.
Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Հանրակրթական թվերի շարունակությունը Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Լորիսապետություն... Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կմնան կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը (տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
 Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին  Հանրակրթական թվերի շարունակությունը Հանրակրթական թվերի շարունակությունը  Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան  Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ  Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ….  Լորիսապետություն... Լորիսապետություն...  Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»…  Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը»  Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու  Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել  Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով  Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից


Ճիշտ չէ առանց համոզիչ պատճառների պետության առաջին դեմքի ձերբակալման նախադեպ ստեղծել

Ճիշտ չէ առանց համոզիչ պատճառների պետության առաջին դեմքի ձերբակալման նախադեպ ստեղծել

Վերաքննիչ դատարանը հերթական անգամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը թողեց անփոփոխ: Պաշտոնական բացատրությունը կարծես նույնն է` քննության ընթացքին խոչնդոտելու վտանգը:

Ոչ ոք չի մանրամասնում, թե կոնկրետ ինչպես եւ ինչով է Քոչարյանը խոչընդոտելու քննության ընթացքին: Քննությանը խոչընդոտում են թաքնվելով, փախչելով, քննիչի կամ այլ մարդկանց վրա ազդելով:

Միայն չափից դուրս պարզամիտ մարդը կհավատա, որ օրվա ընթացքում քսանչորս ժամ խիստ հսկողության տակ գտնվողը, իսկ դա այդպես էլ կլինի խափանման միջոցը փոխվելու դեպքում, կարող է նշված ձեւերից մեկով ազդել քննության ընթացքի վրա:

Դժվար է հավատալ, որ խափանման միջոցը կալանքն ընտրելու որոշումը քննիչն ընդունում է ինքնուրույն, կամ որ այն ուժի մեջ թողնելը դատարանն ընդունում ինքնուրույն` առանց որեւէ մեկի զանգի կամ հորդորի: Դժվար է պատկերացնել մեկին, ով կուզենար ինքնուրույն ընդունել մասնագիտական տեսակետից խիստ կասկածելի հիմնավորումներով եւ ձեւակերպումներով որոշում:

Նման որոշումների հետեւանքները մենք զգում ենք եւ շարունակելու ենք զգալ: Նման որոշումներով, կարծես թե, արդեն իսկ խնդիրներ ունենք մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցի հետ հարաբերություններում:

Կարծում եմ, որ մեր երկրի նպատակը չպետք է լինի մեզ համար բարդ խնդիրներ ստեղծելն ու դրանք լուծելու փորձերը: Շատերն են հիմա հարցնում, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը Քոչարյանին կալանավորելով եւ կալանքի ժամկետները երկարացնելով: Վարկածները բավական շատ են, այդ թվում ժողովրդին հիմնական խնդիրներից շեղելը, անձնական վրեժխնդրությունը, քաղաքական հիմնական մրցակիցներից մեկին չեզոքացնելը, եւ այլն, եւ այլն:

Հարց է առաջանում նաեւ, թե որքան կարող է ձգվել կալանքի երկարացման գործընթացը: Ակնհայտ է` ոչ անվերջ: Կարծում եմ, որ իրականությունն այն է, որ իշխանությունները դեռեւս չունեն վերջնական որոշում, թե ինչպես են շարունակելու այս խայտառակ գործը: Այդ պատճառով էլ կալանքի ժամկետները պարբերաբար երկարացնում են:

Խնդիրն այն է, որ վաղ թե ուշ այդ գործը քանդվելու է, որոշումները բեկանվելու են: Լինի դա մեր դատարաններում, թե Եվրոպայում: Իսկ դրա համար վճարելու է երկիրը:

Ստեփան Մարգարյան

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և

տեղական ինքնակառավարման հարցերի

մշտական հանձնաժողովի նախկին նախագահ

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company