.
Շատ մի ոգևորվեք Վանեցյանի հրաժարանով Թութքի բուժման տարբերվող մեթոդներ կոլոպրոկտոլոգ Կարեն Շահնազարյանից Լուրջ քաղաքական դիսկուրս փորձում են ստեղծել ընդդիմադիր բևեռները Մխիթարյանը հավակնում է Սասուոլոյի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը Եթե Ադրբեջանի սկզբունքը կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ այսպիսին է՝ Արցախը Հայաստան է և վերջ. Նիկոլ Փաշինյան Քննարկվեցին կրծքագեղձի և թոքի քաղցկեղների բուժման նորագույն մոտեցումները Առաջին անգամ եմ լսում. Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին Բաքվում Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրից վախենում են այնպես, ինչպես սատանան՝ խաչից Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ Հայաստանը երկար ժամանակ դարձել է մեկ դերասանի թատրոն 12-ամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել Արարատ Միրզոյանի հայտարարությունը դատարանի անկախությանը միջամտելու հերթական փորձ է. Արամ Օրբելյան Այս հրաժարականն ապացուցում է մեկ պարզ իրողություն՝ ՀՀ-ում տիրում է զանգովի արդարադատություն, որը Արթուր Վանեցյանը մերժեց Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը ասելիք չունե՞ն․ իրենց սպայի արժանապատվությունը տե՞ղն է Նոր խոսք   տորթերի աշխարհում, նոր մոտեցում միջոցառումներին.  զրույց «Փարիզյանս ժելե»-ի հիմնադիր Կարինե Հովեյանի հետ
ԼՐԱՀՈՍ
 Շատ մի ոգևորվեք Վանեցյանի հրաժարանով Շատ մի ոգևորվեք Վանեցյանի հրաժարանով  Թութքի բուժման տարբերվող մեթոդներ կոլոպրոկտոլոգ Կարեն Շահնազարյանից Թութքի բուժման տարբերվող մեթոդներ կոլոպրոկտոլոգ Կարեն Շահնազարյանից  Լուրջ քաղաքական դիսկուրս փորձում են ստեղծել ընդդիմադիր բևեռները Լուրջ քաղաքական դիսկուրս փորձում են ստեղծել ընդդիմադիր բևեռները  Մխիթարյանը հավակնում է Սասուոլոյի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը Մխիթարյանը հավակնում է Սասուոլոյի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը  Եթե Ադրբեջանի սկզբունքը կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ այսպիսին է՝ Արցախը Հայաստան է և վերջ. Նիկոլ Փաշինյան Եթե Ադրբեջանի սկզբունքը կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ այսպիսին է՝ Արցախը Հայաստան է և վերջ. Նիկոլ Փաշինյան  Քննարկվեցին կրծքագեղձի և թոքի քաղցկեղների բուժման նորագույն մոտեցումները Քննարկվեցին կրծքագեղձի և թոքի քաղցկեղների բուժման նորագույն մոտեցումները  Առաջին անգամ եմ լսում. Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին Առաջին անգամ եմ լսում. Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին  Բաքվում Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրից վախենում են այնպես, ինչպես սատանան՝ խաչից Բաքվում Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրից վախենում են այնպես, ինչպես սատանան՝ խաչից  Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ  Հայաստանը երկար ժամանակ դարձել է մեկ դերասանի թատրոն Հայաստանը երկար ժամանակ դարձել է մեկ դերասանի թատրոն  12-ամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել 12-ամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել  Արարատ Միրզոյանի հայտարարությունը դատարանի անկախությանը միջամտելու հերթական փորձ է. Արամ Օրբելյան Արարատ Միրզոյանի հայտարարությունը դատարանի անկախությանը միջամտելու հերթական փորձ է. Արամ Օրբելյան  Այս հրաժարականն ապացուցում է մեկ պարզ իրողություն՝ ՀՀ-ում տիրում է զանգովի արդարադատություն, որը Արթուր Վանեցյանը մերժեց Այս հրաժարականն ապացուցում է մեկ պարզ իրողություն՝ ՀՀ-ում տիրում է զանգովի արդարադատություն, որը Արթուր Վանեցյանը մերժեց  Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը ասելիք չունե՞ն․ իրենց սպայի արժանապատվությունը տե՞ղն է Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը ասելիք չունե՞ն․ իրենց սպայի արժանապատվությունը տե՞ղն է  Նոր խոսք   տորթերի աշխարհում, նոր մոտեցում միջոցառումներին.  զրույց «Փարիզյանս ժելե»-ի հիմնադիր Կարինե Հովեյանի հետ Նոր խոսք   տորթերի աշխարհում, նոր մոտեցում միջոցառումներին.  զրույց «Փարիզյանս ժելե»-ի հիմնադիր Կարինե Հովեյանի հետ  Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից. Արշավիր Ղարամյանը՝ Արթուր Վանեցյանի մասին Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից. Արշավիր Ղարամյանը՝ Արթուր Վանեցյանի մասին  Արմեն Սարգսյանն Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրել է Արմեն Սարգսյանն Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրել է  Հենց Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու Հենց Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու  Հրաժարականի տեքստը բաց նյարդ է. Արմեն Աշոտյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին Հրաժարականի տեքստը բաց նյարդ է. Արմեն Աշոտյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին  Սպայի ու «Լուսավոր Հայաստանի» պատիվը Սպայի ու «Լուսավոր Հայաստանի» պատիվը  ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին օրինագիծը ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին օրինագիծը  Ինչո՞ւ Վանեցյանը հեռացվեց իր պաշտոնից Ինչո՞ւ Վանեցյանը հեռացվեց իր պաշտոնից  Նոլիկենք էսօր դեբիլության հրավառություն են ձեռնարկել Նոլիկենք էսօր դեբիլության հրավառություն են ձեռնարկել  Փաշինյանը պատրաստվում է պաշտոնանկ անել Դավիթ Տոնոյանի՞ն Փաշինյանը պատրաստվում է պաշտոնանկ անել Դավիթ Տոնոյանի՞ն  Վարչապետը կոլեկտիվ հանցագործության է դրդում իր թիմին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վարչապետը կոլեկտիվ հանցագործության է դրդում իր թիմին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)  Բաքվում վստահեցնում են՝ Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը Բաքվում վստահեցնում են՝ Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը  Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել  Ես՝ ԵՊՀ մամուլի խոսնակս, դատի եմ տվել Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը Ես՝ ԵՊՀ մամուլի խոսնակս, դատի եմ տվել Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը


Մոսկվայում զայրացա՞ծ են Փաշինյանի վրա ԱԺ-ի ղեկավար մարմինների ձևավորման պատճառով (Տեսանյութ)

Մոսկվայում զայրացա՞ծ են Փաշինյանի վրա ԱԺ-ի ղեկավար մարմինների ձևավորման պատճառով (Տեսանյութ)

Այն, որ Մոսկվայում Փաշինյանին սառն են վերաբերվում, հայտնի է բոլորին, սակայն ԱԺ-ի հանձնաժողովների ղեկավար մարմինների կազմավորումից հետո, պարզվում է, Կրեմլում վերջնականապես համոզվել են, որ Փաշինյանից այլևս լուրջ ակնկալիք սպասել իմաստ չունի:

Ըստ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրների, այստեղ «նկատել են», որ ԱԺ-ի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է դարձել մի անձնավորություն, որի հայրը ՝ Կարապետ Ռուբինյանը չի թաքցնում իր ընդգծված հակառուսական կեցվածքը: Խոսքը գնում է Ռուբեն Ռուբինյանի մասին, որին լայն հանրությունը չի ճանաչում: Նա հայտնի է իր հոր՝ Կարապետ Ռուբինյանի մասով, ով վերջին տարիներին երբեք չէր թաքցնում իր ատելությունն առ Պուտին և Ռուսաստան: Ըստ ռուս փորձագետների, այս նշանակումը Փաշինյանի կողմից պատահականություն չէ, այլ՝ մտածված քայլ:

Որպես հիմնավորում ռուսները բերում են նաև մեկ այլ օրինակ, երբ եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց կրկին «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Արման Եղոյանը: Մոսկվայում նկատել են, որ նախկին իշխանությունները այս հանձնաժողովը ավանդաբար «թողնում էին» ԲՀԿ-ին, որպես «երկրորդական» ուժի ներկայացուցչին, կարծես մեսիջ ուղարկելով Մոսկվային, որ այդ պաշտոնը իրենց համար «երկրորդական» բնույթ ունի: Մինչդեռ ներկայիս իշխանությունները 180 աստիճանով փոխել են իրենց մոտեցումներն ի վնաս ռուսների: Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը վերցրել են՝ իրենց, իսկ եվրասիական հանձնաժողովը «հանձնել են» ԲՀԿ-ին՝ կարծես ցույց տալով, որ այս վերջինը իրենց համար «երկրորդական» ուղղություն է:

Թվում է, թե այս ամենը մանրուքներ են, սակայն այս տիպի նշանակումների մեջ իրականում ոչ մի մանրուք էլ չկա: Եվ այս ամենը նկատել և իրենց համար հետևություն են կատարել Կրեմլում, այս մասին նշում են Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները:

Եվ կարծես այս ամենի ապացույց՝ ռուսները ցիտում են ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանի նոր իշխանությունները պատրաստվում են «նոր թափ հաղորդել ԵՄ-ի հետ հարաբերություններին, քանզի նախորդ իշխանության ժամանակ այն կրում էր իմիտացիոն բնույթ»: 

Եթե այդպես է, ապա Մոսկվան նույնպես իր ռազմավարությունը էապես կփոխի Հայաստանի հանդեպ, նշում են ռուս փորձագետները, որպեսզի հայ հանրությունը առարկայորեն իր վրա զգա , թե ինչ հետևանքների կարող են բերել Փաշինյանի այս մոտեցումները:

Այն հարցին, թե ինչ բնույթի կարող են լինել այս փոփոխությունները, աղբյուրը չկոնկրետացրեց, բայց ակնարկեց հետևյալը. եթե Փաշինյանին առավելապես հետաքրքիր է զարգացնել Եվրոպական ուղղությունը, ապա տնտեսական պրեֆերենցիաներ էլ նա պետք է ակնկալի նաև նրանցից, այլ ոչ թե Մոսկվայից, քանզի Կրեմլը թույլ չի տա իրեն «հիմարի տեղ դնել»: Իսկ եթե այս միտումները խորանան, ապա, ըստ աղբյուրի, հայերը կարող են փորձել նաև Եվրոպայում ման գալ իրենց անվտանգության երաշխիքները, իսկ թուրքերն էլ այդ ժամանակին են սպասում. հեգնանքով վերջացրեց իր միտքը վերլուծաբանը:

Մեր կողմից ավելացնենք, որ այդ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել շատ ավելի վատ վիճակում, քան հայտնվեցին Ուկրաինան և Վրաստանը, քանզի ի տարբերություն մեզ, նրանք ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի հակառակորդներ չունեին: Եվ մեզ մոտ կարող են կրկնվեն 1920 թվականի դեպքերը: Բայց եթե այն ժամանակ Մոսկվան մեզ խնայեց և 55 հազար ք.կմ -ից մեզ թողեց ուղիղ կեսը, ապա այսօր դա էլ չենք ունենա, քանզի ի տարբերություն այն ժամանակների, ներկայումս Թուրքիան ու Ադրբեջանը կայացած պետություններ են և սպասում են իրենց «ժամին», քանզի գիտեն «հայկական անմեղսունակության» հիվանդության կամ պետական դավաճանության պարբերաբար կրկնվելու հատկության մասին:

Դավիթ Մկրտչյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company