.
Հանրակրթական թվերի շարունակությունը Պարոն Փաշինյա՛ն, երևի մոռացել եք, որ ժամանակին սուր քննադատության էիք ենթարկում պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հետ կապված. Տեսանյութ Այն, որ Նիկոլը Նաիրիին չի ազատելու, փաստ է, բայց դե ժողովրդին գրգռող մի ցուցմունք կպոկեն Եվս մեկ դատավոր վնգստաց՝ վնգստաց Նիկոլի պատի տակ և Նիկոլի տված պարտիտուրայով Փորձում են հասնել նրան, որ մեզնից մեկն ասի` հա, Խաչատուրովը հրամանն ուշ ա տվել Կարեն Դեմիրճյանի այրին հորդոր ունի Փաշինյանին Փակ հանդիպում. Կառավարությունն ամեն ինչ անում է, որ «սեւազգեստ» մայրերի բողոքը չվերածվի սոցիալական բունտի Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Հանրակրթական թվերի շարունակությունը Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Լորիսապետություն... Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը»
ԼՐԱՀՈՍ
 Հանրակրթական թվերի շարունակությունը Հանրակրթական թվերի շարունակությունը  Պարոն Փաշինյա՛ն, երևի մոռացել եք, որ ժամանակին սուր քննադատության էիք ենթարկում պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հետ կապված. Տեսանյութ Պարոն Փաշինյա՛ն, երևի մոռացել եք, որ ժամանակին սուր քննադատության էիք ենթարկում պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հետ կապված. Տեսանյութ  Այն, որ Նիկոլը Նաիրիին չի ազատելու, փաստ է, բայց դե ժողովրդին գրգռող մի ցուցմունք կպոկեն Այն, որ Նիկոլը Նաիրիին չի ազատելու, փաստ է, բայց դե ժողովրդին գրգռող մի ցուցմունք կպոկեն  Եվս մեկ դատավոր վնգստաց՝ վնգստաց Նիկոլի պատի տակ և Նիկոլի տված պարտիտուրայով Եվս մեկ դատավոր վնգստաց՝ վնգստաց Նիկոլի պատի տակ և Նիկոլի տված պարտիտուրայով  Փորձում են հասնել նրան, որ մեզնից մեկն ասի` հա, Խաչատուրովը հրամանն ուշ ա տվել Փորձում են հասնել նրան, որ մեզնից մեկն ասի` հա, Խաչատուրովը հրամանն ուշ ա տվել  Կարեն Դեմիրճյանի այրին հորդոր ունի Փաշինյանին Կարեն Դեմիրճյանի այրին հորդոր ունի Փաշինյանին  Փակ հանդիպում. Կառավարությունն ամեն ինչ անում է, որ «սեւազգեստ» մայրերի բողոքը չվերածվի սոցիալական բունտի Փակ հանդիպում. Կառավարությունն ամեն ինչ անում է, որ «սեւազգեստ» մայրերի բողոքը չվերածվի սոցիալական բունտի  Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին  Հանրակրթական թվերի շարունակությունը Հանրակրթական թվերի շարունակությունը  Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան  Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ  Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ….


Փաշինյան-Պուտին առանձնազրույցը ոչ մի բովանդակություն չի ունեցել, ավելի շատ նախատեսված է եղել լուսանկարների և տեսանյութերի համար. Ա. Թևանյան

Փաշինյան-Պուտին առանձնազրույցը ոչ մի բովանդակություն չի ունեցել, ավելի շատ նախատեսված է եղել լուսանկարների և տեսանյութերի համար. Ա. Թևանյան

Եթե հանդիպումն արդյունք ունենար, Փաշինյանն այդ մասին կշտապեր հաղորդել, բայց նա լսարանին միայն լուսանկարներով է զբաղեցրել։ Այս մասին Tert.am-ին ասաց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի գրառմանը, որով վերջինս ամփոփել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն, ու նշել, որ հայ-ռուսական հարաբերությունները հուսալի և դրական հունի մեջ են:

«Ցանկացած ձեռքբերում կոնկրետ դրսևորում է ունենում։ Այս առումով զրոյական տեղեկություն կա, ուստի կարող եմ ենթադրել, որ կա կա՛մ զրոյական որոշում, կա՛մ բացասական որոշում, այսինքն՝ կամ գազի գինը թանկացած է մնալու, կա՛մ ավելի թանկանալու է»,- ասաց Թևանյանը։

Նրա խոսքով՝ վարչապետի՝ փայլուն և հուսալի որակումներով գրառումը պետք է հստակ արդյունք ցույց տար։ Պետք է տարանջատել ձևականությունն ու բովանդակությունը, և դրանից հետո հանդիպմանը կոնկրետ գնահատական տալ։

«Մեկ օր հետո Սոչիում Պուտին-Ալիև հանդիպումը տեղի կունենա, և ստացված տեղեկությունից էլ կարող ենք դատել, թե որ հանդիպումներն են փայլուն և հուսալի։ Հայտարարել, որ հայ-ռուսական հարաբերութունները փայլուն են, տեղին չէ, այն էլ այն դեպքում, երբ ՌԴ նախագահի՝ Հայաստան այցելելու մինչև վերջին օրը քննարկվում էր՝ նա կգա, թե չի գա, առանձնազրույց տեղի կունենա, թե ոչ»,- ասաց քաղաքագետը։

Թևանյանը հայտնեց ՝ իր տեղեկություններով՝ վարչապետի և ՌԴ նախագահի առանձնազրույցն արարողակարգային ֆորմատից դուրս է եղել, ավելի շատ նախատեսված է եղել լուսանկարների և տեսանյութերի համար, և ոչ մի բովանդակություն չի ունեցել։

Անդրադառնալով վարչապետի՝ Վլադիմիր Պուտինի և մյուսների հետ սելիֆիներին և հարցին՝ արդյո՞ք սա քաղաքական ընդունված ձև է, նա արձագանքեց. «Ընտանեկան ալբոմի լրացման հարցը քաղաքական դաշտում չենք կարող քննարկել։ Լուսանկարների և տեսանյութի փոխարեն ինքս և յուրաքանչյուր գիտակից քաղաքացի կոնկրետ արդյունքներ է ուզում տեսնել։ Հույս ունեմ՝  սա Հայաստանի անվտանգային միջավայրի վրա չի անդրադառնա»:

Հարցին, թե դիտարկելով սոցցանցային  քննարկումները՝  արդյո՞ք ձեռքբերում էր այն, որ վարչապետն անձամբ չդիմավորեց Վլադիմիր Պուտինին, քաղաքագետը նշեց, որ մեր երկրի ղեկավարը այս կերպ խախտել է ընդունված կանոնները, որոնք որպես ռազմավարական գործընկեր պետք է պահպանվեն։

«Երբ գործընկերոջդ  նույնիսկ շենքի բակում չես դիմավորում, նախ ցույց ես տալիս, որ  շատ ցածր մակարդակի հյուրընկալ կողմ ես, երկրորդ՝  դրանով խաղում ես դրսի այն պատվիրատուների օգտին, որոնք ուզում են հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնել և փչացնել դրանք»,- ընդգծեց նա։

Հարցին, թե  ինչ կտա այս նիստը Հայաստանին, կարող ենք որևէ հարցի լուծման կամ տնտեսական ձեռքբերման ակնկալիք ունենալ, Թևանյանը պատասխանեց՝ ինքն անձամբ կոնկրետ արդյունք չի տեսնում՝ նշելով, որ սա մեր գործադիրի ղեկավարի քաղաքական ոչ լուրջ հետագծի հետևանքն է․

«2018-ի ապրիլ-մայիսյան օրերին Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանի ինքնիշխանությունը բարձրանալու է, սակայն հակառակն է տեղի ունեցել՝ մենք գերտերությունների միջև մրցակցային դաշտ ենք դարձել։ 2 տարի առաջ Պուտինին ու Ռուսաստանին մեղադրում էր պատերազմ հրահրելու մեջ, ԵԱՏՄ-ին մեր անդամակցելը սխալ էր համարում։ Հիմա պարզվում է, որ նրա կյանքի գլխավոր PR ակցիան ԵԱՏՄ գագաթնաժողովն է, որը հերթականն է, բայց աննախադեպ է ներկայացվում։ Ինչպիսին պետք է լինի երկրի ղեկավարը,  որ 2 տարի առաջվա իր կյանքի հերքումով փորձի քարոզ անել, խրախուսի ՌԴ նախագահի դեմ ակցիաները և ամեն ջանք գործադրի, որ դրանք տեղի ունենան, մյուս կողմից էլ քծնողական քայլեր անի՝ ցույց տալու, որ երկկողմ հարաբերությունները փայլուն են»,- նկատեց նա։

Հայաստանյան ներքաղաքական կյանքի մասին Թևանյանը կարծիք հայտնեց՝ ձևականություններն առաջին պլան են մղվել, իսկ բովանդակությունը իսպառ վերացել, փոխարենը կարող ենք լուսանկարներ և սոսկ որակումներ տեսնել։

Tert.am

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company