.
Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Հանրակրթական թվերի շարունակությունը Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Լորիսապետություն... Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու
ԼՐԱՀՈՍ
 Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին  Հանրակրթական թվերի շարունակությունը Հանրակրթական թվերի շարունակությունը  Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան  Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ  Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ….  Լորիսապետություն... Լորիսապետություն...  Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»…  Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»…  Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը»  Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու  Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել  Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով


Փաշինյանը ցանկանում էր Օսիպյանին իր կողքին պահել, որ եթե ինչ-որ բաներ կան վարչապետի վերաբերյալ, որ Օսիպյանը կարող էր հայտարարել, չասեր. Ռուբեն Հակոբյան

Փաշինյանը ցանկանում էր Օսիպյանին իր կողքին պահել, որ եթե ինչ-որ բաներ կան վարչապետի վերաբերյալ, որ Օսիպյանը կարող էր հայտարարել, չասեր. Ռուբեն Հակոբյան

Ծիծաղելի է նույնիսկ մտածել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին նշանակել էր իր խորհրդական, որպեսզի վերջինս իրեն խորհուրդ տա: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով Վալերիյ Օսիպյանի` վարչապետի խորհրդականի պաշտոնից հրաժարականին:

«Փաշինյանը ցանկանում էր Օսիպյանին իր կողքին պահել, որ եթե ինչ-որ բաներ կան վարչապետի վերաբերյալ, որ Օսիպյանը կարող էր հայտարարել, չասեր: Փաշինյանը նկատի էր ունեցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի օրինակը»,-ասաց Հակոբյանը` նշելով, որ ողջունում է Օսիպյանի որոշումը, որովհետև «բռնի » կերպով այդ պաշտոնում մնալը վարկաբեկելու էր նրա անձը:

Ռուբեն Հակոբյանի խոսքով`«հին ու բարի» ավանդույթները շարունակվում են, և չի բացատրվում` ինչու են ազատվում բարձր պաշտոն ունեցող անձինք: «Ընդհանուր ձևակերպումը, թե իրենք չէին արդարացնում սպասելիքները, ոչինչ չի ասում: Այս դեպքում ցանկացած վարկած, որին կարող է ընթերցողը կամ քաղաքացին հավատալ, գոյության իրավունք ունի»,-մեկնաբանեց քաղաքական վերլուծաբանը:

Վերջինս ընդգծեց, որ, օրինակ, հանցագործություն էր, երբ Նիկոլ Փաշինյանը հորդորեց փակել դատարանների մուտքերն ու ոստիկանությանը հանձնարարեց վերահսկել: «Դա հանցագործություն էր, որի մեջ ներքաշվեցին ոստիկանները: Օսիպյանն էլ սա լավ հասկանում էր»,-նշեց նա` ասելով նաև, որ չի բացառվում` վարչապետը Օսիպյանին Ամուլսարի վերաբերյալ որոշել է շատ կտրուկ հրահանգ տալ, ինչը նախկին ոստիկանապետը չի ցանկացել կատարել:

Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանը 2018 թվականի մայիսի 10-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: Նույն օրը վարչապետի որոշմամբ Վալերիյ Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն անմիջապես հայտնի դարձավ, որ Օսիպյանն իր հաշվին գնացել է արձակուրդ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ:

Tert.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 3-ին Օսիպյանը աշխատանքի չէր ներկայացել: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել, որը սակայն Օսիպյանը հերքել էր:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին:

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company