.
Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Հանրակրթական թվերի շարունակությունը Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Լորիսապետություն... Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կմնան կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը (տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
 Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին  Հանրակրթական թվերի շարունակությունը Հանրակրթական թվերի շարունակությունը  Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան  Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ  Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ….  Լորիսապետություն... Լորիսապետություն...  Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»…  Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը»  Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու  Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել  Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով  Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից


Ի՞նչ պետք է իմանա Փաշինյանի «խունվեյբինները» Գերմանիայի և Չինաստանի պատմություններից

Ի՞նչ պետք է իմանա Փաշինյանի «խունվեյբինները» Գերմանիայի և Չինաստանի պատմություններից

Այն, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդների  խուլիգանական գործողությունները  «Հայելի» մամուլի ակումբի դեմ  կազմակերպվել էր իշխանության կողմից, կարծում ենք, որ ոչ ոք չի կասկածում:

Այդ ակցիան միայն մեկ նպատակ չէր հետապնդում:

Դա մի կողմից ակցիա էր ընդդեմ Հրայր Թովմասյանի, նպատակ ունենալով վախեցնել նրան և նրա աջակցողներին: Հատկապես, երբ ՍԴ-ում քննվելու է ԱԺ-ի կողմից առաջարկված փաստաթուղթը:

Մյուս կողմից, սա մեսիջ էր ուղղված բոլոր լրատվամիջոցներին, եթե նրանք իրենց «Ճիշտ չպահեն», ապա վաղը այդ խուլիգանները ձվեր կշպրտեն այլ լրատվամիջոցների խմբագորությունների վրա:

Եվ վերջապես, սա ուղղակի սպառնալիք էր ուղղված անձամբ Անժելա Թովմասյանի հասցեին, որի լրատվամիջոցի գործնեությունը հատկապես նյարդայնացնում է անձամբ Նիկոլ Փաշինյանին:

Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը չի կարող ուղակի սպառնալ  ներկայիս լրագրող Անժելա Թովմասյանին և այդ իսկ պատճառով նա դա անում է իր կողմից ստեղծված խուլիգանական բանդաների միջոցով:

Նշենք, որ Փաշինյանը այս հարցում օրիգինալ չե, քանզի պատմությանը հայտնի է երբ նման գործելաոճով հանդես էին գալիս Գերմանիայում Ադոլֆ Հիտլերը, Չինաստանում Մաո Ցզեդունը:

 

Ի՞նչ դասեր պետք է քաղեն պատմությունից Փաշինյանի այս «Փաշինյանյուգենդի»  անդամները

 

Ինչպես հայտնի է, Գերմանիայում էլ կար նացիստական СА երիտասարդական կազմակերպությունը, որոնք ոստիկանությանը զուգահեռ  հարձակվում էին Հիտլերի հակառակորդների վրա: Սակայն այս գործունեությունը ինչքան որ օգնում էր Հիտլերին, այնքան էլ խանգարում էր նրան, քանզի այդ գործունեության արդյունքում խաթարվում էր պետական համակարգը: Դրա արդյունքում Հիտլերի վարկանիշը նվազում էր  և նույնիսկ իր կողմնակիցների մոտ առաջանում էր կասկած, որ ֆյուռերի նպատակները արդար բնույթ ունեին:

Հենց դրա պատճառով էլ, 1934 թվականին,  նույն Հիտլերի կարգադրությամբ այդ երիտասարդական խմբավորումները, նրա ղեկավար Էրնեստ Ռեմի գլխավորությամբ ֆիզիկական ոչնչացման ենթարկվեցին: Այդ քայլով, նախ ֆյուրերը մեսիջ ուղարկեց հանրությանը, որ այդ «անարխիստները» , իբր իր կարգադրությամբ չեին շարժվում: Դրանից բացի նա այդ «անարխիստներին» վերացնելով, СА-ն վերափոխեց  SS-ի և այդ նոր կառույցի գործունեությունը տեղափոխեց «օրինական դաշտ»:

Գրեթե նույնը կատարեց Մաոն Չինաստանում:

1966-ի օգոստոսի 8-ի Չինաստանի կոմկուսի որոշմամբ այդ երկրում ձևավորվեցին երիտասարդ կոմունիստների կազմակերպությունը՝ խունվեյբինները, որոնք պետք է հարձակվեին բոլոր նրանց վրա, ում տեսակետները տարբեր չափերով կարող եին հակասել Մաոյի տեսակետներին:

Սկզբնական փուլում Մաոն գոհ էր խոնվեյբինների գործունեությունից: Նրանց նույնիսկ պետական մակարդակով օժանդակություն էր տրվում, երկրում «մշակույթային հեղափոխություն» իրականացնելու համար:

Սակայն շատ կարճ ժամանակ անց  Մաոն հասկացավ, որ խունվեյբինների գործունեության արդյունքում, նրա վարկանիշն ավելի շատ անկում ապրեց, քան բարձրացավ: Իսկ վախի մթնոլորտի փոխարեն, երկրում առաջացավ խորը դժգոհություն իր հանդեպ: Արդյունքում, որպեսզի Մաոն անձամբ ռեաբիլիտացվի, խունվեյբինների գործողությունների համար մեղքը գցեց ուրիշների վրա: Իսկ որպեսզի չինական հանրությունը հավատար Մաոյի խոսքերին, ուղիղ մեկ տարի անց, 1967-ի աշնանը, Մաոյի կարգադրությամբ, չինական բանակը ֆիզիկական ոչնչացման ենթարկեց խունվեյբիններին: Վերջիններս այդպես էլ չհասկացան, թե ինչու Մաոն իրենց «զոհաբերեց»:

Եվ մինչ այսօր Չինաստանի  պաշտոնական պատմագրության մեջ խունվեյբինների գործունեությունը խիստ բացասական է գնահատվում, որի գլխավոր մեղավորությունը Մաոյինն է համարվում:

Վերադառնալով մեր «խունվեյբինների» հարցին, նշենք, որ նրանք ցանկացած պարագայում պատժվելու են: Փաշինյանի կառավարման ընթացքում, հավանաբար մեղմ, իսկ իշխանափոխությունից հետո ավելի խիստ: Քանզի երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ անողները, հավասարվելու են պետական դավաճանների:  Եթե երկրում բռնկվի քաղաքացիական պատերազմ, ապա մենք անխուսափելիորեն տարածքային կորուստներ կունենանք ռազմաճակատում: Ինչպես որ այդպես եղավ Ադրբեջանում, Էլչիբեյի կառավարման ընթացքում 90-ական թվականներին:

Իսկ ինչ վերաբերվում է հայրենասիրությանը, որոնցով իբր հանդես էին գալիս այդ երիտասարդները, ապա եթե մենք նրանց հիշեցնենք Տեր-Պետրոսյանի և վաղ Փաշինյանի հայացքները Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, ապա դրանից հետո, այդ երիտասարդները, եթե, իհարկե, նրանք ազնիվ են, ապա ձվեր պիտի սկսեն նետել Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի ուղղությամբ կամ էլ հրապարակավ ներողություն խնդրեն հանրությունից և անձամբ Անժելա Թովմասյանից և խոստովանեն, որ իշխանության կողմից կատարել են էժանագին պատվեր:

Նրանք այլևս քայլերի այլընտրանք չունեն՝ կամ-կամ, երրորդ ճանապարհ այլևս չկա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company