.
Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար Ծեծել են եւ փորձել Վանեցյանի դեմ ցուցմունք կորզել Facebook-ում կեղծ քարտեզի լուսանկար է տարածվել, որում Հայաստանի տարածքը պատկերվում է Թուրքիայի կազմում Այս իշխանություններն անում են քայլեր, որոնց պարագայում իշխանափոխությունից հետո իրենք ու իրենց ընտանիքները հանգիստ տեղ չունենան Մարդկային ճղճիմությունը իշխանության միակ խաղաքարտն է Ռուսաստանի և միջնորդ երկրների խնդիրն է հասնել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը. Զախարովա Կգտնեք Ձերը այս նկարներում. Անանիա Քոչարյանի խոսուն կտավները. Ֆոտոշարք Չգիտենք՝ ուրախանա՞նք, որ կառավարությունն այլևս տոգորված չէ հեղափոխական խանդավառությամբ, թե՞ տխրենք Ալեն Սիմոնյանի մասին բացասական հոդվածները շարունակում են գերակայել. «Մեդիա պաշտպան» Մի՛ եղիր համառ, մի՛ եղիր հիմար․ Թրամփը՝ Էրդողանին. Տեսանյութ Եթե պատերազմում զոհվածների հարազատները չստանան հատուցում, ինչ «Մարտի 1» զոհերինը, կստացվի՝ իշխանությունները ներքաղաքական բախումների ժամանակ զոհվելն են խրախուսում. քաղաքագետ Տղե՛րք, ուշքի՛ եկեք, 100 տարի իշխանության չեք մնալու Պատմության ծաղրն է, երբ «Սիրիայի ժողվրդավարական ուժերին» լքում է ժողովրդավարության ջատագով պետության ղեկավարը Ձայնամեկուսացում-ձայնակլանումը՝ առողջ ու խաղաղ ապրելու միջոց Երբևէ ձեր մտքով անցե՞լ է, որ էն ախմախ թեզը, որ առաջ էիք բրդում՝ ապստամբության իրավունք, հնարավոր է՝ նաև թարս բուսնի
ԼՐԱՀՈՍ
 Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար  Ծեծել են եւ փորձել Վանեցյանի դեմ ցուցմունք կորզել Ծեծել են եւ փորձել Վանեցյանի դեմ ցուցմունք կորզել  Facebook-ում կեղծ քարտեզի լուսանկար է տարածվել, որում Հայաստանի տարածքը պատկերվում է Թուրքիայի կազմում Facebook-ում կեղծ քարտեզի լուսանկար է տարածվել, որում Հայաստանի տարածքը պատկերվում է Թուրքիայի կազմում  Այս իշխանություններն անում են քայլեր, որոնց պարագայում իշխանափոխությունից հետո իրենք ու իրենց ընտանիքները հանգիստ տեղ չունենան Այս իշխանություններն անում են քայլեր, որոնց պարագայում իշխանափոխությունից հետո իրենք ու իրենց ընտանիքները հանգիստ տեղ չունենան  Մարդկային ճղճիմությունը իշխանության միակ խաղաքարտն է Մարդկային ճղճիմությունը իշխանության միակ խաղաքարտն է  Ռուսաստանի և միջնորդ երկրների խնդիրն է հասնել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը. Զախարովա Ռուսաստանի և միջնորդ երկրների խնդիրն է հասնել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը. Զախարովա  Կգտնեք Ձերը այս նկարներում. Անանիա Քոչարյանի խոսուն կտավները. Ֆոտոշարք Կգտնեք Ձերը այս նկարներում. Անանիա Քոչարյանի խոսուն կտավները. Ֆոտոշարք  Չգիտենք՝ ուրախանա՞նք, որ կառավարությունն այլևս տոգորված չէ հեղափոխական խանդավառությամբ, թե՞ տխրենք Չգիտենք՝ ուրախանա՞նք, որ կառավարությունն այլևս տոգորված չէ հեղափոխական խանդավառությամբ, թե՞ տխրենք  Ալեն Սիմոնյանի մասին բացասական հոդվածները շարունակում են գերակայել. «Մեդիա պաշտպան» Ալեն Սիմոնյանի մասին բացասական հոդվածները շարունակում են գերակայել. «Մեդիա պաշտպան»  Մի՛ եղիր համառ, մի՛ եղիր հիմար․ Թրամփը՝ Էրդողանին. Տեսանյութ Մի՛ եղիր համառ, մի՛ եղիր հիմար․ Թրամփը՝ Էրդողանին. Տեսանյութ  Եթե պատերազմում զոհվածների հարազատները չստանան հատուցում, ինչ «Մարտի 1» զոհերինը, կստացվի՝ իշխանությունները ներքաղաքական բախումների ժամանակ զոհվելն են խրախուսում. քաղաքագետ Եթե պատերազմում զոհվածների հարազատները չստանան հատուցում, ինչ «Մարտի 1» զոհերինը, կստացվի՝ իշխանությունները ներքաղաքական բախումների ժամանակ զոհվելն են խրախուսում. քաղաքագետ  Տղե՛րք, ուշքի՛ եկեք, 100 տարի իշխանության չեք մնալու Տղե՛րք, ուշքի՛ եկեք, 100 տարի իշխանության չեք մնալու  Պատմության ծաղրն է, երբ «Սիրիայի ժողվրդավարական ուժերին» լքում է ժողովրդավարության ջատագով պետության ղեկավարը Պատմության ծաղրն է, երբ «Սիրիայի ժողվրդավարական ուժերին» լքում է ժողովրդավարության ջատագով պետության ղեկավարը  Ձայնամեկուսացում-ձայնակլանումը՝ առողջ ու խաղաղ ապրելու միջոց Ձայնամեկուսացում-ձայնակլանումը՝ առողջ ու խաղաղ ապրելու միջոց  Երբևէ ձեր մտքով անցե՞լ է, որ էն ախմախ թեզը, որ առաջ էիք բրդում՝ ապստամբության իրավունք, հնարավոր է՝ նաև թարս բուսնի Երբևէ ձեր մտքով անցե՞լ է, որ էն ախմախ թեզը, որ առաջ էիք բրդում՝ ապստամբության իրավունք, հնարավոր է՝ նաև թարս բուսնի  Հարգելի ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ. Միհրան Հակոբյանը Միքայել Համբարձումյանին Հարգելի ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ. Միհրան Հակոբյանը Միքայել Համբարձումյանին  Փոքր մարդու մեծ ղալաթները կամ բումերանգի էֆեկտից քաշվողները Փոքր մարդու մեծ ղալաթները կամ բումերանգի էֆեկտից քաշվողները  Քուրդ ազգ՝ որպես այդպիսին, գոյություն չունի․ կան քրդական բազմաթիվ ցեղեր, որոնք նույնիսկ միմյանց են կոտորում, հենց պատեհ առիթ է լինում Քուրդ ազգ՝ որպես այդպիսին, գոյություն չունի․ կան քրդական բազմաթիվ ցեղեր, որոնք նույնիսկ միմյանց են կոտորում, հենց պատեհ առիթ է լինում  Հրայր Թովմասյանի նկատմամբ ագրեսիվ հոգեբանական ճնշում է կիրառվում, որ կատարի իշխանության պահանջները. հոգեբան Հրայր Թովմասյանի նկատմամբ ագրեսիվ հոգեբանական ճնշում է կիրառվում, որ կատարի իշխանության պահանջները. հոգեբան  Երևի եկել էին տեսնեն՝ ինչ «դղյակներ» ունենք. ԱԱԾ քննիչները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր առանձնատանն էին. Տեսանյութ Երևի եկել էին տեսնեն՝ ինչ «դղյակներ» ունենք. ԱԱԾ քննիչները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր առանձնատանն էին. Տեսանյութ  ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ աշխատակարգային որոշումը ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ աշխատակարգային որոշումը  Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան  Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Ռուբեն Մելիքյան Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Ռուբեն Մելիքյան  Ու էլի Մարիամ Փաշինյանին. երբ պացիենտի աղջիկը ստախոս է Ու էլի Մարիամ Փաշինյանին. երբ պացիենտի աղջիկը ստախոս է  Տնտեսական հեղափոխությունն ու պատերազմի վտանգը թողած՝ երկրի թիվ 1 հարցը դարձրել են Հրայր Թովմասյանի պաշտոնազրկումը… Լավ, դուք ուրիշ անելիք չունե՞ք Տնտեսական հեղափոխությունն ու պատերազմի վտանգը թողած՝ երկրի թիվ 1 հարցը դարձրել են Հրայր Թովմասյանի պաշտոնազրկումը… Լավ, դուք ուրիշ անելիք չունե՞ք  ԱԱԾ-ականները գնում են Հրայր Թովմասյանի հոր տուն ԱԱԾ-ականները գնում են Հրայր Թովմասյանի հոր տուն  Հայ մամուլը բազմաթիվ մարտահրավերների առջև է․ Ժուռնալիստների միություն Հայ մամուլը բազմաթիվ մարտահրավերների առջև է․ Ժուռնալիստների միություն  Դուրս եկա վարչապետի էջից ու....նորից հայտնվեցի սարսափ ֆիլմում Դուրս եկա վարչապետի էջից ու....նորից հայտնվեցի սարսափ ֆիլմում


Արևմուտքը նոր «գունավոր» հեղափոխությո՞ւն է նախապատրաստում  ընդդեմ Փաշինյանի. Տեսանյութ

Արևմուտքը նոր «գունավոր» հեղափոխությո՞ւն է նախապատրաստում  ընդդեմ Փաշինյանի. Տեսանյութ

Ավելի քան մեկ տարվա կառավարման ընթացքում Փաշինյանը գրեթե ոչ մի շոշափելի  արդյունք չի արձանագրել: Երկրի ներսում նրա վարկանիշը  սրընթաց անկում է ապրում: Բացի այդ Արևմուտքում հասկացել են, որ պոպուլիստ Փաշինյանից այլևս ոչ մի սպասելիք չպետք է ունենալ:

Արևմուտքը մի քանի սպասելիք ուներ Փաշինյանից  որոնցից ոչ մեկը այդպես էլ չիրականացավ:

Սպասելիք առաջին

Արևմուտքում հույս ունեին, որ ապրիլյան հեղափոխությունից հետո Հայաստանը կթուլացներ իր կախվածությունը Ռուսաստանից, գործընթաց կսկսեր ԵԱՏՄ-ից դուրս գալու համար, որն էլ  դեռ 2017-ին «Ելք» դաշինքի շրջանակներում  Փաշինյանը խոստացել էր: Արևմուտքի այս հույսը ոչ միայն չիրականացավ, այլև Փաշինյանը որոշեց զորախումբ ուղարկել Սիրիա: Մի քայլ, որ նույնիսկ «հակաարևմտամետ» Լուկաշենկոն հրաժարվեց կատարել:

Սպասելիք երկրորդ

Փաշինյանից  Արևմուտքն ակնկալում էր զիջումներ կատարել Ղարաբաղի հարցում, որպեսզի այդ քայլով հիմք նախապատրաստվեր  Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար: Ըստ Արևմուտքի՝  հայ-թուրքական սահմանի բացումով հնարավոր կլիներ Վրաստանի օրինակով  էապես կրճատել Հայաստանի տնտեսության կախվածությունը Մոսկվայից: Իսկ Թուրքիան կդառնար Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը:

Ըստ արևմտյան ազդեցիկ դիտորդների՝ Փաշինյանն այդ հարցում էլ ոչինչ չարեց. վախեցավ հանրային կարծիքից: Դեռ ավելին ՝  ավելնորդ առաջարկություններով նույնիսկ վտանգեց  բանակցային գործընթացը և այսօր  փաստացի բանակցությունները Ղարաբաղի հարցով կանգ են առել:

Սպասելիք երրորդ

Փաշինյանից Արևմուտքում ակնկալում էին, որ վերջինս ակտիվորեն աջակցի ԵԱՏՄ-ի հեղափոխականներին: Հայաստանը դառնա նրանց համար յուրօրինակ պատրաստման կենտրոն: Սկզբնական փուլում Փաշինյանը կարծես հենց այդ ուղիով էր գնում, սակայն ինչ- որ պահից սկսած նա հրաժարվեց այդ քաղաքականությունից:

Իսկ վերջին դեպքը, երբ Շիշկինին տրվեց քաղաքական ապաստան, կատարվեց մոսկովյան «Մեմորիալ» հիմնադրամի խնդրանքով: Դա յուրօրինակ «լակմուսյան թղթի» դեր էր կատարում, թե ինչքանով է պատրաստ Փաշինյանը կատարել այդ դերը: Շիշկինը նույնիսկ հրապարակայնացրեց սույն փաստը, որպեսզի ստուգվեր Փաշինյանի արձագանքը, և պարզվեց, որ նույնիսկ այս հարցում Փաշինյանը ցույց տվեց իր կաշկանդվածությունը:

Այսպիսով՝  Արևմուտքում հասկացել են, որ Փաշինյանից այլևս մեծ հույսեր չպետք է ունենալ:

Եվ նրանք նախապատրստում են նոր հեղափոխություն:

Ամուլսարը նախատեսվում է դարձնել նոր «գունավոր» հեղափոխության նախասկիզբ

Առաջին հայացքից  բնապահպանական թվացող այս խնդիրը այսօր սրընթաց ձևով դարձել է քաղաքական: Եվ եթե սկզբնական փուլում  դա կատարվեց Փաշինյանի անվճռականության պատճառով, ապա հետո սկսեցին աշխատել արևմտյան քաղաքական տեխնոլոգիաները:

Եվ այսօր Ամուլսարի հարցը դարձել է Ղարաբաղին հավասարազոր խնդիր:

Ժամանակին այդպիսին մեզ մոտ դարձավ ատոմակայանի և Նայիրիտի խնդիրները:

Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանը հայտնվել է քաղաքական թակարդի մեջ: Նա չի կարող խաղաղ ճանապարհով բացել դեպի հանք գնացող ճանապարհը, իսկ ուժային մեթոդներին դիմելով՝  նա շատ արագ կկորցնի իր վարկանիշը հատկապես հանրության, այսպես կոչված հեղափոխական զանգվածի մոտ: Ինչ վերաբերվում է հանրության մյուս հատվածին՝  պահպանողական և ազգային շրջանակներին, ապա այստեղ Փաշինյանին վաղուց են դուրս գրել որպես պետական գործիչ: Այսինքն, եթե Փաշինյանը  որոշի  բիրտ ուժային լուծումով բացել հանքի ճանապարհը, ապա կկորցնի իր հենարանը և կհայտնվի քաղաքական անդունդի մեջ:

Մյուս կողմից, եթե Փաշինյանին չհաջողվի բացել հանքի ճանապարհը, ապա կդառնա, այսպես կոչված   «քաղաքական կաղբադ» և դրանից բխող հետևանքներով:

Երկրորդի  պարագայում Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորություն ավելի շատ կունենա Ռուսաստնանը, բայց դա կլինի ավելի ուշ ժամկետներում:

Ինչ վերաբերվում է հայաստանակենտրոն ուժերին, ապա այս շրջանակների կայացման և ուժեղացման համար գոնե մեկ տարի ժամանակ է հարկավոր:  Ահա թե ինչու են շտապում Արևմուտքում Փաշինյանին օր առաջ գահընկեց անել, որպեսզի հրամցնեն հանրությանը մի  «Նոր Փաշինյան», ով կկատարի իրենց բոլոր պահանջները: Եթե դա նրանց հաջողվի, ապա  Հայաստանը կհայտնվի կատաստրոֆիայի առջև: Ինչպես նույն Արևմուտքն իր ծրագրերն իրականացրեց Ուկրայինայում և Վրաստանում:

Պարզապես մենք  ի տարբերություն ուկրաինացիների և վրացիների ավելորդ տարածքներ կորցնելու հնարավորություն չունենք: Քանզի մեր երկիրը Ուկրայինայից և Վրաստանից փոքր է և բացի այդ, նրանք  ի տարբերություն մեզ, բացի Ռուսաստանից այլ վտանգավոր երկրներ  չունեին: Այդ իսկ պատճառով նրանք կորցրին տարածքներ, սակայն չկորցրին պետականությունը: Մեր պարագայում մենք կկորցնենք և տարածքներ, և պետականությունը ինչպես, որ եղավ 1920 թվականին: Պարզ է, որ դա Արևմուտքին քիչ է հետաքրքրում:

Իսկ մեզ դա պետք է հետաքրքրի, քանզի կորուստը մենք ենք ունենալու, այլ ոչ թե Արևմուտքը:

Սա է իրականությունը:

Հ.Գ. Ուշադրություն դարձրեք, երբ բնապահնանները ԱԺ նախագահ վեճի մեջ բռնվեցին և վերջինս ստիպված էր ԱԺ-ի դռները բացել բնապահպանների առջև: Նրանց հետ խառնված մտան քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն ու Արման Բաբաջանյանը: Հենց այս երկուսն էլ Արևմուտքի մոտ յուրօրինակ քասթինգ են անցնում «Նոր Փաշինյան» դառնալու համար:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company