.
56-ամյա Դեմի Մուրը մերկացել է «Harper’s Bazaar»-ի համար. Լուսանկար Հակառակորդը նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց Երևանում 31-ամյա տղամարդը դանակահարել է կնոջն ու նրանց բաժանել փորձող հարևանին Ով է, ըստ ձեզ, այս տողերի հեղինակը՝ Յոզեֆ Գեբե՞լսը, թե՞ Նիկոլ Փաշինյանը Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներկրելիս Սկզբից մտածեցի, որ այս տողերի հեղինակը պատգամավոր Եկածերինն է Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս Գրիգորյան Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ սոցապ նախարար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևի ծնունդը Սնոուդենը գաղտնի ամուսնացել է Ռուսաստանում Իշխանությունը քարոզչական նոր թիմ է հավաքագրում Նոր Նորքի 2-րդ զանգվածում 33-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ խաղադաշտում ձողից կախված վիճակում Սրանց թավշյա թարախոտ սիրտը հովացրեց թուրքի սիրտը, իսկ իրենցը չհովացավ Կիսամերկ Սոբչակի պարը սեփական հարսանիքին. Տեսանյութ ՍԴ դատավորների վրա ուժայինների կողմից հրաժարական պարտադրելու ճնշումները վերսկսվել են
ԼՐԱՀՈՍ
 56-ամյա Դեմի Մուրը մերկացել է «Harper’s Bazaar»-ի համար. Լուսանկար 56-ամյա Դեմի Մուրը մերկացել է «Harper’s Bazaar»-ի համար. Լուսանկար  Հակառակորդը նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց Հակառակորդը նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց  Երևանում 31-ամյա տղամարդը դանակահարել է կնոջն ու նրանց բաժանել փորձող հարևանին Երևանում 31-ամյա տղամարդը դանակահարել է կնոջն ու նրանց բաժանել փորձող հարևանին  Ով է, ըստ ձեզ, այս տողերի հեղինակը՝ Յոզեֆ Գեբե՞լսը, թե՞ Նիկոլ Փաշինյանը Ով է, ըստ ձեզ, այս տողերի հեղինակը՝ Յոզեֆ Գեբե՞լսը, թե՞ Նիկոլ Փաշինյանը  Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներկրելիս Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներկրելիս  Սկզբից մտածեցի, որ այս տողերի հեղինակը պատգամավոր Եկածերինն է Սկզբից մտածեցի, որ այս տողերի հեղինակը պատգամավոր Եկածերինն է  Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս Գրիգորյան Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս Գրիգորյան  Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ սոցապ նախարար Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ սոցապ նախարար  Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևի ծնունդը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևի ծնունդը  Սնոուդենը գաղտնի ամուսնացել է Ռուսաստանում Սնոուդենը գաղտնի ամուսնացել է Ռուսաստանում  Իշխանությունը քարոզչական նոր թիմ է հավաքագրում Իշխանությունը քարոզչական նոր թիմ է հավաքագրում  Նոր Նորքի 2-րդ զանգվածում 33-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ խաղադաշտում ձողից կախված վիճակում Նոր Նորքի 2-րդ զանգվածում 33-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ խաղադաշտում ձողից կախված վիճակում  Սրանց թավշյա թարախոտ սիրտը հովացրեց թուրքի սիրտը, իսկ իրենցը չհովացավ Սրանց թավշյա թարախոտ սիրտը հովացրեց թուրքի սիրտը, իսկ իրենցը չհովացավ  Կիսամերկ Սոբչակի պարը սեփական հարսանիքին. Տեսանյութ Կիսամերկ Սոբչակի պարը սեփական հարսանիքին. Տեսանյութ  ՍԴ դատավորների վրա ուժայինների կողմից հրաժարական պարտադրելու ճնշումները վերսկսվել են ՍԴ դատավորների վրա ուժայինների կողմից հրաժարական պարտադրելու ճնշումները վերսկսվել են  3-ամյա երեխան 11-րդ հարկից ընկել է և ողջ մնացել 3-ամյա երեխան 11-րդ հարկից ընկել է և ողջ մնացել  Ի՞նչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին Ի՞նչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին  Ադրբեջանը Հայաստանին պատերազմով է սպառնու՞մ. Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը Ադրբեջանը Հայաստանին պատերազմով է սպառնու՞մ. Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը  Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը տանում է դեպի կործանման. Տեսանյութ Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը տանում է դեպի կործանման. Տեսանյութ  «Հպարտ եմ, որ հայ եմ». Քլոե Քարդաշյան «Հպարտ եմ, որ հայ եմ». Քլոե Քարդաշյան  Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ. Մեթյու Բրայզա Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ. Մեթյու Բրայզա  Բանկային գաղտնիքի մասին օրենքը կհանգեցնի կատաստրոֆիկ հետևանքների. Արթուր Խաչատրյան Բանկային գաղտնիքի մասին օրենքը կհանգեցնի կատաստրոֆիկ հետևանքների. Արթուր Խաչատրյան  Մեր արդյունաբերության արտադրանքը Մեր արդյունաբերության արտադրանքը  Նման կերպ հայ ազգը մի անգամ էլ է 1920 թ․ «պաշտպանել իր սուվերենությունը» Նման կերպ հայ ազգը մի անգամ էլ է 1920 թ․ «պաշտպանել իր սուվերենությունը»  Դատախազությունն ընկնում է ծուղակը Դատախազությունն ընկնում է ծուղակը  Ռոբերտ Քոչարյանի հարցով որոշումը կայացված է՝ նա ազատ կարձակվի Ռոբերտ Քոչարյանի հարցով որոշումը կայացված է՝ նա ազատ կարձակվի  Թե ինչ կլինի, երբ Հայաստանը ընդունի «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը Թե ինչ կլինի, երբ Հայաստանը ընդունի «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը  Սա խոպանի շահառու հանդիսացող բոլոր մարդկանց վերհասկելու ու եկամուտները հարկելու գործիք է Սա խոպանի շահառու հանդիսացող բոլոր մարդկանց վերհասկելու ու եկամուտները հարկելու գործիք է


Ասպարեզ է եկել ոչ թե Նոր Հայաստանի առաջին իշխանությունը, այլ Հին Հայասատանի վերջին իշխանությունը (Տեսանյութ)

Ասպարեզ է եկել ոչ թե Նոր Հայաստանի առաջին իշխանությունը, այլ Հին Հայասատանի վերջին իշխանությունը (Տեսանյութ)

Անցած տարվա ապրիլ - մայիսյան «թավշյա» իշխանափոխությունը հայտ ներկայացրեց «նոր էջ» բացել երկրի զարգացման մեջ և նույնիսկ դրա համար այս իրադարձությունները գնահատվեցին «թավշյա հեղափոխություն» ձևակերպմամբ:Առաջին անգամ, սկսած 1991 թվականից, երկրում իշխանությունը փոխվեց «ներքևից», առաջին անգամ գրեթե ողջ ժողովուրդը միահամուռ կերպով աջակցեց Փաշինյանի թիմին՝ գահընկեց անելով նախկին ռեժիմի ներկայացուցիչներին: Առաջին անգամ ժողովուրդը Փաշինյանին տվեց գրեթե անսահմնան մանդատ երկրի կառավարման համար, հույս ունենալով, որ Փաշինյանն իրոք նոր մոտեցումներով հանդես կգա, որտեղ այլևս չեն լինի նախկին արատավոր երևույթները:Սակայն ավաղ, այս 8-9 ամիսների ընթհացքում ոչ բարքերի և ոչ էլ մոտեցումների մեջ էական բան չփոխվեց: Դատարանների կախվածությունը մնաց նույնը, պնակալեզների քանակն ու որակը՝ նույնպես, ԽԾԲ-ների պրակտիկան նույն ձևով շարունակվում է, մոնոպոլիաները իրենց տեղը մնացին, պարզապես նրանց «օլիգարխ» մակդիրները վերացան:Ասել, որ Փաշինյանը ստանալով լիակատար իշխանություն ուզում էր դրժել իր նախկին խոստումները, սխալ կլինի: Փաշինյանը անկեղծորեն ուզում էր կատարել այն, ինչ խոստացել է, որքանով որ դա հնարավոր է:Պարզապես խնդիրը կայանում է նրանում, որ իրականում Փաշինյանը այն անձնավորությունը չէ, որ ունակ լիներ իսկապես «Նոր Հայաստան» առաջարկել հանրությանը:Քանի որ Փաշինյանին հաջողվեց Սերժ Սարգսյանին գահընկեց անել, հանրության զգալի մասի մոտ այն տեսակետն ամրապնդվեց, որ ի դեմս Փաշինյանի առաջ էր եկել մի «հզոր անհատ, որ կարող էր դուխով սարեր շուռ տալ»:Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ էր: Դեռ Լեբոնն էր նշում, որ «զանգվածների առաջնորդները սովորաբար խիստ սահմանափակ մարդիկ են լինում»: Ավելին, հենց այդպիսի մարդիկ են կարողանում իրականացնել նման փոփոխություններ: Դա է ցույց տալիս նաև մարդկության պատմությունը:
Խելոք մարդիկ, սովորաբար, կարողանում են դրսևորվել, համեմատաբար հանգիստ պայմաններում:90-ականների պատմությունից մենք գիտենք թե ինչքան պատահական մարդիկ կարողացան սողոսկել իշխանության մեջ:Եթե այս ամենին գումարենք, որ Փաշինյանը նաև ներառական իշխանության ձևավորման սկզբունքի կողմնակից չէ, ապա պարզ կդառնա, թե ինչ իրական բովանդակություն է ունենալու այս իշխանությունը: Իշխանություն, որտեղ գրեթե չի լինելու որևէ վառ անհատականություն: Իշխանություն, որտեղ մարդիկ, թևավոր ասած, «ոտքի վրա են» սովորելու երկիր կառավարել:

Իսկ ունի՞ արդյոք Հայաստանը բավարար ռեսուրս՝ դիմակայելու այս մարտահրավերին: Այդ հարցի պատասխանը պարզ չէ, բայց մեկ բան ակնհայտ է, որ ժողովուրդն է մանդատը տվել այս մարդկանց, և ուրեմն ժողովուրդն էլ հետագա հնարավոր անհաջողությունների համար ամբողջական պատասխանատվություն է կրելու:

Ինչպես օրինակ 1920 թվականին, 55 000 ք.կմ տարածքը կորցնելով՝ ընդամենը երկու տարվա ընթացքում, երկիրը հայտնվեց լիարժեք կործանման առաջ, և միայն օտար ուժերի շնորհիվ մի կերպ պահեց ... այդ տարածքի կեսը: Բայց մինչ այսօր չի հասկացել, թե ինչու այդպես ստացվեց՝ մեղքը, ինպես միշտ, բարդելով հիմնականում թուրքերի ու ռուսների վրա: Սա պատմական մանկամտության ամենավառ օրինակներից է, որը մինչ այսօր լուրջ չի ուսումնասիրված: Իսկ այն թեզը, թե իբր ժողովուրդը երբեք չի սխալվում, կեղծ է և հակագիտական: Պարզապես դա ժողովրդին քծնելու ձև է, որը հատկապես տարածված է հայ հանրության մեջ: 

Այն, որ ժողովուրդը պարբերաբար կարող է սխալվել, հայտնի է ոչ միայն հայ ժողովրդի պատմությունից: Օրինակ, հիտլերյան նացիզմը ծնվեց հենց գերմանացիների ծոցից, որի արդյունքում էլ այդ ժողովուրդը պատմության առջև շատ թանկ գին վճարեց:
Մեր պարագայում անընդհատ կրկնվող ազգային աղետների գլխավոր պատճառը ադեկվատ և զարգացած ազգային վերնախավի բացակայության պատճառն է: Ի վերջո, ցանկացած իշխանություն ծնվում է ժողովրդի ծոցից և իր մակարդակով համապատասխանում է հենց ժողովրդին:

Ի վերջո ժողովրդից որակյալ ազգ ձևավորում է իր վերնախավը: Հակառակ դեպքում այդ ժողովուրդը ամբոխից ոչնչով չի տարբերվում: Դա է ցույց տալիս պատմությունը: Տեսեք, օրինակ, թե հետամնաց թուրքական ցեղերից ինչ ազգ ձևավորվեց ժամանակակից Անատոլիայի տարածքում: Դա նրանց վերնախավի հետևողական աշխատանքի արդյունքն էր:

Կամ անհույս պետականազուրկ հրեաներից ինչ պետություն կարողացավ կերտել ընդամենը 50-70 տարի առաջ նոր հրեական վերնախավը:

Կարծում ենք, որ իսկապես «Նոր Հայաստանի» կերտման համար անհրաժեշտ է նոր վերնախավ գեներացնել՝ նոր պատկերացումներով ու երկիրը կառավարելու նոր մոտեցումներով, որտեղ իր լուման կարող են ներդնել բոլոր այն հին ու նոր դեմքերը, ովքեր ունակ են զգալու այդ պահանջը:

Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի իսկապես կերտել «Նոր Հայաստան»:
Իսկ այսօր մենք ականատեսն ենք «Հին Հայաստանի» վերջին իշխանությունների գործունեությանը: Վերջին, որոհետև Հայաստանը, իսկապես, երկարաժամկետ կտրվածքով այլևս ռեսուրս չունի՝ անգաղափար, իմիտացիոն գործունեությամբ իր գոյությունը մի կերպ ապահովելու:

Մենք ապրում ենք այնպիսի մի գերլարված աշխարհաքաղաքական տարածաշրջանում, որտեղ, պատկերավոր ասած, այսօրվա մեր «քաղաքական մանկապարտեզի» սաները երկարաժամկետի կտրվածքով ի վիճակի չեն լինի լուրջ որոշումներ կայացնել: 
Եվ եթե այս իրավիճակը երկարի ու փոփոխությունը ուշանա, ապա բնությունը մեզ կպատժի, ինչպես որ պատժեց 1915-ին, 1920-ին և այսպես շարունակ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company