.
Փաշինյանը ճիշտ չի ասում․ Մեսրոպ Մանուկյան Ոչ մի «Կանգ ա´ռ» էլ չի լինելու, որովհետև Նիկոլին միայն իր անձնական իշխանության ամրապնդումն է հետաքրքրում Շատ մի ոգևորվեք Վանեցյանի հրաժարանով Թութքի բուժման տարբերվող մեթոդներ կոլոպրոկտոլոգ Կարեն Շահնազարյանից Լուրջ քաղաքական դիսկուրս փորձում են ստեղծել ընդդիմադիր բևեռները Մխիթարյանը հավակնում է Սասուոլոյի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը Եթե Ադրբեջանի սկզբունքը կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ այսպիսին է՝ Արցախը Հայաստան է և վերջ. Նիկոլ Փաշինյան Քննարկվեցին կրծքագեղձի և թոքի քաղցկեղների բուժման նորագույն մոտեցումները Առաջին անգամ եմ լսում. Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին Բաքվում Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրից վախենում են այնպես, ինչպես սատանան՝ խաչից Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ Հայաստանը երկար ժամանակ դարձել է մեկ դերասանի թատրոն 12-ամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել Արարատ Միրզոյանի հայտարարությունը դատարանի անկախությանը միջամտելու հերթական փորձ է. Արամ Օրբելյան Այս հրաժարականն ապացուցում է մեկ պարզ իրողություն՝ ՀՀ-ում տիրում է զանգովի արդարադատություն, որը Արթուր Վանեցյանը մերժեց
ԼՐԱՀՈՍ
 Փաշինյանը ճիշտ չի ասում․ Մեսրոպ Մանուկյան Փաշինյանը ճիշտ չի ասում․ Մեսրոպ Մանուկյան  Ոչ մի «Կանգ ա´ռ» էլ չի լինելու, որովհետև Նիկոլին միայն իր անձնական իշխանության ամրապնդումն է հետաքրքրում Ոչ մի «Կանգ ա´ռ» էլ չի լինելու, որովհետև Նիկոլին միայն իր անձնական իշխանության ամրապնդումն է հետաքրքրում  Շատ մի ոգևորվեք Վանեցյանի հրաժարանով Շատ մի ոգևորվեք Վանեցյանի հրաժարանով  Թութքի բուժման տարբերվող մեթոդներ կոլոպրոկտոլոգ Կարեն Շահնազարյանից Թութքի բուժման տարբերվող մեթոդներ կոլոպրոկտոլոգ Կարեն Շահնազարյանից  Լուրջ քաղաքական դիսկուրս փորձում են ստեղծել ընդդիմադիր բևեռները Լուրջ քաղաքական դիսկուրս փորձում են ստեղծել ընդդիմադիր բևեռները  Մխիթարյանը հավակնում է Սասուոլոյի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը Մխիթարյանը հավակնում է Սասուոլոյի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը  Եթե Ադրբեջանի սկզբունքը կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ այսպիսին է՝ Արցախը Հայաստան է և վերջ. Նիկոլ Փաշինյան Եթե Ադրբեջանի սկզբունքը կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ այսպիսին է՝ Արցախը Հայաստան է և վերջ. Նիկոլ Փաշինյան  Քննարկվեցին կրծքագեղձի և թոքի քաղցկեղների բուժման նորագույն մոտեցումները Քննարկվեցին կրծքագեղձի և թոքի քաղցկեղների բուժման նորագույն մոտեցումները  Առաջին անգամ եմ լսում. Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին Առաջին անգամ եմ լսում. Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին  Բաքվում Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրից վախենում են այնպես, ինչպես սատանան՝ խաչից Բաքվում Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրից վախենում են այնպես, ինչպես սատանան՝ խաչից  Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ  Հայաստանը երկար ժամանակ դարձել է մեկ դերասանի թատրոն Հայաստանը երկար ժամանակ դարձել է մեկ դերասանի թատրոն  12-ամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել 12-ամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել  Արարատ Միրզոյանի հայտարարությունը դատարանի անկախությանը միջամտելու հերթական փորձ է. Արամ Օրբելյան Արարատ Միրզոյանի հայտարարությունը դատարանի անկախությանը միջամտելու հերթական փորձ է. Արամ Օրբելյան  Այս հրաժարականն ապացուցում է մեկ պարզ իրողություն՝ ՀՀ-ում տիրում է զանգովի արդարադատություն, որը Արթուր Վանեցյանը մերժեց Այս հրաժարականն ապացուցում է մեկ պարզ իրողություն՝ ՀՀ-ում տիրում է զանգովի արդարադատություն, որը Արթուր Վանեցյանը մերժեց  Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը ասելիք չունե՞ն․ իրենց սպայի արժանապատվությունը տե՞ղն է Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը ասելիք չունե՞ն․ իրենց սպայի արժանապատվությունը տե՞ղն է  Նոր խոսք   տորթերի աշխարհում, նոր մոտեցում միջոցառումներին.  զրույց «Փարիզյանս ժելե»-ի հիմնադիր Կարինե Հովեյանի հետ Նոր խոսք   տորթերի աշխարհում, նոր մոտեցում միջոցառումներին.  զրույց «Փարիզյանս ժելե»-ի հիմնադիր Կարինե Հովեյանի հետ  Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից. Արշավիր Ղարամյանը՝ Արթուր Վանեցյանի մասին Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից. Արշավիր Ղարամյանը՝ Արթուր Վանեցյանի մասին  Արմեն Սարգսյանն Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրել է Արմեն Սարգսյանն Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրել է  Հենց Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու Հենց Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու  Հրաժարականի տեքստը բաց նյարդ է. Արմեն Աշոտյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին Հրաժարականի տեքստը բաց նյարդ է. Արմեն Աշոտյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին  Սպայի ու «Լուսավոր Հայաստանի» պատիվը Սպայի ու «Լուսավոր Հայաստանի» պատիվը  ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին օրինագիծը ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին օրինագիծը  Ինչո՞ւ Վանեցյանը հեռացվեց իր պաշտոնից Ինչո՞ւ Վանեցյանը հեռացվեց իր պաշտոնից  Նոլիկենք էսօր դեբիլության հրավառություն են ձեռնարկել Նոլիկենք էսօր դեբիլության հրավառություն են ձեռնարկել  Փաշինյանը պատրաստվում է պաշտոնանկ անել Դավիթ Տոնոյանի՞ն Փաշինյանը պատրաստվում է պաշտոնանկ անել Դավիթ Տոնոյանի՞ն  Վարչապետը կոլեկտիվ հանցագործության է դրդում իր թիմին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վարչապետը կոլեկտիվ հանցագործության է դրդում իր թիմին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)  Բաքվում վստահեցնում են՝ Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը Բաքվում վստահեցնում են՝ Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը


Փաշինյանի կառավարության ծրագիրը ոչ թե հեղափոխական է, այլ «լճացման» վիճակը պահպանող փաստաթուղթ է.Տեսանյութ

Փաշինյանի կառավարության ծրագիրը ոչ թե հեղափոխական է, այլ «լճացման» վիճակը պահպանող փաստաթուղթ է.Տեսանյութ

Վերջապես հրապարակվեց կառավարության ծրագիրը: Իր հետագա գործունեության թվային մասով այն համեստ է, ինչը նշանակում է, որ կառավարությունը խուսափել է իր վրա վերցնել այնպիսի պարտավորություններ, որոնք կարող է և չկատարել:

Տնտեսական մասով այն դժվար է գնահատել «հեղափոխական», քանզի 5 տոկոսանոց տնտեսական աճի ակնկալիք ունեցող կառավարությունը չի կարող համարվել «հեղափոխական»: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը 7,7 տոկոսանոց աճ էր արձանագրել 2017-ի համար: Եվ այդ ֆոնին, «պահպանողական» Կարապետյանի 7,7 տոկոսը ավելի բարձր ցուցանիշ է, քան «հեղափոխական» Փաշինյանի ներկայիս 5 տոկոսը: Հասկանալի է, որ այստեղ «տնտեսական հեղափոխության» մասին խոսելն առնվազն ժպիտ կարող է առաջացնել: Ինչպե՞ս կարելի էր տնտեսական թռիչք ակնկալել, երբ հանրության դատին է ներկայացված փաստացի «հակահեղափոխական հարկային օրենսգիրք»: Մի՞թե ակնհայտ չէ, որ նման բիզնես միջավայրի ձևավորման ակնկալիքով երկրում ներդրումներ չեն լինի: Փաստացի կարելի է արձանագրել, որ տնտեսական մասով այս ծրագիրը կարելի է գնահատել որպես «լճացման վիճակը պահպանող» փաստաթուղթ:

Նույն վիճակն է նաև ծրագրի քաղաքական մասում: Կուսակցությունների մասին նոր օրենք չկա: Նոր ընտրական օրենսգրքի մասին նույնպես խոսք չկա: Հիշեցնենք, որ անցած ընտրություններից առաջ Փաշինյանը նոր ընտրական օրենսգրքի ընդունման տապալումը բարդեց հանրապետականների վրա: Բայց այսօր ՀՀԿ-ն բացակայում է՝ ինչու՞ կառավարությունը այս փոփոխությունը չառաջարկեց: Սա այն հարցադրումն է, որի պատասխանը պետք է տան «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները:

Խոստացված սուպերվարչապետական համակարգը այդպես էլ մնաց անփոփոխ: Թեև իշխանափոխությունից առաջ և հետո Փաշինյանը անձամբ էր խոստանում, որ այդ համակարգը փոխվելու է: Մինչդեռ այսօր, մենք լսում ենք բոլորովին այլ մոտեցում:

Թերևս միակ մխիթարանքն այն է, որ այս ծրագրում նախանշված չէ, այսպես կոչված, «անցումային արդարադատության» ներդրման գաղափարը, որը հանրության մեջ առավել հայտնի է որպես «նոր կուլակաթափության» իրականացման մտադրություն: Եթե այն իրականանար, ապա վստահաբար կարելի էր արձանագրել, որ կսկսվի սեփականության վերաբաշխման լայնամասշտաբ գործընթաց, անկախ նրանից, թե Փաշինյանի թիմը ցանկանում էր դա իրականացնել, թե՝ ոչ: Արդյունքում եղած կապիտալը սրընթաց կերպով դուրս կգար երկրից և տնտեսությունը կհայտնվեր համընդհանուր կոլապսի մեջ: Բացի այդ, հարևան Վրաստանի փորձը ցույց տվեց, որ այդ քայլից հանրությունը չշահեց: Սաակաշվիլու կառավարման ընթացքում 36 հազար գործարար կուլակաթափվեց, երկրում սկսվեց զանգվածային տեռոր, 250-ից 300 հազար քաղաքացի անցան բանտերի ճանապարհով: Տնտեսությունը դրանից ոչինչ չշահեց, և միայն իր աշխարհաքաղաքական ընտրության պատճառով Արևմուտքից ստացավ ավելի քան 4,6 մլրդ դոլարի ուղղակի օգնություն և դրա շնորհիվ կարողացավ երկիրը պահել կայուն վիճակում: Նշենք, որ 2012-ից հետո, երբ Սաակաշվիլին կորցրեց իր իշխանությունը, նրա թիմակիցների 80 տոկոսը դատապարտվեցին և մինչ այսօր գտնվում են բանտերում:

Կարծում ենք, որ Փաշինյանն այս հարցում չպետք է կրկնի Սաակաշվիլու սխալները, քանզի դրա հետևանքները մեզ համար կարող են լինեն ավելի կործանարար: Մենք հասկանալի պատճառներով չենք ստանա դրսից 4,6 մլրդ դոլար, բացի այդ մենք ունենք վտանգավոր հակառակորդ՝ ի դեմս Ադրբեջանի, ով մեր սխալներից կօգտվի:

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ այս ծրագիրը հուշում է, որ Փաշինյանը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ ուղիով պիտի զարգանա երկիրը: Նա չունի զարգացման նախագիծ, և իր շուրջ այդ հարցի վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են:

Հասկանալի է, որ այս պարագայում ծնվում է «պահպանողական, իրավիճակի լճացմանը ուղղված» փաստաթուղթ, ինչին և ականատես եղանք մենք բոլորս:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company