.
Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանի` ուժային կառույցներում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը 2 բանի մասին է վկայում Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի «Հուսով եմ՝ վարչապետն ինձանից գոհ է». Հակոբ Արշակյանը՝ պաշտոնանկությունների մասին Վթար Սյունիքի մարզում. տուժածը հոսպիտալացվել է Պոտենցիալ ներդրողներին հեղափոխությունը վախեցնում է. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 5 օր կտրամադրենք վարչապետին. Տեսանյութ «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին Դավիթ Անանյանը հաստատեց՝ Փաշինյանն իրենից էլ է դժգոհ. Տեսանյութ Իրա նման 100-ն էլ լինի, չենք թողնելու. Սուրեն Պապիկյանը չկարողացավ մտնել Կառավարություն Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին «ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը Իսկ գուցե իսկապե՞ս նպատակն այն է, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմեն Երևանի ՃՈ պետը փոխվել է Հույժ գաղտնի գնումների համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի 291 մլն 687 հազար դրամ
ԼՐԱՀՈՍ
 Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ֆրանսիայում Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ֆրանսիայում  Նիկոլ Փաշինյանի` ուժային կառույցներում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը 2 բանի մասին է վկայում Նիկոլ Փաշինյանի` ուժային կառույցներում ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը 2 բանի մասին է վկայում  Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի  «Հուսով եմ՝ վարչապետն ինձանից գոհ է». Հակոբ Արշակյանը՝ պաշտոնանկությունների մասին «Հուսով եմ՝ վարչապետն ինձանից գոհ է». Հակոբ Արշակյանը՝ պաշտոնանկությունների մասին  Վթար Սյունիքի մարզում. տուժածը հոսպիտալացվել է Վթար Սյունիքի մարզում. տուժածը հոսպիտալացվել է  Պոտենցիալ ներդրողներին հեղափոխությունը վախեցնում է. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) Պոտենցիալ ներդրողներին հեղափոխությունը վախեցնում է. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)  5 օր կտրամադրենք վարչապետին. Տեսանյութ 5 օր կտրամադրենք վարչապետին. Տեսանյութ  «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին  Դավիթ Անանյանը հաստատեց՝ Փաշինյանն իրենից էլ է դժգոհ. Տեսանյութ Դավիթ Անանյանը հաստատեց՝ Փաշինյանն իրենից էլ է դժգոհ. Տեսանյութ  Իրա նման 100-ն էլ լինի, չենք թողնելու. Սուրեն Պապիկյանը չկարողացավ մտնել Կառավարություն Իրա նման 100-ն էլ լինի, չենք թողնելու. Սուրեն Պապիկյանը չկարողացավ մտնել Կառավարություն  Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին  «ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը «ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը  Իսկ գուցե իսկապե՞ս նպատակն այն է, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմեն Իսկ գուցե իսկապե՞ս նպատակն այն է, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմեն  Երևանի ՃՈ պետը փոխվել է Երևանի ՃՈ պետը փոխվել է  Հույժ գաղտնի գնումների համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի 291 մլն 687 հազար դրամ Հույժ գաղտնի գնումների համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի 291 մլն 687 հազար դրամ  Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով  Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ. Ուղիղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ. Ուղիղ  ԶԼՄ-ական անարդարություն. ո՞վ էր իրականում մտահոգ զինվորների իրավունքների համար ԶԼՄ-ական անարդարություն. ո՞վ էր իրականում մտահոգ զինվորների իրավունքների համար  «Ազատություն» ռադիոկայանը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի. Մեդիա պաշտպան «Ազատություն» ռադիոկայանը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի. Մեդիա պաշտպան  Նիկո՛լ, սխալ կուպե ես նստել Նիկո՛լ, սխալ կուպե ես նստել  Փաշինյանական «գիծը» պահպանեք․ փակ հանդիպում՝ ՀԱԿ-ում Փաշինյանական «գիծը» պահպանեք․ փակ հանդիպում՝ ՀԱԿ-ում  Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար դիմել են գլխավոր դատախազին Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար դիմել են գլխավոր դատախազին  Վաշինգտոնը Փաշինյանին  բոյկոտ է հայտարարել. ինչո՞ւ է ձախողված նրա այցը ԱՄՆ Վաշինգտոնը Փաշինյանին  բոյկոտ է հայտարարել. ինչո՞ւ է ձախողված նրա այցը ԱՄՆ  Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը  Հայաստանում կանցկացվի աննախադեպ մասշտաբների զորավարժություն, տեղի կունենա զորակոչ. Տեսանյութ Հայաստանում կանցկացվի աննախադեպ մասշտաբների զորավարժություն, տեղի կունենա զորակոչ. Տեսանյութ  Սեպտեմբերի 21-ին` հատկապես երեկոյան ժամերին, հանրապետությունում սպասվում է քամու ուժգնացում. Գագիկ Սուրենյան Սեպտեմբերի 21-ին` հատկապես երեկոյան ժամերին, հանրապետությունում սպասվում է քամու ուժգնացում. Գագիկ Սուրենյան  «Մի հատ խորը շունչ քաշեք, հանգիստ նստեք տեղներդ ու ասեք՝ էս ի՞նչ ա կատարվում, ի՞նչ եք անում, ո՞ւր եք տանում երկիրը» «Մի հատ խորը շունչ քաշեք, հանգիստ նստեք տեղներդ ու ասեք՝ էս ի՞նչ ա կատարվում, ի՞նչ եք անում, ո՞ւր եք տանում երկիրը»  Սկզբում դու բռնում ես, հետո քեզ են բռնում Սկզբում դու բռնում ես, հետո քեզ են բռնում


Ինչո՞ւ փչացան հայ - ղազախական հարաբերությունները

Ինչո՞ւ փչացան հայ - ղազախական հարաբերությունները

Պետք է նշել, որ ղազախական Կարագանդա քաղաքում ընթացող զարգացումները դիտարկել բացառապես որպես կենցաղային բնույթի դեպքեր՝ ոչ միայն սխալ է, այլև` վտանգավոր: Այս երևույթները կենցաղային են միայն առաջին հայացքից: Ինչո՞ւ 28 տարիների ընթացքում ոչ մի միջադեպ չէր գրանցվում, և միայն հենց այս պահին այն կատարվեց:

Ղազախստանում ապրող մեր ազդեցիկ հայրենակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշում է, որ հայերի հանդեպ լարվածությունը առաջացավ ՀԱՊԿ-ի շուրջ քննարկումներից հետո: Ըստ նրա, Ղազախստանը խիստ ավտորիտար երկիր է, և այստեղ հենց այնպես ցնցումներ չեն կատարվում: Այս երկրի անվտանգության մարմինները ուշի ուշով հետևում են պոտենցիալ վտանգ պարունակող բոլոր ծայրահեղ խմբավորումների ներկայացուցիչներին: Չմոռանանք, որ խոսքը գնում է նաև մահմեդական երկրի մասին: Ճիշտ է, այստեղ ծայրահեղ մահմեդական խմբավորումներ չկան, բայց...

Ո՞րն է Ղազախստանի տեղն ու դերը թյուրքական աշխարհում

Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1992 թվականին, ամեն տարի անցկացվում է թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթնաժողով, որտեղ քննարկվում են թյուրքալեզու երկրներին հուզող կարևորագույն խնդիրներ: Այդ ժողովներին մշտապես մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ղրղզստանի ղեկավարները:
1998-ին Բաքվում հիմնվեց թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը:
Իսկ 2009-ին Նախիջևանում հիմնվեց «Թյուրքական խորհուրդ» կազմակերպությունը, որի մեջ սակայն սկզբնական փուլում չմտան Ուզբեկստանն ու Թուրքմենստանը: Հետագայում՝ 2014-ին, այդ կառույցին միացավ Թուրքմենստանը:
Եթե Թուրքիայի գլխավոր նպատակն է եղել համախմբել այդ երկրներին իր շուրջ, ապա Ղազախստանի դերը փոքր - ինչ տարբերվում էր, քանզի նրա վրա միշտ մեծ է եղել Մոսկվայի դերը:

Եվ զարմանալի չէ, որ երբ թյուրքալեզու երկրների գագաթնաժողների ժամանակ Ադրբեջանը միշտ փորձ էր անում ղարաբաղյան հարցը դարձնել գլխավոր առանցքը, հիմնականում այդ գաղափարին հակադրվում էր հենց... Ղազախստանը:
Հայաստանում, բնականաբար, այդ նուրբ քաղաքական նրբերանգների մասին երբեք տեղյակ չեն եղել:

Ադրբեջանցիները միշտ դժգոհել են, քանզի չէին հասկանում, թե ինչու Արաբական լիգայում Իսրայելի դատապարտման խնդիրը միշտ կենտրոնական դերում է եղել, իսկ «Թյուրքական Աշխարհի» երկրների համար Հայաստանի դատապարտումը կենտրոնական դերում չի եղել:
Այս ամենի պատասխանը եղել է այն, որ միջինասիական երկրների վերնախավերը չափից դուրս շատ են ռուսիֆիկացված, սակայն խնդիրը միայն դրանում չի եղել:

Բանն այն է, որ Ղազախստանի տեղն ու դերն է երկիմաստ, քանզի նա ոչ միայն «Թյուրքական Աշխարհի» լիարժեք ներկայացուցիչ է, այլ նաև ռուսական «Եվրասիական Աշխարհի»-ի լիարժեք ներկայացուցիչ: Եվ այդ իմաստով նրա հակահայկական դիրքորոշումը խորը հակասության մեջ կմտներ «Եվրասիական վեկտորի» հետ:
Ահա թե ինչու՝ Մոսկվայի խնդրանքով Նազարբաևը պարբերաբար թյուրքալեզու երկրների գագաթնաժողովների ժամանակ զսպող դեր էր կատարում հայկական հարցում, ինչը բնականաբար դուր չէր գալիս Բաքվին:

Փոխարենը Նազարբաևը «Եվրասիական տիրույթում» փորձում էր զսպել արդեն Հայաստանին, այսպիսով «ասիմետրիկ բալանս» պահելով Երևանի ու Բաքվի միջև: «Ասիմետրիկ», քանզի Ղազախստանի համար Երևանն ու Բաքուն տարբեր կշիռներ ունեն:
Ադրբեջանն ավելի հարուստ երկիր է, քան Հայաստանը: Բացի այդ, Ադրբեջանն աշխարհաքաղաքական կարևոր հանգույց է, որտեղով անցնում են նավթագազային ռազմավարական բնույթի մագիստրալներ: Բացի այդ, նաև Ադրբեջանը եղբայրական «թյուրքալեզու» պետություն է, մինչդեռ Հայաստանը Ղազախստանի համար որևէ հետաքրքրություն չի ներկայացնում: Այս հանգամանքները հաշվի առնելով, Նազարբաևը միշտ «մեղադրվում էր» թյուրքալեզու երկրների կողմից՝ որպես, հարաբերականորեն իհարկե, «հայամետ» դիրքորոշում ունեցող գործիչ: Իհարկե, վերջինս միշտ փորձում էր հակաքայլերով բալանսավորել իր իմիջը, սակայն «թյուրքական ներվը» նրա հանդեպ միշտ առկա էր:

Փաշինյանը զգալիորեն «ազատեց» Նազարբաևի ձեռքերը հայկական հարցում

Հայաստանում «թավշյա» հեղափոխությունից հետո Ղազախստանի դիրքորոշման մեջ զգալի փոփոխություններ կատարվեցին: Նախ, եթե նախկինում Նազարբաևը որոշակի պարտավորված էր իրեն զգում հայկական հարցում՝ առաջին հերթին Մոսկվայի առջև, ապա այսօր իրավիճակը էապես փոխվել է:

Նախ Երևանում իշխանության է եկել Նազարբաևի համար դասակարգային իմաստով խիստ վտանգավոր գործիչ: Ինքը` Նազարբաևը, արդեն տասնյակ տարիներ իշխում է իր երկրում, և հայաստանյան օրինակը խիստ վտանգավոր է նրա համար:
Երկրորդ՝ հայաստանյան օրինակը վտանգավոր է ոչ միայն իր, այլ նաև Պուտինի և մյուս «եվրասիական» ղեկավարների համար, և ուրեմն, Փաշինյանի հաջողությունը կարող է վտանգավոր օրինակ ծառայել մյուս «եվրասիական ժողովուրդների» համար:Եվ ճիշտ հակառակը՝ Փաշինյանի անհաջողությունը կարող է բարեհաջող դեր կատարել մյուս «եվրասիական» երկրների համար: Իսկ դա նշանակում է, որ նախկին «կաշկանդվածությունը հայկական հարցում» Նազարբաևը այլևս չի ունենա, ինչը լեգիտիմ հիմք կտա նրան ավելի մերձենալ Բաքվի հետ:

Իսկ Փաշինյանի հակաբելառուսական ու հակաղազախական որոշակի շեշտադրումներն իր հռետորաբանության մեջ հիմք տվեցին վերջին 6 ամիսների ընթացքում ֆոնային հակահայկական վերլուծական արշավ սկսել ղազախական որոշ լրատվամիջոցների միջոցով:

Բանն այն է, որ ինչքանով Փաշինյանին է հարկավոր իր «դուխը» ցույց տալ ներքին լսարանում, այնքան էլ Նազարբաևի համար «западло» է չպատասխանել Փաշինյանին՝ իր լսարանի մոտ: Հակառակ դեպքում Նազարբաևը կարող էր ընկալվել որպես «թույլ» բռնապետ, իսկ դա չափազանց վտանգավոր է իր համար: Ահա թե ինչու էր նա դատապարտված պատասխանել Փաշինյանին:

Սակայն քաղաքական այս «պինգպոնգը» սովորաբար անհետևանք չի մնում, այն ֆոնային ազդեցություն է թողնում, նույնիսկ ավտորիտար հասարակության վրա: ՀԱՊԿ-ի հայտնի ճգնաժամից հետո, Ղազախստանի հայկական բիզնես շրջանակները իրենց վրա ազդեցութունը արդեն զգում էին: Եվ այս ամենը իր կնիքը թողեց նաև կենցաղային փոխհարաբերությունների վրա, որի ծայրահեղ արտահայտութունը մենք տեսանք արդեն Կարագանդայում:

Այնպես որ, «դուխով», այլ ոչ թե «խելքով» գործելը վտանգավոր է ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին հարաբերություններում: Չե՞ք հավատում, հարցրեք մեր Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք բառիս բուն իմաստով իրենց մաշկի վրա են զգում այս ամենը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company