.
Գլխավոր դատախազին դասային աստիճան է շնորհվել Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Միացյալ Թագավորություն Իրավունք ունի՞ Կանադայում նախկին դեսպանը, ում ընտանիքի անդամները Կանադայի քաղաքացի են, «դասախոսություններ» կարդալ ինքնորոշման իրավունքի մասին Գերմանական մամուլը ծաղրանկարում պատկերել է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը Խոստումները տրվել են հինգ տարվա կտրվածքով, հինգ տարվանից դեռ տասն ամիս է անցել. Հայկ Սարգսյան Տպավորություն էր, որ Անդերսենի հեքիաթում ես. Նաիրա Զոհրաբյան Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից Քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցների վերաքննիչ բողոքը. Ուղիղ Ես վստահ կարող եմ պնդել , որ այս քաղաքապետը խաբել է ձեզ՝ մետրոյի կայարան չի կառուցվելու Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտում է «Հայելի» ակումբի դեմ հարձակումը Յուրա Իվանյանի մասով ծառայողական քննությունն ավարտվել է. զուտ իրավական առումով խախտում չկա. Քննչական կոմիտեի նախագահ Ժողովուրդ ջան, մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք Բենիամին Մաթևոսյան. Իշխանություններին պետք է վերահսկել, և միայն ուժեղ այլընտրանքային քաղաքական բևեռը կարող է դա անել. Տեսանյութ Նիկոլապաշտությունն աղանդ է դարձել Ռոզա Ֆիլբերգը նշանադրվել է. լուսանկար
ԼՐԱՀՈՍ
 Գլխավոր դատախազին դասային աստիճան է շնորհվել Գլխավոր դատախազին դասային աստիճան է շնորհվել  Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Միացյալ Թագավորություն Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Միացյալ Թագավորություն  Իրավունք ունի՞ Կանադայում նախկին դեսպանը, ում ընտանիքի անդամները Կանադայի քաղաքացի են, «դասախոսություններ» կարդալ ինքնորոշման իրավունքի մասին Իրավունք ունի՞ Կանադայում նախկին դեսպանը, ում ընտանիքի անդամները Կանադայի քաղաքացի են, «դասախոսություններ» կարդալ ինքնորոշման իրավունքի մասին  Գերմանական մամուլը ծաղրանկարում պատկերել է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը Գերմանական մամուլը ծաղրանկարում պատկերել է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը  Խոստումները տրվել են հինգ տարվա կտրվածքով, հինգ տարվանից դեռ տասն ամիս է անցել. Հայկ Սարգսյան Խոստումները տրվել են հինգ տարվա կտրվածքով, հինգ տարվանից դեռ տասն ամիս է անցել. Հայկ Սարգսյան  Տպավորություն էր, որ Անդերսենի հեքիաթում ես. Նաիրա Զոհրաբյան Տպավորություն էր, որ Անդերսենի հեքիաթում ես. Նաիրա Զոհրաբյան  Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից  Քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցների վերաքննիչ բողոքը. Ուղիղ Քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցների վերաքննիչ բողոքը. Ուղիղ  Ես վստահ կարող եմ պնդել , որ այս քաղաքապետը խաբել է ձեզ՝ մետրոյի կայարան չի կառուցվելու Ես վստահ կարող եմ պնդել , որ այս քաղաքապետը խաբել է ձեզ՝ մետրոյի կայարան չի կառուցվելու  Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտում է «Հայելի» ակումբի դեմ հարձակումը Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտում է «Հայելի» ակումբի դեմ հարձակումը  Յուրա Իվանյանի մասով ծառայողական քննությունն ավարտվել է. զուտ իրավական առումով խախտում չկա.  Քննչական կոմիտեի նախագահ Յուրա Իվանյանի մասով ծառայողական քննությունն ավարտվել է. զուտ իրավական առումով խախտում չկա. Քննչական կոմիտեի նախագահ  Ժողովուրդ ջան, մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք Ժողովուրդ ջան, մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք  Բենիամին Մաթևոսյան. Իշխանություններին պետք է վերահսկել, և միայն ուժեղ այլընտրանքային քաղաքական բևեռը կարող է դա անել. Տեսանյութ Բենիամին Մաթևոսյան. Իշխանություններին պետք է վերահսկել, և միայն ուժեղ այլընտրանքային քաղաքական բևեռը կարող է դա անել. Տեսանյութ  Նիկոլապաշտությունն աղանդ է դարձել Նիկոլապաշտությունն աղանդ է դարձել  Ռոզա Ֆիլբերգը նշանադրվել է. լուսանկար Ռոզա Ֆիլբերգը նշանադրվել է. լուսանկար  Մենք պարտավոր ենք հարգել միջազգային իրավունքը Մենք պարտավոր ենք հարգել միջազգային իրավունքը  Մենք գործազրկության էական նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան Մենք գործազրկության էական նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան  Հայաստան և Ադրբեջան. սիմետրիկ հայտարարություններ և ասիմետրիկ քայլեր Հայաստան և Ադրբեջան. սիմետրիկ հայտարարություններ և ասիմետրիկ քայլեր  Ինչքա՞ն է մեծացել Սեդրակ Քոչարյանի որդին. լուսանկար Ինչքա՞ն է մեծացել Սեդրակ Քոչարյանի որդին. լուսանկար  Թուրքիան հայտարարել է, որ քուրդ զինյալները դուրս են գալիս Ռաս ալ-Այն քաղաքից Թուրքիան հայտարարել է, որ քուրդ զինյալները դուրս են գալիս Ռաս ալ-Այն քաղաքից  Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ ԱԱԾ մեկուսարան Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ ԱԱԾ մեկուսարան  «Գեղեցկության ներարկումներից» հետո Լյուբով Ուսպենսկայային համեմատել են Մայքլ Ջեքսոնի հետ «Գեղեցկության ներարկումներից» հետո Լյուբով Ուսպենսկայային համեմատել են Մայքլ Ջեքսոնի հետ  Դուրս եկեք թմբիրից. հակառակորդը հերթական միլիարդն է նետում սպառազինությունների ձեռքբերման վրա Դուրս եկեք թմբիրից. հակառակորդը հերթական միլիարդն է նետում սպառազինությունների ձեռքբերման վրա  Քաղաքապետարանը՝ տոնական օրը բռնկված հրդեհի մասին Քաղաքապետարանը՝ տոնական օրը բռնկված հրդեհի մասին  Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գևորգ Կոստանյան Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գևորգ Կոստանյան  Nouvelles d’Arménie-ի գրասենյակը հարձակման է ենթարկվել Nouvelles d’Arménie-ի գրասենյակը հարձակման է ենթարկվել  Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Կրթություն ​բոլորի ​համար» միջազգային ​ցանցի ամենամյա ​համաժողովին. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Կրթություն ​բոլորի ​համար» միջազգային ​ցանցի ամենամյա ​համաժողովին. Տեսանյութ  Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք


«Այժմ նույն մտածողությունն է տիրում Հայաստանում, ինչ 19-րդ դարում էր». Ավետիք Իշխանյան

«Այժմ նույն մտածողությունն է տիրում Հայաստանում, ինչ 19-րդ դարում էր». Ավետիք Իշխանյան

168.am-ը գրում է. Հարցազրույց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։

– Պարոն Իշխանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգ այցից առաջ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն ու ԵՄ երկրների դեսպանները մտահոգություն հայտնեցին ԱԺ-ում տրանսգենդերի հետ կապված միջադեպի արձագանքների վերաբերյալ, ՀՀ ԱԳՆ-ն էլ նրանց կոչ արեց ձեռնպահ մնալ և առավել հարգանք ցուցաբերել հայկական հասարակության հանդեպ։ Ինչպե՞ս կբնորոշեք այս իրավիճակը, ինչի՞ կարող է այն հանգեցնել։

– ԱԳՆ-ի այդ հայտարարությունը, նաև ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը, ինչպես նաև ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը լսելով՝ կարծում եմ, որ ՀՀ իշխանությունների համար այսօր ամենակարևոր հարցը Հայաստանի հանրության շրջանում իրենց վարկանիշի պահպանումն է։ Նկատի ունեմ, որ քանի որ մեր հանրությունը կարծրատիպային մտածողություն ունի և հոգեբանորեն պատրաստ չի փոքրամասնություններին պաշտպանելուն, և նույն իշխանությունների դեմ երբեմն արհեստական ձևով մեղադրանքներ են առաջադրվում՝ գրգռելով հասարակության այդ զգացմունքները, իբր նրանք պաշտպանում են փոքրամասնություններին, նրանք էլ հակադարձում են:

Օրինակ՝ 2 օր առաջ Ն. Փաշինյանի խոսքը, որ Հանրապետականները գեյ-ակտիվիստներ են, ուզում են ցույց տալ, որ ո՛չ, հակառակը՝ նրանք են այդպիսին, իսկ իրենք, այսպես ասած, ավանդական արժեքների կրողներ են։

Այս բանավեճերի հիմնական խնդիրն է՝ հանկարծ մեզ՝ իշխանություններիս, չհամարեք, որ մենք փոքրամասնությունների պաշտպան ենք, ո՛չ, մենք ավանդական ընտանիքի կողմնակից ենք։ Սա զուտ քաղաքականություն է՝ վարկանիշի պահպանման համար, որպեսզի հանկարծ հասարակության մեջ այլ կարծիք չունենան իրենց մասին։ Սա ՀՀ իշխանությույների համար ավելի գերակա է, քան Հայաստանի միջազգային պարտավորությունները և ՀՀ միջազգային վարկը։

– Իսկ եվրոպական կառույցների գնահատականն ինչո՞վ է պայմանավորված։

– Եվրոպական կառույցների հայտարարությունն արդեն ամեն ինչ ասում է։ Պետք է հաշվի առնել, որ նրանք բավականին կոռեկտ են և, չեմ կարծում, որ նրանք այլևս որևէ լրացուցիչ հայտարարություն անեն, կամ ինչ-որ այլ բան, բայց ամեն դեպքում դա նկատի կունենան, որ նոր իշխանությունների համար նույնպես մարդու իրավունքները գերակա չեն։

– Նիկոլ Փաշինյանն այդ միջադեպը սադրանք անվանեց «Իմ քայլի» դեմ, իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարեց, որ եթե դա սադրանք է, ապա սադրանք է ոչ թե «Իմ քայլի», այլ իր ղեկավարած ուժի՝ ԲՀԿ-ի դեմ: Ո՞ւմ է ձեռնտու այդ սադրանքը։

– Միանգամայն ճիշտ եք ասում։ Ի՞նչ նկատի ունեն՝ «սադրանք» ասելով։ Ն.Փաշինյանը նկատի ուներ, որ երբ այսօր իշխանությունն իրենցն է և ԱԺ-ում այդպիսի ելույթը սադրանք էր իրենց իշխանության նկատմամբ, նպատակ ուներ վարկաբեկել իրենց իշխանությունը, իսկ Գ. Ծառուկյանն էլ, քանի որ նիստը վարողն իր կուսակիցն էր, համարեց, որ դա Նաիրա Զոհրաբյանի, այսինքն՝ ԲՀԿ-ի հանդեպ էր սադրանք, քանի որ նրա նիստի նախագահության ժամանակ է այդ ելույթը եղել։ Նորից անդրադառնանք վերը նշածս հարցին, որ երկու կողմն էլ ցանկանում են հանրությանը ցույց տալ, որ իրենք մարդու իրավունքների պաշտպաններ չեն, իրենց համար այդ արժեքները կարևոր չեն, իրենց համար կարևոր է հասարակական աջակցությունը։

Եվ եթե Հայաստանի բոլոր կուսակցություններն անխտիր՝ թե՛ խորհրդարանական, թե՛ ոչ խորհրդարանական, որովհետև որևէ մեկը չհակադարձեց դրան, լինեին 19-րդ դարում, պայմանական եմ ասում, նույն կերպ կպաշտպանեին նահապետական բարքերը, երբ աղջկան 9 տարեկան ամուսնացնում էին, հարսը կեսուրի ծոցն էր քնում։ իշենքՀովհաննես Թումանյանի «Անիծած հարսը», որ հարսը տանը խոսելու իրավունք չուներ, և եթե որևէ համարձակ կին ասեր, որ հարսը տանը խոսելու իրավունք ունի և նրանք չպետք է անչափահաս ամուսնանան, այս նույն պատմությունը կլիներ, կասեին՝ պրովոկացիա է սրա կամ նրա դեմ։ Այժմ այդ նույն մտածողությունն է տիրում Հայաստանում, ինչ 19-րդ դարում էր։

– ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստանին խորհուրդ է տվել վավերացնել Ստամբուլի կոնվենցիան (պահանջում է քրեականացնել սեռական բռնությունները, այդ թվում՝ համասեռ), որը ՀՀ-ն ստորագրել է 2018թ. հունվարի 18-ին։ Սա ինչպե՞ս կփոխի իրադրությունը, ի՞նչ կհետևի դրան։

– Այս դեպքում կարելի է զուգահեռներ անցկացնել 3 տարի առաջ իրադրության հետ, երբ «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի ընդունման հարցն էր քննարկվում։ Այդպիսի օրենք ընդունելը նաև ԵՄ պահանջն էր, որովհետև այն ժամանակվա իշխանությունները՝ ՀՀԿ-ն, ինչպես նաև այսօր, իրենց համարելով պահպանողական, առանձնապես ոգևորված չէին այդ օրենքի ընդունումից։ Բայց քանի որ դա ներքին կարգով պայմանավորված է նաև Հայաստանի ապագա ֆինանսավորման հետ, նրանք ստիպված այդ օրենքն ընդունեցին։ Սակայն պետք է հիշենք, թե ինչպես այն ընդունվեց՝ նույն ներհանրապետական շրջանակների տարբեր կազմակերպություններ, գործիչներ խիստ խոսում էին այդ օրենքի դեմ, իբր ՀՀ իշխանություններն ուզում են օրենքն անցկացնել, բայց հանրությունը դեմ է, և վերջում իշխանությունները «հերոսաբար» անցկացրեցին այն։ Մոտավորապես նույն ճակատագիրն է սպասվում նոր իշխանությունների ժամանակ Ստամբուլի կոնվենցիային։

– Ն.Փաշինյանը երեկ ԲԴԽ-ում հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ գործադիր իշխանությունը փորձել է միջամտել դատական իշխանությանը, և ով կփորձի գործել այս տրամաբանությունից դուրս, դա կլինի ՀՀ կառավարության և ժողովրդի դեմ։ Սակայն ոչ այդքան վաղ անցյալում Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ չկա մի դատավոր, որն իր ասածը չանի։ Այս հայտարարություններն ինչպե՞ս են համատեղվում։

– Նախ՝ ես պետք է ասեմ, որ Հայաստանում դեռևս չի եղել որևէ ղեկավար, որը բացահայտ ասի, որ ինքը միջամտում է դատարանների աշխատանքին։ Եվ ընդհանրապես, դա իմ անձնական մոտեցումն է, ես պետական քաղաքական գործիչների ոչ այնքան ասածներին եմ հավատում, որքան գործունեությանը։ Կապրենք՝ կտեսնենք։

 
Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company