.
Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Լորիսապետություն... Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կմնան կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը (տեսանյութ) «Քառյակ մեդիան» առաջարկել է «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել իրենց մոտ ՔԿ-ում ձերբակալում են Հրայր Թովմասյանի սանիկի փեսայի եղբորը
ԼՐԱՀՈՍ
 Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ  Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ….  Լորիսապետություն... Լորիսապետություն...  Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»…  Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»…  Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը»  Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու  Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել  Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով  Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից  ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ  Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու


Բաց նամակ Մարդու իրավունքների պաշտպանին

Բաց նամակ Մարդու իրավունքների պաշտպանին

Հարգելի պարոն Թաթոյա՛ն,

Բավականին օպերատիվ կերպով արձագանքելով «Խեղափոխություն» թիմի երկու բլոգերների կողմից դատավոր Աննա Դանիբեկյանից հարցազրույց վերցնելու չստացված փորձին՝ Դուք փաստորեն Ձեզ և Ձեր գրասենյակը դրեցիք քաղաքական հարթության մեջ և նպաստեցիք, որպեսզի Հայաստանում ավելանա ևս երկու քաղբանտարկյալ: Քանզի երիտասարդների արարքը ոչ թե դատավորի անձը կամ դատավորի ինստիտուտը ճնշելու ակտ էր, այլ ընդամենը նկարահանվող հարցուպատասխան, և Դուք, լինելով մասնագետ, պետք է որ գիտակցեիք այդ ամենը:

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի իրականացրած նկարահանումը Կոմիտասի անվան պանթեոնից, որտեղ նրանք, պատահաբար հանդիպելով դատավոր Դանիբեկյանին, որոշել էին սուր հարցադրումներ անել, սկզբից մինչև վերջ ուշադրությամբ դիտելու դեպքում անզեն աչքով էլ երևում է, որ դատավորի հասցեին ոչ մի վիրավորական բառ չի հնչում, ոչ մի ճնշում չի գործադրվում, ոչ մի սպառնալիք չի արտաբերվում, ուստի նման պայմաններում հանցակազմի առկայության մասին խոսելը նույնիսկ իմաստազուրկ է։ Եվ եթե այդ ամենում կա դատապարտելու ինչ-որ առիթ, դա տղաների բացահայտ ապօրինի կալանավորումն է, որն ազատ խոսքը լռեցնելու միտում ունի: Դուք՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, ինքներդ Ձեզ հարց տվե՞լ եք՝ եթե այդ տղաները չլինեին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, ապա այդքան արագ, այդքան թատերականացված ձևով, «մասկի-շոու» սարքելով, շտապ օգնության բժշկի միջոցով տան անդամներին խաբելով՝ կկալանեի՞ն Դանիբեկյանին պարզապես հարց տվողին: Իհարկե՝ ոչ:

Պարոն Թաթոյա՛ն, լինելով եվրոպական անաչառ կառույցի ղեկավար, որը կոչված է պաշտպանելու մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ցավով պետք է արձանագրենք, որ Դուք այսօր կանգնած չեք օրենքի և օրինականության կողքին: Փոխարենը Դուք ևս տրվում եք այն քաղաքական սադրանքներին ու խաղերին, որոնց մեջ բոլորիս փորձում են ներքաշել «հեղափոխական» իշխանությունները: Ենթադրում ենք, որ Դուք ևս տրվում եք որոշակի ճնշումների և ազդեցության, որոնց պատճառով անում եք չմտածված հայտարարություններ:

Ավելին՝ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կալանավորված են Աննա Դանիբեկյանի ներկայացրած հաղորդման հիմքով, իսկ վերջիններիս մեղսագրված արարքն առհասարակ չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածին, այն է՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, մինչդեռ վերոհիշյալին, նախորդել են հանրությանը քաջ հայտնի դեպքեր՝ Հայաստանի Հանրապետության դատարանների մուտքերի արգելափակումը, դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ բռնության գործադրումը, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի նկատմամբ անհարգալից արտահայտությունների ու բռնության կիրառումը և այլն, որոնք առերևույթ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներ են պարունակում, բայց նշյալ դեպքերին մասնակից անձանց գործողություններին իրավական որևէ գնահատական չի տրվել։ Այս ամենի համատեքստում հիմք ընդունելով նաև ԵԽԽՎ 2012 թ. 1900 բանաձևը՝ կարելի է փաստել, որ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը քաղաքական բանտարկյալներ են: Նրանց կալանքը կոնկրետ ռեպրեսիվ քայլ է իշխանության կողմից՝ ահաբեկելու մյուս ընդդիմադիրներին և ստիպելու նրանց, որպեսզի խուսափեն սուր հարցադրումներից: Այս ամենը ոչ մի աղերս չունի իսկական ժողովրդավարության հետ, ընդհակառակը՝ սա ուղղակի ոչնչացնում է ժողովրդավարական արժեքները:

Ուստի կոչ ենք անում Ձեզ՝ զբաղվել մարդու իրավունքների պաշտպանության ձեր բուն առաքելությամբ, առանց տրվելու քաղաքական հոսանքներին, քաղաքական նորաձևությանը և «վերևներից» թելադրվող գործելաոճին:

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի պաշտպանության հատուկ հանձնախումբ։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company