչ ուտում ես, Նիկո՛լ․ Գուրգեն Եղիազարյան. Տեսանյութ «Ես իմ սենյակից ո՞ւր գնամ»․ Գյումրու տուն-ինտերնատում հացադուլ է սկսվել Ո՞վ է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը․ Արթուր Դանիելյան
ԼՐԱՀՈՍ
 Սերժ Սարգսյանը մերժել է Մխիթար Հայրապետյանի հրավերը Սերժ Սարգսյանը մերժել է Մխիթար Հայրապետյանի հրավերը  «Փաշինյանը վախենում է փողոցից և այն մարդկանցից, որոնց չի կարող ռևանշիստի պիտակ կպցնել»․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ «Փաշինյանը վախենում է փողոցից և այն մարդկանցից, որոնց չի կարող ռևանշիստի պիտակ կպցնել»․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ  Հայկ Մարությանին Կարմիր բլուրում անակնկալի բերեցին. նրան նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի գիրքը. Տեսանյութ Հայկ Մարությանին Կարմիր բլուրում անակնկալի բերեցին. նրան նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի գիրքը. Տեսանյութ  Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը  Հիմա ես ուղիղ անալոգիա եմ տեսնում անցյալ դարի 30-ականների բոլշևիկյան վակխանալիայի ու այսօրվա մեր թավշյա հեղափոխականների արարքների միջև Հիմա ես ուղիղ անալոգիա եմ տեսնում անցյալ դարի 30-ականների բոլշևիկյան վակխանալիայի ու այսօրվա մեր թավշյա հեղափոխականների արարքների միջև  Ավտովթար մահվան ելքով. վարորդն ու ուղևորը մահացել են Ավտովթար մահվան ելքով. վարորդն ու ուղևորը մահացել են  Շենգավիթում շուկայի աշխատողները գործադուլ են անում. Տեսանյութ Շենգավիթում շուկայի աշխատողները գործադուլ են անում. Տեսանյութ  «Վթարի ենթարկված ժամկետային զինծառայողն օրինական արձակուրդում է». Արծրուն Հովհաննիսյան «Վթարի ենթարկված ժամկետային զինծառայողն օրինական արձակուրդում է». Արծրուն Հովհաննիսյան  Անձրևաշատ օրեր են սպասվում Անձրևաշատ օրեր են սպասվում  Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին  Մտնում ենք ավտորիտարիզմի և անհանդուրժողականության, կարծիքի սահմանափակման և այլախոհության դատապարտման փուլ Մտնում ենք ավտորիտարիզմի և անհանդուրժողականության, կարծիքի սահմանափակման և այլախոհության դատապարտման փուլ  Նիկոլի ռեժիմը եւ նրա քաղաքական հետեւանքները Նիկոլի ռեժիմը եւ նրա քաղաքական հետեւանքները  Կարող ա՞ կողքից մի քիչ ուտում ես, Նիկո՛լ․ Գուրգեն Եղիազարյան. Տեսանյութ Կարող ա՞ կողքից մի քիչ ուտում ես, Նիկո՛լ․ Գուրգեն Եղիազարյան. Տեսանյութ  «Ես իմ սենյակից ո՞ւր գնամ»․ Գյումրու տուն-ինտերնատում հացադուլ է սկսվել «Ես իմ սենյակից ո՞ւր գնամ»․ Գյումրու տուն-ինտերնատում հացադուլ է սկսվել  Ո՞վ է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը․ Արթուր Դանիելյան Ո՞վ է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը․ Արթուր Դանիելյան  Գիշերը ողբերգական վթար է տեղի ունեցել. կան զոհեր. ԱԻՆ Գիշերը ողբերգական վթար է տեղի ունեցել. կան զոհեր. ԱԻՆ  Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունը աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին. ՊԵԿ Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունը աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին. ՊԵԿ  Գյումրիում ընթանում է ՊԵԿ ռազմավարական պլանավորման աշխատաժողովը, մասնացկում է նաև վարչապետը. Տեսանյութ Գյումրիում ընթանում է ՊԵԿ ռազմավարական պլանավորման աշխատաժողովը, մասնացկում է նաև վարչապետը. Տեսանյութ  Հայաստանից ԱՄՆ-ը արտագաղթել ցանկացող 267067 քաղաքացի ունենք Հայաստանից ԱՄՆ-ը արտագաղթել ցանկացող 267067 քաղաքացի ունենք  Եթե բռնապետական պետություն ենք դառնում, ուրեմն երեխաները պարտավոր են սովորել բռնապետի հեղինակած գլուխգործոցները Եթե բռնապետական պետություն ենք դառնում, ուրեմն երեխաները պարտավոր են սովորել բռնապետի հեղինակած գլուխգործոցները  «Հրապարակ». Ծառուկյանի որոշումը հեռահա՞ր էր. «Ժողովուրդը թույլ չի տա, որ վարչապետին անվստահություն հայտնեն» «Հրապարակ». Ծառուկյանի որոշումը հեռահա՞ր էր. «Ժողովուրդը թույլ չի տա, որ վարչապետին անվստահություն հայտնեն»  ԱԱԾ-ն փորձել է Թովմասյանի հետ համաձայնեցնել նրա ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը ԱԱԾ-ն փորձել է Թովմասյանի հետ համաձայնեցնել նրա ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը  Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր․ Արմեն Սարգսյան Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր․ Արմեն Սարգսյան  Ինչու են տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել Արցախ Ինչու են տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել Արցախ  Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1100 կրակոց. Արցախի ՊՆ Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1100 կրակոց. Արցախի ՊՆ  Չկա չարիք առանց բարիք, եթե իհարկե ... Չկա չարիք առանց բարիք, եթե իհարկե ...  «Ծռերը»՝ ՍԴ-ի դեմ պայքարի «առաջամարտիկներ» «Ծռերը»՝ ՍԴ-ի դեմ պայքարի «առաջամարտիկներ»  Մանրամասներ սպանված ոստիկանին կրակած երկու եղբայրների տված ցուցմունքներից. Ցմահ են տալու՞ Մանրամասներ սպանված ոստիկանին կրակած երկու եղբայրների տված ցուցմունքներից. Ցմահ են տալու՞


«Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին

«Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին

Hetq.am գրում է.

«Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդում է, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը:

Հրանտ Պիվազյանը «Հետք»-ի թղթակցին պատմեց, որ 1997 թ.-ից իր հոր՝ Վարազդատ Պիվազյանի կողմից Հայաստանի ողջ տարածքում և Արցախում հիմնադրվել են հեմոդիալիզի բաժանմունքներ: «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» ընկերությունը, առանց նախապայմանների, բուժհաստատություններին նվիրաբերել է ավելի քան 150 սարքավորում: Հրանտ Պիվազյանի խոսքով` այսօր փորձում են իրենց «բիզնեսը խլել»: Նա մեզ ներկայացրել է գործընթացը հավաստող մի շարք փաստեր և դրանց հետ կապված իրադարձությունների ժամանակագրությունը:

2019 թ.-ի հունվարին Վանաձորի ԲԿ-ն հայտարարել է հեմոդիալիզի պարագաների մրցույթ, սակայն պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գնումների վերահսկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի Սամվել Ադյանը Լոռու մարզպետարանի համապատասխան պաշտոնյային առաջարկել է նշված մրցույթում կատարել փոփոխություններ: Առաջարկվել էչափաբաժնից 3-ում մանրազերծման մեթոդը փոփոխության ենթարկել: Բացի դա, առաջարկվել է փոփոխության ենթարկել նույն բժշկական կենտրոնի մեկ այլ մրցույթի 1 չափաբաժնի տեխնիկական բնութագիրը:

Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Արթուր Մխիթարյանը պատասխանել է ՊՎԾ պաշտոնյային, որ «Ֆրեզեն» ընկերության կողմից առաջարկվող ապրանքները ունեն բարձր որակ և հուսալիություն, սարքավորումները գտնվում են երաշխիքի մեջ, իսկ այլ պարագաների օգտագործումն այս փուլում նպատակահարմար չէ: Մարզպետարանի պաշտոնյային նույն տեղեկությունը տրամադրել է նաև Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վ. Մկրտչյանը:

Պետական վերհսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը մեկ օր անց նույնաբովանդակ գրություն է ուղարկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ առաջարկելով հեմոդիալիզի պարագաների համար հայտարարված մրցույթի 4 չափաբաժնում փոփոխություն կատարել:

«Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենը հասկանալու համար, թե ինչ դավադրություն է նախապատրաստվում, փորձել է կապ հաստատել ՊՎԾ ներկայացուցիչ Սամվել Ադյանի հետ, որը հանդիպելու առաջարկը մերժել է, սակայն իմանալով, որ տնտեսվարողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պատրաստվում դիմել` համաձայնել է: «Մեր հեռախոսազրույցից մի քանի օր անց ինձ զանգահարեց իմ ծանոթը և ասաց, որ ցանկանում է ինձ հետ հանդիպել և զրուցել այս թեմայի շուրջ: Հանդիպեցի մեր ընդհանուր ծանոթին՝ Տարոն Ավետիսյանին՝ առաջարկելով պարզաբանել, թե ինչին են միտված կոնկրետ այս փոփոխությունները: Տարոն Ավետիսյանը պատասխանեց ինձ. «Ուշ թե շուտ իմանալու ես, ավելի լավ է միանգամից ասեմ, որ հիմա մեր հերթն է եկել ներկրելու հեմոդիալիզի պարագաներ...»»,- հանդիպումից մանրամասներ հայտնեց ընկերության տնօրենը:

ՊՎԾ մեկ այլ աշխատակից էլ՝ Գևորգ Խաչատրյանը, փորձում է բուժհաստատությունների ղեկավարներին համոզել, որ տեխնիկական բնութագրերը փոփոխեն: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն փոփոխում է տեխնիկական բնութագրերը: Հիվանդանոցի հայտարարած մրցույթին մասնակցում է «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը, armeps.am համակարգի տվյալներով, տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք է մատակարարել, Երևանի կամարանցումներն (դալան) է նկարազարդել և այլն: Նշված ՍՊԸ-ն, հաղթելով մրցույթը, երկրորդ փուլում ներկայացրել է մատակարարվելիք պարագաների տեխնիկական բնութագրերը: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ ներկայացված ապրանքները մանրազերծված են ռադիացիոն բետտա եղանակով, որը համարվում է մրցույթի խախտում: «Հեմոդիալիզի բժշկական պարագաները, օրինակ՝ արյան հոսքային գծերը, մետաղական գործիքները, որոնք որոշակիորեն կարծր են, կարող են մանրազերծվել գամմա կամ բետտա մեթոդով, սակայն կոնկրետ հեմոդիալիզատորում պարունակվող մանրաթելային հյուսվածքների պարագայում գամման և բետտան վնասում են այդ հյուսվածքների կառուցվածքը և բերում դիսֆունկցիայի ու բացասական ազդեցություն ունենում մարդու կյանքի և առողջության վրա»,- բացատրում է «Ֆրեզեն» ընկերության տնօրենը:

Հետագայում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մրցույթի տեխնիկական բնութագիրը կրկին փոփոխում են և հարմարեցնում «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացրած ապրանքների բնութագրերին:

Վանաձորի ԲԿ-ի մրցույթը կասեցնելու յուրահատուկ հնարք են բանեցնում: Կոտայքի մարզի Գառնի գյուղի մի բնակիչ, որը, ինչպես մեզ հաջողվեց պարզել, արտագնա աշխատանքի մեկնող է, դիմում է ներկայացնում «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ՝ պահանջելով կասեցնել Վանաձորի ԲԿ-ի հայտարարած մրցույթը և տեխնիկական բնութագրերում փոփոխություն կատարել:

Այս պատկերն ամբողջանում է, երբ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի հրամանով, արդեն փետրվար ամսին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստուգումներ են սկսվում կոնկրետ հեմոդիալիզների պարագաների գնման գործընթացում: ՊՎԾ-ն պահանջում է հիվանդանոցից նշված հարցին վերաբերող 2016-2018 թթ-ին կնքված պայմանագրերը, հանձնման ընդունման ակտերը և այլն:

«Ֆրեզեն» ընկերության տնօրենը բացատրում է, որ հեմոդիալիզի սարքավորման վրա այլ սարքավորումներ տեղադրելը վտանգավոր է մարդկանց առողջության համար, քանի որ նշված սարքավորմանը կարելի է միացնել բացառապես նույն ընկերության սարքավորումները, քանի որ հիմնական սարքի աշխատանքը կարող է խափանվել և անդառնալի հետևանքներ առաջացնել: Նա նաև ստացել է «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» ընկերության գրությունը, որով չի երաշխավորվում անխափան աշխատանքը` ընկերության հիմնական սարքավորմանը այլ սարքավորումներ միացնելու դեպքում:

«Ֆրեզեն» ընկերության տնօրեն Հրանտ Պիվազյանը խնդիրը ներկայացնելու համար հանդիպել է վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանին, սակայն վստահ չէ, որ խնդրով զբաղվում են: Հարցին՝ վստա՞հ եք, որ Դավիթ Սանասարյանը տեղյակ է իր ենթակաների գործողությունների իրական նպատակների մասին, Պիվազյանը դրական պատասխան տվեց: Նա պատրաստվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանին էլ ներկայացնել խնդիրը, քանի որ գերմանական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը պետական մակարդակով խնդիրների է բախվում, սակայն մինչև դիմելը, ցանկանում են հանդիպել վարչապետին:

Դավիթ Սանասարյանի հետ հարցազրույց անելու նպատակով դիմեցինք պետական վերահսկողական ծառայություն: Ծառայությունից այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն հնարավոր չեղավ ստանալ, քանի որ ստուգումների փուլում գտնվող գործերի մասին ՊՎԾ-ում չեն ցանկանում խոսել: Պատրաստ են խոսել միայն ստուգումներից հետո: Փորձեցինք ՊՎԾ աշխատակիցների և «Զորաշեն» ՍՊԸ-ի կապի մասին խոսել հենց «Զորաշեն» ընկերության ներկայացուցիչների հետ, որտեղից խոստացան, որ մեզ հետ կկապվի բժշկական սարքավորումների մրցույթով զբաղվող համապատասխան աշխատակիցը: Մինչև նյութի հրապարակումը, նշված ՍՊԸ-ից պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց:

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company