.
ՀՀ քննչական մարմինները Հայաստանի ֆեոդալական կարգը տապալելու համար մեղադրանք են առաջադրել Վասակ Սյունուն Արա Բաբլոյանի մեսիջը Նիկոլ Փաշինյանին «Հաց բերո՞ղ»-ն էր Գևորգ Կոստանյանի հրաժարականի պատճառը. Ովքե՞ր են պատասխանատուները ՀՔԾ-ն այսօր կքննի ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին. Մանրամասներ Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին կապված զենքի վաճառքի հետ Հանրակրթական թվերի շարունակությունը Պարոն Փաշինյա՛ն, երևի մոռացել եք, որ ժամանակին սուր քննադատության էիք ենթարկում պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հետ կապված. Տեսանյութ Իշխանությունների «պադավատապետությունը». Փաշինյանը հետ չի մնում Այն, որ Նիկոլը Նաիրիին չի ազատելու, փաստ է, բայց դե ժողովրդին գրգռող մի ցուցմունք կպոկեն Եվս մեկ դատավոր վնգստաց՝ վնգստաց Նիկոլի պատի տակ և Նիկոլի տված պարտիտուրայով Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին կապված զենքի վաճառքի հետ Փորձում են հասնել նրան, որ մեզնից մեկն ասի` հա, Խաչատուրովը հրամանն ուշ ա տվել Կարեն Դեմիրճյանի այրին հորդոր ունի Փաշինյանին Փակ հանդիպում. Կառավարությունն ամեն ինչ անում է, որ «սեւազգեստ» մայրերի բողոքը չվերածվի սոցիալական բունտի Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին
ԼՐԱՀՈՍ
 ՀՀ քննչական մարմինները Հայաստանի ֆեոդալական կարգը տապալելու համար մեղադրանք են առաջադրել Վասակ Սյունուն ՀՀ քննչական մարմինները Հայաստանի ֆեոդալական կարգը տապալելու համար մեղադրանք են առաջադրել Վասակ Սյունուն  Արա Բաբլոյանի մեսիջը Նիկոլ Փաշինյանին Արա Բաբլոյանի մեսիջը Նիկոլ Փաշինյանին  «Հաց բերո՞ղ»-ն էր Գևորգ Կոստանյանի հրաժարականի պատճառը. Ովքե՞ր են պատասխանատուները «Հաց բերո՞ղ»-ն էր Գևորգ Կոստանյանի հրաժարականի պատճառը. Ովքե՞ր են պատասխանատուները  ՀՔԾ-ն այսօր կքննի ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին. Մանրամասներ ՀՔԾ-ն այսօր կքննի ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին. Մանրամասներ  Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին կապված զենքի վաճառքի հետ Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին կապված զենքի վաճառքի հետ  Հանրակրթական թվերի շարունակությունը Հանրակրթական թվերի շարունակությունը  Պարոն Փաշինյա՛ն, երևի մոռացել եք, որ ժամանակին սուր քննադատության էիք ենթարկում պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հետ կապված. Տեսանյութ Պարոն Փաշինյա՛ն, երևի մոռացել եք, որ ժամանակին սուր քննադատության էիք ենթարկում պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հետ կապված. Տեսանյութ  Իշխանությունների «պադավատապետությունը». Փաշինյանը հետ չի մնում Իշխանությունների «պադավատապետությունը». Փաշինյանը հետ չի մնում  Այն, որ Նիկոլը Նաիրիին չի ազատելու, փաստ է, բայց դե ժողովրդին գրգռող մի ցուցմունք կպոկեն Այն, որ Նիկոլը Նաիրիին չի ազատելու, փաստ է, բայց դե ժողովրդին գրգռող մի ցուցմունք կպոկեն  Եվս մեկ դատավոր վնգստաց՝ վնգստաց Նիկոլի պատի տակ և Նիկոլի տված պարտիտուրայով Եվս մեկ դատավոր վնգստաց՝ վնգստաց Նիկոլի պատի տակ և Նիկոլի տված պարտիտուրայով  Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին կապված զենքի վաճառքի հետ Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին կապված զենքի վաճառքի հետ  Փորձում են հասնել նրան, որ մեզնից մեկն ասի` հա, Խաչատուրովը հրամանն ուշ ա տվել Փորձում են հասնել նրան, որ մեզնից մեկն ասի` հա, Խաչատուրովը հրամանն ուշ ա տվել


Պետք է անդրադարձ կատարեմ սույն մեղադրանքին. Էդուարդ Աղաջանյան

Պետք է անդրադարձ կատարեմ սույն մեղադրանքին. Էդուարդ Աղաջանյան

Վերջին օրերին «բացահայտումներ» են, որ տեղի են ունենում մամուլում, մասնավորապես նաև ծառայողական ավտոմեքենայից հրաժարվելու խոստումից իբր իմ հետ կանգնելու վերաբերյալ։ Էլ չեմ անդրադառնում մեղմ ասած անմակարդակ տեքստերի բառապաշարին, կարծում եմ լրատվամիջոցների անունները նշելու կարիք էլ չկա։

Այնուամենայնիվ պետք է անդրադարձ կատարեմ սույն մեղադրանքին, որպեսզի հասարակության մոտ տարընթերցում չլինի։

Երբ որոշում կայացվեց գրեթե 70 տոկոսով կրճատել վարչապետի աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների թիվը, ես գրառմանս մեջ նշեցի այն պաշտոնատար անձանց ցանկը, ում ԿՑՎԱԾ ավտոմեքենաները կշարունակեն վերջիններիս սպասարկել։ Նույն գրառման մեջ նշված էր նաև ավտոմեքենաների ցանկ, որը նախատեսված էր հերթապահ ծառայություն մատուցելու համար։ Սրանք այն ավտոմեքենաներն են, որոնք սպասարկում են վարչապետի աշխատակազմի անխտիր բոլոր աշխատակիցներին, միայն և միայն աշխատանքային այցերի նպատակով։ Սա նշամակում է, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր նախկինում ունեին իրենց անձնական ծառայողական ավտոմեքենան՝ ծառայողական այցելությունների ժամանակ կօգտվեն հերթապահ ավտոմեքենաներից։ Հաշվի առնելով, որ ինքս հրաժարվել եմ ինձ ԿՑՎԱԾ ավտոմեքենայից, նույնը վերաբերվում է իմ աշխատանքային այցերին ևս։ Այլ կերպ ասած՝ կցված ավտոմեքենան ծառայում է միայն մեկ պաշտոնյայի, իսկ հերթապահը՝ բոլորին։ Հետևաբար՝ բոլոր մանիպուլյատիվ «բացահայտումներն» առ այն, թե իբր ես իրենց բառապաշարով «շուստրիություն» եմ անում, օգտվելով ծառայողական ավտոմեքենայից՝ աղերս չունեն իրականության հետ։ Վերահաստատում եմ ևս մեկ անգամ՝ հրաժարվել եմ ինձ կցված ծառայողական ավտոմեքենայից, բայց գործնական նպատակներով այցերին օգտվում եմ հերթապահ ավտոմեքենաներից, ինչպես և աշխատակազմի բոլոր մնացած աշխատակիցները։

P.S. Տվյալ հարցի կոնտեքստում մեկ այլ «սկանդալային բացահայտում» տեղի ունեցավ։ Պարզվում է՝ որպեսզի հանրության ուշադրությունը շեղեմ իմ դավադիր նպատակներից, հատուկ փոխել եմ իմ նախկին ավտոմեքենան և այժմ թաքուն պտտվում եմ Երևանի փողոցներով։ Պետք է այստեղ էլ հիասթափեցնեմ։ Մերսեդես մակնիշի ավտոմեքենան ուղղակի հանձնել եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, քանի որ վերջինիս ավտոմեքենայի ընթացիկ ծախսերը ֆինանսապես անարդյունավետ էին դարձնում դրա շահագործումը։ Քանի որ մեր ավտոպարկում այլ ներկայացուցչական դասի ավտոմեքենա չկար, որոշում կայացրեցինք սույն Մերսեդեսը տրամադրել փոխվարչապետին, այն փոխարինելով Տոյոտա Պրադո մակնիշի մեքենայով։

P.P.S. Ամեն անգամ մտածում ես չանդրադառնալ նման անմակարդակ բամբասանքներին, և ամեն անգամ հասկանում ես, որ «Մեր հավաստի տեղեկություններով» նուրբ արվեստն ու դրա ազդեցությունը չի կարելի թերագնահատել։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company