.
Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Հանրակրթական թվերի շարունակությունը Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Լորիսապետություն... Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ
ԼՐԱՀՈՍ
 Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին  Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին  Հանրակրթական թվերի շարունակությունը Հանրակրթական թվերի շարունակությունը  Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան  Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ  Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ….  Լորիսապետություն... Լորիսապետություն...  Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»…  Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»…  Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը»  Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու  Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել


Ադրբեջանը վարչապետ փոխելով պատերազմական մեսի՞ջ է ուղարկում Հայաստանին

Ադրբեջանը վարչապետ փոխելով պատերազմական մեսի՞ջ է ուղարկում Հայաստանին

Ինչպես հայտնի է,  օրեր առաջ Ադրբեջանում բոլորի համար անսպասելի վարչապետ փոխվեց: Ընդ որում դեպքի առթիվ չհնչեցվեց ոչ մի սկանդալային հայտարարություն: Դեռ ավելին նախկին վարչապետ Նովրուզ Մամեդովին շնորհակալություն հայտնեցին այս մեկուկես տարվա իր գործնեության համար: Նրա տեղը նշանակվեց նախիջևանաբնակ Ալի Ասադովը, ով մինչ այդ Իլհամ Ալիևի տնեսական հարցերով օգնականներ էր:

Սակայն մեզ համար ամենաինտրիգայինը այն էր, թե ինչ քաղաքական հիմնավորմամբ է կատարվել այդ փոփոխությունը:

Պաշտոնական անձիք այս փոփոխությունը հիմնավորում են շաբլոնային ձևակերպումներով, որտեղ ոչ մի հետաքրքիր միտք չկա: Իսկ ահա ոչ պաշտոնական մակարդակով այս փոփոխությունը պայմանավորում են  Հայաստանի հետ իրենց հետագա գործողություններով:

Եվ այսպես արդեն բացահայտ  հայտարարվում է, որ Նովրուզ Մամեդովին ավելի քան մեկ տարի առաջ նշանակել էին վարչապետի պաշտոնում, քանի որ Բաքվին «դրսից» ակնարկել էին, որ «Փաշինյանի իշխանության գալուց հետո  սպասվում են ինտենսիվ բանակցություններ Ղարաբաղի շուրջ և ճիշտ կլինի, որ Ադրբեջանը բոլոր մակարդակներով պատրաստ լինի այդ բանակցային գործընթացին»:

Հենց այդ պատճառով էլ Բաքվում վարչապետի պաշտոնում նշանակեցին ոչ թե պրակտիկ տնտեսվարի, այլ արհեստավարժ բանակցողի, քանզի  սպսվում էր, որ այդ բանակցային գործընթացը պիտի անցկացվեր ոչ միայն Փաշինյանի ու Ալիևի,  Մամեդյարովի ու Մնացականյանի  միջև, այլ՝ տնտեսական գործիչների:

Այսպիսի կանխատեսում  Բաքվին խոստանում էին «դրսից»:

Հետաքրքիր է, որ Փաշինյանից սպասման մասին վերջերս խոսեց նաև ոչ անհայտ Մեթյու Բրայզան:

Ինչը հուշում է, որ Փաշինյանի ծրագրերի մասին Ղարաբաղի վերաբերյալ հեղափոխությունից անմիջապես հետո տեղյակ էին նաև «դրսի» շրջանակները: Ի դեպ  իզուր չէր նաև, որ Բոլթոնը մի քանի անգամ շեշտել էր, որ Փաշինյանն ունի բարձր վարկանիշ և բոլորն  այս հարցում սպասում են նրա քայլերին: Հետաքրքիր էր,  որ Փաշինյանն ի պատասխան մի քանի անգամ հայտարարեց, որ «եթե պետք լինի,  նա Ղարաբաղի հարցը  նույնիսկ հանրաքվեի կդնի»:

Այստեղ է, որ պետք է անել մի քանի հարցադրում.

-Ինչո՞ւ էր  Փաշինյանը պատրաստվում  հանրաքվեի դնել Ղարաբաղի խնդիրը:

- Եթե Փաշինյանը վատ էր տիրապետում այս խնդրին, ինչը  խոստովանել էր, ապա ինչո՞ւ էր այս հարցը պատրաստ դնել հանրաքվեի:

- Ի՞նչ պատահեց,  որ այսօր նա դրա մասին չի խոսում:

-Ինչո՞ւ Էին այս հարցի վերաբերյալ Բաքվում սպասում նրանից դրական լիցքեր, որն հաստատեց նաև Բրայզան:

Ահա այս հարցերի պատասխանները պիտի հուզի հանրությանը:

Քանզի, թե Բաքվում և թե «դրսում» արդեն խոստովանում են, որ Փաշինյանից Ղարաբաղի հարցում զիջումների գնալու մեծ ակնկալիքներ ունեին:

Եվ ահա այսօր Բաքվում արդեն խոստովանում են, որ «հիասթափված են Փաշինյանից», քանզի նա իրենց հույսերը չարդարացրեց:

Ահա  թե ինչու որոշում կայացվեց բանակցող-վարչապետին փոխարինել  տնտեսվար-վարչապետով, քանզի «փաշինյանական Հայաստանից գոնե մոտ ժամանակներս հույս չկա»:

Իսկ ավելի արմատական տեսակետ հնչեցնողներն հայտարարում են, որ «Ադրբեջանն  արդեն ունի միջազգային լեգիտիմություն՝ ինքնուրույն ազատագրելու իր տարածքները»:

Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի հետ լայնածավալ պատերազմի, մանավանդ, որ իրենց կարծիքով «դիվանագիտական հարթակում Փաշինյանը պարտվել է Ալիևին»՝  բերելով մի շարք հիմնավորումներ:

Այն, որ այս 1,5 տարվա ընթացքում Փաշինյանը Հայաստանի դիրքորոշումը դարձրել է միջնորդների տեսանկյունից  « ավելի դեստրուկտիվ», ակնհայտ է: Դրա մասին ակնարկում են բոլորը, նույնիսկ սովորաբար «հանդարտ» Լավրովը չդիմացավ և արձանագրեց նույնը:

Եթե նախկինում այդպիսին էր ընկալվում հիմնականում Ադրբեջանի դիրքորոշումը, ապա այսօր այս հարցում Հայաստանը Փաշինյանի համառ ջանքերով հավասարվեց Ադրբեջանին:

Իսկ դա նշանակում է, որ պատերազմի վտանգն այսօր  աննախադեպ մեծացել է :

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company