.
Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Հանրակրթական թվերի շարունակությունը Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Լորիսապետություն... Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից ԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կմնան կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը (տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
 Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին  Հանրակրթական թվերի շարունակությունը Հանրակրթական թվերի շարունակությունը  Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան  Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ Հեղափոխության գինը. Փաշինյանի թիմակիցներին՝ միլիարդներ, ժողովրդին՝ գրոշներ  Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ…. Ես կրկին հիշեցնում եմ հարցս…Եվ անընդհատ գրելու եմ, մինչև խելամիտ գործողություն ու պատասխան չստանամ….  Լորիսապետություն... Լորիսապետություն...  Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»… Որակն ու վստահությունը վաստակում են ազնիվ աշխատանքով՝ «Էլնոր»…  Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը» Անդրանիկ Թևանյան.«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը»  Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու Եթե իշխանությունը զավթածները հիմա նախարար-փոխնախարար չլինեին, աշխատաշուկայում սրանց գինն ի՞նչ էր լինելու  Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է պաշտոնյաների վարձատրությունը ավելացել  Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարներն աճուրդի են հանել 300 հազար դոլարով  Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից


Ծառուկյանը, ի տարբերություն «կլասիկների»,  ՍԴ-ի հարցում հրաժարվեց դառնալ Փաշինյանի գրպանի խաղալիքը. Տեսանյութ

Ծառուկյանը, ի տարբերություն «կլասիկների»,  ՍԴ-ի հարցում հրաժարվեց դառնալ Փաշինյանի գրպանի խաղալիքը. Տեսանյութ

Ինչպես հայտնի է, Հրայր Թովմասյանը դարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին արգելքը՝ երկրում բռնապետական համակարգ հաստատելու համար: Բայց և մյուս կողմից Հայաստանը այն երկիրը չէ, որ բացահայտորեն  կարողանա անտեսել մի շարք ընդունված սկզբունքներ:

Հայաստանը ոչ նավթ ունի, ոչ  գազ, որպեսզի Փաշինյանը իրեն  «Արմենբաշի» հռչակի: Թեև պարզ դարձավ, որ թեկուզ և կարճ ժամանակահատվածի համար, հայ ժողովուրդն իր մեջ ունի, այսպես ասած, «թուրքմենական» հակումներ: Դա, հավանաբար, պայմանավորված է երկար տարիներ մահմեդական ժողովուրդների մեջ ապրելու հետ: Բացի այդ, Հայաստանում ապրող հայությունը երբեք ժողովրդավարական բարքեր չի տեսել, որպեսզի հիմա էլ կարողանա ընկալել դա:

Բայց մյուս կողմից, բնական ռեսուրսներով աղքատ Հայաստանում երբեք  հնարավոր չի լինի  հաստատել  պարզունակ, գավառական բնույթի ավտորիտար ռեժիմ: Ոչ այն պատճառով, որ ժողովրդի մակարդակն է բարձր, այլ պարզապես նման ռեժիմ  հաստատելու համար պետք է ունենալ կայուն գաղափարախոսություն, ռեսուրսներ և մեծ արտաքին  աջակցություն:

Հայաստանում այդ երեքը միասին գրեթե անհնարին է ունենալ:

Ահա թե ինչու Փաշինյանի բոլոր ջանքերը այդ ուղղությամբ անհաջողության են մատնվելու:

Այլ խնդիր է, որ Փաշինյանը փորձելու է ամեն գնով գնալ այդ քայլերին:

Չունենալով ոչ մի սահմանադրական լծակ Հրայր Թովմասյանի վրա՝ Փաշինյանը գնում է ամենակեղտոտ քայլերի. ձերբակալում է սանիկներին, որպեսզի Թովմասյանը  հետքայլ կատարի՝ հոգեբանական ճնշման արդյունքում:

ԱԺ-ում փորձում է «միասնական քաղաքական թիմ» ձևավորել ընդդեմ ՍԴ ներկայիս նախագահի:  Նպատակը պարզ է՝ հոգեբանական ճնշման միջոցով հասնել իր նպատակին:

Հենց այդ նպատակով է, որ վերջին ժամանակահատվածում Փաշինյանը մի քանի անգամ հանդիպել է Ծառուկյանի հետ, որպեսզի վերջինս այս հարցում իրեն աջակցի:

Սակայն, ի պատիվ Ծառուկյանի, նա այս երկրի համար ճակատագրական հարցում չգնաց զիջումների և հայտարարեց, որ ՍԴ-ի հարցում ԱԺ-ում իր խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, ի տարբերություն «կլասիկների», որոնք այս կարևորագույն հարցում  համաձայնվեցին դառնալ Փաշինյանի խաղալիքը:

Այս հարցերում է երևում, թե ով՝ ով է: Եվ եթե վաղը Էդմոն Մարուքյանը երկրորդական հարցերում նույնիսկ սկսի հայհոյել Փաշինյանին, կամ նրա թիմին, այլևս ոչ մեկի վրա չի ազդի:

Քանզի հայ ժողովուրդը տեսել է ժամանակին այդպիսի խմբավորում, ով «մի քիչ ընդդիմադիր էր, մի քիչ իշխանամետ, մի քիչ կենտրոնամետ», սակայն վերջում բոլորը հասկացան, որ նրանք եղել էին միշտ գրպանամետ: Խոսքը իհարկե ՕԵԿ-ի մասին էր:

Այդ իսկ պատճառով Մարուքյանը չի կարող կրկնել ՕԵԿ-ի ձեռագիրը, քանզի ամեն հարցում էլ նմանակը օրիգինալից երբեք ավելի համոզիչ չի եղել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company