.
Երևանում 4 հոգով, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է, ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին Տեսանյութ․ 6-ամյա տղան պատմում է, թե ինչպես է Դավիթ Սանասարյանը իրեն վթարի ենթարկել Խոշոր չափի գողություն՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ UEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար Փաստաբանի պահանջը՝ պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար Շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել․ Աննա Հակոբյան Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը․ Արփինե Հավհաննիսյան Հայտարարվել են տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները Նոր իրավիճակ Նորաշենում. Մարզպետը ստիպված է չեղարկել որոշումը Հարգելի ՍԴ դատավորներ, դիմացեք ռեժիմի ռեպրեսիաներին, մինչև վերջ պայքարեք Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին» «ՍԴ-ից կհեռանամ այն ժամանակ, երբ կլրանա իմ պաշտոնավարման ժամկետը»․ Հրայր Թովմասյան Կատալոնիայի քաղաքական գործիչները բանտարկության են դատապարտվել հանրաքվեի կապակցությամբ Վերջիվերջո պետության ղեկավար ես, ուշքի՛ արի Օձեր`Երևանում
ԼՐԱՀՈՍ
 Երևանում 4 հոգով, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է, ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին Երևանում 4 հոգով, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է, ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին  Տեսանյութ․ 6-ամյա տղան պատմում է, թե ինչպես է Դավիթ Սանասարյանը իրեն վթարի ենթարկել Տեսանյութ․ 6-ամյա տղան պատմում է, թե ինչպես է Դավիթ Սանասարյանը իրեն վթարի ենթարկել  Խոշոր չափի գողություն՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Խոշոր չափի գողություն՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ  UEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար UEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար  Փաստաբանի պահանջը՝ պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար Փաստաբանի պահանջը՝ պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար  Շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել․ Աննա Հակոբյան Շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել․ Աննա Հակոբյան  Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը․ Արփինե Հավհաննիսյան Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը․ Արփինե Հավհաննիսյան  Հայտարարվել են տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները Հայտարարվել են տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները  Նոր իրավիճակ Նորաշենում. Մարզպետը ստիպված է չեղարկել որոշումը Նոր իրավիճակ Նորաշենում. Մարզպետը ստիպված է չեղարկել որոշումը  Հարգելի ՍԴ դատավորներ, դիմացեք ռեժիմի ռեպրեսիաներին, մինչև վերջ պայքարեք Հարգելի ՍԴ դատավորներ, դիմացեք ռեժիմի ռեպրեսիաներին, մինչև վերջ պայքարեք  Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին» Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին»  «ՍԴ-ից կհեռանամ այն ժամանակ, երբ կլրանա իմ պաշտոնավարման ժամկետը»․ Հրայր Թովմասյան «ՍԴ-ից կհեռանամ այն ժամանակ, երբ կլրանա իմ պաշտոնավարման ժամկետը»․ Հրայր Թովմասյան  Կատալոնիայի քաղաքական գործիչները բանտարկության են դատապարտվել հանրաքվեի կապակցությամբ Կատալոնիայի քաղաքական գործիչները բանտարկության են դատապարտվել հանրաքվեի կապակցությամբ  Վերջիվերջո պետության ղեկավար ես, ուշքի՛ արի Վերջիվերջո պետության ղեկավար ես, ուշքի՛ արի  Օձեր`Երևանում Օձեր`Երևանում  Մետրոյի նոր կայարանի կառուցման մասին հայտարարությունից մոտ 10 ամիս անց քաղաքապետարանը չի նշում՝ երբ են մեկնարկելու շինարարական աշխատանքները Մետրոյի նոր կայարանի կառուցման մասին հայտարարությունից մոտ 10 ամիս անց քաղաքապետարանը չի նշում՝ երբ են մեկնարկելու շինարարական աշխատանքները  ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը  Քահանան պատահաբար ամուսնացրել է «ազաբ բաշուն» և հարսնաքրոջը Քահանան պատահաբար ամուսնացրել է «ազաբ բաշուն» և հարսնաքրոջը  ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը  Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի  «Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը «Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը  Նարեկ Մութաֆյանն ուղերձ է հղել կալանավայրից (լուսանկար) Նարեկ Մութաֆյանն ուղերձ է հղել կալանավայրից (լուսանկար)  Նիկոլի տուրիստական միֆը Նիկոլի տուրիստական միֆը  Սիրիայի բանակը մտել է Տաբկա քաղաք Սիրիայի բանակը մտել է Տաբկա քաղաք  ՀՀ ԱԳՆ պատասխանը Ալիևին. նա ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի ՀՀ ԱԳՆ պատասխանը Ալիևին. նա ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի  «Ներկա դրությամբ Սիրիայի հյուսիսում ապրող հայերի տեղափոխության հարց դրված չէ». Աննա Նաղդալյան «Ներկա դրությամբ Սիրիայի հյուսիսում ապրող հայերի տեղափոխության հարց դրված չէ». Աննա Նաղդալյան  Ներգաղթ են ապահովում՝ տրանսգեդերներ Հայաստան հրավիրելով Ներգաղթ են ապահովում՝ տրանսգեդերներ Հայաստան հրավիրելով  Հանրայինը դրսևորել է շտապողականություն․ Մեդիա պաշտպան Հանրայինը դրսևորել է շտապողականություն․ Մեդիա պաշտպան


Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան

Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

Այսօր, տոնի կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ կհնչեն, խնջույքներ կկազմակերպվեն, կենացների պակաս եւս չի զգացվի:

Մեզ համար կարեւորագույն այս տոնին, սակայն, ես առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության եւ պարտականության մասին` հիշելով եւ հիշեցնելով մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ ռազմական, քաղաքական, պետական գործիչ եւ մեծ իմաստասեր Գարեգին Նժդեհի խոսքերը.

«Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»:

Անկախությունը վերացական չէ, այլ շատ առարկայական է ու շոշափելի. այն մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության եւ ինքնության առհավատչյա, մեր հավատքն է, ավանդական ընտանիքը, մշակույթը, ինքնիշխան մեր պետության սահմաններում ամփոփված այն հողակտորը, որ մեր ազատատենչ եղբայրների ու քույրերի արյամբ եւ քրտինքով է ներծծված:

Ուստի, բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել եւ պաշտպանել այդ արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ եւ բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել մեր ազգային արժեքները եւ փոխանցել հետագա սերունդներին: Անվարան կանգնել մեր հոգեւոր եւ ֆիզիկական անվտանգությանն սպառնացող բոլոր վտանգների առջեւ` թույլ չտալով ոչ մի առաջխաղացում:

Սա՛ է անկախության մեր սերնդի պարտքը եւ պատասխանատվությունը Հայրենիքի ու ազգի առջեւ:

Անկախության տոնին մի առիթով ասել եմ եւ այսօր ուզում եմ հիշեցնել.

Քարոզչական եւ քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է:

Ես լավատես եմ` հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը, վստահ եմ, որ դարավոր մեր պատմության այս հանգրվանում սրբորեն կվերաբերվենք բազում զոհողությունների ու զրկանքների գնով վերականգնված անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը, վեր կկանգնենք բոլոր տեսակի անարժեք եւ անցողիկ շահերից, կլինենք միասնական եւ սթափ` գիտակցելով նաեւ բոլորիս միակ Հայրենիքին սպառնացող արտաքին վտանգները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ:

Աստված պահապան Հայաստանին եւ հայ ժողովրդին», - ասված է ուղերձում։

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company