.
Օրվա կադր․ սորոսական Դանիել Իոաննիսյանը հրահանգավորում է սորոսականների սիրելի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Պոպուլիստի գործելաոճն է՝ խոստանալ ու չանել Հայաստանի Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնով. Տեսանյութ Տիկնայք և պարոնա՛յք, ձեր գործողությունները հակասում են Սահմանադրությանը և օրենքներին ՀՀ համար անգնահատելի դեր ունեցողն անկախության տոնին մեկուսարանում է Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ և ՌԴ նախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբ Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք. ԱԱԾ. Տեսանյութ «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ Վայոց Ձորում գրանցված միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած ՊՆ փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս. Դավիթ Տոնոյան. Տեսանյութ Տգեղ է՝ գովերգել մի բան, որում ոչ մի ներդրում չունես, դեռ մի բան էլ օրը մի քար հանում ես հիմքերից... Հույսով եմ, որ մի օր կգտնվի մեկը, ով վերջապես մեր պետության համար նորմալ սցենար կգրի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ շնորհավորական ուղերձը հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ Նոնա Վանեցյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել ՎԵՏՕ շարժման ակցիան տվեց իր արդյունքը, Արսեն Խառատյանը փակագծեր է բացում
ԼՐԱՀՈՍ
 Օրվա կադր․ սորոսական Դանիել Իոաննիսյանը հրահանգավորում է սորոսականների սիրելի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Օրվա կադր․ սորոսական Դանիել Իոաննիսյանը հրահանգավորում է սորոսականների սիրելի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին  Պոպուլիստի գործելաոճն է՝ խոստանալ ու չանել Պոպուլիստի գործելաոճն է՝ խոստանալ ու չանել  Հայաստանի Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնով. Տեսանյութ Հայաստանի Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնով. Տեսանյութ  Տիկնայք և պարոնա՛յք, ձեր գործողությունները հակասում են Սահմանադրությանը և օրենքներին Տիկնայք և պարոնա՛յք, ձեր գործողությունները հակասում են Սահմանադրությանը և օրենքներին  ՀՀ համար անգնահատելի դեր ունեցողն անկախության տոնին մեկուսարանում է ՀՀ համար անգնահատելի դեր ունեցողն անկախության տոնին մեկուսարանում է  Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  ԱՄՆ և ՌԴ նախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ և ՌԴ նախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբ  Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք. ԱԱԾ. Տեսանյութ Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք. ԱԱԾ. Տեսանյութ  «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ  Վայոց Ձորում գրանցված միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած ՊՆ փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս. Դավիթ Տոնոյան. Տեսանյութ Վայոց Ձորում գրանցված միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած ՊՆ փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս. Դավիթ Տոնոյան. Տեսանյութ  Տգեղ է՝ գովերգել մի բան, որում ոչ մի ներդրում չունես, դեռ մի բան էլ օրը մի քար հանում ես հիմքերից... Տգեղ է՝ գովերգել մի բան, որում ոչ մի ներդրում չունես, դեռ մի բան էլ օրը մի քար հանում ես հիմքերից...  Հույսով եմ, որ մի օր կգտնվի մեկը, ով վերջապես մեր պետության համար նորմալ սցենար կգրի Հույսով եմ, որ մի օր կգտնվի մեկը, ով վերջապես մեր պետության համար նորմալ սցենար կգրի  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ շնորհավորական ուղերձը հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ շնորհավորական ուղերձը հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ  Նոնա Վանեցյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել Նոնա Վանեցյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել  ՎԵՏՕ շարժման ակցիան տվեց իր արդյունքը, Արսեն Խառատյանը փակագծեր է բացում ՎԵՏՕ շարժման ակցիան տվեց իր արդյունքը, Արսեն Խառատյանը փակագծեր է բացում  Այս տեմպերով գնում ենք դեպի բռնապետություն. Ստեփան Մարգարյան. Տեսանյութ Այս տեմպերով գնում ենք դեպի բռնապետություն. Ստեփան Մարգարյան. Տեսանյութ  ՀՀ 28 տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել դառնալ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ. ՍԴ նախագահ ՀՀ 28 տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել դառնալ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ. ՍԴ նախագահ  Ռոբերտ Քոչարյան. Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին Ռոբերտ Քոչարյան. Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին  Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան  Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել  Գյումրիում նշվում է Անկախության 28-րդ տարեդարձը (ուղիղ) Գյումրիում նշվում է Անկախության 28-րդ տարեդարձը (ուղիղ)  Կառավարությունն այլևս գյուղացուն չի աջակցելու Կառավարությունն այլևս գյուղացուն չի աջակցելու  Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան  Հունվարից գազի գինը սահմանին կարող է դառնալ 205 դոլար Հունվարից գազի գինը սահմանին կարող է դառնալ 205 դոլար  Ես չէի ասի, որ Ստեփանակերտում և Երևանում տարբեր կարծիքներ են հնչում. ԱԺ նախագահը՝ գերիների փոխանակության մասին Ես չէի ասի, որ Ստեփանակերտում և Երևանում տարբեր կարծիքներ են հնչում. ԱԺ նախագահը՝ գերիների փոխանակության մասին  Բա որ ձեր ու Սորոսի սրտի վարչապետի արձաններն ամեն ճամփի բերանին կանգնացնում էին, էդ իրավական գիտելիքներն ու՞ր էին կորել․ Ռոբերտ Հայրապետյան.լուսանկար Բա որ ձեր ու Սորոսի սրտի վարչապետի արձաններն ամեն ճամփի բերանին կանգնացնում էին, էդ իրավական գիտելիքներն ու՞ր էին կորել․ Ռոբերտ Հայրապետյան.լուսանկար  Թաքցնելու չստացված փորձ Թաքցնելու չստացված փորձ  Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարակա՞ն կտա Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարակա՞ն կտա


ԱԱԾ պաշտոնատար անձինք շորթմամբ պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք

ԱԱԾ պաշտոնատար անձինք շորթմամբ պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված` ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձինք, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով, շորթմամբ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից: 

Ըստ առաջադրված մեղադրանքների` Էդիկ Ափոյանը, զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, նախապես տեղեկացված լինելով Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Սանդիփ Կաուշիկի` հայրենիքում իրավապահ մարմինների հետ ունեցած խնդիրների մասին, նախնական համաձայնության է եկել նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ` Ս. Կաուշիկից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հարցի շուրջ: Այդ նպատակով Գ. Գաբրիելյանը 24.07.2019թ. այցելել է Ս. Կաուշիկի բնակարան, որտեղ, դուրս  գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի գործողություններ է կատարել. առանց համապատասխան վարույթի առկայության և առանց արձանագրման զննել է Ս. Կաուշիկին պատկանող իրերն ու փաստաթղթերը և հայտնել, որ Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից գրություն է ստացել ՀՀ-ից նրան արտաքսելու վերաբերյալ, ապա պահանջել նրան չարտաքսելու դիմաց որպես կաշառք իրեն փոխանցել այդ պահին տանն առկա ողջ գումարը, որից հետո անձամբ ստացել է 2.379.750 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար: Այնուհետև Գ. Գաբրիելյանը Ս. Կաուշիկին, ինչպես նաև բնակարանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության ևս երկու քաղաքացու ուղեկցել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի վարչական շենք, որտեղ` բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանի աշխատասենյակում, վերջինիս հետ, Ս. Կաուշիկի իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը չոտնահարելու, ՀՀ-ից նրան չարտաքսելու, վերջինիս կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ կեղծ ապացույցներ չստեղծելու և քրեական պատասխանատվության չենթարկելու սպառնալիքով,  շորթմամբ պահանջել են 50.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից ստացել են 8.423.564 ՀՀ դրամին համարժեք 17.700 ԱՄՆ դոլար:

Մասնավորապես, ձեռք բերելով Ս. Կաուշիկի համաձայնությունը` Գ. Գաբրիելյանը հաջորդ օրը նրանից անձամբ ստացել է 3.759.926 ՀՀ դրամին համարժեք 7900 ԱՄՆ դոլար` պահանջելով վճարել նաև կաշառքի մնացած մասը: Գ. Գաբրիելյանի ընկերը` Գոռ Մարտիրոսյանը, տեղեկանալով, որ կաշառքի գումարի մի մասն էլ` 2.283.888 ՀՀ դրամին համարժեք 4800 ԱՄՆ դոլարը, գտնվում է Հնդկաստանի Հանրապետության մեկ այլ քաղաքացու մոտ, 31.07.2019թ. այցելել է նրան և անձամբ ստացել պահանջվող գումարը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Էդիկ Ափոյանին և Գևորգ Գաբրիելյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրանց օժանդակելու համար Գոռ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

 

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company