.
Հրայրն իր խրամատում է մնալու, ինչքան էլ ձեզ հպատակ քարոզչամեքենայով վնգստաք Քիմ Քարդաշյանը 39 տարեկան է. հեռուստաաստղի մասնակցությամբ ամենաաղմկոտ սկանդալները Մասնագիտությունը գռեհիկ ձևով մոռացության մատնելը՝ սա՛ է գեներալի գինը Արսենին ձերբակալել են, որ պետությունը վերջնական զավթեն Փաշինյանը հրավիրելու է Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի նիստին բացատրություններ տալու՞ Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը Այլախոհության յուրաքանչյուր դրսևորում ավարտվում է ազատազրկումով Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է Ազատություն»-ը կրկին վերաբերմունք է արտահայտում Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը Ադրբեջանում հանրավաքների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է... ոստիկանության փոխգնդապետի. Տեսանյութ Կիևյան փողոցում հայրը դանակահարել է որդուն Իվետա Մուկուչյանի լուսանկարը Մոսկվայից Դեռևս 2 ամիս առաջ ես զգուշացրել եմ, որ սորոսականները փորձում են «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը Մայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է օդանավակայանում․ նա չի կարողացել վերադառնալ
ԼՐԱՀՈՍ
 Հրայրն իր խրամատում է մնալու, ինչքան էլ ձեզ հպատակ քարոզչամեքենայով վնգստաք Հրայրն իր խրամատում է մնալու, ինչքան էլ ձեզ հպատակ քարոզչամեքենայով վնգստաք  Քիմ Քարդաշյանը 39 տարեկան է. հեռուստաաստղի մասնակցությամբ ամենաաղմկոտ սկանդալները Քիմ Քարդաշյանը 39 տարեկան է. հեռուստաաստղի մասնակցությամբ ամենաաղմկոտ սկանդալները  Մասնագիտությունը գռեհիկ ձևով մոռացության մատնելը՝ սա՛ է գեներալի գինը Մասնագիտությունը գռեհիկ ձևով մոռացության մատնելը՝ սա՛ է գեներալի գինը  Արսենին ձերբակալել են, որ պետությունը վերջնական զավթեն Արսենին ձերբակալել են, որ պետությունը վերջնական զավթեն  Փաշինյանը հրավիրելու է Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի նիստին բացատրություններ տալու՞ Փաշինյանը հրավիրելու է Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի նիստին բացատրություններ տալու՞  Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը  Այլախոհության յուրաքանչյուր դրսևորում ավարտվում է ազատազրկումով Այլախոհության յուրաքանչյուր դրսևորում ավարտվում է ազատազրկումով  Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է  Ազատություն»-ը կրկին վերաբերմունք է արտահայտում Ազատություն»-ը կրկին վերաբերմունք է արտահայտում  Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը  Ադրբեջանում հանրավաքների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է... ոստիկանության փոխգնդապետի. Տեսանյութ Ադրբեջանում հանրավաքների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է... ոստիկանության փոխգնդապետի. Տեսանյութ  Կիևյան փողոցում հայրը դանակահարել է որդուն Կիևյան փողոցում հայրը դանակահարել է որդուն  Իվետա Մուկուչյանի լուսանկարը Մոսկվայից Իվետա Մուկուչյանի լուսանկարը Մոսկվայից  Դեռևս 2 ամիս առաջ ես զգուշացրել եմ, որ սորոսականները փորձում են «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը Դեռևս 2 ամիս առաջ ես զգուշացրել եմ, որ սորոսականները փորձում են «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը  Մայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է օդանավակայանում․ նա չի կարողացել վերադառնալ Մայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է օդանավակայանում․ նա չի կարողացել վերադառնալ  Հայկական ուշացած նիհիլիզմը․ մաս 3-րդ Հայկական ուշացած նիհիլիզմը․ մաս 3-րդ  Կադաստրի կոմիտեի ղեկավարը նոր իշխանությանը մեղադրում է կոռումպացված լինելու մեջ Կադաստրի կոմիտեի ղեկավարը նոր իշխանությանը մեղադրում է կոռումպացված լինելու մեջ  Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին, որի ծնունդն է այսօր, գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին, որի ծնունդն է այսօր, գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում  Հայկական ուշացած նիհիլիզմը․ մաս 3-րդ Հայկական ուշացած նիհիլիզմը․ մաս 3-րդ  Հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է գաղտնալսումը․ ՔԿ նախագահ Հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է գաղտնալսումը․ ՔԿ նախագահ  Ոստիկանին սպանած եղբայրները դեպքից առաջ գեղեցկության սրահից գումար ու էլեկտրական սարքեր էին գողացել. Տեսանյութ Ոստիկանին սպանած եղբայրները դեպքից առաջ գեղեցկության սրահից գումար ու էլեկտրական սարքեր էին գողացել. Տեսանյութ  Արեն Ապիկյան. Փողը սիրում է կայունություն, և այն չի սիրում գնալ այնտեղ, որտեղ կան ցնցումներ. Տեսանյութ Արեն Ապիկյան. Փողը սիրում է կայունություն, և այն չի սիրում գնալ այնտեղ, որտեղ կան ցնցումներ. Տեսանյութ  Գևորգ Կոստանյանը խոստացել է ներկայանալ ՀՔԾ Գևորգ Կոստանյանը խոստացել է ներկայանալ ՀՔԾ  Արթուր Վանեցյանի վրա գործ բացելու իդեալական թեմա ասեմ, զարմանալի է, որ աչքաթող են արել Արթուր Վանեցյանի վրա գործ բացելու իդեալական թեմա ասեմ, զարմանալի է, որ աչքաթող են արել  Քարաթափում Սարի Թաղում Քարաթափում Սարի Թաղում  Nike-ն ու Սերենա Ուիլյամսը երիտասարդ դիզայներների են փնտրում Nike-ն ու Սերենա Ուիլյամսը երիտասարդ դիզայներների են փնտրում  ՍԴ-ի նկատմամբ ճնշումները սկսվեցին, երբ Դավիթ Գրիգորյանը հորս գործն ուղարկեց ՍԴ. Լևոն Քոչարյան. Տեսանյութ ՍԴ-ի նկատմամբ ճնշումները սկսվեցին, երբ Դավիթ Գրիգորյանը հորս գործն ուղարկեց ՍԴ. Լևոն Քոչարյան. Տեսանյութ  Ինչպես է Քիմ Քարդաշյանը նշել իր ծննդյան տարեդարձը. Տեսանյութ Ինչպես է Քիմ Քարդաշյանը նշել իր ծննդյան տարեդարձը. Տեսանյութ


Մեր արդյունաբերության արտադրանքը

Մեր արդյունաբերության արտադրանքը

Հրապարակվել է «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտադրությամբ. հունվար-հուլիս» հաշվետվությունը: Հետաքրքիր և ուշադրության արժանի փաստաթուղթ է: Նույնքան էլ` հակասական:

Իշխանություններն արդեն սկսել են մաս-մաս ի ցույց դնել այն հատվածները, որոնք դրական ընկալում կարող են առաջացնել: Սակայն խիստ ընտրողաբար: Հանքագործական արդյունաբերության արտադրանքի գծով բավական նկատելի աճ է արձանագրվել։ Բայց այս ոլորտը հիմա, մեղմ ասած, մոդայիկ չէ, և հասարակության մի հատվածի մոտ բացասական ընկալում ունի: Ուստի իշխանությունները, շրջանցելով այս ոլորտը, փորձում են կենտրոնական դարձնել մշակող արդյունաբերության ցուցանիշները: Խոսքը, բնականաբար, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատվող տվյալների մասին է։ Այստեղ, իհարկե, հետաքրքիր թվեր կան: Օրինակ այն, որ թթվասերի արտադրությունն աճել է 33.1 տոկոսով: Ընդհանրապես, կաթնամթերքի արտադրության ոլորտում աճի ցուցանիշները շատ են:

Մեր արտահանումների մասին հաշվետվությունները սովորաբար միշտ ավելի ուշ են հրապարակվում: Միանգամայն հասկանալի է, որ նույն թթվասերի սպառումը ներքին շուկայում չէր կարող մեկ երրորդով աճել (մյուս կաթնամթերքների սպառումը նույնպես): Հետևաբար, եթե արտահանումը չի աճել, ապա այստեղ խոսք կարող է լինել միայն ոլորտում ստվերի էական կրճատման մասին: Մի բան, որ, կարծես, մասամբ չկա մսամթերքի ներմուծման ոլորտում:

Այս տարի հունվար-հուլիսին մսի արտադրությունը կտրուկ նվազել է` խոշոր եղջերավորինը 5.7 տոկոսով, խոզինը` 18.6 տոկոսով, ոչխարինը` 60.6: Աճել է միայն թռչնամսի արտադրությունը՝ 8 տոկոսով։ Այս թվերին զուգահեռ ավելացել է կիսապատրաստ մսամթերքների, երշիկեղենի, մսի պահածոների արտադրությունը։ Սա, իհարկե, զարմանալի չէ։ Այն, որ կաթնամթերքի արտադրության մեջ ներմուծված կաթի փոշի է օգտագործվում, հանրահայտ է։ Ճիշտ այնպես, ինչպես այն, որ մսամթերքի արտադրության մեջ ներմուծված հումք է օգտագործվում։ Ներմուծումների վիճակագրությունը դա փաստում է։ Տեղական, թե ներմուծված հումքի հաշվին վերամշակող արդյունաբերության աճը հասկանալի է։

Փոխարենը շինարարության աճին զուգահեռ շինանյութերի բնեղեն արտադրության և շինանյութի ներմուծման տվյալները չեն համընկնում։ Շինարարությունն ավելի մեծ ծավալներով է «աճում», քան ցեմենտի արտադրությունն ու ներմուծումը, ապրանքային բետոնի, բետոնե կառուցվածքների արտադրությունը։ Ավելին՝ ապրանքային բետոնի արտադրությունը նվազել է 11․3 տոկոսով։

Հակասական տվյալներ կան նաև քիմիական նյութերի ու քիմիական արտադրանքի ոլորտում։ Այն ներկայացվում է երեք ապրանքախմբերում։ Մի կողմից լաքաներկային նյութերի արտադրությունն աճել է 46․6 տոկոսով։ Մյուս կողմից օճառ, լվացող ու «հարակից» նյութերի արտադրությունը կրճատվել է 25․1 տոկոսով։ Իսկ լվացող նյութերի ապրանքախմբի կրճատումը կազմել է 11․4 տոկոս։ Այս տվյալներից վերջին երկուսը հարկավ կարող են ոգեշնչել կանաչներին։ Բայց վերադառնանք նրանց կողմից վերջին օրերին ամենաշատը քննարկվող ոլորտին։ Հատկապես, որ հասարակական ուշադրության կենտրոնում հայտնված այդ ոլորտը պաշտոնական վիճակագրությունը ևս խիստ կարևորում է։ Հավանաբար արդյունաբերական արտադրության մեջ ունեցած տեսակարար կշռի պատճառով։

Խոսքը «Հանքահումքային արդյունաբերության արտադրանք» ապրանքախմբի մասին է։ Այս խմբում հաշվառվող յոթանուն նյութերից կրճատվել է միայն տորֆի և ցինկի խտանյութի (8.4 տոկոսով) արտադրությունը։ Փոխարենը պղնձի խտանյութի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,9 տոկոսով։ Մոլիբդենի խտանյութի աճը կարելի է թռիչքային անվանել՝ 28․9 տոկոս։ Տուֆի արտադրությունը աճել է 24․1 տոկոսով (այս փաստը ևս հակասության մեջ է շինարարության ու շինանյութերի ոլորտի տվյալների հետ, կարծես՝ ընդգծելով, որ ցեմենտի արտադրության-ներմուծման թվերը պակաս վստահելի են։ Հաջորդ տվյալները՝ ևս)։ Այս տարի ավազի, խճի արտադրությունը աճել է 26․7 տոկոսով։ «Այլ միներալներ (ծակոտկեն լցանյութեր)» կոչված ապրանքատեսականու արտադրությունն աճել է 1,8 անգամ (80 տոկոսով)։ Ահա այսպիսին է մեր արդյունաբերական արտադրանքի հիմնական կառուցվածքը, ուր նկատելի բաժին ունի հանքահումքային ոլորտը, որ առաջիկայում հավանաբար ավելի կմեծանա։ Եթե Ամուլսարը վերագործարկվի։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company