.
«Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Բարդ իրավիճակ
ԼՐԱՀՈՍ
 «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը. Տեսանյութ  ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ ԲՀԿ-ն մերժեց Փաշինյանի առաջարկը «գրոհել» ՍԴ-ի դեմ, «լուսավորները» ուզում են սակարգել իշխանության հետ  ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան  Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը Ինչո՞ւ են սորոսականներն ու թրքաբոլշևիկները ողջունում Վանեցյանի հրաժարականը  Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ Ասուլիս՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Արարատ Միրզոյանի հայտարարության, ՍԴ-ի մասին․ ՈՒղիղ  Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում ՀՅԴ-ն` ՍԴ շուրջ զարգացումների մասին․ «Իմ քայլը» սահմանադրական կարգի տապալման ուղով է շարժվում  Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան  Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ Ազգային ժողովի ճեպազրույցները՝ ուղիղ  Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ Ցույց դատարանի դիմաց. այսօր կհրապարակի Քոչարյանի՝ կալանքի վերաբերյալ որոշումը. ՈՒղիղ  Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան Հա, ես եմ գրել Վանեցյանի տեքստը.Աշոտյան  Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները Ովքե՞ր են ԱԱԾ ղեկավարի հավակնորդները  Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Զարուհի Փոստանջյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին  Բարդ իրավիճակ Բարդ իրավիճակ  Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից Ի՞նչ սպասել Պուտինի Երևան կատարելիք այցից  Արքան մերկ է Արքան մերկ է  «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում «Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում  Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու  Դատական հայց` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ Դատական հայց` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ  ՌԴ-ն ակնարկում է գազի գնի 30 տոկոս թանկացման մասին ՌԴ-ն ակնարկում է գազի գնի 30 տոկոս թանկացման մասին  Գնա հրաժարական տուր, արի սիրեմ Գնա հրաժարական տուր, արի սիրեմ  Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա. Տեսանյութ Սա այն տեսանյութն է, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա. Տեսանյութ  Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին  Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել  Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա  Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում  Փաշինյանը կցրի՞ խորհրդարանը. «Իմ քայլից» ոմանք վաղուց են նոր տերեր փնտրում Փաշինյանը կցրի՞ խորհրդարանը. «Իմ քայլից» ոմանք վաղուց են նոր տերեր փնտրում


Հիմա ո՞վ պիտի պատասխան տա 1.5 տարվա անիմաստ կորստի ու երկրին հասցված վնասների համար․ «168 ժամ»

Հիմա ո՞վ պիտի պատասխան տա 1.5 տարվա անիմաստ կորստի ու երկրին հասցված վնասների համար․ «168 ժամ»

«Երկար մանևրելուց հետո, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը որոշեց բացեիբաց հայտարարել, որ Ամուլսարի ճանապարհները պետք է բացվեն։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ վերջը դա էր լինելու։ Այլ հարց, որ հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստները, կարծես, պատրաստ չեն դրան ու շարունակում են շրջափակված պահել Ամուլսար տանող ճանապարհները։

«Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ հակառակը` ավելի ամրանալու են։ Մենք թույլ չենք տալու, որ այդ հանքը շահագործվի, Ամուլսարը մնալու է սար։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ»,-ի պատասխան հանքի ճանապարհները բացելու վարչապետի կոչի` հայտարարեցին ջերմուկցիները։

Ահա այսպես։ Հիմա ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը։ Այն կառավարությունը, որը հայտնվել է իր հյուսած ծուղակում ու այժմ փորձում է այնտեղից դուրս գալ, բայց դա այլևս հեշտ չէ։ Մեկուկես տարի մարդկանց տրամադրել են, որ հանքը չի շահագործվելու, իսկ հիմա հանկարծ որոշել են, որ չէ՛, ճանապարհները պետք է բացվեն։ Խնդիրն այն չէ, ճանապարհները բացելը և հանքը շահագործելու հնարավորություններ տալը ճի՞շտ է, թե՞ ոչ։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ էին ժամանակին մարդկանց թյուրիմացության մեջ գցում։

Ամեն ինչ, անշուշտ, այլ կերպ կլիներ, եթե կառավարությունն իր տեղում լիներ։ Մեկուկես տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ Ամուլսարի ծրագրի արգելափակումը լուրջ խնդիր է դառնալու երկրի համար։ Որ այն կասեցնելու կամ արգելելու բավարար հիմքեր չկան։ Ու չնայած դա կառավարությունում շատ լավ գիտեին, այնուհանդերձ ժամանակին անթաքույց խրախուսում էին այն ամենը, ինչ կատարվում էր Ամուլսարի շուրջ։

Մեկուկես տարի կառավարությունը ոչինչ չարեց հանք տանող ճանապարհները բացելու համար։ Ոչինչ չարեց ոչ թե նրա համար, որ հանքի շահագործումը բնապահպանական ռիսկեր էր պարունակում, այլ այն պատճառով, որ այդպես էր պահանջում իշխանության շահը։ Հասարակության շրջանում հեղափոխական էյֆորիան բարձր պահելու խնդիր կար։ Իսկ Ամուլսարը դրա համար վատ միջոց չէր։ Ու ոչինչ, որ դրանից տուժում էր երկիրը։

Միայն հիմա է վարչապետը հիշել, որ Ամուլսարի ճանապարհների փակ լինելը «լրջագույն պրոբլեմներ է ստեղծում Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի և վարկանիշի» համար։ Որ շահագործում թույլ չտալը կարող է միջազգայնորեն խտրականության խնդիր առաջացնել` հաշվի առնելով, որ Հայաստանում կան այլ հանքեր։ Ասենք` Թեղուտը կամ Զանգեզուրը։ Միայն հիմա է վարչապետը հիշել, որ Ամուլսարի հետ կապված կան տնտեսական և անվտանգության խնդիրներ։ Այնպիսի տպավորություն է, որ նախկինում այդ խնդիրներ չկային և նոր առաջացան։

Պարզ է, որ այդպես չէ։ Այդ ռիսկերը միշտ էլ եղել են ու կան։ Այսուհետ ևս լինելու են։ Ու եթե միայն հիմա է կառավարությունը դա գլխի ընկել, ապա շատ վատ է։ Վաղուց էր պետք այդ մասին մտածել։ Թե չէ բանը բանից անցել է` նոր կառավարությունը հիշել է Ամուլսարի ծրագրի դադարեցման հնարավոր տնտեսական հետևանքների ու վնասների մասին։

Խնդիրն այն գումարը չէ, որն անիմաստ ծախսվեց բնապահպանական փորձաքննություն անցկացնելու վրա։ Խնդիրն առաջին հերթին՝ ժամանակի անտեղի կորստի, երկրի տնտեսությանն ու ներդրումային հեղինակությանը հասցված վնասների մասին է։

Երբ ի սկզբանե էլ հայտնի էին այն բոլոր ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ Ամուլսարի ծրագրի շրջափակման հետևանքով, ինչի՞ համար էր այս ամբողջ աղմուկը, և այն ի՞նչ տվեց մեզ։ Ո՞ւմ էր սա ձեռնտու։ Գոնե կառավարությունը պատկերացնո՞ւմ է, թե իր անպատասխանատու պահվածքի հետևանքով ինչպիսի վնասներ է հասցրել Հայաստանի տնտեսությանը ու դեռ հասցնելու է` անկախ նրանից՝ կշահագործվի՞ Ամուլսարը, թե՞ ոչ։

Այսօր արդեն ըստ էության որևէ նշանակություն չունի, որ վարչապետը կոչ է անում բացել հանք տանող ճանապարհները։ Գնացքը վաղուց գնացել է, և էական չէ` ծրագիրը կվերսկսվի՞, թե՞ ոչ։ Միևնույն է, այն արդեն թողել է իր բացասական ազդեցությունը։ Ու դեռ մեծ հարց է, թե ինչքան ժամանակ պետք կլինի երկրի ներդրումային հեղինակությունը վերականգնելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company