.
Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Լորիսապետություն... Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կմնան կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը (տեսանյութ) «Քառյակ մեդիան» առաջարկել է «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել իրենց մոտ ՔԿ-ում ձերբակալում են Հրայր Թովմասյանի սանիկի փեսայի եղբորը
ԼՐԱՀՈՍ
 Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ  Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ….  Լորիսապետություն... Լորիսապետություն...  Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»…  Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»…  Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը»  Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու  Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել  Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով  Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից  ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ  Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու


Մեր տնտեսական գործընկերները

Մեր տնտեսական գործընկերները

Պաշտոնապես ու վերջնական ամփոփվեց այս տարվա ութ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը: Առաջին փաստը, որ աչքի է զարնում, Տնտեսական ակտիվության ցուցանիշի համեմատությունն է անցած տարվա թվերի հետ:

Անցած տարի գարուն–ամառ ժամանակահատվածում ՏԱՑ-ը երկու անգամ 9 տոկոսից բարձր հայտարարվեց, երկու անգամ` 8-ից: Հետո օգոստոսի ցուցանիշը 7.6 էր, որ մինչև տարեվերջ իջավ 5.6-ի: Ինչ-որ օրինաչափությամբ նույն պատկերն այս տարի էր: Գարնան վերջին ու ամռանը ՏԱՑ բարձր թվեր էին հրապարակվում: Բայց օգոստոսը կրկին «նահանջ» էր: Նահանջ էր ոչ միայն 2019-ի ապրիլ-մայիսի համեմատ, այլև 2018-ի օգոստոսի: Նախորդ տարվա 7.6-ի փոխարեն ակտիվության գործակիցն այս տարի 7 էր:

Սոցիալ–տնտետսական շատ ցուցանիշներ համարյա անշարժ են: Նախորդ տարիների համեմատ էական փոփոխություններ չկան: Օրինակ` արտաքին առևտրաշրջանառությունը: Տնտեսության արտաքին հատվածի տվյալները համադրելով կարելի է արձանագրել, որ արտահանումը աճել է 2.5 տոկոսով, իսկ ներմուծումը հակառակը՝ կրճատվել է 2.8 տոկոսի չափով: Բնականաբար խոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թվերի հետ համեմատության մասին է: Զուտ ֆիզիկական ծավալով մեր ապրանքաշրջանառությունը այս տարվա հունվար-օգոստոսին կազմել է մոտ 4 մլրդ 844.3 մլն դոլար: Ներմուծում-արտահանում հարաբերակցությունն էլ էական փոփոխություն չի կրել: Արտահանել ենք մոտ 1.66 մլրդ դոլարի ապրանք: Ներմուծել համարյա կրկնակի մեծ արժեքով` մոտ 3.18 մլրդ դոլարի չափով:

Էական փոփոխություններ չկան ո՛չ արտահանման, ո՛չ ներմուծման ուղղություններով: Մեր արտաքին տնտեսական գործընկեր երկրներին մեր վիճակագրությունը խմբավորում է երեք խոշոր խմբերով: Առաջինը ԱՊՀ անդամ երկրներն են, որոնց թվում առանձին ներկայացվում են ԵԱՏՄ անդամների հետ ունեցած արտաքին առևտուրը: ԱՊՀ անդամն երկրների մասնաբաժինը այս տարի էական չի փոխվել` ընդհանուր առևտրի 29.6 տոկոս (զուտ ԵԱՏՄ երկրների հետ առևտրի ծավալը ընդհանուրի 26.8 տոկոսն է):

Մյուս խումբը 26 տոկոսով Եվրամիության անդամ երկրներն են: Մնացած 44 տոկոսը բաժին է ընկնում «Այլ երկրներ» անունով առանձնացված խմբին: Արտաքին առևտրի ծավալով մեր ամենախոշոր արտաքին գործընկերը Ռուսաստանն է: Մեր ընդհանուր ապրանքաշրջանառության 27 տոկոսը ՌԴ-ի հետ է: Այս ցուցանիշն աճել է` նախորդ տարի 25.9 տոկոս էր: Հետաքրքիր է, որ ԵՄ անդամ երկրներից ամենամեծ ապրանքաշրջանառությունը` 3.2 տոկոս, արձանագրվել է Բուլղարիայի հետ (նախորդ տարի 3.9 տոկոս էր): «Այլ երկրներ» խմբի մեր ամենախոշոր գործընկերը Չինաստանն է, որի հետ ևս ապրանքաշրջառության կշիռն աճել է` նախորդ տարվա 10.1 տոկոսի փոխարեն այս տարի՝ 11.9 տոկոս:

Արտաքին տնտեսական կապերի ոլորտում մեր իշխանություններին ու մեր տնտեսությանը չի հաջողվել էականորեն ընդլայնել Վրաստանի հետ ունեցած կապերը: Մեր դրկից երկրի հետ անցած տարվա հունվար-օգոստոսին արտաքին առևտրի 1.8 տոկոսն էր բաժին ընկնում, այս տարի` 1.9-ը: Էական կառուցվածքային փոփոխություններ չկան նաև ներմուծման և արտահանման ապրանքախմբերում: Վերջին տասնամյակներին ձևավորված համամասնությամբ Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքատեսակները հետևյալն են` հանքահումքային արտադրանք (457.7 մլն դոլար արժեքով) և, բնականաբար, պատրաստի սննդամթերք (368.9 մլն դոլար արժեքով): Ներմուծումների մեջ առաջին տեղ զբաղեցնող ապրանքախումբը կարող են նշել բոլորը` անկախ տարիքից ու կրթական ցենզից: Խոսքը, բնականաբար, մեքենաների մասին է: Ներմուծման ծավալը 509.5 մլն դոլար է: Երկրորդ տեղում կրկին հանքահումքային արտադրանքն է` 478.8 մլն դոլար արժեքով: Ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել այդ հանքահումքային «կախվածությունից»։

Եվ վերջապես հիմա՝ ինչպես տարիներ առաջ, ադամանդի մշակումը կրկին ճոխացնում է մեր արտաքին ապրանքաշրջանառությունը։ Ճոխացնում է՝ մեծացնելով 400 մլն դոլարից ավելի գումարով։ Իրականում այն փոքր աշխատատեղ ապահովող ոլորտ է, ուր թվերի մեծությունը պայմանավորված է ներմուծվող ալմաստի և արտահանվող արդեն մշակված ադամանդի գնով։ Հավանաբար սրանով է պայմանավորված այն, որ հունվար-օգոստոսին Շվեյցարիային է բաժին ընկել 2018-ին մեր արտահանումների 13․5, իսկ 2019-ին՝ 16․9 տոկոսը։ Բայց սա հպարտանալու փաստ չէ։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Politeconomy.org

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company