.
Հրայրն իր խրամատում է մնալու, ինչքան էլ ձեզ հպատակ քարոզչամեքենայով վնգստաք Քիմ Քարդաշյանը 39 տարեկան է. հեռուստաաստղի մասնակցությամբ ամենաաղմկոտ սկանդալները Մասնագիտությունը գռեհիկ ձևով մոռացության մատնելը՝ սա՛ է գեներալի գինը Արսենին ձերբակալել են, որ պետությունը վերջնական զավթեն Փաշինյանը հրավիրելու է Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի նիստին բացատրություններ տալու՞ Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը Այլախոհության յուրաքանչյուր դրսևորում ավարտվում է ազատազրկումով Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է Ազատություն»-ը կրկին վերաբերմունք է արտահայտում Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը Ադրբեջանում հանրավաքների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է... ոստիկանության փոխգնդապետի. Տեսանյութ Կիևյան փողոցում հայրը դանակահարել է որդուն Իվետա Մուկուչյանի լուսանկարը Մոսկվայից Դեռևս 2 ամիս առաջ ես զգուշացրել եմ, որ սորոսականները փորձում են «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը Մայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է օդանավակայանում․ նա չի կարողացել վերադառնալ
ԼՐԱՀՈՍ
 Հրայրն իր խրամատում է մնալու, ինչքան էլ ձեզ հպատակ քարոզչամեքենայով վնգստաք Հրայրն իր խրամատում է մնալու, ինչքան էլ ձեզ հպատակ քարոզչամեքենայով վնգստաք  Քիմ Քարդաշյանը 39 տարեկան է. հեռուստաաստղի մասնակցությամբ ամենաաղմկոտ սկանդալները Քիմ Քարդաշյանը 39 տարեկան է. հեռուստաաստղի մասնակցությամբ ամենաաղմկոտ սկանդալները  Մասնագիտությունը գռեհիկ ձևով մոռացության մատնելը՝ սա՛ է գեներալի գինը Մասնագիտությունը գռեհիկ ձևով մոռացության մատնելը՝ սա՛ է գեներալի գինը  Արսենին ձերբակալել են, որ պետությունը վերջնական զավթեն Արսենին ձերբակալել են, որ պետությունը վերջնական զավթեն  Փաշինյանը հրավիրելու է Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի նիստին բացատրություններ տալու՞ Փաշինյանը հրավիրելու է Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի նիստին բացատրություններ տալու՞  Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը  Այլախոհության յուրաքանչյուր դրսևորում ավարտվում է ազատազրկումով Այլախոհության յուրաքանչյուր դրսևորում ավարտվում է ազատազրկումով  Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է  Ազատություն»-ը կրկին վերաբերմունք է արտահայտում Ազատություն»-ը կրկին վերաբերմունք է արտահայտում  Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը  Ադրբեջանում հանրավաքների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է... ոստիկանության փոխգնդապետի. Տեսանյութ Ադրբեջանում հանրավաքների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է... ոստիկանության փոխգնդապետի. Տեսանյութ  Կիևյան փողոցում հայրը դանակահարել է որդուն Կիևյան փողոցում հայրը դանակահարել է որդուն  Իվետա Մուկուչյանի լուսանկարը Մոսկվայից Իվետա Մուկուչյանի լուսանկարը Մոսկվայից  Դեռևս 2 ամիս առաջ ես զգուշացրել եմ, որ սորոսականները փորձում են «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը Դեռևս 2 ամիս առաջ ես զգուշացրել եմ, որ սորոսականները փորձում են «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը  Մայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է օդանավակայանում․ նա չի կարողացել վերադառնալ Մայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է օդանավակայանում․ նա չի կարողացել վերադառնալ  Հայկական ուշացած նիհիլիզմը․ մաս 3-րդ Հայկական ուշացած նիհիլիզմը․ մաս 3-րդ  Կադաստրի կոմիտեի ղեկավարը նոր իշխանությանը մեղադրում է կոռումպացված լինելու մեջ Կադաստրի կոմիտեի ղեկավարը նոր իշխանությանը մեղադրում է կոռումպացված լինելու մեջ  Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին, որի ծնունդն է այսօր, գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին, որի ծնունդն է այսօր, գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում  Հայկական ուշացած նիհիլիզմը․ մաս 3-րդ Հայկական ուշացած նիհիլիզմը․ մաս 3-րդ  Հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է գաղտնալսումը․ ՔԿ նախագահ Հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է գաղտնալսումը․ ՔԿ նախագահ  Ոստիկանին սպանած եղբայրները դեպքից առաջ գեղեցկության սրահից գումար ու էլեկտրական սարքեր էին գողացել. Տեսանյութ Ոստիկանին սպանած եղբայրները դեպքից առաջ գեղեցկության սրահից գումար ու էլեկտրական սարքեր էին գողացել. Տեսանյութ  Արեն Ապիկյան. Փողը սիրում է կայունություն, և այն չի սիրում գնալ այնտեղ, որտեղ կան ցնցումներ. Տեսանյութ Արեն Ապիկյան. Փողը սիրում է կայունություն, և այն չի սիրում գնալ այնտեղ, որտեղ կան ցնցումներ. Տեսանյութ  Գևորգ Կոստանյանը խոստացել է ներկայանալ ՀՔԾ Գևորգ Կոստանյանը խոստացել է ներկայանալ ՀՔԾ  Արթուր Վանեցյանի վրա գործ բացելու իդեալական թեմա ասեմ, զարմանալի է, որ աչքաթող են արել Արթուր Վանեցյանի վրա գործ բացելու իդեալական թեմա ասեմ, զարմանալի է, որ աչքաթող են արել  Քարաթափում Սարի Թաղում Քարաթափում Սարի Թաղում  Nike-ն ու Սերենա Ուիլյամսը երիտասարդ դիզայներների են փնտրում Nike-ն ու Սերենա Ուիլյամսը երիտասարդ դիզայներների են փնտրում  ՍԴ-ի նկատմամբ ճնշումները սկսվեցին, երբ Դավիթ Գրիգորյանը հորս գործն ուղարկեց ՍԴ. Լևոն Քոչարյան. Տեսանյութ ՍԴ-ի նկատմամբ ճնշումները սկսվեցին, երբ Դավիթ Գրիգորյանը հորս գործն ուղարկեց ՍԴ. Լևոն Քոչարյան. Տեսանյութ  Ինչպես է Քիմ Քարդաշյանը նշել իր ծննդյան տարեդարձը. Տեսանյութ Ինչպես է Քիմ Քարդաշյանը նշել իր ծննդյան տարեդարձը. Տեսանյութ


Գնաճների համեմատություն՝ առանց աշխատավարձերի համեմատման

Գնաճների համեմատություն՝ առանց աշխատավարձերի համեմատման

Հրապարակվեց հունվար-սեպտեմբեր ամիսների սպառողական գների ինդեքսը։ Հրապարակվեց արտասովոր արագությամբ։ Բայց բոլորը չնկատելու են տալիս։

Թվում էր, թե մեր իշխանությունները սազը վայր չեն դնելու։ Սեփական աշխատանքը գովաբանելու առիթ է։ Գնաճը անցած տարվա նույն ժամանակի համեմատ կազմել է ընդամենը 1․6 տոկոս։ Ընդ որում այդ գնաճը «գտնել-հաշվարկելը» բավական դժվար է եղել։ Որովհետև ընդհանուր գնաճ հնարավոր է եղել արձանագրել առանձին ոլորտների հաշվին։

Պարզ մարդուն հետաքրքրող շատ ու շատ ապրանքների գծով գնանկում է արձանագրվել։ Սա, իհարկե, սպասելի ցուցանիշ էր։ ԿԲ-ն մի քանի օր առաջ էր նվազեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ձողի գինն էժանացնելու պատճառը հարկավ տնտեսությունն ինչ-որ չափով աշխուժացնելու փորձ է։ Որովհետև հանրահայտ ճշմարտություն է համարվում այն, որ գնաճի թույլ տեմպը լուրջ խնդիր է տնտեսության համար։ Հատկապես արտահանմանը միտված հատվածին։ Երբ գնաճը տեմպը ցածր է պաշտոնապես հաշվարկված (բյուջեի մասին օրենքով հաստատված) տեմպից, արտահանող ընկերությունները ստիպված են ենթադրված եկամուտի մի մասը տրամադրել վճարային պարտավորությունների կատարմանը։ Իսկ դա կարող է անիմաստ դարձնել աշխատանք-արտահանման իմաստը։

Շատ տնտեսագետներ ցածր գնաճը, մեր պարագայի տնտեսությունների համար, համեմատում են կենդանի օրգանիզմում ընթացող կենսունակությունն ապահովող գործընթացների դանդաղեցմամբ։ Իսկ դա իսկապես վտանգավոր է։

Գնաճի թվերը ևս ապացուցում են, թե որքան տարբեր են մեր և Վրաստանի տնտեսության մեջ ընթացող գործընթացները։ Վրացիները հանդգնել էին տարվա համար գնաճի 6 տոկոսից բարձր ցուցանիշ ընդունել։ Ու հիմա արձանագրում են, որ բավական մոտ են նախատեսված առավելագույն թվին։ Նրանց համար խնդիր չէ, որ մսամթերքը թանկացել է 16․1 տոկոսով (մեր մոտ գնանկում է 2․9 տոկոսով)։ Վրաստանում շատ սննդամթերքներ՝ հաց-հացամթերք, շաքար, բանջարեղեն, կաթնամթերք, թանկացել են երկնիշ տոկոսային ցուցանիշով։ Հնարավոր է, որ սա ռիսկային, հնարավոր է՝ սա չափազանց է։ Բայց տրամագծորեն հակադարձ չափազանցություն կա մեր տնտեսության մեջ։ Նշված բոլոր սննդամթերքների գծով մեր մոտ գնանկում է արձանագրվել՝ 1․2–4 տոկոսի չափով։

Եթե այս իրավիճակը դրական գնահատվեր, մեր իշխանությունները հնարավոր բոլոր ամբիոններից ու լրատվամիջոցներից կթմբկահարեին աննախադեպ գնանկման մասին։ Մանավանդ, որ պարզ սպառողի համար գնանկման վտանգների մասին խոսակցությունը այնքան էլ «ընդունելի» չէ։ Վրաստանում սննդամթերքի գնաճի ցուցանիշը կազմել է 11․7 տոկոս։ Այս տարվա հունվար–սեպտեմբերը՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Մեր պարագային սննդամթերքի գնաճը նույն ժամանակահատվածում կազմել է 2․5 տոկոս։ Բայց վրացական այդ ցուցանիշն արձանագրվել է հիմնականում մեկ ապրանքատեսակի «հաշվին»։ Քանի որ այդ ապրանքատեսակի նկատմամբ մեր երկրում ևս նույնատիպ վերաբերմունք է ձևավորվում, իհարկե այն պետք է առանձին դիտարկել։

Այս տարի մեր հարևան երկրում ծխախոտը նախորդ տարվա համեմատ թանկացել է 29 տոկոսով։ Նման գնային «թռիչք» վաղ թե ուշ արձանագրվելու է մեր երկրում։ Չեմ կարծում, թե դա լուրջ անհանգստանալու առիթ է։ Մնացած հարցերում կարող ենք համեմատել ու անհրաժեշտության դեպքում «փիլիսոփայել»։ Օրինակ, որ առողջապահության ոլորտում գնաճը Վրաստանում 4 տոկոս է, Հայաստանում՝ 2։ Նույնիսկ այն պարագային, որ «Հանգիստ և մշակույթ» կոչված ոլորտում մեր հարևանների մոտ 6․9 տոկոսանոց գնաճ է, իսկ մեր մոտ՝ 2․2 տոկոսանոց գնանկում։ Բայց միևնույնն է զբոսաշրջիկներ Վրաստան ավելի շատ են այցելել։

Իսկ հիմա անցնենք վերնագրում խոստացած աշխատավարձերին։ Բնականաբար առանց համեմատելու՝ խոստման համաձայն։ Ոչ պետական «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունն ուսումնասիրել ու հրապարակել է իրենց երկրի որոշ նախարարությունների աշխատավարձերի չափը։ Ամենաբարձր աշխատավարձեր ստանում են Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունում՝ մոտ 5 729 լարի կամ 1 928 դոլար։ Հաջորդը Տարածքային կառավարման նախարարությունն է՝ 1 727 դոլար, ապա Արդարադատության նախարարությունը՝ 1 464 դոլար ու Գյուղնախարարությունը՝ 1 396 դոլար։ Հրապարակման մեջ նշվում է, որ ամենացածր աշխատավարձը Պաշտպանության նախարարությունում է՝ 760 դոլար։

Վրաստանը անկախության շրջանում 2-3 պատերազմում պարտվել է։ Ու դժվար է ասել՝ պարտվել է ցածր աշխատավարձերի պատճառով։ Թե՞ աշխատավարձերն են ցածր նշանակվել պարտությունների պատճառով։ Պատասխանը հնարավոր է, որ ճաշակի հարց է։ Հնարավոր է՝ մտածելու։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Politeconomy.org

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company