.
Օրվա կադր․ սորոսական Դանիել Իոաննիսյանը հրահանգավորում է սորոսականների սիրելի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Պոպուլիստի գործելաոճն է՝ խոստանալ ու չանել Հայաստանի Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնով. Տեսանյութ Տիկնայք և պարոնա՛յք, ձեր գործողությունները հակասում են Սահմանադրությանը և օրենքներին ՀՀ համար անգնահատելի դեր ունեցողն անկախության տոնին մեկուսարանում է Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ և ՌԴ նախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբ Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք. ԱԱԾ. Տեսանյութ «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ Վայոց Ձորում գրանցված միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած ՊՆ փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս. Դավիթ Տոնոյան. Տեսանյութ Տգեղ է՝ գովերգել մի բան, որում ոչ մի ներդրում չունես, դեռ մի բան էլ օրը մի քար հանում ես հիմքերից... Հույսով եմ, որ մի օր կգտնվի մեկը, ով վերջապես մեր պետության համար նորմալ սցենար կգրի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ շնորհավորական ուղերձը հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ Նոնա Վանեցյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել ՎԵՏՕ շարժման ակցիան տվեց իր արդյունքը, Արսեն Խառատյանը փակագծեր է բացում
ԼՐԱՀՈՍ
 Օրվա կադր․ սորոսական Դանիել Իոաննիսյանը հրահանգավորում է սորոսականների սիրելի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Օրվա կադր․ սորոսական Դանիել Իոաննիսյանը հրահանգավորում է սորոսականների սիրելի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին  Պոպուլիստի գործելաոճն է՝ խոստանալ ու չանել Պոպուլիստի գործելաոճն է՝ խոստանալ ու չանել  Հայաստանի Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնով. Տեսանյութ Հայաստանի Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնով. Տեսանյութ  Տիկնայք և պարոնա՛յք, ձեր գործողությունները հակասում են Սահմանադրությանը և օրենքներին Տիկնայք և պարոնա՛յք, ձեր գործողությունները հակասում են Սահմանադրությանը և օրենքներին  ՀՀ համար անգնահատելի դեր ունեցողն անկախության տոնին մեկուսարանում է ՀՀ համար անգնահատելի դեր ունեցողն անկախության տոնին մեկուսարանում է  Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  ԱՄՆ և ՌԴ նախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ և ՌԴ նախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբ  Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք. ԱԱԾ. Տեսանյութ Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք. ԱԱԾ. Տեսանյութ  «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ  Վայոց Ձորում գրանցված միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած ՊՆ փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս. Դավիթ Տոնոյան. Տեսանյութ Վայոց Ձորում գրանցված միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած ՊՆ փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս. Դավիթ Տոնոյան. Տեսանյութ  Տգեղ է՝ գովերգել մի բան, որում ոչ մի ներդրում չունես, դեռ մի բան էլ օրը մի քար հանում ես հիմքերից... Տգեղ է՝ գովերգել մի բան, որում ոչ մի ներդրում չունես, դեռ մի բան էլ օրը մի քար հանում ես հիմքերից...  Հույսով եմ, որ մի օր կգտնվի մեկը, ով վերջապես մեր պետության համար նորմալ սցենար կգրի Հույսով եմ, որ մի օր կգտնվի մեկը, ով վերջապես մեր պետության համար նորմալ սցենար կգրի  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ շնորհավորական ուղերձը հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ շնորհավորական ուղերձը հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ  Նոնա Վանեցյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել Նոնա Վանեցյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել  ՎԵՏՕ շարժման ակցիան տվեց իր արդյունքը, Արսեն Խառատյանը փակագծեր է բացում ՎԵՏՕ շարժման ակցիան տվեց իր արդյունքը, Արսեն Խառատյանը փակագծեր է բացում  Այս տեմպերով գնում ենք դեպի բռնապետություն. Ստեփան Մարգարյան. Տեսանյութ Այս տեմպերով գնում ենք դեպի բռնապետություն. Ստեփան Մարգարյան. Տեսանյութ  ՀՀ 28 տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել դառնալ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ. ՍԴ նախագահ ՀՀ 28 տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել դառնալ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ. ՍԴ նախագահ  Ռոբերտ Քոչարյան. Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին Ռոբերտ Քոչարյան. Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին  Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան  Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել  Գյումրիում նշվում է Անկախության 28-րդ տարեդարձը (ուղիղ) Գյումրիում նշվում է Անկախության 28-րդ տարեդարձը (ուղիղ)  Կառավարությունն այլևս գյուղացուն չի աջակցելու Կառավարությունն այլևս գյուղացուն չի աջակցելու  Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան  Հունվարից գազի գինը սահմանին կարող է դառնալ 205 դոլար Հունվարից գազի գինը սահմանին կարող է դառնալ 205 դոլար  Ես չէի ասի, որ Ստեփանակերտում և Երևանում տարբեր կարծիքներ են հնչում. ԱԺ նախագահը՝ գերիների փոխանակության մասին Ես չէի ասի, որ Ստեփանակերտում և Երևանում տարբեր կարծիքներ են հնչում. ԱԺ նախագահը՝ գերիների փոխանակության մասին  Բա որ ձեր ու Սորոսի սրտի վարչապետի արձաններն ամեն ճամփի բերանին կանգնացնում էին, էդ իրավական գիտելիքներն ու՞ր էին կորել․ Ռոբերտ Հայրապետյան.լուսանկար Բա որ ձեր ու Սորոսի սրտի վարչապետի արձաններն ամեն ճամփի բերանին կանգնացնում էին, էդ իրավական գիտելիքներն ու՞ր էին կորել․ Ռոբերտ Հայրապետյան.լուսանկար  Թաքցնելու չստացված փորձ Թաքցնելու չստացված փորձ  Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարակա՞ն կտա Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարակա՞ն կտա


«Վարչապետ Փաշինյանը լուրջ պայքարի մեջ է ընդդիմադիր Նիկոլի հետ». Անդրանիկ Թևանյան

«Վարչապետ Փաշինյանը լուրջ պայքարի մեջ է ընդդիմադիր Նիկոլի հետ». Անդրանիկ Թևանյան

Հարցազրույց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հետ

– Թավշա հեղափոխությունից հետո հաջորդ հեղափոխությունը պետք է լիներ տնտեսության մեջ, իշխանությունները հայտարարում էին տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին: Ձեզ համար տեսանելի՞ է տնտեսական հեղափոխությունը, և առհասարակ, ի՞նչ ասել է՝ տնտեսական հեղափոխություն:

– Բուն հեղափոխության, քաղաքական գործընթացների ժամանակ աղմուկն ինչ-որ առումով պարտադիր պայման է և անխուսափելի: Տնտեսությունն աղմուկ չի սիրում, տնտեսությունը հեղափոխականություն սիրում է այն առումով, որ ընդունվում են որոշումներ, օրենքներ, փոխվում են խաղի կանոններ, ստեղծվում է համապատասխան մթնոլորտ, և այդ մթնոլորտի պայմաններում կատարվում են ներդրումներ, ստեղծվում են բիզնեսներ, աշխատատեղեր և այլն: Այս առումով այս իշխանության պարագայում Հայաստանում անհնար է տնտեսական հեղափոխություն կոչվածը, եթե դրա մեջ մենք դրական իմաստ ենք տեսնում: Հիմա բացատրեմ՝ ինչու. քաղաքական հետապնդումները, հասարակության բաժանումները, հասարակության ատոմիզացումը, թշնամանքի մթնոլորտը, սեփականության վերաբաշխման վտանգը, նաև՝ դատական համակարգի նկատմամբ ճնշումները, քաղաքական մոնոպոլիան, որն օգտագործվում է անձնական նպատակներով, այս ամենին գումարած՝ կառավարիչների ոչ պրոֆեսիոնալիզմը, տնտեսական քաղաքականության բացակայությունը և այն տեսլականների բացակայությունը, որի համաձայն՝ բիզնեսը պետք է դրական ազդակներ ստանար իշխանությունից, և պետք է ռացիոնալ սպասումներ առաջանային, ահա այս ամենի բացակայության պարագայում խոսել տնտեսական հաջողությունների մասին, որի անունը դրել են տնտեսական հեղափոխություն, հնարավոր չէ:

Եթե նկատել եք՝ իշխանություններն արդեն սկսել են չօգտագործել այդ տերմինը, որովհետև իրենք էլ են հասկացել, որ բավական բարդ կացության մեջ են հայտնվել: Հիմա որոշակի աշխուժացում կա՝ այդ տարանցիկ ավտոմեքենաների հետ կապված, բյուջետային մուտքերն ապահովվում են, և այլն, բայց իրենք էլ են հասկանում, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, և այնքան են վախեցած բյուջետային մուտքերի հնարավոր զարգացումներով, որ սկսել են օրենք խախտել և չկատարել բյուջեի ծախսային մասը: Այս առումով մենք բավական վտանգավոր զարգացումներ ունենք, այսինքն՝ թերֆինանսավորվում է տնտեսությունը, և օրենք է խախտվել: Ես կարծում եմ՝ այդ հարցն անպայման բյուջեի կատարողականի ժամանակ պետք է բարձրացվի ԱԺ-ում և համապատասխան հարթակներում, որովհետև սա լրջորեն հարվածում է մեր տնտեսությանը:

– Հեղափոխությունից հետո հայտարարվեց նաև ներդրումների մասին, բայց այդպես էլ խոշոր ներդրումներ չտեսանք, ավելին, մեկ տարի շարունակ փակ պահվեց Ամուլսարը, որը կարծես թե ամենախոշոր ներդրումային ծրագիրն է: Սա ինչպե՞ս եք գնահատում:

–  Այս իշխանությունն ուներ պատրանքներ ոչ միայն ներդրումների մասին, այլ տարբեր ոլորտների մասին: Պատրանքներ, որ շուտով մասսայական ներգաղթ է լինելու, պատրանքներ, որ հերիք է՝ կառավարությունը հայտարարի, որ փայ չի մտնում կամ կաշառք չի վերցնում, և տնտեսությունը կզարգանա, պատրանքներ, որ ներդրումները շուտով հոսելու են, որ նախկին իշխանավորներից կարելի է միլիարդավոր դոլարներ բերել, կամ նախկին իշխանությունների հետ մտերիմ բիզնեսմեններից, պաշտոնյաներից: Դրանք բոլորը պատրանքներ էին, և իրենք հիմա համոզվում են, որ դա սխալ է:

Ես համոզված եմ, որ նույն Ամուլսարի հետ կապված, անկախ նրանից, թե ինչ բնապահպանական խնդիրներ կան կամ չկան, վարչապետը մտածել է՝ դե լավ, քանի որ հեղափոխական տեխնոլոգիաներ են օգտագործվում, այսինքն՝ ճանապարհը փակվում է, քանի որ ինքն այդ տեխնոլոգիայով դարձել էր վարչապետ, հիմա մի հատ ֆիրմայի ճանապարհ էլ թող փակեն, ինչ է եղե՞լ, որ, միևնույն է, միլիարդավոր դոլարների հոսք է լինելու:

Ինքը, թերևս, անկեղծ է եղել այդ հարցում, և կարելի է աչք փակել, որ տեղի է ունենում ապօրինություն: Եթե բնապահպանական կամ կոռուպցիոն առումով խնդիր կար «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, ապա դրանով պետք է զբաղվեր կառավարությունը և համապատասխան իրավապահ մարմինները, բայց ոչ այն մարդիկ, ովքեր ուղղակի փակել էին ճանապարհը: Դա նույնն  է, որ մեկն իր բնակարանը չկարողանա մտնել: Եթե կար խնդիր, կառավարությունն ինքը պետք է արձագանքեր, եթե կար բողոք, ապա պետք է բողոքեին կառավարությանը, եթե կար հանցագործություն, դրանով պետք է զբաղվեր դատախազությունը, իրավապահ մարմինները:

Այդ մոտեցումները լրջորեն հարվածում են Հայաստանի ներդրումային իմիջին: Եվ ես կարծում եմ, որ բավական լուրջ հարված է ստացել նաև Ջերմուկ հանգստյան գոտին, այսինքն՝ այդ առողջարանային բնակավայրը՝ անկախ նրանից, թե հիմա այդ հանքը շահագործվում է կամ շահագործվելու է, վնասակար է, անվնաս է, այնքան կեղտոտ ինֆորմացիա կա արդեն համացանցում Ջերմուկի մասին՝ դեռևս չշահագործված հանքով, որ արդեն իսկ հարվածել է Ջերմուկին՝ որպես տուրիստական, առողջարանային գոտի: Այս իշխանությունների անհեռատես և անպատասխանատու քաղաքականության հետևանքով Հայաստանի տնտեսական միջավայրը և բիզնես իմիջը բավականին լուրջ հարված են ստացել:

Նույն Ամուլսարի հանքի հետ կապված մեկ տարուց ավելի որոշում չէին կարողանում կայացնել կամ չէին ուզում կայացնել, 400 հազար դոլար փող ծախսեցին, որ իբր թե միջազգային փորձաքննություն լինի, հետո այդ 400 հազար դոլար ծախսից հետո պարզվեց, որ չէ, մեր Բնապահպանության նախարարությունը վերջնական պետք է պատասխան տա ՇՄԱԳ-ի հետ կապված, հետո Բնապահպանության նախարարությունը հասկացավ, որ վարչապետն իր վրայից գցում է պատասխանատվությունը, ինքն էլ դիմեց Ազգային ակադեմիային, ասաց՝ մեկօրյա ժամկետում կարո՞ղ եք պատասխան տալ, թե արդյոք հնարավոր է ՇՄԱԳ-ի փոփոխություն, թե ոչ, որովհետև բնականաբար նման բան չէին կարող անել, և հարց է առաջանում՝ այդ 400 հազար դոլարն ինչո՞ւ ծախսեցին, եթե վերջնական պատասխան չէր լինելու: Երկրորդ, եթե պարզվեց, որ ամեն ինչ նորմալ է, և վարչապետին ընդամենը հետաքրքրում է հարցը, թե արդյոք «Լիդիանի» ղեկավարությունը կպահպանի՞ ՇՄԱԳ-ով ստանձնած իր պատասխանատվությունը, թե՞ ոչ, և երբ նա լսում է, որ այո, կպահպանի, ասում է՝ դե լավ, խնդիր չկա, այսինքն՝ մեկ տարուց ավելի վարչապետը փորձել է պարզել՝ արդյոք ՇՄԱԳ-ի կանոնները կպահպանվեն, թե ոչ, «Լիդիանից» էլ ասել են՝ երդվում ենք՝ կպահպանենք: Այսինքն՝ մեկ տարի առաջ ասել էին՝ չենք պահպանելո՞ւ: Սա խոսում է կառավարչական անարդյունավետության մասին:

Մեկ այլ օրինակ էլ կարող եմ բերել, որը թվում է՝ կապ չունի բիզնեսի հետ, բայց կապ ունի պետական կառավարման որակի ու մոտեցումների հետ: Վերջերս բավականին մեծ գումար հատկացրեցին 33 մլն դրամի չափով, որպեսզի սորոսական կազմակերպությունները դիտորդական առաքելություն իրականացնեն Արցախում, բայց նրանք դա չեն իրականացրել: Ես հասկանում եմ, որ գուցե այլ նպատակով է այդ գումարը տրվել, բայց հիմա հանրությանը պետք է հաշվետվություն տան այդ կազմակերպությունները. վերջերս Արցախում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, և մեր դիտարկումները, մեր ինֆորմացիան ցույց են տալիս, որ իրենք այնտեղ առանձնապես ոչ մի բանով չեն զբաղվել, մնացել են հյուրանոցում, ինչ-որ բաներ են գրել: Այսինքն՝ հիմա վարչապետը պետք է հրապարակավ հաշվետվություն ներկայացնի՝ ինչ են արել բյուջետային միջոցների հետ: 33 մլն դրամը հարկատուներիս հաշվին տրվել է օտար կազմակերպություններին, որոնք իրենք են այստեղ տարբեր ծրագրեր ֆինանսավորում: Ես դա համարում եմ՝ որպես յուրօրինակ կաշառք այդ կազմակերպություններին, որովհետև նույն այդ կազմակերպությունները մինչ այդ փողը ստանալը դեմ էին Ամուլսարի բացմանը, հետո սկսեցին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, ըստ որի՝ կարելի էր բացել Ամուլսարը:

Այդ կաշառքով մոտեցումները դարձել են այս կառավարության խաղի կանոնները, ընդ որում՝ կաշառքը տալիս են օրինական հիմունքներով: Վերցնենք ՍԴ-ն, ասում են՝ եկեք մի հատ օրենք ընդունենք, համաձայն որի, եթե հիմա ՍԴ անդամները հրաժարական տան, մենք իրենց ցմահ թոշակ ենք տալու, ինչ է թե՝ մեր պատկերացրած դատական կազմը լինի ՍԴ-ում: Այսինքն՝ ինքնահռչակ ՍԴ նախագահի ցնդաբանությունները և մեկ մարդու պատկերացումները դատական համակարգի մասին կյանքի կոչելու համար իրենք ասում են՝ գիտեք ինչ, սիրելի հարկատուներ, դուք վճարում եք հարկեր, մենք այդ մարդկանց վճարելու ենք ցմահ թոշակ, ինչ է թե՝ մեր պատկերացրածը պետք է լինի:

Սա խոսում է այն մասին, որ կառավարությունը շատ անարդյունավետ է բաշխում բյուջետային միջոցները, և սրանք առանձին օրինակներ են: Մենք գործ ունենք անարդյունավետ կառավարիչների հետ, որոնք չունեն տեսլական, և հիմա, քանի որ վարչապետի անկումը բավական գահավիժող տեսք է ստացել, նա արդեն սխալը սխալի հետևից է անում, և այդ սխալները լրջորեն հարվածել են իր հեղափոխական ստերիլությանը: Վերջին օրերի ընթացքում երեք երևույթ է տեղի ունեցել, որոնք լրջորեն հարվածել են վարչապետի իմիջին և իշխանության լեգիտիմությանը:

– Որո՞նք են դրանք:

– Առաջին, երբ դու հանդիպում ես ահաբեկչությունը որպես քաղաքական պայքարի մեթոդ ընդունող կազմակերպության հետ, դա նշանակում է՝ դու դավաճանում ես հեղափոխության ժամանակ քարոզված այն գաղափարներին, ըստ որոնց՝ պետք է քաղաքական պայքարը լինի թավշյա, ոչ բռնի, և մերժում ես բռնությունը՝ քաղաքականության մեջ: Եթե դու հանդիպում, ներքին և արտաքին քաղաքական հարցեր ես քննարկում այդ ուժի հետ, ընդ որում՝ մի ուժի, որը բոլորի կողմից լեգիտիմ հռչակված ընտրությունների արդյունքում ավելի քան 35 անգամ քիչ տոկոս է հավաքել քեզնից, դա նշանակում է, որ դու ոչ միայն դավաճանում ես քո իսկ կողմից հայտարարված հեղափոխության արժեքներին, այլ արձանագրում ես սեփական թուլությունդ, որովհետև դա նշանակում է, որ դու չես կարողանում ինքնուրույն խնդիր լուծել, որ ինքդ չես կարողանում կառավարել քո խմբակցությունը և վստահ չես, որ քո քաղաքական թիմը քեզ կսատարի և քո թիկունքին կանգնած է:

Երկրորդ երևույթը, որ տեղի ունեցավ, թվում է՝ կենցաղային հարց է, բայց արժեհամակարգային հարց է և բավականին խորհրդանշական երևույթ է, երբ մարդն իր ամբողջ գիտակցական կյանքում, լրագրողական կարիերայի ժամանակ, ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ, բառիս բուն իմաստով, հայհոյել է օլիգարխներին, քննադատել է թանկարժեք և ճոխ հարսանիքները, տատիկ-պապիկներին ասել է, որ՝ դուք պարտքի տետրերի միջոցով եք գնումներ կատարում, որովհետև տեղի են ունենում ճոխ հարսանիքներ, իսկ իշխանությունները գնում ու քեֆ են անում այդ հարսանիքներին, նրանք թալանված փողեր են, իրենք ունեն մարմարից զուգարաններ, դրա համար էլ դուք վատ պայմաններում եք ապրում, և ահա այս մարդը, որ իր ամբողջ կարիերայի ընթացքում աղքատությունը սրբացնելու ճանապարհ է ընտրել, երբ մասնակցում է օլիգարխիկ հարսանիքի և հիացական նկարներ է տեղադրում այնտեղից, սա շատ խորհրդանշական է և ցույց է տալիս, որ ինքն ուղղակի խաբել է նախկինում: Այսինքն՝ ինքը քննադատել է հարուստ միջոցառումները ոչ թե այն պատճառով, որ ինքը սիրում է ասկետիկ կյանքը և աղքատությունը դարձնում է կրոն, այլ, որ ինքը չի մասնակցում այդ միջոցառումներին: Ընդամենը մասնակցեց, և պարզվեց, որ ամեն ինչ կարգին է:

Երրորդ բանը, որ տեղի ունեցավ, դա Ամուլսարի հանքի բացման հետ կապված իր հայտարարությունն էր: Խնդիրն այն չէ, որ ինքը սխալ հայտարարություն է արել, խնդիրն այն է, որ ինքը հայտարարել է, թե ճանապարհ փակելը ճիշտ մոտեցում չէ, հարվածում է պետության պրեստիժին և վնասակար է մեր տնտեսության համար: Ով-ով, բայց վարչապետն իրավունք չունի հայտարարելու, որ ճանապարհ փակելը սխալ է, որովհետև ինքն այդ ճանապարհով է եկել իշխանության: Մենք բոլորս կարող ենք քննադատել դա և քննադատել ենք, որ սա իրավական լուծում չէ, եթե նույնիսկ մենք դեմ ենք, որպեսզի հանքն աշխատի, մենք պետք է դրա իրավական պրոցեդուրաներով անցնենք, այսինքն՝ համապատասխան կառույցները պետք է աշխատեն, բայց կոնկրետ մի մարդ կա Հայաստանում, որը չի կարող ասել, որ ճանապարհ փակելով հարց լուծելը սխալ է:

Այս երեք կոմպոնենտները որ գումարում ենք, տեսնում ենք, որ ինքը դավաճանել է հեղափոխությանը, այդ արժեքներին, իր ապրած կյանքին: Վարչապետ Փաշինյանը լուրջ պայքարի մեջ է ընդդիմադիր Նիկոլի հետ: Այս պարագայում մենք ունենք անձի երկվություն, և ինքը կաբինետ մտնելով՝ հասկացել է, որ սխալ է ապրել նախկին կյանքում, բայց չի կարող դա խոստովանել: Ինքը չի կարող ասել, որ այդ ճանապարհ փակողները, քննադատողները ֆինանսավորվում են դրսից, խարխլում են պետության հիմքերը, որովհետև այդ զանգվածն է նաև իրեն օգնել, որպեսզի իշխանությունը փոխվի: Փաշինյանը հայտնվել է մի թակարդում, որն ինքն է լարել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում



The site was prepared by the Eargir IT Company