.
Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Հանրակրթական թվերի շարունակությունը Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Լորիսապետություն... Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու
ԼՐԱՀՈՍ
 Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին  Հանրակրթական թվերի շարունակությունը Հանրակրթական թվերի շարունակությունը  Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան  Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ  Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ….  Լորիսապետություն... Լորիսապետություն...  Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»…  Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»…  Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը»  Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու  Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել  Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով


Վահրամ Պետրոսյան. «Հլը տեսեք ինչ եմ գտել»

Վահրամ Պետրոսյան. «Հլը տեսեք ինչ եմ գտել»

Վահրամ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 04.11.2016 chi.am կայքում հրապարակված «Պահանջվում է ստախոս» նյութին, մասնավորապես գրելով.

«Հլը տեսեք ինչ եմ գտել

ՀԱԿ «Չորրորդ իշխանությունը» 2016թ-ին ոչնչացրել ա Andranik Kocharyanին Նեմեցին բարերարար համարելու, նրանից հերոսի կերպար կերտելու համար:

Ըստ օդում կախված լուրերի, Նեմեցը շատ երկար տարիներ ամսական «թոշակ ա» տվել Անդրանիկ Քոչարյանին, որ կլյաուզաներ քիչ անի:

Հիմի սրանք հեղափոխական են դառել, բարոյախրատական դասեր են տալիս:

Ինչպես ասումա Աբաջյան Գոհարի մարդը՝ էս չե՞ք, արա 😄😄😄😄😄»:

Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:

 

***

 

Պահանջվում է ստախոս

Օրեր առաջ` հոկտեմբերի 31-ին, «slaq.am» կայքը իր էջերում տեղադրել էր «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հեռուստաելույթից մի հատված, որը վերաբերում էր Ռուբեն Հայրապետյանի կատարած բարեգործություններին։

Մասնավորապես էլեկտրոնային կայքի ներկայացրած հատվածում Քոչարյանը նշել էր. «Ռուբեն Հայրապետյանը իմ ընկերն է, և ինքը Հրանտ Մաթևոսյանի տանը ինձ հետ միասին միշտ եղել է ցանկալի հյուր, որովհետև Հայաստանում շատ քչերը գիտեն, որ Հրանտ Մաթևոսյանի առողջական խնդիրների անմիջական լուծման պատասխանատվությունը Ռուբեն Հայրապետյանը վերցրել է իր վրա, մեր մեկ այլ ընկերոջ` Վարդանի հետ միասին, և առաջին վիրահատության բոլոր ծախսերը արել է Ռուբենը, իհարկե դրա մեջ նաև դեր է խաղացել իմ և իր ընկերության գործոնը։ Ռուբենը արել է բազմաթիվ բարեգործություններ, որոնց մասին ոչ ոք չգիտի։ Ռուբեն Հայրապետյանը` որպես իմ ընկեր, ինձ և իմ ընտանիքին էլ է շատ անգամներ օգնել, և մեր հակասությունները չեն ազդել և չեն կարող ազդել մեր ընկերության վրա»։

Թե ի՞նչ հակասությունների մասին է ակնարկել Անդրանիկ Քոչարյանը, կներկայացնենք մեկ այլ հրապարակման շրջանակներում` նվիրված բուն Անդրանիկ Քոչարյանի կերպարին, նրա խայտառակ արարքներին, խժդժություններ ու ինտրիգներ հյուսելու նրա «խասյաթին», քաղաքական շրջանակներում մերժված լինելու դրդապատճառներին։

Անդրանիկ Քոչարյան կերպարի վերլուծության ներկայացումից առաջ անցնելով` միայն փաստենք, որ Քոչարյանը ստում է` դարձյալ խաղալով երբեմնի ընկերոջ` Ռուբեն Հայրապետյանի հեղինակության հետ։

Նախ` շատերը կվկայեն` Անդրանիկ Քոչարյանի սիրուն աչքերի համար կամ էլ նրա հուշումների արդյունքում չէ, որ Հայրապետյանը տարիներ առաջ փորձել է օգտակար լինել Հրանտ Մաթևոսյանի ընտանիքին (որևէ մեկն այսքան ժամանակ չի առարկել, ավելին` Հայրապետյանն ինքն էլ երբեք չի բարձրաձայնել դրա մասին)։ Ովքեր ճանաչում են այս մարդկանց` կվկայեն, որ Քոչարյանն այն հեղինակավոր աձը չէ ու չէր, որն առնչություն կամ մասնակցություն ունենա Հայրապետյանի նախաձեռնություններին։ Մինչդեռ Քոչարյանի այս հայտարարությունները ֆոն են ստեղծում, թե իբր Հայրապետյանը հեռու է եղել օգնության ձեռք մեկնելուց և միայն Քոչարյանի միջամտության արդյունքում է Հայրապետյանը փոշմանել։

Սա այլանդակ սուտ է, և Քոչարյանը նախկին ընկերոջն ինչ-որ բան ապացուցելու հարցում ահագին սխալ թեմա է ընտրել։ Քոչարյանի մատնանշած պատմությանը մասնակից են եղել մարդիկ, որոնք այսօր կենդանի են ու կարող են վկայել Քոչարյանի` օրերս արված հայտարարության ստորության աստիճանը։ Եվ եթե խոսակցություն է բացվել, ուրեմն` հարկ կհամարենք ներկայացնել այդ մարդկանց կարծիքները առանձին-առանձին։ Սկսենք ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանից, որը Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցել և հենց այդ պատճառով էլ  ականատեսն ու մասնակիցն է եղել մեծ գրողի` բուժման նպատակով արտերկիր մեկնելու պատմությանը։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները։ Ի՞նչ խնդիր է հիմա նա փորձում լուծել` ստահոդ լուրեր տարածելով, թե իբր իր գործոնն է առիթ դարձել, որ Հայրապետյանը բարեգործություն անի։

– Մինչև դրան անդրադառնալը, մի կարևոր հանգամանք կա, որ ես շատ երկար մտածել եմ դրա շուրջ ու փորձել եմ ուրիշներին էլ բացատրել։ Չգիտեմ, թե ինչքանո՞վ են մարդիկ ընկալել ասածը, բայց ինձ համար մի ճշմարտություն կա։ Մենք բոլորս, հատկապես իմ տարիքի մարդիկ, պետք է կարողանանք գնահատել, որ ինչ-որ մի ժամանակ ենք ապրել և այդ ժամանակաշրջանում հնարավորություն ենք ունեցել մեր ժողովրդի այդ ժամանակվա երևելիների հետ նստել, խոսել և շփվել։ Դա երևի մեր ամենաերջանիկ օրերն ու պահերն  են եղել։ Նրանցից մեկն էլ Հրանտ Մաթևոսյանն է։ Հրանտ Մաթևոսյանի կողքին կարող եմ տալ  Օհան Դուրյանի,  Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի. Լևոն Ներսիսյանի ու էլի մարդկանց անուններ։  Այդ մարդկանց ցանկը դուք էլ կարող եք ավելացնել, հնարավոր է, այս պահին որոշներինը նշել մոռացա, բայց այդ մարդիկ եղել են ամենահարգվածը, ամենաճանաչվածը,  ամենասիրելին։ Այդ մարդկանց հետ նստել, խոսել…եղել է երանելի մի բան։ Ես չէի կարող իմ երիտասարդ տարիներին երբևէ մտածել, որ այդպիսի առիթ կունենամ։ Եվ ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ կյանքը,  այդ ժամանակաշրջանն ինձ  այդ հնարավորությունը տվեցին։ Ու թե դա ի՞նչ է նշանակում, դա իմ անձնական գաղտնիքներից  է։  Ես միշտ երջանիկ կզգամ ինձ հենց միայն այն մտքից, որ ինչ-որ  ձևով, ինչ-որ մի առիթով կարողացել եմ կամ կարող էի օգտակար լինել այդպիսի մարդկանց։ Հիմա խնդիրը հետևյալն է` եթե կան մարդիկ, որոնք շփվել են այդ մեծերի հետ ու չեն կարողանում գնահատել այդ հնարավորությունը` սա արդեն մի քիչ ուրիշ երևույթ է։ Սա սովորական քաղքենիություն էլ չէ, գիտե՛ք, երևի անկիրթ մարդու հետ գործ ունենք։  Որովհետև ի՞նչ է նշանակում, ասենք՝ Հրանտ Մաթևոսյանին առիթ է եղել ինչ-որ մի բանով օգնելու ու դրա մասին հետագայում իրենից հետո հիշես։ Առավել ևս՝ այդ դեպքի հետ կապված, ասեմ ձեզ, որ ես այդ օրերին նաև շփվել եմ վարպետի ընտանիքի հետ ու լավատեղյակ եմ այս պատմությանը։ Իրականությունը լրիվ այլ է։ Իրականում վարպետը ոչ մի անգամ իր կողմից այդպիսի նախաձեռնություն թույլ չէր տա, ինքն այդ մարդը չի եղել, և ես չէ, որ պետք է իրեն գնահատական տամ։ Բոլորն էլ գիտեն, որ ինքն իր համար ինչ-որ բան նախաձեռնողը չէր։ Դու պետք է կարողանայիր ինչ-որ ձևով նրան համոզել։

Հիմա խոսում ենք, և ես մի այլ պատմություն հիշեցի, շատ սովորական կենցաղային թեմայով։ 1993 թվականն էր, երբ ջեռուցում չկար, երբ Երևան քաղաքում պրոբլեմներ կային։  Լավ, ի՞նչ կարող էի ես անել` այն ժամանակ լինելով  քաղաքապետ. կամ փայտով ինչ-որ մեկին օգտակար լինել, կամ՝ կերոսինի վառարաններ գտնել,   դրանք չկային Երևանում, վերացել էին։ Մի օր առիթ էր ու վարպետին հարցրի, թե ինչպե՞ս են  տաքանում։ Բոլորն ամեն կերպ փորձում էին խուսափել, նույնը նաև վարպետը։ Նույնը նաև Վարդգես Գնունին՝ կրթության նախարարը։ Տեսե՛ք, համեստագույն մարդիկ էին։ Ոչ մեկը ոչ մի անգամ չէր  ասել, որ նեղության կարիք են զգում։ Ես ուղղակի հիշում եմ Վարդգես Գնունուն։ Մտա նրա «կաբինետ», ինքս էլ զարմացա, թե այդ մարդն այդ պայմաններում ինչպե՞ս է աշխատում։ Հետո ինչ-որ առիթով եկա Հրանտ Մաթևոսյանի տուն, խոսում էինք, զգացի, որ տունը ցուրտ է։ Ոչ մի բան չասաց։ Հաջորդ օրը զանգահարեցի ու ասացի, որ վառարան եմ գտել։ Ասաց`  կարիք չկա, ավելացրեց` ինձ մինչև հասնելն այնքան մարդ կա, քո գործն էլ շատ է, դու փորձիր օգնել այդ մարդկանց, որոնք  ավելի վատ վիճակում են, ես կարող եմ յոլա գնալ։ Ես հասկացա… նույնիսկ դա ինձ համար դաս էր։ Այսինքն՝ ես  այդ մարդուց այդ վիճակում էլ սովորելու բան ունեի։

Եվ հիմա այս խոսակցություններն ինձ համար շատ վիրավորական են, անձնական վիրավորանք եմ զգում։ Չգիտեմ, ինչո՞ւ է այս պատմությունն այս ձևով ներկայացվել, որովհետև  կրկնում եմ, իրական պատմությունն այդպես չի եղել։

– Կպատմե՞ք իրական պատմությունը։

– Իրական պատմությունը հետևյալն է. մենք բոլորս փորձում էինք Հրանտ Մաթևոսյանին համոզել, որ եթե այդ հիվանդությունը կա, ապա այդ հիվանդության բուժման տարբերակներից մեկը դրսում բուժվելն է,  որից, երևի, ամենահարմարը մեզ համար այդ ժամանակ Ամերիկայում էր, հաշվի առնելով  նաև, որ այնտեղ  էր Ռուբեն Հայրապետյանի և Անդրանիկ Քոչարյանի ընկերը։ Մարդ, որը կարող էր վարպետի հետ լինել։ Վերջը մի կերպ կարողացել ենք Մաթևոսյանին համոզել, բայց այս` վարպետի կողմից,  որևէ նախաձեռնություն չի եղել, այս կողմից որևէ հարց չի բարձրացվել։

– Ինչո՞ւ է հիմա նման բան արվում։ Առիթը ո՞րն է կամ պատճառը։

– Ես իմիջիայլոց առաջին անգամ եմ կարդում նման բան։ Չեմ տեսել կամ լսել, որ Ռուբեն Հայրապետյանը երբևէ  դրա հետ կապված խոսեր։ Այս հարցում գոնե ինքն ավելի շատ իրավունք ուներ  խոսելու ։ Ինքը կարող էր իրեն թույլ տալ։ Կարող էր, բայց ես չեմ լսել, որևէ անգամ  առիթ չեմ ունեցել այդ մասին ինչ-որ տեղ կարդալու։ Այ թե ի՞նչն է պատճառը եղել, ինչո՞ւ է այս խոսակցությունը հիմա այսպես հնչում, կարծում եմ, սրանով ասողը  հանրությանն այլ կերպով ներկայանալու խնդիր է դրել։  Չգիտեմ, բայց համոզված եմ, որ  այս շահարկումներով ինչ-որ մարդկանց մասին կարծիք չի փոխվելու կամ նորից ձևավորվելու։ Բոլորը բոլորին ճանաչում են։

Հ.Գ. Հրանտ Մաթևոսյանի ընտանիքի անդամները մեզ հետ զրույցում փաստեցին, որ մեծ դժվարությամբ են վարպետին համոզել` մեկնել ԱՄՆ։ Նախաձեռնությանը աջակցել է Ռուբեն Հայրապետյանը, որն այդ տարիներին լավ հարաբերություններ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ռուբեն Հայրապետյանն էլ, որպես Տեր-Պետրոսյանին մոտ կանգնած մարդ, պատրաստակամություն է հայտնել օգնել։

04.11.2016

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company