.
Վստահ եմ՝ իշխանափոխությունից հետո այսօր գործող բազմաթիվ դատավորներ կանգնելու են արդարադատության առաջ Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա. Լուսանկար Ասում են՝ յուբկով պարող տղերքը ծիպա քրմեր էին Դանիել ջան, այս փողոցը կառուցող նախագահին բանտարկել եք. Լուսանկար Ես պատկերացնում եմ իսկական գյումրեցի դարբնի մետաֆիզիկական հայհոյանքները, երբ լսել է էս տրանսսեքսուալների իշխանության անհաջող կռուտիտը Նա գտնվել ու գտնվում է երկրի հակառակ կողմում Պառակտված, սևուսպիտակ, հայհոյող կանանցով և ֆեյք օրակարգով լցոնված երկիրը չէր էլ կարող ունենալ Անկախությանը արժանի տոնակատարություն Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր Փոխգնդապետը մնում է կոմայի մեջ. մարզպետը հերքում է դեպքի հետ կապը. Տեսանյութ Արդյոք տարբերություն չկա՞ պաշտոնանկության և պաշտոնից հրաժարական տալու միջև «Հասանք Լոս Անջելես». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Հարգելի Արսինե Խանջյա՛ն, Ձեր երկար տարիների պայքարը Հայաստանում իր պտուղներն է տալիս Զոոլոգիական բուրժուազիայի տոնը Աննա Հակոբյանը հայկական տարազով է ներկայացել. Լուսանկար Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է
ԼՐԱՀՈՍ
 Վստահ եմ՝ իշխանափոխությունից հետո այսօր գործող բազմաթիվ դատավորներ կանգնելու են արդարադատության առաջ Վստահ եմ՝ իշխանափոխությունից հետո այսօր գործող բազմաթիվ դատավորներ կանգնելու են արդարադատության առաջ  Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա. Լուսանկար Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա. Լուսանկար  Ասում են՝ յուբկով պարող տղերքը ծիպա քրմեր էին Ասում են՝ յուբկով պարող տղերքը ծիպա քրմեր էին  Դանիել ջան, այս փողոցը կառուցող նախագահին բանտարկել եք. Լուսանկար Դանիել ջան, այս փողոցը կառուցող նախագահին բանտարկել եք. Լուսանկար  Ես պատկերացնում եմ իսկական գյումրեցի դարբնի մետաֆիզիկական հայհոյանքները, երբ լսել է էս տրանսսեքսուալների իշխանության անհաջող կռուտիտը Ես պատկերացնում եմ իսկական գյումրեցի դարբնի մետաֆիզիկական հայհոյանքները, երբ լսել է էս տրանսսեքսուալների իշխանության անհաջող կռուտիտը  Նա գտնվել ու գտնվում է երկրի հակառակ կողմում Նա գտնվել ու գտնվում է երկրի հակառակ կողմում  Պառակտված, սևուսպիտակ, հայհոյող կանանցով և ֆեյք օրակարգով լցոնված երկիրը չէր էլ կարող ունենալ Անկախությանը արժանի տոնակատարություն Պառակտված, սևուսպիտակ, հայհոյող կանանցով և ֆեյք օրակարգով լցոնված երկիրը չէր էլ կարող ունենալ Անկախությանը արժանի տոնակատարություն  Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր  Փոխգնդապետը մնում է կոմայի մեջ. մարզպետը հերքում է դեպքի հետ կապը. Տեսանյութ Փոխգնդապետը մնում է կոմայի մեջ. մարզպետը հերքում է դեպքի հետ կապը. Տեսանյութ  Արդյոք տարբերություն չկա՞ պաշտոնանկության և պաշտոնից հրաժարական տալու միջև Արդյոք տարբերություն չկա՞ պաշտոնանկության և պաշտոնից հրաժարական տալու միջև  «Հասանք Լոս Անջելես». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել «Հասանք Լոս Անջելես». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել  Հարգելի Արսինե Խանջյա՛ն, Ձեր երկար տարիների պայքարը Հայաստանում իր պտուղներն է տալիս Հարգելի Արսինե Խանջյա՛ն, Ձեր երկար տարիների պայքարը Հայաստանում իր պտուղներն է տալիս  Զոոլոգիական բուրժուազիայի տոնը Զոոլոգիական բուրժուազիայի տոնը  Աննա Հակոբյանը հայկական տարազով է ներկայացել. Լուսանկար Աննա Հակոբյանը հայկական տարազով է ներկայացել. Լուսանկար  Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է  Բնական է, որ «ձեր ժամանակների հերոսը» յուբկով տրանսվեստիտ «տղամարդը» պտի լինի Բնական է, որ «ձեր ժամանակների հերոսը» յուբկով տրանսվեստիտ «տղամարդը» պտի լինի  Օրվա կադր․ սորոսական Դանիել Իոաննիսյանը հրահանգավորում է սորոսականների սիրելի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Օրվա կադր․ սորոսական Դանիել Իոաննիսյանը հրահանգավորում է սորոսականների սիրելի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին  Պոպուլիստի գործելաոճն է՝ խոստանալ ու չանել Պոպուլիստի գործելաոճն է՝ խոստանալ ու չանել  Հայաստանի Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնով. Տեսանյութ Հայաստանի Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնով. Տեսանյութ  Տիկնայք և պարոնա՛յք, ձեր գործողությունները հակասում են Սահմանադրությանը և օրենքներին Տիկնայք և պարոնա՛յք, ձեր գործողությունները հակասում են Սահմանադրությանը և օրենքներին  ՀՀ համար անգնահատելի դեր ունեցողն անկախության տոնին մեկուսարանում է ՀՀ համար անգնահատելի դեր ունեցողն անկախության տոնին մեկուսարանում է  Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  ԱՄՆ և ՌԴ նախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ և ՌԴ նախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբ  Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք. ԱԱԾ. Տեսանյութ Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք. ԱԱԾ. Տեսանյութ  «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ  Վայոց Ձորում գրանցված միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած ՊՆ փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս. Դավիթ Տոնոյան. Տեսանյութ Վայոց Ձորում գրանցված միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած ՊՆ փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս. Դավիթ Տոնոյան. Տեսանյութ  Տգեղ է՝ գովերգել մի բան, որում ոչ մի ներդրում չունես, դեռ մի բան էլ օրը մի քար հանում ես հիմքերից... Տգեղ է՝ գովերգել մի բան, որում ոչ մի ներդրում չունես, դեռ մի բան էլ օրը մի քար հանում ես հիմքերից...  Հույսով եմ, որ մի օր կգտնվի մեկը, ով վերջապես մեր պետության համար նորմալ սցենար կգրի Հույսով եմ, որ մի օր կգտնվի մեկը, ով վերջապես մեր պետության համար նորմալ սցենար կգրի


Մադրիդյան սկզբունքները մերժող Փաշինյանը առաջ է քաշել փաստացի Ղարաբաղյան խնդրի լուծման Դուշանբեի սկզբունքները. Որո՞նք են դրանք (Տեսանյութ)

Մադրիդյան սկզբունքները մերժող Փաշինյանը առաջ է քաշել փաստացի Ղարաբաղյան խնդրի լուծման Դուշանբեի սկզբունքները. Որո՞նք են դրանք (Տեսանյութ)

Տարիներ շարունակ Փաշինյանը և շատ այլ գործիչներ ու շրջանակներ հետևողականորեն քննադատում էին ղարաբաղյան խնդրի լուծման, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքները», որոնք հիմնված էին երեք հիմնական դրույթների վրա՝ խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիռարման հիման վրա:Բնականաբար, կողմերը փորձում էին այդ սկզբունքները իրենց շահերին հարմարեցնել, սակայն միջնորդները ներկայացրել էին խնդրի լուծման մի միջանցք, որի սահմաններից ոչ - ոք չպիտի դուրս գար: Այս մոտեցման արդյունքում խնդիրը ոչ թե իր լուծումն էր ստանում, այլ... փաստացի սառեցվում էր: Քանզի հայկական կողմը բանակցային հիմքում դնում էր նախևառաջ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, իսկ ադրբեջանցիները նախևառաջ պահանջում էին դուրս բերել հայկական զորքերը, այսպես կոչված, գրավյալ տարածքներից, առանց որևէ նախապայմանի: Արդյունքում կողմերը ընդհանուր հայտարարի չէին գալիս, սակայն միջազգային ճնշումները միակողմանի բնույթ չէին ստանում, ինչպես որ մինչև 1997 թվականն էր: Հիշեցնենք, որ հենց այդ ճնշումների արդյունքում ժամանակին Տեր-Պետրոսյանը այն թեզը առաջ բերեց, որ «միջազգային հանրությունը Ադրբեջանի կողմն է», և ուրեմն հայկական կողմից զիջումները անխուսափելի են: Այդ լուծման բանաձևը այն ժամանակ ստացավ հետևյալ անունը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»: Կարիք չկա հիշեցնելու, թե ինչ եղավ հետո, քանզի սրա մասին գիտեն բոլորը:

Հետագայում, երբ հայկական դիվանագիտությանը հաջողվեց փոխել իրավիճակը, և պարտադրվեց, որ միջազգային հանրությունը ընդունի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, իրավիճակը փոխվեց գրեթե 180 աստիճանով: 2007-ին ընդունված խնդրի լուծման, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո, միջնորդների ճնշումը Երևանի վրա շեշտակիորեն նվազեց: Ավելին, փոխվեց նույնիսկ դրա բովանդակությունը: Դրանից հետո արդեն Ադրբեջանը սկսեց բողոքել միջնորդներից, որ նրանք, իբր, «միակողմանի» մոտեցում են ցուցաբերում: Այդ ժամանակվանից հետո պաշտոնական Բաքուն այնքան էր դժգոհ միջնորդներից, որ սկզբում ուզում էր բանակցային ֆորմատը փոխել՝ տեղափոխելով ՄԱԿ-ի հարթակ, բայց դա նրան չհաջողվեց: Հետո սկսեցին խոսել, որ Ֆրանսիան իր տեղը պիտի զիջի Գերմանիային, բայց դրանից էլ բան դուրս չեկավ: Հետո սկսեցին շանտաժի ենթարկել միջնորդներին, որ եթե նրանք «լուրջ քայլերի չդիմեն, ապա Ադրբեջանը ստիպված կդիմի ռազմական գործողությունների»: Բայց այդ շանտաժն էլ չաշխատեց: Որից հետո ադրբեջանցիները փորձեցին Մոսկվայի միջոցով սեպարատ համաձայնության գալ: Բայց դրա արդյունքն էլ նրանց չբավարարեց, քանզի Բաքուն մերժեց թե Կազանյան արդեն պատրաստի փաստաթուղթը, և թե, այսպես կոչված, «լավրովյան ծրագիրը»: Բաքուն մերժում էր այս ամենը, քանզի Մոսկվայի մոտեցումների հիմքում դրված էին նույն «մադրիդյան սկզբունքները»՝ իրենց տարբեր մոդիֆիկացիաներով:

Ինչո՞ւ էր միջնորդների առաջարկները անընդհատ մերժում Ադրբեջանը

Ադրբեջանը փաստացի մերժում էր մադրիդյան սկզբունքները, քանզի չէր կարող համակերպվել այն մտքի հետ, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Նշենք, որ նախորդ իշխանություններին դա հաջողվել էր: Մեր հանրության խնդրահարույց թեման այն էր, որ նախ երաշխիք չկար Ղարաբաղի անվտանգության մասով, բացի այդ, տարածքների վերադարձը կարգավիճակի դիմաց դրույթը ոչ միանշանակ էր ընդունվում հայ հասարակության կողմից:

Այդ թեմայի շուրջ իր ոչ պակաս քննադատությամբ է հանդես եկել նաև Փաշինյանը: Խնդիրը նրանում չէ, որ մադրիդյան սկզբունքները լավն են, և այն չի կարելի քննադատել: Բնավ էլ ոչ, պարզապես, եթե այն քննադատվում է, ապա պետք է առաջարկվի ավելի վստահելի և որակյալ մոտեցում, մեր տեսանկյունից իհարկե:

Փաշինյանն ու նրա թիմը այսօր խուսափողական պատասխան են տալիս մադրիդյան սկզբունքների հանդեպ իրենց դիրքորոշման վերաբերյալ: Բայց այստեղ էլ ամոթ բան չկա: Միգուցե նրանք ավելի «հայամետ» դիրքորոշում են ուզում որդեգրել, որը միայն ողջունելի կլինի:

Բայց խնդհիրը հետևյալում է: Ադրբեջանը նույնիսկ Կազանյան փաստաթուղթն է մերժել, «լավրովյան ծրագիրն էլ» հետը: Այդ դեպքում ինչու՞ է այդքան ոգևորված Փաշինյանի և նրա թիմակիցների մոտեցումներից, եթե մեր տղաները մադրիդյանից ավելի լավ փաստաթուղթ են ուզում կորզել միջնորդներից:

Այ սա է հարցերի հարցը, որի պատասխանը պիտի տա Փաշինյանը:

Փաստացի, կարելի է ասել, այսօր մադրիդյան սկզբունքները փոխարինվել են մեզ համար դեռ անհայտ, պայմանական ասած, «Դուշանբեի վերելակային սկզբունքներով», որից ադրբեջանցիները չափազանց գոհ են:

Ո՞րն է  այդ սկզբունքներում նրանց գոհացրել, որ նախկինում «Երևանն ուզող» Ալիևը այսօր խոսում է արդեն այս խնդրի մոտալուտ լուծման հնարավորության մասին:

Իսկ միջնորդները իրենց ձևակերպումներում սկսել են «մոռանալ» իրենց իսկ կողմից նախկինում հնչեցրաց սկզբունքները:

Այս հարցի պատասխանը մենք կիմանաք մոտ ժամանակներս, անկախ նրանից, թե իշխանությունն ինչքանով անկեղծ կլինի հանրության հետ:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company