.
Պարոն Փաշինյա՛ն, երևի մոռացել եք, որ ժամանակին սուր քննադատության էիք ենթարկում պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հետ կապված. Տեսանյութ Այն, որ Նիկոլը Նաիրիին չի ազատելու, փաստ է, բայց դե ժողովրդին գրգռող մի ցուցմունք կպոկեն Եվս մեկ դատավոր վնգստաց՝ վնգստաց Նիկոլի պատի տակ և Նիկոլի տված պարտիտուրայով Փորձում են հասնել նրան, որ մեզնից մեկն ասի` հա, Խաչատուրովը հրամանն ուշ ա տվել Կարեն Դեմիրճյանի այրին հորդոր ունի Փաշինյանին Փակ հանդիպում. Կառավարությունն ամեն ինչ անում է, որ «սեւազգեստ» մայրերի բողոքը չվերածվի սոցիալական բունտի Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Հանրակրթական թվերի շարունակությունը Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Լորիսապետություն... Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու
ԼՐԱՀՈՍ
 Պարոն Փաշինյա՛ն, երևի մոռացել եք, որ ժամանակին սուր քննադատության էիք ենթարկում պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հետ կապված. Տեսանյութ Պարոն Փաշինյա՛ն, երևի մոռացել եք, որ ժամանակին սուր քննադատության էիք ենթարկում պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հետ կապված. Տեսանյութ  Այն, որ Նիկոլը Նաիրիին չի ազատելու, փաստ է, բայց դե ժողովրդին գրգռող մի ցուցմունք կպոկեն Այն, որ Նիկոլը Նաիրիին չի ազատելու, փաստ է, բայց դե ժողովրդին գրգռող մի ցուցմունք կպոկեն  Եվս մեկ դատավոր վնգստաց՝ վնգստաց Նիկոլի պատի տակ և Նիկոլի տված պարտիտուրայով Եվս մեկ դատավոր վնգստաց՝ վնգստաց Նիկոլի պատի տակ և Նիկոլի տված պարտիտուրայով  Փորձում են հասնել նրան, որ մեզնից մեկն ասի` հա, Խաչատուրովը հրամանն ուշ ա տվել Փորձում են հասնել նրան, որ մեզնից մեկն ասի` հա, Խաչատուրովը հրամանն ուշ ա տվել  Կարեն Դեմիրճյանի այրին հորդոր ունի Փաշինյանին Կարեն Դեմիրճյանի այրին հորդոր ունի Փաշինյանին  Փակ հանդիպում. Կառավարությունն ամեն ինչ անում է, որ «սեւազգեստ» մայրերի բողոքը չվերածվի սոցիալական բունտի Փակ հանդիպում. Կառավարությունն ամեն ինչ անում է, որ «սեւազգեստ» մայրերի բողոքը չվերածվի սոցիալական բունտի  Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին  Հանրակրթական թվերի շարունակությունը Հանրակրթական թվերի շարունակությունը  Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան  Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ  Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ….  Լորիսապետություն... Լորիսապետություն...


Զոհված ազատամարտիկների մայրերն ու այրիները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց. վարչապետը նրանց կընդունի հաջորդ շաբաթ

Զոհված ազատամարտիկների մայրերն ու այրիները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց. վարչապետը նրանց կընդունի հաջորդ շաբաթ

Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամները`պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նրանք բողոքում են, որ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին Կառավարությունը 30 մլն դրամ գումար է փոխհատուցում, իսկ իրենց այսքան տարիների ընթացքում ոչ մի նման աջակցություն չի եղել: «Հունվարից մինչ այսօր մենք 5 դիմում ենք ուղարկել, վերջին դիմումը եղել է սեպտեմբերի 11-ին: Դիմել ենք վարչապետին` նշելով, որ ակնկալում ենք զոհվածների ընտանիքների ընդունելություն, քանզի 5646 ընտանիք ոչ մի անգամ ոչնչից չի օգտվել»,-ասաց «Զինվորի Մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը` նշելով, որ եթե կառավարությունը կարողացավ փողոցային կռվի հարցը լուծել, ապա այս մայրերի խնդիրներն էլ պետք է լուծեն:

«Նախորդ անգամ հանդիպեցինք վարչապետին, ասաց` տիկին Մարգարիտա, դո՞ւ ինչու ես այստեղ: Ասաց` գնում է արտերկիր, վերադառնալուն պես կզանգահարի, ես զանգում եմ մամուլի խոսնակին, ասում է`տիկին Մարգարիտա ջան, մենք քեզ հետ կզանգենք, ու այդ զանգը մինչ օրս չի եղել»,-նշեց Խաչատրյանը:

Բողոքի ակցիայի ընթացքում զոհված ազատամարտիկի այրի, «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանն էլ դիմեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ով այդ պահին մտնում էր Կառավարության շենք, և հետաքրքրվեց, թե ինչպես է վերջինս վերաբերվում Կառավարությանն ուղղված՝ փոխհատուցում տրամադրելու իրենց պահանջին, ինչին ի պատասխան` Թաթոյանն առաջարկեց գրավոր դիմում ուղարկել ՄԻՊ աշխատակազմ, որպեսզի հարցն ուսումնասիրեն:

«30 միլիոն դրամները, որ հատկացվում են, պետք է հաշվի նստեն նաև Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ։ Այդ ընտանիքները ստանում են ամսական ընդամենը 30 հազար դրամ։ Եթե ողջ են ազատամարտիկի այրին և ծնողները, այդ գումարը կիսվում է։ Հիմա Կառավարությունն ասում է, որ եթե նախկին կառավարության օրոք այդպես ապրել եք, հիմա էլ ապրեք։  Բայց մենք սպասելու ենք վարչապետին, մեր դիմումը մեկ ամիս է՝ Կառավարությունում է։ Ակնկալում եմ, որ վարչապետը կընդունի մեզ և հարցերին լուծում կտա»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սաթիկ Խլղաթյանը:

Բողոք ի ակցիայի ընթացքում Մարգարիտա Խաչատրյանի հետ զրուցեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ով տեղակացրեց, որ վարչապետն այսօր երկրից մեկնելու է, և Մարգարիտա Խաչատրյանին ու ակցիայի մասնակիցներից մի քանիսին կկարողանա ընդունել հաջորդ շաբաթվա ընթացքում` երկուշաբթի կամ երեքշաբթի: Մարգարիտա Խաչատրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ բողոքի ակցիան կդադարեցնեն և կսպասեն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Աղբյուր՝ Tert.am

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company