.
Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Լորիսապետություն... Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կմնան կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը (տեսանյութ) «Քառյակ մեդիան» առաջարկել է «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել իրենց մոտ ՔԿ-ում ձերբակալում են Հրայր Թովմասյանի սանիկի փեսայի եղբորը
ԼՐԱՀՈՍ
 Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ  Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ….  Լորիսապետություն... Լորիսապետություն...  Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»…  Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»…  Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը»  Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու  Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել  Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով  Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից  ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ  Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու


Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության գործողությունները խտրական եւ պատժիչ են. «Սանիթեք»-ի հայտարարությունը

Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության գործողությունները խտրական եւ պատժիչ են. «Սանիթեք»-ի հայտարարությունը

Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության եւ գործին առնչվող մյուս մարմինների գործողությունները` «Սանիթեք» ընկերության կողմից գնահատվում են որպես խտրական եւ պատժիչ` նպատակ ունենալով օտարերկյա ներդրող համարվող ընկերությանը ենթարկել էքսպրոպրիացիայի` բռնագանձելով վերջինիս ակտիվները:

Այս մասին հայտարարություն է տարածել «Սանիթեք» ընկերությունը:

«Ս.թ. հոկտեմբերի 3-ին Երեւանի քաղաքապետը հանդիսավոր կերպով ազդարարեց Երեւան քաղաքում աղբահանության օպերատորների հետ պայմանագրերի լուծման մասին եւ դրա վերաբերյալ պաշտոնական ծանուցումներն ուղարկեց օպերատորներին:

«Սանիթեք» ընկերության իրավաբանական թիմի կողմից ծանուցումների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ժամանակագրությամբ ներկայացված հիմքերը վկայում են մեկ բանի մասին` նախընտրական պահից սկսած մինչեւ պայմանագրի լուծման պահը քաղաքային իշխանությունների գերնպատակն է եղել բոլոր հնարավոր մեթոդներով վնասել օպերատորների գործունեությունը` այն հասցնելով իր տրամաբանական ավարտին` պայմանագրերի լուծմանը:

Հասարակությանը չծանրաբեռնելու նպատակով սույն հաղորդագրությամբ մենք չենք անդրադառնա իրավական խրթին հարցերին, փոխարենը կանդրադառնանք մի փաստի, որն այս իրավիճակում  համարում ենք էական:

Ծանուցումների վերլուծությունը ցույց տվեց, որ Երեւանի քաղաքապետարանն ըստ էության մինչ քաղաքապետի հայտարարությունը` ցանկացած պահի կարող էր միակողմանի լուծել պայմանագրերը, քանի որ ծանուցումներում նշված իրավական հիմքերը առկա էին վաղուց: Սակայն, այս պահին պայմանագիրը լուծելու համար անկյունաքարային հանգամանք է հանդիսացել այն, որ Երեւանի քաղաքապետարանի տրամադրած տեղեկությունների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս եկել է մի եզրահանգման, որ Երեւանի քաղաքապետարանի եւ օպերատորների միջեւ պայմանագրերի կնքմանը նախորդել են մի շարք խախտումներ: Ավելին, այս առիթով հարուցվել է քրեական գործ:

Ստացվում է մի իրավիճակ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցելու մասին իր հաղորդագրությամբ կոպտորեն խախտել է անմեղության կանխավարկածը եւ Երեւանի քաղաքապետը, հիմք ընդունելով միայն քրեական գործ հարուցելու մասին փաստը, առաջնորդվել է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությամբ` որպես վերջին ատյանի դատավճիռ, հաստատելով անմեղության կանխավարկածի խախտման փաստը` լուծել է պայմանագրերը:

Հարկ ենք համարում նշել, որ «Սանիթեք» ընկերության դեմ ֆինանսական եւ տեխնիկական սանկցիաներին, բացի Երեւանի քաղաքապետարանից, ՀՀ գլխավոր դատախազությունից եւ ՀՀ ՊԵԿ-ից` վերջերս լծվեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` աննախադեպ կերպով հրապարակելով մեկ մասնավոր կազմակերպությունում 2018-2019թթ. մարդու իրավունքերի խախտման վերաբերյալ տեղի ունեցած «աղաղակող» խախտումների վերաբերյալ հատուկ զեկույց:

Իսկ այս ողջ ժամանակաշրջանում ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ՀՀ ՊԵԿ-ը, անհիմն քրեական գործեր հարուցելուց բացի, զբաղված էին իրենց որոշումները դատական կարգով վիճարկելու հնարավորությունից «Սանիթեք» ընկերությանը զրկելու գործընթացով, միտումնավոր կերպով բազմաթիվ անգամներ չներկայանալով դատական նիստերին:

Այս հանգամանքը հիմք է տալիս հայտարարելու, որ դատական պաշտպանության միջոցները Հայաստանի Հանրապետությունում չեն գործում եւ պետությունը ի վիճակի չի ապահովել արդար դատաքննության իրավունքի իրացումը օտարերկրյա ներդրողի կողմից:

Ամփոփելով նշվածը` Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության եւ գործին առնչվող մյուս մարմինների գործողությունները` «Սանիթեք» ընկերության կողմից գնահատվում են որպես խտրական եւ պատժիչ` նպատակ ունենալով օտարերկյա ներդրող համարվող ընկերությանը ենթարկել էքսպրոպրիացիայի` բռնագանձելով վերջինիս ակտիվները:

Ինչպես ընդունված է ասել Հայաստանում` ոչ մի բան պատահական չի լինում եւ ոչ մի լավ բան անպատիժ չի մնում»:

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company