.
Երևանում 4 հոգով, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է, ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին Տեսանյութ․ 6-ամյա տղան պատմում է, թե ինչպես է Դավիթ Սանասարյանը իրեն վթարի ենթարկել Խոշոր չափի գողություն՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ UEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար Փաստաբանի պահանջը՝ պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար Շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել․ Աննա Հակոբյան Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը․ Արփինե Հավհաննիսյան Հայտարարվել են տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները Նոր իրավիճակ Նորաշենում. Մարզպետը ստիպված է չեղարկել որոշումը Հարգելի ՍԴ դատավորներ, դիմացեք ռեժիմի ռեպրեսիաներին, մինչև վերջ պայքարեք Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին» «ՍԴ-ից կհեռանամ այն ժամանակ, երբ կլրանա իմ պաշտոնավարման ժամկետը»․ Հրայր Թովմասյան Կատալոնիայի քաղաքական գործիչները բանտարկության են դատապարտվել հանրաքվեի կապակցությամբ Վերջիվերջո պետության ղեկավար ես, ուշքի՛ արի Օձեր`Երևանում
ԼՐԱՀՈՍ
 Երևանում 4 հոգով, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է, ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին Երևանում 4 հոգով, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է, ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին  Տեսանյութ․ 6-ամյա տղան պատմում է, թե ինչպես է Դավիթ Սանասարյանը իրեն վթարի ենթարկել Տեսանյութ․ 6-ամյա տղան պատմում է, թե ինչպես է Դավիթ Սանասարյանը իրեն վթարի ենթարկել  Խոշոր չափի գողություն՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Խոշոր չափի գողություն՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ  UEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար UEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար  Փաստաբանի պահանջը՝ պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար Փաստաբանի պահանջը՝ պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար  Շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել․ Աննա Հակոբյան Շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել․ Աննա Հակոբյան  Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը․ Արփինե Հավհաննիսյան Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը․ Արփինե Հավհաննիսյան  Հայտարարվել են տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները Հայտարարվել են տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները  Նոր իրավիճակ Նորաշենում. Մարզպետը ստիպված է չեղարկել որոշումը Նոր իրավիճակ Նորաշենում. Մարզպետը ստիպված է չեղարկել որոշումը  Հարգելի ՍԴ դատավորներ, դիմացեք ռեժիմի ռեպրեսիաներին, մինչև վերջ պայքարեք Հարգելի ՍԴ դատավորներ, դիմացեք ռեժիմի ռեպրեսիաներին, մինչև վերջ պայքարեք  Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին» Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին»  «ՍԴ-ից կհեռանամ այն ժամանակ, երբ կլրանա իմ պաշտոնավարման ժամկետը»․ Հրայր Թովմասյան «ՍԴ-ից կհեռանամ այն ժամանակ, երբ կլրանա իմ պաշտոնավարման ժամկետը»․ Հրայր Թովմասյան  Կատալոնիայի քաղաքական գործիչները բանտարկության են դատապարտվել հանրաքվեի կապակցությամբ Կատալոնիայի քաղաքական գործիչները բանտարկության են դատապարտվել հանրաքվեի կապակցությամբ  Վերջիվերջո պետության ղեկավար ես, ուշքի՛ արի Վերջիվերջո պետության ղեկավար ես, ուշքի՛ արի  Օձեր`Երևանում Օձեր`Երևանում  Մետրոյի նոր կայարանի կառուցման մասին հայտարարությունից մոտ 10 ամիս անց քաղաքապետարանը չի նշում՝ երբ են մեկնարկելու շինարարական աշխատանքները Մետրոյի նոր կայարանի կառուցման մասին հայտարարությունից մոտ 10 ամիս անց քաղաքապետարանը չի նշում՝ երբ են մեկնարկելու շինարարական աշխատանքները  ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը  Քահանան պատահաբար ամուսնացրել է «ազաբ բաշուն» և հարսնաքրոջը Քահանան պատահաբար ամուսնացրել է «ազաբ բաշուն» և հարսնաքրոջը  ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը  Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի  «Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը «Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը  Նարեկ Մութաֆյանն ուղերձ է հղել կալանավայրից (լուսանկար) Նարեկ Մութաֆյանն ուղերձ է հղել կալանավայրից (լուսանկար)  Նիկոլի տուրիստական միֆը Նիկոլի տուրիստական միֆը  Սիրիայի բանակը մտել է Տաբկա քաղաք Սիրիայի բանակը մտել է Տաբկա քաղաք  ՀՀ ԱԳՆ պատասխանը Ալիևին. նա ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի ՀՀ ԱԳՆ պատասխանը Ալիևին. նա ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի  «Ներկա դրությամբ Սիրիայի հյուսիսում ապրող հայերի տեղափոխության հարց դրված չէ». Աննա Նաղդալյան «Ներկա դրությամբ Սիրիայի հյուսիսում ապրող հայերի տեղափոխության հարց դրված չէ». Աննա Նաղդալյան  Ներգաղթ են ապահովում՝ տրանսգեդերներ Հայաստան հրավիրելով Ներգաղթ են ապահովում՝ տրանսգեդերներ Հայաստան հրավիրելով  Հանրայինը դրսևորել է շտապողականություն․ Մեդիա պաշտպան Հանրայինը դրսևորել է շտապողականություն․ Մեդիա պաշտպան


Պոպուլիստի գործելաոճն է՝ խոստանալ ու չանել

Պոպուլիստի գործելաոճն է՝ խոստանալ ու չանել

Քանզի Ամուլսարի հարցը օրակարգ բերեց ընդհանրապես հանքարդյունաբերության հետ կապված բոլոր խնդիրները, այդ իսկ պատճառով ուզում եմ որոշ մտորումներով կիսվել ձեզ հետ:

Այդ խնդիրների բնապահպանական ու տնտեսական կողմերին արդեն անդրադարձել եմ, հիմա ուզում եմ անդրադարձ կատարել դրանց իրավական կողմի վրա, որը, բնականաբար, փոխկապակցված է և՛ տնտեսականի, և՛ բնապահպանականի հետ:

Նախ սկսեմ այնտեղից,որ կան, այսպես կոչված, բնական իրավունքներ, որոնք վերաբերվում են բոլոր մարդկանց անխտիր, դրանցից են, օրինակ, կյանքի իրավունքը, անձեռնմխելիության իրավունքը, առողջության իրավունքը, ամուսնության իրավունքը, արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը և այլն: Բայց կան իրավունքներ, որոնցով մարդ օժտվում է, երբ ստանում է ինչ-որ իրավական կարգավիճակ, օրինակ՝ քաղաքացու կարգավիճակ:

Իսկ ի՞նչ է նշանակում քաղաքացի. քաղաքացին պետության ինքնիշխան տերն է, այսինքն պետությունը կազմակերպություն է, որը պատկանում է քաղաքացիներին: Քաղաքացիները իրենց այդ ընդհանուր կազմակերպության հետ փոխհարաբերվում են Սահմանադրության ու օրենքների միջոցով, ըստ որի սահմանվում են միմյանց իրավունքներն ու պարտականությունները, կամ, ավելի կոնկրետ, Սահմանադրությունն ու օրենքները քաղաքացիների՝ միմյանց նկատմամբ ունեցած իրավունքների ու պատականությունների հանրագումարն են, իսկ այդ իրավունքների ու պարտականությունների իրացման մեխանիզմը ապահովում է կազմակերպությունը, որը կոչվում է պետություն:

Էպիկուրը ժամանակին ասում էր, որ բնական իրավունքը միմյանց չվնասելու մարդկանց միջև եղած «պայմանագիրն» է, դա, իհարկե, այդպես է, բայց երբ մարդիկ խմբավորվում են ու ստեղծում են իրենց միասնական կազմակերպությունը, որը պետություն է կոչվում, դրանով իսկ նրանք չեն սահմանափակվում միայն բնական իրավունքները պաշտպանելով, այսինքն միմյանց չվնասելով, այլ նաև նոր «պայմանագիր» են կնքում՝ այս անգամ արդեն չվնասելուց բացի՝ միմյանց օգնելու նպատակով նաև, ահա սա է քաղաքացի լինելու առավելությունը քաղաքացի չլինելուց։

Հետևաբար քաղաքացի լինելը արդեն իսկ օժտում է անհատներին հավելյալ իրավունքներով, այդ թվում նաև իրենց սուվերենության տակ գտնվող տարածքների ընդերքում եղած օգտակար հանածոների սեփականատերը լինելու իրավունքով: Մեր՝ ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը, արդեն իսկ մեր ընդերքի, հողի, ջրի, օդի, ճանապարհների, էներգետիկ և ՏՏ ենթակառուցվածքների սեփականատերը լինելու իրավունքով է օժտում: Իհարկե դա չի նշանակում, որ այդ ամենը մենք ինքներս պետական ձեռնարկությունների միջոցով պիտի շահագործենք, մենք կարող ենք այդ նպատակներով, համապատասխան փոխշահավետ պայմանագրերով, նաև մասնավոր ընկերություններ ներգրավել, այնպես որ թող տպավորություն չստեղծվի, թե ես հիմա սոցիալիստական կացութաձևի քարոզ եմ անում այստեղ, սակայն մենք ազգ ենք և պատասխանատու ենք ոչ միայն միմյանց անվտանգությունը ապահովելու համար, այլ նաև միմյանց սոցիալական վիճակի համար, որն էլ մեզ պարտավորեցնում է մեր իսկ սեփականությունը հանդիսացող ռեսուրսները մեկս մյուսից չգողանալ ու հավասար կերպով բախշել բոլորիս միջև:

Այս ամբողջը գրում եմ նախ այն պատճառով, որ որոշ շրջանակների կողմից ակտիվորեն մանիպուլյացիաներ են արվում առ այն, որ եթե մեր Սահմանադրության մեջ գրված է, թե մեր ընդերքում եղած օգտակար հանածոները պետական սեփականություն են, ապա դրանով իսկ դրանք դադարում են մեր ազգային սեփականությունը համարվել, ու դրա համար, իբրև թե, պիտի Սահմանադրությունը փոխվի և այնտեղ գրվի այն՝ ինչը որ գրված է Անկախության Հռչակագրում:

Այս ամենը գրում եմ նաև այն պատճառով, որպեսզի հասկանալի լինի, որ Հայաստանի հանքերը շահագործող իրավաբանական սուբյեկտների ու նրանց ետևում կանգնած ֆիզիկական անձերի ինքնությունը, ինչպես նաև պետության հետ նրանց կնքած պայմանագրերի պատճեները՝ ամենայն մանրամասներով, պիտի վերջապես հասու լինեն մեր ժողովրդին, քանզի նրանք մեր իսկ սեփականությունը հանդիսացող հանքերն են շահագործում, ու պարտավոր են մեզ տրամադրել բոլոր տեղեկությունները իրենց իրական շահույթների մասին:

Թավշյա պոպուլիստ կառավարությունը այս հարցում նույնպես խաբեց մեզ, երբ հայտարարեց, որ բոլոր իրական շահագործողների ցուցակը անուն առ անուն կհրապարակվի, բայց այդպես էլ չհրապարակեց: Ժամանակը հասունացել է. եկեք պահանջենք և լինենք վերջապես տերը մեր երկրի ու մեր ազգային հարստության:

 

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company